Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ԽՈՐԵՆ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ



Հուշագրություններն առանձին աշխարհ են ներկայացնում։ Դրանք հնարավորություն են ընձեռում պատմության թե՛ մեծակտավ, թե՛ փոքր իրադարձություններին նայել ականատեսի աչքերով, առաջին դեմքից ներթափանցել դրանց մեջ և պատմական այս կամ իրադարձությանը նայել ոչ թե վերևից, այլ տվյալ անձի մակարդակից։ Գործ ունենալ ոչ թե ակադեմիական զտված և կաղապարված բառապաշարի, այլ կենդանի լեզվի հետ, որը փոխանցում է հույզերի ողջ ներկապնակը։ Իհարկե, այս մեդալն ունի իր հակառակ կողմը. հուշագրությունները կարդալիս պետք է մշտապես մտքում պահել այն փաստը, որ դրանք չեն անցել «գիտության զտիչով», ուստի դրանցում հնարավոր են ոչ ստույգ տեղեկություններ, պատմական փաստերի շփոթ և այս կարգի այլ երևույթներ։ Սակայն այս ամենը չի նսեմացնում հուշագրությունների արժեքն ու կարևորությունը։

Է՛լ ավելի հետաքրքիր է կարդալ անտիպ հուշերը։ Թերթելով դրանք՝ մարդ իրեն զգում է նոր տարածքներ բացահայտող ճանապարհորդի դերում։

Հայոց ցեղապանության վերապրողների հուշերը կարդալը դժվար գործ է։ Դրանցում մարդ հաճախ բախվում է անտակ ողբերգության, անծայր հուսահատության և անլուր դաժանության հետ։ Բայց միևնույն ժամանակ այնտեղ հանդիպում են անկոտրում կամքի, անսպառ լավատեսության և անխուսափելի թվացող մահվան հանդեպ անձնական հաղթանակների բազում օրինակներ։ Իրավամբ զարմանալի է, երբ թուրքական իշխանությունների կողմից ոչնչացման դատապարված ազգի առանձին ներկայացուցիչները ոչ միայն կարողացել են խուսափել մահվանից, այլ նաև իրենց մեջ վառ պահել ապրելու և մաքառելու կամքն ու հաճախ հասել ավելի մեծ բարձունքների, քան «սովորական» կյանքով ապրող իրենց ժամանակակիցները։ Հայոց ցեղասպանության վերապրողների հուշագրությունների ծովի մի ալիքն են Խորեն Գյուլբենկյանի ձեռագիր հուշերը։ Նա ծնվել է 1892 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Դևրիկ քաղաքում։ Հեղինակն իր ծննդավայրը նկարագրում է այսպես. «1915 թվականի տեղահանությունից առաջ Դևրիկը ունեցել է մոտ 12.000 բնակիչ, որից 4.000 հայեր էին։ Իմ ծննդավայրի հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով, առևտրով և այգեգործությամբ»։ Այնուհետև նշում է, որ այն ժամանակվա Թուրքիայի գավառական քաղաքները, առավել ևս գյուղական վայրերը շատ հետամնաց էին։ Նաև դրա արդյունքում Դևրիկի հայերը հաճախ բռնում էին պանդխտության ճանապարհը՝ օրվա հացը վաստակելու հույսով։ Բացառություն չէր նաև Խորենի հայրը, ով 1902 թվականին տեղափոխվել է ծովափնյա Սամսուն՝ որոշ ժամանակ անց իր մոտ տանելով նաև իր ընտանիքը։ Եվ դարձյալ հանդիպում ենք տեղական կյանքի նկարագրությանը․ «Սամսունում բնակվում էին թուրքեր, հայեր և հույներ։ Քաղաքի Արևելյան թաղամասում ապրում էին հույները, Արևմտյանում՝ հայերը, իսկ կենտրոնական մասում ապրում էին թուրքերը, որոնք մեծամասնություն էին կազմում։ Այդ կենտրանական մասում էին գտնվում գործարանները, խոշոր խանութները, կուլտուր օբյեկտները։ ... Սամսունի հայերի մեծ մասը հիմնականում զբաղվում էին արհեստներով, առևտրով։ Զգալի տեղ էին գրավում նաև հայ մտավորականները, որոնց մեջ քիչ չէին բժիշկները, փաստաբանները, ուսուցիչները և այլն»:

1907 թվականին պատանի Խորենն ընդունվում է Սամսունի Ներսիսյան դպրոցը։ Հետագայում ուսումն ու կրթությունը մեծ դեր են խաղալու Խորեն Գյուլբենկյանի ճակատագրում՝ օգնելով նրան չկորչել կյանքի հորձանուտում։

Հայոց ցեղասպանությունը ներխուժում է Խորենի և նրա համաքաղաքացիների կյանքը հետևյալ կերպ. «1915 թ. գարնանը, երբ առավոտյան դուրս եկա դպրոց գնալու տեսա, որ փողոցում ձիավոր-ոստիկաններ են ման գալիս և թույլ չէին տալիս տներից դուրս գալ։ Մեր տան դռանը, նաև ուրիշ տեղերում փակցված էին քաղաքագլխի կողմից ստորագրված թերթիկներ, որոնց բովանդակությունը մոտավորապես հետևյալն էր. «Քաղաքի բոլոր հայերը անխտիր մի շաբաթվա ընթացքում պետք տեղահանվեն և ուղարկվեն երկրի խորքը․․․»»։

Հուշագրության մեջ առկա չեն տեղահանության ժամանակ եղած դաժանությունների և դժվարությունների մանրամասն նկարագրությունները։ Հեղինակը հիմնականում սահմանափակվում է ընդհանուր բնույթի նկարագրություններով։ Ինչպես, օրինակ. «Սարսափելի անելանելի վիճակ էր ստեղծվել դեռևս կենդանի մնացածների համար, որոնք սպասում էին մահվան, որը միակ փրկությունն էր նրանց համար։ Ճանապարհին շրջապատի թուրքերը, չերքեզները, չեչենները և քրդերը անընդհատ հարձակումներ էին գործում մեր կարավանի վրա, կողոպտում և սպանում։ Դրանք սովորական երևույթ էին դարձել մեզ համար»։

Հեղինակի ընտանիքը բաղկացած էր հինգ հոգուց՝ հայրը, մայրը, երկու քույրերը և Խորենը։ Ասքորի ճամփան բռնելուց քիչ անց տղան կորցնում է իր ընտանիքի բոլոր անդամներին։ Փոքր քույրը, չդիմանալով տեղահանության զրկանքներին, մահանում է ճանապարհի 19-րդ օրը։ Հորը, քարավանի այլ տղամարդկանց հետ մեկտեղ, սպանում են Ամասիայի մոտակայքում։ Քարավանի ողջ մնացած հատվածը հասնում է իր վերջին հանգրվանին՝ Շեհիր ղշլա, որտեղ գտնվողների մեծ մասը կանայք և երեխաներ էին։ Կարճ ժամանակ անց մի քանի պաշտոնյա գալիս են կայանատեղի և զատում բոլոր պատանիներին և աղջիկներին, որից հետո թուրքերը «որպես ապրանք ընտրում և տանում էին տղաներին բատրակության, բանվորության, իսկ աղջիկներին՝ իրենց ընտանիքներում ծառայության համար։ Աղջիկներից ամենագեղեցիկներին տանում էին իրենց հարեմները»։ Խորենը ծառայության է անցնում տեղացի մի նպարավաճառի խանութում, ինչի շնորհիվ փրկվում է։ Նույն ժամանակ նա կորցնում է ավագ քրոջ հետքը և այլև երբեք չի հանդիպում նրան։

Իրեն հատկացվող հացի մի մասը Խորենը տանում էր մենակ մնացած և ողբերգական վիճակում հայտնված իր մորը։ Եվ այս հատվածում մենք կարդում ենք հուշագրության ամենասրտակեղեք հատվածը. «Նա խնդրում էր, որ իր մոտ չգնամ և վտանգի չենթարկեմ իմ կյանքը։ Նա ասում էր. «Տղաս, իմ մասին այլևս մի մտածիր իմ ժամերս հաշված են։ Մեր գերդաստանից միայն դու ես մնացել, աշխատիր, որ գոնե դու փրկվես և չթողնես, որ մեր օջախը մարի»։ Երբ մի քանի օր հետո նորից գնացի մորս մոտ նա արդեն մահացել էր»։

Մոտ 15 օր նպարեղենի խանութում աշխատելուց հետո խանութպանն առաջարկում է Խորենին տեղափոխվել իր ծանոթ հարուստ մի գյուղացու մոտ՝ Բոզղուտ գյուղ, քանի որ իր մոտ մնալը տղայի կյանքին վտանգ էր սպառնում։ Նա տեղափոխվում է այդ գյուղացու մոտ և շուրջ չորս տարի բատրակություն անում և անցնում բազում դժվարությունների միջով։

Խորեն Գյուլբենկյանի հետագա կյանքը, նկարագրված հուշերում, նման է արկածային ֆիլմի սցենարի։ Երկրորդ փորձից նրան հաջողվում է փախչել Սեբաստիա և ընդունվել մոտակայքում գտնվող վանքերից մեկի կալվածքներում կազմակերպված գիշերօթիկ գյուղատնտեսական գործնական դպրոց։ Նա կարճ ժամանակով վերադառնում է իր հայրենի Դևրիկ քաղաքը և աշխատում մի սրճարանում։ Այնուհետև մտադրվում է գնալ Կոստանդնուպոլիս։ Ճանապարհին՝ Սամսունում, ծանոթանում է մարզվանցի մի մեծահարուստի հետ, որն առաջարկում է Խորենին աշխատել իր տնտեսությունում։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նա հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Այնտեղ հանդիպում է իր երկու ազգականներին։ Նրանցից մեկը Խորենի մոր զարմուհին էր, ով օթևան է տրամադրում տղային։ Այդ կնոջ ամուսինը ժամանակին եղել էր սուլթան Աբդուլ Համիդի խոհարարը։ Այժմ նա մի փոքր ճաշարան ուներ, որտեղ էլ աշխատանքի է անցնում Խորենը։ Պոլսում 3-4 ամիս անցկացնելուց հետո, տեղափոխվում է Ադաբազարի մոտակայքում գտնվող Արմաշ վանքում կազմակերպված գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոցը, որտեղ սովորում էին շուրջ 200 հայ որբեր։ Որոշ ժամանակ անց դպրոցը տեղափոխում են Կոստանդնուպոլիս։ Այդ ժամանակ հնարավորություն է ստեղծվում տեղափոխվել Հայաստան։ Դպրոցի բոլոր սաները, բացառությամբ չորսի, համաձայնվում են։ Չորսից մեկը Խորեն Գյուլբենկյանն էր։ Քառյակն ապաստան է գտնում Շիշլի թաղամասի հայկական որբանոցում։

1921 թ. հունիսին Խորենը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սկզբում ընդունվում է գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց։ Մոտ երկու տարի անց ընդունվում է հայտնի Կոռնելի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Երբ 1926 թվականին նա ավարտում է համալսարանը, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Համբարձումյանը դիմում է ԱՄՆ Կոմունիստական կուսակցությանը՝ խնդրելով, որ Կոռնելի համալսարանն ավարտող գյուղատնտեսական ֆակուլտետի հայ ուսանողներին ուղարկեն Խորհրդային Հայաստան, որտեղ որակյալ մասնագետների կարիք էր զգացվում։ Խորեն Գյուլբենկյանը և ևս հինգ հայ շրջանավարտ որոշում են մեկնել Հայաստան։ Քանի որ այն ժամանակ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեին, նրանց գործերը պետք է կարգավորվեին Փարիզում, որտեղ կար ԽՍՀՄ դեսպանություն։ Սակայն գործընթացը ձգձգվում է և Խորնեը մոտ կես տարի մնում է Փարիզում։ Այդ ժամանակահատվածում նա Փարիզում հրատարակվող «Երևան» թերթի խմբագիր Եղիա Չուբարի օգնությամբ անգլերենից թարգմանություններ է անում թերթի համար։

Վերջ ի վերջո Խորեն Գյուլբենկյանը ստանում է Հայաստան գալու թույլտվությունը, որը ստորագրել էր անձամբ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը։ Հայաստանում հանդիպում է Հողժողկոմ Արամայիս Երզնկյանին և խնդրում գործուղել իրեն Ստեփանավան։ Այնտեղ ամուսնանում է, որոշ ժամանակ անց տեղափոխվում Երևան։

1931 թվականին Խորեն Գյուլբենկյանը մեկնում է Մոսկվա՝ ուսանելու։ Հրատարակում է մի շարք գիտական աշխատություններ, գրում թեկնածուական ատենախոսություն, սակայն գիտական տարաձայնությունների պատճառով չի ներկայացնում այն պաշտպանության։ Վեց տարի Մոսկվայում բնակվելուց հետո վերադառնում է Երևան։

Ահա այսպես են ավարտվում Խորեն Գյուլբենկյանի հուշերը։ Դրանցում առկա են բազում հետաքրքիր տեղեկություններ, որոնք տեղ չեն գտել այս հակիրճ ակնարկում։ Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական ֆոնդերում։



Ծանուցում. Հուշերից մեջբերված հատվածներում պահպանվել է հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը։



Արամ Միրզոյան

(ՀՑԹԻ ավագ գիտաշխատող)







Խորեն Գյուլբենկյան




Արամայիս Երզնկյան




Գերգի Չիչերին




Եղիա Չուբար









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am