Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2023 Թ.


29.12.2023


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի աշխատակիցները 2023 թ. ընթացքում իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի, կրթությանն առնչվող հարցերի ուսումնասիրմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության հետևանքների և դրանից հետո ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք ու որբախնամ աշխատանքների ու որբանոցային կյանքի, Ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների, հուշագրությունների, թուրքական ինքնության ձևավորման խնդիրների, վերջիններիս գաղափարական ակունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի վրա Հայկական հարցի ունեցած ազդեցության ուսումնասիրմանը:
1.1 Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության ուղղությամբ շարունակվել են աշխատանքները Շտեմարանի համալրման և տվյալների հավաքագրման միջոցով: Իրականացվել է բանավոր պատմությունների հավաքագրում աշխատանքային այցերի, դաշտային նյութերի հավաքման ճանապարհով, այդ թվում՝ 13 հուշ-տեսանյութ, 19 հուշ-աուդիոնյութ:
Շարունակվել է համացանցից, անհատներից Մեծ եղեռնի զոհերի ու վերապրողների մասին տվյալների, աուդիոնյութերի, տեսանյութերի հավաքագրումը, նախորդ տարվա՝ շուրջ 233 նյութի փոխարեն այժմ առկա է 330 վիդեոպատմություն:
Զոհերի ու վերապրողների, անհայտների ու անհայտ կորածների ձևաթղթերում ընդհանուր առմամբ բաժնի աշխատակիցները հավաքել և/կամ ճշտել են 535 անվանական զոհի, 400 անվանական վերապրողի, 33 անհայտ կորածի, 940 զոհի թվաքանակային տվյալներ:
1.2 Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների խնդիրների շրջանակում ուսումնասիրվել են հայ-ադրբեջանական անտագոնիզմի արմատներն ու մերօրյա դրսևորումները, ինչպես նաև հայերի բռնաճնշումները Ադրբեջանի և Արցախի տարածքում, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցերը։ Նախատեսվում է նաև Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության դրսևորումների ուսումնասիրությունը դարձել է բաժնի աշխատակիցներից մեկի ասպիրանտական հետազոտության թեման:
Արցախում 2023 թ. տեղի ունեցած դեպքերը մշտապես եղել են ՀՑԹԻ ուշադրության կենտրոնում, պարբերաբար Հիմնադրամի կայքում հրապարակվել են վերլուծական ու տեղեկատվական նյութեր:
ՀՑԹԻ որոշ գիտաշխատողների ներգրավվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում փաստահավաք առաքելության իրականացմանը, ինչպես նաև աշխատանքներ են տարվել տեղահանության, բռնությունների, ատելության խոսքի, հայատյացության այլևայլ դրսևորումների վերաբերյալ նյութերի հավաքագրման և արխիվացման ուղղությամբ:
Տարեվերջին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատողների թափուր հաստիքների համար մրցույթ, որի արդյունքում 2024 թ. հունվարից բաժինը համալրվելու է հինգ նոր գիտաշխատողով: Նրանք զբաղվելու են վերջին տարիներին Արցախի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունների, ռասայական խտրականության դրսևորումների, Ադրբեջանի թշնամական հռետորաբանության, Արցախում էթնիկ զտումների, բռնի տեղահանման և լիովին հայաթափման թեմաների առավել խոր ուսումնասիրությամբ:
1.3 Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների ուղղությամբ հետազոտություններ են կատարվել 1922 թ. Զմյուռնիայի աղետից հետո Հունաստանում ապաստանած հայ փախստականների թվաքանակի, բաշխման, ներքին ու արտաքին միգրացիաների ուղղությամբ: Քննության են ենթարկվել նաև անտիպ տեղեկագրեր, հուշագրություններ՝ վեր հանելով մանրամասներ Օսմանյան կայսրության, հայկական նահանգների և բնակավայրերի մասին, ինչպես նաև աբդուլհամիդյան ժամանակաշրջանի վերաբերյալ հայ պատմագրության թեմայի ուսումնասիրություն: Շարունակվում են անտիպ հուշագրությունների ուսումնասիրությունների, համառոտ նկարագրությունների կազմման աշխատանքները:
1.4 Համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության ուղղությամբ հետազոտական աշխատանքներ են իրականացվել Հայոց ցեղասպանության պատմագրությունը ցեղասպանագիտության գիտաճյուղի համակարգում, քուրդ ժողովրդի դեմ իրագործված Անֆալի գործողության վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրություններ են տարվում ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների և Հայաստանի դիրքորոշման թեմայով։
Կազմակերպվել են Հոլոքոստի հիշողության շաբաթ, Հույների ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթներ:
Ուսումնասիրությունների գիտական արդյունքները հանրությանն են ներկայացվել հոդվածների, հրապարակումների, գիտական զեկուցումների, ժամանակավոր ցուցադրությունների, հանրային դասախոսությունների, կլոր սեղան-քննարկումների, կրթական ծրագրերի տեսքով:
1.5 2023 թ. լույս են տեսել ՀՑԹԻ աշխատակիցների գիտական հետազոտությունների արդյունքների մի մասը: Տպագրվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի 10-րդ, 11-րդ և 12-րդ պրակները՝
1.5.1. Հարություն Գրիգորյան, Իմ կենսագրությունը (խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան) (Երևան, ՀՑԹԻ, 2023), 302 էջ,
1.5.2. Растерзанная Армения (История Авроры Мардиганян Историю записал Харви Л. Гейтс, введение – Норы Валн; предисловие – Лусине Абраамян, примечания – Лусине Абраамян и Роберта Татояна), (Фонд «Музей-институт Геноцида армян», 2023), XXX+232 стр.,
1.5.3. Գառնիկ Գազանճեան, Յուշագրութիւն (աշխատասիրութեամբ՝ Վահէ Գազանճեանի), Յովհաննէս Տէր-Փիլիպպոսեան, Արաբկիրցի վերապրողի յուշեր, (խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` Հայաստան Մարտիրոսյան) (Երևան, ՀՑԹԻ, 2023), 192 էջ:
Հրատարակվել են նաև Արսեն Ավագյանի “Геноцид армян: механизмы принятия и исполнения решений” աշխատության լրամշակված տարբերակը, Ռայմոնդ Գևորգյանի “Le Genocide des Arméniens et ses Conséquences” պատկերազարդ գրքույկը:
Տպագրվել են և հանձնվել են տպագրության Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genocide Studies-ի հերթական համարները: Հայերեն և անգլերեն հանդեսների հոդվածները հավուր պատշաճի գրախոսվել են, պահպանվել են հրատարակման և հղումների պահանջվող միջազգային նորմերը:
Աշխատակիցների կողմից հրատարակվել է 14 գիտական հոդված, որից 3-ն անգլերեն: ՀՑԹԻ աշխատակիցները տպագրել են Scopus և WOS միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում՝ 3 հոդված և մեկ գրախոսություն, Book citation index-ում ընդգրկված հրատարակչություններում տպագրված ժողովածուներում՝ 2 հոդված:
1.6 Մայիսի 13-15-ը ՀՑԹԻ հիմնադրամը, համագործակցելով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և Ավստրալիայի Դեակին համալսարանի Ժամանակակից հետազոտությունների խմբի հետ կազմակերպել է «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Ներկայացվել է 21 գիտական զեկուցում, որից 4-ը ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից:
ՀՑԹԻ հիմնադրամը սեպտեմբերի 18-20-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինան¬սավորմամբ կազմակերպել է «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Ներկայացվել է 23 գիտական զեկուցում, որից 8-ը ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից:
Գիտաշխատողների կողմից տարբեր գիտաժողովների շրջանակում ներկայացվել է 23 զեկուցում, որից 21-ը՝ միջազգային, 2-ը՝ հանրապետական գիտաժողովներին, ինչպես նաև մասնակցել են 2 աշխատաժողովի:
Երեք գիտաշխատող մեկ շաբաթով Թբիլիսիի ազգային արխիվներում իրականացրել են հավաքչական աշխատանքներ:

Գիտական ուսումնասիրություններին ուղղված դրամաշնորհներ

1.7 Շարունակվում է 2022 թ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ի շրջանակներում երկու ծրագրի իրականացումը:
1.8 Շարունակվում է ԲԿԳ կոմիտեի ֆինանսավորմամբ «Ոչնչացում-ուծացում երկընտրանքը Հայոց ցեղասպանության տարիներին. արդյո՞ք գործ ունենք եվգենիկայի հետ թեմայի» թեմատիկ ծրագիրը:
1.9 Շարունակվում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման:
1.10 Շարունակվել է Բարլոու Տեր-Մկրտչյանի՝ «Գիտնականները գիտնականների համար» անվանումով մրցանակների տրամադրումը հինգ անվանակարգերում: 2022 թ. գիտական արդյունքների համար մրցանակներ են տրամադրվել նախապես հաստատված անվանակարգերում:
1.11 ԲԿԳ կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել թվով 27 անուն սարք:

2. Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

Կազմակերպվել է երկու ժամանակավոր ցուցադրություն՝
2.1 Ապրիլին բացվել է «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել … երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրության նպատակն ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի ակտիվ գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով: Ցուցադրությունը գործելու է մինչև 2023 թ. ապրիլ:
«Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը զուգահեռ պատրաստվել է նաև շրջիկ ցուցադրության երկու փաթեթ (ընդհանուր թվով 28 վահանակ), որոնք 2022-23 թթ. շրջելու են ՀՀ մայրաքաղաքի և մարզային դպրոցներում: Շրջիկ ցուցադրության մեկնարկը տրվել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, բուհի պատմության թանգարանի նախասրահում բացված ցուցադրությունը գործել է մինչև դեկտեմբերի 15-ը:
2.2 2023 թ. սեպտեմբերին բացվել է «Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում. Ճանապարհ դեպի մահ» խորագրով ցուցահանդեսը, ներկայացվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուում պահվող ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների գործեր (26 արվեստագետի 33 գործ):
2.3 Պատրաստվել է Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության ամփոփ, շրջիկ տարբերակը, որն ապրիլին ընդառաջ ներկայացվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում (Բլուա) և Նիդերլանդներում (վերջինս՝ ՀՀ դեսպանության միջոցով):
2.4 «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրությունն ընթացիկ տարում ներկայացվել է երևանյան և մարզային տասը կրթօջախներում:

3. Գիտակրթական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

3.1 2023 թ. հուլիսի 19-21-ը ՀՑԹԻ կրթական ծրագրերի շրջանակներում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով եռօրյա ամառային հինգերորդ դպրոցը, որին մասնակցել է հայոց պատմություն առարկա դասավանդող 31 ուսուցիչ 19 մարզերից, այդ թվում 12-ը՝ Երևանից:
3.2 Դեռևս 2021 թ. մայիսի 28-ին ՀՑԹԻ և The Genocide Education Project-ի միջև կնքված փոխըմբռնման հու¬շա¬գրի հիման վրա 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպել է ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման երկրորդ ծրագիրը: Երկու տարիների համագործակցության արդյունքում վերապատրաստման ծրագիրն ընդգրկել է ԱՄՆ 28 նահանգների ուսուցիչների: Սա թույլ է տալիս ստեղծել կրթողների ցանց «Genocide Education Project»-ի վերահսկողությամբ և խորհրդատվությամբ, որոնք աղբյուրագիտական հիմքերով և որպես համաշխարհային պատմության մաս մատուցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի հարուստ գիտելիք:
3.3 Տարվա ընթացքում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում շարունակվել է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված կրթական ծրագիրը:
2023 թ. կրթական ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից ընթերցվել է 67 դասախոսություն՝ ՀՀ 60 (Երևանի 37 և մարզերի 23) կրթական հաստատությունների միջին և ավագ դասարանների 1729 (Երևանի 1162 և մարզերի 567) աշակերտ-ուսանողների համար:
3.4 Դեռևս 2022 թ. ապրիլի 20-22 ՀՑԹԻ-ի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովի մասնակիցների ընդունած հայտարարության և ՀՑԹԻ տնօրինության հետևողական աշխատանքի արդյունքում, ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի աշխատանքային քննարկումների արդյունքում կազմված «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագրի գործածությունը երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հունիսի 13-ի հրամանով: 3.5 ՀՑԹԻ-ն շարունակում է նաև գիտական կադրերի պատրաստման աշխատանքները։
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

4.1 2023 թ. Հայոց ցեղասպանության թանգարանն ընդհանուր առմամբ ունեցել է 72.223 այցելու. 56.335-ը՝ օտարերկրացի և 15.888-ը՝ տեղացի: 18.692 այցելու ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով, որից 6372-ը սպասարկվել են անվճար:
Հուշահամալիր և թանգարան այցելել են 91 պաշտոնական պատվիրակություն, տնկվել է 2 արծաթափայլ եղևնի: Նշված ժամանակահատվածում հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատություններից թանգարան են այցելել 12.746 աշակերտ և ուսանող: Այդ ընթացքում թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 2645 էքսկուրսիա:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ պատկերասրահ այցելել է 631 այցելու, որից 502-ը՝ օտարերկրացի, 129-ը՝ տեղացի:
Շարունակել է համագործակցությունը On Point կազմակերպության հետ՝ ժամանակավոր ցուցադրությունները վիրտուալ դարձնելու ուղղությամբ:
Մշտական ցուցադրության գործածության ժամկետը լրացած պրոյեկտորից մեկը փոխարինվել է ժամանակակից լազերային տարբերակով: Վերջինս ձեռք էր բերվել դեռևս 2020 թ. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով:
Հոկտեմբերի 10-ին «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ-ում կազմակերպվել է միջազգային հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են փրկարարներ յոթ երկրից:

5. Գիտաֆոնդային աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

5.1 2023 թ. ՀՑԹԻ Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ հիմնական ֆոնդում գրանցվել է 91 թանգարանային առարկա, որոնք հաստատվել են Ֆոնդային գնահատող հանձնաժողովի որոշմամբ, իսկ 158 առարկա գրանցվել են նոր ձևավորված գիտաօժանդակ ֆոնդում։
Տարվա արժեքավոր նվիրատվությունների շարքում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների անձնական փաստաթղթեր, ընտանեկան լուսանկարներ, անձնական իրեր, օրագրություններ, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի քարտեզներ (1913-1916 թթ․), ստացվել են Հայոց ցեղասպանության թեմային առնչվող գեղարվեստական գործեր՝ գեղանկարներ, փորագրանկարներ և այլն։
Շարունակվել են ֆոնդերի ցուցակների թվայնացման, ինչպես նաև գրանցման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Մայր մատյանում լրացվել է 3598 միավոր առարկա։ «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվել է 705 թանգարանային առարկա։
5.2 Աշխատանքային գործունեության շրջանակներում ՀՀ Ազգային արխիվում ֆոնդերի աշխատակիցներն իրականացրել են թեմատիկ հավաքչական աշխատանքներ:
5.3 Թանգարանային ֆոնդերի աշխատակիցները մասնակցել են նաև ոլորտին առնչվող վերապատրաստումներին ու սեմինար-քննարկումներին. «Մշակութային արժեքների պահպանության պլան» վերապատրաստման եռօրյա դասընթաց, «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում իրականացված «Աղետների կառավարում» եռօրյա դասընթաց վարժանք, «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի շրջանակում «Պատմական ժառանգության թվայնացում և ճանաչում» թեմայով սեմինար:
5.4 Թանգարանային ֆոնդերի «Գեղանկարչություն, քանդակ և կիրառական արվեստ» բաժինը հիմնանորոգվել և վերակահավորվել է ազգային բարերար Նազար Նազարյանի մեկենասությամբ: Այսուհետ ՀՑԹԻ ֆոնդերում առկա գեղանկարչության և կիրառական արվեստի նմուշները կպահպանվեն միջազգային նորմերին համապատասխան ֆոնդապահոցում:

6. Գիտական գրադարանի առանձնացման և մասնագիտական գրականությամբ համալրման ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

6.1 Հաշվետու ժամանակահատվածում գրադարանը համալրվել է 703 գրադարանային միավորով:
6.2 6.2 2021-2023 թթ. ընթացքում ցուցակագրված շուրջ 13.000 գրքերից 4.560-ը ներկայացվել է Ֆոնդային գնահատող հանձնաժողովին, ստացել Գիտական ֆոնդի հաշվառումից դուրս գալու և Գիտական գրադարանում մուտքագրվելու հավանությունը: Գիտական գրադարան են տեղափոխվել, հաշվառվել ու գրադարանի գույքահամար են ստացել 2420 գիրք:

7. Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ

7.1 Գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ ժամանակավոր երկու և մեկ շրջիկ ցուցադրություն։ Ավարտվել է ՀՑԹԻ գիտական ֆոնդերի հուշերի ամբողջական թվայնացումը, ինչը հնարավորություն կտա աշխատակիցներին ու մասնագետ ընթեցողներին տրամադրել բացառապես թվային տարբերակները:
7.2 Մուտքագրվել են ՀՑԹԻ գիտական ֆոնդերի 23 ձեռագիր հուշագրություններից մոտ 1272 էջ: Մշակվել և ձևավորվել են պաստառներ, գրքերի կազմեր՝ շուրջ 60, վկայագրեր, բեյջեր, հրավիրատոմսեր, բուկլետներ, շնորհակալագրեր և այլ գեղարվեստական ձևավորումներ՝ շուրջ 150:
7.3 Կատարվել է ՀՑԹԻ հրատարակության համար պատրաստվող գրքերի, անտիպ հուշագրությունների, «Ցեղասպանագիտական հանդես»-ի, ցուցադրության տեքստերի խմբագրական և սրբագրական աշխատանքներ, տարբեր նախագծերի շրջանակում նյութեր են տրամադրվել աշխատակիցներին ու դրսի մասնագետներին: Իրականացվել է ՀՑԹԻ-ի կայքէջի և ֆեյսբուքյան էջի թարգմանություններ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով, թարգմանվել են ՀՑԹԻ-ի կազմակերպած ցուցադրությունների, միջազգային գիտաժողովների, ֆոնդերի հավաքածուներին առնչվող նյութեր:

8. Միջազգային համագործակցություն

8.1 Հուլիսի 18-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի հետ՝ փոխադարձաբար միմյանց օժանդակելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի հրատարակման, համատեղ գիտաժողովների և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար:
8.2 Հոկտեմբերի 3-ին փոխըմբռնման հուշագիր է կնքվել National Association for Armenian Studies and Research (NAASR Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն) հետ՝ Հայոց ցեղասպանութան թեման և երկու հաստատությունների գործունեությունները փոխադարձաբար հանրահռչակելու, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում առկա փորձի և գիտելիքի փոխանակում, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտություններ, ժամանակավոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր իրականացնելու համար:
8.3 Նոյեմբերի 14-ին ՀՑԹԻ և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association / ՀԻՄ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է կառուցողական և բազմակողմ համագործակցության առաջին հնգամյակի մեկնարկը: Արցախի հայ բնակչությանն իր բնօրրանից բռնի տեղահանության և վերսկսված հանցագործությունների համատեքստում այս համագործակցությունը կծառայի որպես հայ ժողովրդի գոյաբանական խնդիրները բարձրաձայնելու միասնական գործիք։ Փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է համագործակցության հետևյալ չորս հիմնական ուղղությունները. ա) համաժողովներ և սիմպոզիումներ, բ) կրթաթոշակներ և հետազոտական խմբեր, գ) հետազոտական հրատարակություններ և դ) դատավարական աջակցություն:
8.4 Դեռևս 2021 թ. հոկտեմբերին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի հետ կնքված պայմանագրի շրջանակներում Շոա հիմնադրամն իր Տեսողական պատմության արխիվից ազատ օգտվելու իրավունք է տրամադրել ՀՑԹԻ-ին և վերջինիս ճանաչվել է որպես իր Հավաքածուների գործընկեր (Collection Partner):

9. Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքների գծով գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները

9.1 Հիմնադրամի պաշտոնական կայքէջը թարմացվել է ամենօրյա ռեժիմով, պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին:
9.2 Նոր կայքի համապատասխան բաժիններում արդեն ներբեռնվում են գործող կայքի նյութերը: 2024 թ. սկզբին ՀՑԹԻ նոր կայքէջը՝ նոր գործիքակազմով, կներկայացվի հանրությանը:
9.3 Աշխատանքներ են տարվում ՀՑԹԻ անգլերեն International Journal of Armenian Genocide Studies հանդեսը Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկելու համար: Այդ նպատակով գործարկվում է առանձին կայքէջ, որը համապատասխանում է բաց մատչելիության ամսագրերի պահանջներին:
9.4 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում կատարվել է 195 հրապարակում` ինչպես նաև ևս 67 հրապարակում է կատարվել կրթական ծրագրի շրջանակներում աշակերտների կատարած այցելությունների վերաբերյալ: Բոլոր հրապարակումները դրվել են նաև ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվում:
9.5 Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքէջն ունեցել է 2.236.176 այցելություն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 133%-ով: Աշխատանքներ են տարվում սոցիալական տարբեր հարթակներում առավել ակտիվ ներկայացնելու Հայոց ցեղասպանության պատմության և ՀՑԹԻ գործունեությունը:
9.6 Նշված ժամանակահատվածում ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվի հրապարակումներն ունեցել են 431.772 դիտում, ֆեյսբուքյան օգտահաշվին հետևում է 23.675 օգտատեր:
9.7 Իրականացվել են գրքերի շնորհանդեսներ և ֆոնդային նյութերի հանձնման, ինչպես նաև հիշատակի միջոցառումներ, 9 մեթոդաբանական սեմինար, 1 կլոր սեղան-քննարկում:
9.8 Աշխատակիցների կողմից ՀՑԹԻ գործունեության, ինչպես Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր գիտական թեմաներով հայկական և միջազգային մամուլին, հեռուստատեսությանը, ռադիոյին տրվել է շուրջ 70 հարցազրույց, նրանք մասնակցել են տարբեր քննարկումների:

10. «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում

10.1 Զգալի աշխատանքներ են կատարվել «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու ողջ տարածքի (շուրջ 100 հա) պահպանման, մաքրման, ոռոգման, ծառերի խնամքի, մշակման, աղբահանության, խոտքաղի, ծառերի պրոֆիլակտիկ բուժման և սնուցման, ձնամաքրման աշխատանքներ, ինչպես նաև հուշահամալիրի, թանգարան-ինստիտուտի շենք-շինությունների, կառույցների սպասարկման, պահպանման և ընթացիկ շինվերանորոգման աշխատանքների առումով։
10.2 Հիշողության պուրակի հարակից տարածքում կատարվել են բարեկարգման աշխատանքներ, կառուցվել է նոր ջրագիծ և տնկվել է 320 մշտադալար ծառատեսակ, որը տրամադրվել է “Armenia Tree Project” բարեգործական հիմնադրամի կողմից:
10.3 Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տնօրենության նախաձեռնությամբ և Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ իրականացվել է ծառատունկ շուրջ 7.000 քառ. մետր տարածքի վրա (ժամանակի ընթացքում ծառատունկ կիրականացվի ևս 1.5 հա-ի վրա):
10.4 ՀՑԹԻ միջոցներով Հիշողության պուրակում կատարվել է տարբեր երկրների պաշտոնական անձանց կողմից տնկված 20 անվանական չորացած ծառերի վերականգնման աշխատանքներ։
10.5 Կատարվել է Հիշողության պուրակի երկրորդ, երրորդ, հինգերորդ և վեցերորդ տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով, որ առաջին և չորրորդ տեղամասերի բարեկարգման աշխատանքները հնարավոր չեն ծառերի՝ անկանոն, 30-40 սմ խորությամբ և քարերի վրա տնկված լինելու պատճառով, սեպտեմբերին գրություն է ուղարկվել ՀՀ համապատասխան ատյաններին առաջացած խնդիրների ուսումնասիրման և համապատասխան լուծում առաջարկելու համար։
10.6 Զբոսայգում կատարվող աշխատանքներին զուգահեռ սպասարկման բաժնի աշխատակիցներն իրականացրել են նաև թանգարանային կառույցների սպասարկման և շինվերանորոգման մի շարք աշխատանքներ:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am