30.06.2016
Հունիսի 30-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը: Պարոն Շթայնմայերը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Այնուհետև, պատվավոր հյուրերը ծաղիկներ տեղադրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:
Գերմանիայի ԱԳՆ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, հայ և գերմանացի դիվանագետներ:
Սա Վալտեր Շթայնմայերի առաջին այցը չէ Ծիծեռնակաբերդ: Գերմանիայի ԱԳՆ նախարարը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել նաև երկու տարի առաջ ՝ 2014թվականի հոկտեմբերին: