29.04.2017
Ապրիլի 29-ին Լիբանանի պլանավորման նախարար Միշել Փարավոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Ուղեկից պատվիրակության և իր տիկնոջ հետ պարոն Միշել Փարավոնը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողի մոտ, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում Լիբանանի պլանավորման նախարարը ծանոթացավ Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմական դրվագներին։
Միշել Փարավոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարոն Միշել Փարավոնին նվիրեց ՀՑԹԻ անգլերեն հրատարակություններից։