Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԳՈՏԻՆ» (1)
(Աղունիկ Գրիգորի Մելքոնյանի վկայապատումը՝ ըստ իր որդու՝ Ռաֆիկ Սուքիասյանի հուշագրման)



«Մայրս լսելով իրենց նման գախթվածներից,
որ այդ նույն կամրջի վրա մի հայ երիտասարդ կին
կամրջի (2) եզրին կանգնած,
որ պետք է զոհ գնա դահիճի սրից
հանելով իր վերնաշապիկը ցույց է տվել ոսկե գօտին
և ասելով վերցրեք այս հարստությունը
չէ որ ես պետք է զոհվեմ
և մոտենում է ձիավոր դահիճը,
այդ ժամանակ կինը ամուր կառչում է դահիճի վզից և
իր հետ տանում է ջրի տակը (3)»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային պահոցում գտնվող 55 թվակիր հուշագրությունը գրի է առել Ռաֆիկ Սուքիասյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրող Աղունիկ Գրիգորի Մելքոնյանի որդին: Հուշագրությունն էրզրումցի Աղունիկ Մելքոնյանի՝ տեղահանության և կոտորածի մասին վկայապատումն է: Աղունիկ Մելքոնյանը ծնվել է 1907 թ. Էրզրում նահանգի Բասեն գավառի Ղոնաղրան գյուղում: 11 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքից մեկն է Աղունիկը, ով հոր հետ ողջ էր մնացել: Նրա ընտանիքը մյուս բասենցիների հետ 1919 թ. գարնանը հասել է Արևելյան Հայաստան:

Երբ զինված թուրքերը հարձակվում են Ղոնաղրան գյուղի վրա, հայերը հարկադրված փախչում են դեպի հարակից սարերն ու ձորերը՝ վերադառնալու հույսով, այդ նպատակով կանխավ պահելով նաև իրենց ունեցվածքը: Ինչպես վկայագիրն է նշում, ամեն անգամ դուրս են եկել վախով, որ վերադարձ հնարավոր է չլինի: Գյուղից վերջնականապես դուրս են գալիս 1918 թ. գարնանը: Ամենուրեք «վխտում էր թուրք ժանդարմը», նրանք հավաքում էին հայ ժողովրդին և «քշում» Քյոփրու Քեոյ կոչվող գետի վրա կառուցված կամուրջը, որտեղ էլ տեղահանված հայերի քարավանին դիմավորում էին ձիավոր-դահիճները՝ զինված և կոտորածի պատրաստ: Վերջիններս կոտորում էին հայերին և կամրջից ցած նետում. «մարդկային մարմնով գետի հունը դուրս էր եկել, և արյունոտ ջուրը հոսում էր կամուրջի վրայով»: Աղունիկի հայրը՝ Գրիգորը, թուրքերենով աղաչում է մի ոստիկանի իրենց ունեցած ոսկու դիմաց բաց թողնել իր ընտանիքին: Ոստիկանը համաձայնում է՝ նշելով, սակայն, որ նորից բռնելու դեպքում այլևս բաց չի թողնի:

Գաղթի ճանապարհին Աղունիկը կորցնում է ընտանիքի անդամների մեծ մասին. նրան հատկապես չի հաջողվում մոռանալ, թե ինչպես իր ութամյա հիվանդ քույրը չի կարողացել տեղից շարժվել, իսկ թուրքի գնդակը թույլ չի տվել հիվանդին տեր կանգնելու. «….ամենուրեք փախստականների շարքերը նոսրանում էին թիկունքից եկող գնդակից»:

Ընտանիքից ողջ են մնում միայն երկուսը՝ Աղունիկն ու իր հայրը. հետագայում նրանք հասնում են Թիֆլիս: Իսկ մայրը, զգալով մոտալուտ մահը, իր ոսկե գոտիով կարողանում է փրկել մեկ այլ հայուհու: Այլ գաղթվածներից լսելով, որ նույն կամրջի վրա զինված թուրքը մի երիտասարդ հայուհու է պատրաստվում սպանել, նա հանում է իր վերնաշապիկը և ցույց տալիս ոսկե գոտին: Երբ թուրք ձիավոր-մարդասպանը մոտենում է ոսկին վերցնելու, Աղունիկի մայրն ամուր կառչում է թուրքի վզից և իր հետ տանում ջրի տակ:

Հուշագրության մեջ թեև նշված չեն հանցագործների անուններ, թվականներ և ընթացիկ իրադարձությունները նկարագրող այլ տեղեկություններ, սակայն այն իր հակիրճ (2 էջ) շարադրանքով կարևորվում է երկու ազգային կերպարներին բնորոշ բնավորությունների հակադրմամբ. իրական պատմության մի կողմում ցեղասպանություն իրագործող և «փրկությունը սակարկող» թուրքն է, մյուս կողմում՝ մայր-հայուհին՝ իրենից ավելի երիտասարդին սեփական կյանքով օգնելու մայրական և ազգային տեսակին բնորոշ բնական մղումով:



Էլինա Զ. Միրզոյան

Բան. գիտ. թեկն., արևելագետ (թյուրքագետ), սփյուռքագետ, բանասեր (հայոց լեզու և գրականություն), ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող:



1. Պայմանական վերնագիր. հուշն անվերնագիր է:
2. Քյոփրու Քեոյ (Կամուրջի գյուղ) տեղավայրում գետի վրա կառուցված կամուրջ:
3. Պահպանել ենք մեջբերման



Բնապատկեր Էրզրումից



Հայերի կոտորածն Էրզրումում



Տեսարան Էրզրումից



Էրզրում



Էրզրում



Լուսանկարները՝ ՀՑԹԻ լուսանկարների պահոցի, Հուշամատյան կայքէջից:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am