28.04.2022
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը
Դպրոց՝ Երևանի թիվ 120 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Ս. թ. ապրիլի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն աշակերտներին ներկայացրեց «Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված բժշկական փորձարկումներին: Բանախոսը նշեց, որ Օսմանյան կայսրությունում իշխող Միություն և առաջադիմություն կուսակցության մեջ որոշումներ կայացնողների մեջ լուրջ դերակատարում ունեին մասնագիտությամբ բժիշկներ՝ դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռյուսուխին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: