09.06.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին Սերգեյ Լավրովը Հիշողության պուրակում ջրեց 2007 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: