Պետություններ |
ԿԱՆԱԴԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ
13 հունիսի 2002թ.
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
ՔԱՆԻ ՈՐ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի իշխանություններն առանց ինչ-որ պատճառի կամ հիմնավորմամբ ձերբակալեցին և հետո մահապատժի ենթարկեցին Ստամբուլի հայկական համայնքի 2300 ավելի նշանավոր ղեկավարների միայն նրանց ռասայական և կրոնական պատկանելիության պատճառով, դրանով իսկ 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը դրեցին,
ՔԱՆԻ ՈՐ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմը որպես քող իր գործողությունների համար, Օսմանյան Թուրքիայի իշխանությունները կարգադրեցին և իրագործեցին Հարավային Անատոլիայի և Կիլիկիայի վեց նահանգներում բնակվող հայերի մշտական ջարդերը, այդ տարածքներում հայերի ներկայությունն իսպառ բնաջնջելու փորձը,
ՔԱՆԻ ՈՐ օսմանյան Թուրքիայի իշխանությունները կոտորածներից հետո կենդանի մնացածներին տեղահանեցին իրենց տներից և հարազատ հողերից,
ՔԱՆԻ ՈՐ պատմական փաստերը հստակ վկայում են այն մասին, 1915-1918թթ. տեղ գտած դեպքերը, որոնք բերեցին Արևելյան Անատոլիայի և Կիլիկիայի հայ ազգաբնակչության կոտորածներին ու տեղահանությանը, նշանակում են ցեղասպանություն, ինչպես այդ ձևակերպված է միջազգային սովորույթային իրավունքով և ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948թ. դեկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի Հռչակագրով,
ՔԱՆԻ ՈՐ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը խեղաթյուրում է պատմական փաստերը և ժխտում է հայերի ցեղասպանության փաստը,
ՔԱՆԻ ՈՐ Արգենտինայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Ուրուգվայի խորհրդարանները, Եվրոխորհրդարանը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության կոտորածները և ճանաչել են, որ դա ցեղասպանություն է նշանակում,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանությունը ճանաչվել են նաև Քվեբեկի Ազգային Ասամբլեայի, Օնտարիոյի օրենսդրական Ասամբլեայի և Կանադայի Եկեղեցիների Խորհրդի կողմից,
ՔԱՆԻ ՈՐ ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայեր և նրանց սերունդները ներկայումս ապրում են Կանադայում որպես կանադական քաղաքացիներ և հարստացնում են Կանադայի բազմազգ մշակութային ժառանգությունը,
ՔԱՆԻ ՈՐ Կանադան մի երկիր է, որը հպարտանում է օրենքի գերակայությամբ և մարդու իրավունքների ու ազատության հարգանքով,
ՔԱՆԻ ՈՐ ապրիլի 24-ը դարձել է կանադական հայերի և ընդհանրապես ողջ աշխարհում հայկական ծագում ունեցող մարդկանց համար խորհրդանշանական տարեթիվ,
ՔԱՆԻ ՈՐ հայերի ցեղասպանության մասին հարցի լուծումը կարող է օգնել նաև Հարավային Կովկասի մի շարք հնագույն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը,
ՈՐՈՇՎՈՒՄ Է, որ այս պալատը կոչ է անում Կանադայի կառավարությանը`
ա) ճանաչել հայերի ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտության խեղաթյուրման կամ ժխտման ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի ինչ-որ նվազ, քան ցեղասպանությունն է, քան մարդկության դեմ կատարված հանցագործությունը, և
բ) ապագայում, յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել որպես 1,5 միլիոն հայերի, որոնք դարձան քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, հիշատակի օր:
Motion N 44. Debates of the Senate. (Hansard). 1st session 37th Parliament . Volume 139. Issue 124. Thursday, June 13, 2002.
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|