05.10.2024
Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադահայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Մկրտիչ Կանոնջյանը և թեմական խորհրդի նախկին ատենապետ Օհան Օհաննեսյանը օրերս այցելել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հանդիպել տնօրեն Էդիտա Գզոյանին։
Նրանք Կանադահայոց թեմի կողմից գումար նվիրաբերեցին ՀՑԹԻ-ին` Հայոց ցեղասպանության թանգարանի համար աուդիոգիդեր ձեռքբերելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալ է համազգային, համահայկական գործերին նպաստող իր բոլոր աջակիցներին։