Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ - 130
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

28.10.2016


Օսմանյան Թուրքիայի դաշնակից և Հայոց ցեղասպանության ոճրագործությանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, ջանքեր գործադրեցին դրանք կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեգները (1886-1978), ով Առաջին աշխարհամարտի տարիներին որպես գերմանական սանիտարական ծառայության սպա ծառայում էր Միջագետքում:

Իր ծառայության ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների հարուցած արգելքները, Վեգները բազմաթիվ լուսանկարներ արեց՝ հայերի կոտորածների, գաղթականների և համակենտրոնացման ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը տեղի ունեցող ողբերգության վրա՝ Վեգներն այս լուսանկարների մի մասն ուղարկեց գերմանական մամուլին և հանրային գործիչներին, սակայն գերմանական կառավարությունը խոչընդոտեց դրանց հրատարակությանը:

«Վերջին օրերս բազմաթիվ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, թե Ջեմալ փաշան` Սիրիայի դահիճը, մահվան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի և մեղադրանքի այդ պատկերներ ես թաքցրել եմ գոտուս տակ: Մեսքենեի և Հալեպի ճամբարներում հավաքեցի բազմաթիվ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մեջ, որպեսզի հասցնեմ Կոստանդնուպոլսի ամերիկյան դեսպանատուն, քանի որ փոստով անհանր էր դրանք ուղարկել: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դավաճանական քայլ եմ կատարում, բայց և այնպես այդ թշվառներին գեթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցությունը համակում է ինձ ավելի մեծ երջանկության զգացումով, քան որևէ այլ բան», - այս տողերը Արմին Վեգները գրել է Հալեպից 1915 թ. հոկտեմբերին Գերմանիայում ապրող իր հարազատներին ուղղված նամակում զինվորական ծառայության ժամանակ:

Վեգներն, ի վերջո, ձերբակալվեց և հետ կանչվեց Գերմանիա, իսկ նրա կողմից արված ավելի քան 2,000 լուսանկարների մեծ մասը բռնագրավվեցին և ոչնչացվեցին: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց որոշ լուսանկարների ապակե նեգատիվներ, գոտու մեջ թաքցրած,՝ դուրս բերել Օսմանյան կայսրությունից:

Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թ., Վեգները դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի քաղաքներում, պատմեց անապատներ աքսորված և կոտորածի ենթարկված հայերի տառապանքների մասին: Նույն թվականին Վեգները հրապարակեց «Բաց նամակ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին», որտեղ դատապարտում էր երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով ցեղասպանությունը վերապրած հայերին բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու, բռնի իսլամացված հազարավոր հայերի քրիստոնեությանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցերը:

1921 թ. Վեգները՝ որպես ականատես-վկա, Բեռլինում ներկա գտնվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը: Նա գրեց նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը: Այս գրքում Վեգներն արևմտահայերի բնաջնջումը բնորոշեց որպես «ցեղասպանություն»՝ “Fernichtung der Rasse”, որը նույնիմաստ է Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծված «գենոցիդ» եզրին:

1922 թ. Զմյուռնիայում հայերի կոտորածների կապակցությամբ Վեգները գրեց «Ճիչ Արարատից» հոդվածը, ինչպես նաև այլ պատմական ակնարկներ ու պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն):

1933 թ. ֆաշիստների՝ Գերմանիայում իշխանության գլուխ անցնելուց հետո Ադոլֆ Հիտլերին գրած բաց նամակում Վեգները դատապարտեց հրեաների հետապնդումները, որի համար բանտարկվեց: 1934 թ. նա ստիպված լքեց Գերմանիան:

Ա. Վեգները ծնվել է 1886թ. Էլբերֆելդ (Գերմանիա) քաղաքում: Սովորել է Բերսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908-1913) և ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914): Ա. Վեգները մահացել է 1978 թ. Հռոմում: 1996 թ. նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ:

1968թ. Ծիծեռնակաբերդի հուշակոթող այցելելուց հետո նա գրեց. «… Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: …Աչքերիս առջևով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:





Ծիծեռնակաբերդ, սեպտեմբեր, 1968 թ., սեպտեմբեր
82 ամյա Արմին Վեգները ծնկաչոք աղոթում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«1915 թ. գարնանը, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի` երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր խելագարված հանցագործների գործողությունները»:
Արմին Թեոֆիլ Վեգներ


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am