29.01.2022
Ս. թ. հունվարի 18-ին, 19-ին և 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում թեմատիկ դասախոսության շարք անցկացրեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ. գ. թ. Գայանե Շագոյանը:
Դասախոսությունների թեման բանավոր պատմություններն էին և դրանց մեթոդաբանությունը: Թվով երեք թեմատիկ դասախոսությունները կրում էին հետևյալ խորագրերը՝
. «Բանավոր պատմություն. տեսություն և պրակտիկա»,
. «Բանավոր պատմությունը թանգարանում»,
. «Հարցազրույց. էթիկական և իրավական կողմեր»:
Դասախոսություններն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով, Հայոց ցեղասպանությանն առնչվող բանավոր պատմությունների հավաքագրման, փաստագրման և ուսումնասիրման հետագա հեռանկարների ուրվագծմամբ: