29.10.2024
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեմա՝ Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում
Դպրոց՝ Երևանի Պլեխանովի անվան տնտեսագիտական քոլեջ, 2-րդ կուրս
Հոկտեմբերի 29-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Պլեխանովի անվան տնտեսագիտական քոլեջի սաները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի «Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում» վերնագրով դասախոսությունը:
Թեհմինե Մարտոյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Ցեղասպանության զոհաբանությանը, ներկայացրեց զոհայնացման գործընթացի նախադրյալները Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների վկայություններում: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Եվ վերջում Թեհմինե Մարտոյանը ներկաներին բաժանեց հարցաթերթիկներ, որոնց նպատակը աշակերտների քննական միտքը զարգացնելն էր: