Վերապրողների վկայություններ |
ԵՓՐԱՏԻ ԱՓԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԷԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐ, ՈՐՈՆՔ ՀՈԳՆԱԾ և ՈՒԺԱՍՊԱՌ ԳԱԼԻՍ ԷԻՆ ՄԵՐ ԿՈՂՄԵՐԸ
ԲԱՇԻՐ ԷԼ ՍԱԱԴԻԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1901 Թ., ՌԱՔՔԱ
Բաշիր Էլ Սաադին Սիրիայի արաբ բեդուին անապատականներից է: Նա պատմում է, որ 1915-ին 14 տարեկան էր, Եփրատի ափին Ռաքքայում հովիվ էր` իրենց պատկանող անասուններն էր արածացնում: Այդ ժամանակ տեսնում էր մարդկանց խմբեր, որոնք հոգնած և ուժասպառ, ցնցոտիներով ու կիսամերկ գալիս էին իրենց կողմերը: Հետո է իմացել, որ թուրքական կառավարությունը նրանց տեղահանել է իրենց հայրենիքից և քշել դեպի սիրիական անապատները:
1915 թ. ես 14 տարեկան էի, Եփրատի ափին Ռաքքայում հովիվ էի և մերոնց անասուններն էի արածացնում:
Այդ ժամանակ ես տեսնում էի մարդկանց խմբեր, որոնք հոգնած և ուժասպառ, ցնցոտիներով ու կիսամերկ գալիս էին մեր կողմերը: Հետո իմացա, որ թուրքական կառավարությունը նրանց տեղահանել է իրենց հայրենիքից և քշել դեպի մեր սիրիական անապատները:
Այդ հայ տարագիրները թուրք ժանդարմների հսկողության տակ քայլել են երկար ժամանակ առանց իմանալու, թե ու՞ր են գնում: Այդ հայերը ճամփին էին թողել իրենց հարազատներին, որոնք չէին կարողացել քայլել, շատերին էլ թուրքերը սպանել էին:
Ես իմ հորեղբոր զավակների հետ մեր ուղտերով գնում էինք անապատ և, տեսնելով նրանց խղճալի վիճակը, ոմանց օգնում էինք. մեր ուղտերը կթելով` այդ սոված ու ծարավ հայերին կաթ էինք խմեցնում ջրի փոխարեն: Նրանք այնքան հյուծված և ուժասպառ էին, որ կանգնած վիճակում գետին էին փռվում և ոչխարների պես մեռնում էին:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 303, էջ 517:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|