31.10.2017
Պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Գերմանիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ և գլուխ խոնարհելով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Ուդո Միխալիկին և նրա ուղեկիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, մանրամասն ծանոթացան թանգարանային ցուցադրությանը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրեր, լուսանկարներ և այլն:
Թանգարանում կատարած շրջայցից հետո պարոն Ուդո Միխալիկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: