Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆ, 1878-1943


04.02.2025


Զաբել Եսայանը ծնվել է 1878 թ. փետրվարի 4-ին Կ․Պոլսում։ Ավարտելով Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը` 1895 թ. դեկտեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ ունկնդրում է Սորբոնի համալսարանի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները։

1900 թ. Զաբելն ամուսնանում է նկարիչ Տիգրան Եսայանի (1874-1921) հետ։ Փարիզում գրական և հասարակական լայն գործունեություն ծավալելուց հետո 1902 թ. վերադառնում է Կ.Պոլիս և շարունակում իր ստեղծագործական ուղին:

Սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո սկսված սոցիալական, ազգային-քաղաքական ճնշումների և հալածանքների պատճառով, նորից ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը։

Ադանայի կոտորածներից հետո Զաբել Եսայանը շուրջ երեք ամիս լինում է Ադանայում, Մերսինում, Սսում և այլ բնակավայրերում, հանդիպում կոտորածների ականատես և վերապրած մարդկանց, գրում տեսածին ու լսածին առնչվող մի շարք գործեր («Ավերակներուն մեջ», «Անեծքը», «Նոր հարսը», «Սաֆիե»)։

1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականների գաղտնի ցուցակում էր նաև Զաբել Եսայանը: Խուսափելով աքսորից՝ նա մի քանի ամիս ծպտյալ կյանք է վարում, որից հետո մեկնում է Բուլղարիա, Ռումինիա, և ի վերջո 1915 թ. վերջին՝ գալիս Կովկաս։ Բաքվում ու Թիֆլիսում, Զաբել Եսայանը մի շարք հանդիպումներ է ունենում, մասնակցում տարբեր կարևոր ձեռնարկների, կարդում դասախոսություններ։ Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը։ 1926 թ. այցելում է Մոսկվա, նոյեբերին՝ Խորհրդային Հայաստան, լինում Լեռնային Ղարաբաղում ու գրում այդ ճամփորդությունների հուշերը («Պրոմեթէոս ազատագրուած»):

1933 թ., աշխատանքի հրավեր ստանալով Երևանի պետական համալսարանից, նա Ֆրանսիայից տեղափոխվում է Խորհրդային Հայաստան։ Ստալինյան բռնաճնշումների դաժան շրջանում Զաբել Եսայանը նույնպես ձերբակալվում և հայտնվում է Բաքվի բանտում։ Նրա մահվան հանգամանքները ցայսօր անհայտ են մնում:

Դեռ Հայոց ցեղասպանության տարիներին ձեռնարկվում է «Վշտապատում» վկայությունների հավաքածուի հավաքագրումը: Այն ներկայացնում էր Թուրքիայում հայերի ունեցած զոհերի քանակը, նյութական կորուստների ծավալը, մշակութային վնասի չափը, ուրվագծում հայերի կրած սարսափների ու տանջանքների իրական պատկերը: Զաբել Եսայանը Վշտապատում հավաքածուի մի մասը Բաքվից իր հետ արտասահման է տանում՝ հայերի կորուստներն ու կրած սարսափները հանրայնացնելու նպատակով:

«Այս միջոցին ես կը գտնուիմ հանքային ջուրերը, ուր մինչեւ օգոստոս 15 պիտի մնամ քիչ մը կազդուրուելու եւ խնամելու համար երիկամունքի հիւանդութիւնս, որ ամբողջ տարին զիս անհանգիստ ըրաւ: Անմիջապէս հետո պիտի վերադառնամ Պաքու եւ պիտի զբաղիմ դասաւորելու այն բոլոր վկայութիւնները եւ վաւերական տեղեկութիւնները, զորս հաւաքած է «Վշտապատում» յանձնախումբը»: Նամակ Արշակ Չոպանյանին, Պյատիգորսկ, 1917 թ. հուլիսի 9

1919 թ. Զաբել Եսայանը Հայ ազգային խորհուրդի կողմից նշանակվում է հայ երեխաների և կանանց հարցերով հանձնակատար: Նրա զեկույցներից մեկում նկարագրված ենք գտնում, թե ինչ սարսափների միջով էին անցնում հայ կանայք.

1. Կիներու մէկ մասին կ’առեւանգէին իրենց քաղաքներէն եւ գիւղերէն: Էրզրումի մէջ թուրք սպաները կ’առեւանգէին քաղաքի երեւելի հայերու աղջիկները, իսկ Երզնկայի մէջ՝ հարուստ ընտանիքներու աղջիկներուն:
2. Հայ կիներն ու երեխաները կ’առեւանգուէին յատկապէս հայ տղամարդիկը սպանելէ ետք: Ոստիկանները, որոնք կուղեկցէին կիներու խումբերուն, տաժանագին ճանապարհորդութենէ ետք խումբը կը բերէին աղբիւրի մը մօտ, սակայն մօտենալ եւ ջուր խմել կ’արգելէին: Ջուր խմելու գինը՝ թուրք զինուորներուն յանձնուիլն ու կիրքերուն գոհացում տալն էր:
3. Երբ այդ կիները կը հասնէին հաւաքավայր, անոնց վրայ կը յարձակէին քիւրտերը, չերքէզներն ու չեչէնները:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am