31.10.2024
Նոյեմբերի 6-ից 8-ը գերմանական կողմի հրավերով և ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Համբուրգում և Պոտսդամում հանդես են գալու «Հայոց ցեղասպանության իրավական և գաղափարախոսական ասպեկտները» թեմայով դասախոսություններով, որին հաջորդելու են պանելային քննարկումներ:
Միջոցառումն անցկացվելու է Արևելյան Եվրոպայի Մաքս Վեբեր հիմնադրամի, Հելմուտ Շմիդտի համալսարանի, Համբուրգի հուշահամալիրների և ուսումնական կենտրոնների հիմնադրամի և Պոտսդամի Լեփսիուսհաուզի հետ համագործակցությամբ: