27.10.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ուրախ է տեղեկացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային աշնանային դպրոցի մեկնարկի մասին, որը նախատեսված է հայաստանյան և արտասահմանյան ասպիրանտների, հայցորդների և երիտասարդ գիտնականների համար:
“Understanding the Armenian Genocide as a Reference Point” խորագրով եռօրյա (նոյեմբեր 25-27) աշնանային դպրոցը հիմնարար գիտելիքներ կփոխանցի մասնակիցներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դպրոցի շրջանակներում ՀՑԹԻ, հայաստանյան և արտասահմանյան մի շարք մասնագետներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության գաղափարախոսական հիմքը, իշխող կուսակցության քաղաքական օրակարգը, բնաջնջման մեթոդները, տարիքով և սեռով պայմանավորված ցեղասպանական գործողությունները, կրոնական և իրավական ասպեկտները, Հայոց ցեղասպանության ազդեցությունը միջազգային իրավունքի և Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ստեղծման վրա և այլ թեմաներ:
Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասների համար՝
http://www.genocide-museum.am/eng/28.10.21.php