Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Յակոբ Կյունցլեր` հայանվեր շվեյցարացին
(1871 թ․ մարտի 8 - 1949 թ․ հունվարի 15)




Միսիոներ, հիվանդապահ և բժիշկ, բողոքական սարկավագ, Հայոց ցեղասպանության ականատես, հազարավոր հայ որբերի և այրիների փրկող և խնամող։ Այս բոլորը շվեյցարացի Յակոբ Կյունցլերի մասին է։ Նա շուրջ 50 տարի ծառայել է Ուրֆայում և Ղազիրում (Լիբանան)՝ օգնելով հազարավոր մարդկանց, որոնց մեծամասնությունը հայեր էին։

Կյունցլերի կյանքի «նախաարևելյան» 28 տարիները, կարծես, մի երկար ճանապարհ լինեին, որոնք նախապատրաստեցին նրան իր ապագա կյանքի գործը պատվով իրականացնելուն։ Վաղ տարիքում կորցնելով իր ծնողներին՝ նա սկզբնական փուլում զբաղվել է հյուսնագործությամբ, ապա Բազելում ստացել բժշկի օգնականի և հիվանդապահի մասնագիտություն։ Այս ամենը ոչ միայն պատրաստեց նրան մասնագիտական առումով, այլև՝ «մարդկային»: Կյունցլերը սեփական փորձից գիտեր՝ ինչ է նշանակում վաղ հասակում որբանալը։ 1899 թ. Յոհաննես Լեփսիուսի «Գերմանական արևելյան առաքելությունը» Յակոբ Կյունցլերին առաջարկեց ստանձնել բժշկի օգնականի պաշտոնն այդ կազմակերպության՝ Ուրֆայում գտնվող որբանոցին կից գործող հիվանդանոցում։ Իր մարդկային և մասնագիտական որակների շնորհիվ նա կարողանում է ձեռք բերել տեղի բազմազգ բնակչության հարգանքն ու վստահությունը։

Հայոց ցեղասպանության տարիներին Կյունցլերը մշտապես գտնվել է Ուրֆայում, որը հայերի դեմ իրագործված ցեղասապանության կիզակետերից մեկն էր։ Նա ոչ միայն այդ ամենի ականատեսն է եղել, այլև փորձել է հնարավորինս օգնել թուրքական իշխանությունների զոհ դարձած հայերին։ Հետագայում Կյունցլերը մասնակցել է նաև մահմեդականների մոտ գտնվող հայ կանանց և երեխաների ազատագրմանը։

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո «Գերմանական արևելյան առաքելությունը»` որպես պարտված երկրի ներկայացուցիչ, ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայում։ Այդ ժամանակ Կյունցլերը կարևոր դերակատարություն է ունեցել Ուրֆայի գերմանական որբանոցին պատկանող շինությունների պահպանման և այնտեղ ապաստան գտած հայերի վիճակը հնարավորինս բարելավելու գործում։

1919 թվականին Կյունցլերը վերադարձել է Շվեյցարիա, սակայն արդեն 1922 թվականին նա դարձյալ Ուրֆայում էր, այս անգամ արդեն որպես Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աշխատակից՝ զբաղվելով հայ որբերի խնամքով և հաշվապահությամբ։ Նույն թվականի գարնանը Մերձավոր Արևելքի նպաստամատույցը, հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված աննպաստ իրադրությունը, որոշում կայացրեց իր խնամքի տակ գտնվող հայ որբերին տեղափոխել Հունաստան, Կովկաս, Սիրիա և Լիբանան։ Կյունցլերի մեծ փորձն ավելի քան տեղին եղավ այդ գործում․ մինչև 1922 թվականի նոյեմբեր նա Ուրֆայից, Մարդինից, Դիարբեքիրից, Խարբերդից, Արաբկիրից, Ակնից և Մալաթիայից մոտ 8000 հայ որբեր տեղափոխեց Սիրիա։

Շարունակելով իր համագործակցությունը Մերձավոր Արևելքի նպաստամատույցի հետ՝ Յակոբ Կյունցլերը 1923 թվականի փետրվարին գլխավորեց լիբանանյան Ղազիրում բացված որբանոցը, որտեղ կենտրոնացվել էին 1400 հայ որբեր։

1928 թվականից Կյունցլերը ծառայության անցավ Հայ օգնության շվեյցարական ընկերությունում և շարունակեց կարոտյալ հայերի օգնության գործը։ Իր գործունեության ողջ ընթացքում Կյունցլերը հայ որբերին շրջապատում էր խնամքով և ջերմությամբ՝ փորձելով մեղմել որբության դառնությունը ճաշակած երեխաների տառապանքը։ Սակայն միևնույն ժամանակ նա չէր չարաշահում նման մոտեցումը որբերի շրջանում կարգապահության մակարդակը բարձր պահելու համար։ Բացի այդ, Կյունցլերը միշտ ձգտում էր իր խնամքի տակ գտնվող որբերին հնարավորինս նախապատրաստել ինքնուրույն կյանքին՝ զբաղվելով նրանց կրթությամբ և որևէ արհեստի տեր դարձնելով։

Իր բազմամյա անձնվեր գործունեության շնորհիվ նա հայերի կողմից կոչվում է «պապա Կյունցլեր»։ Հարկ է նաև նշել, որ Արևելքում ողջ ծառայության ընթացքում Կյունցլերի կողքին էր իր հավատարիմ կինը՝ Էլիզաբեթ Կյունցլերը (Բենդերը), ով մշտապես կիսում էր իր ամուսնու կյանքի բոլոր դժվարություններն ու զրկանքները և հավասարապես սիրելի էր հայերի կողմից։





Արամ Միրզոյան
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող








Յակոբ Կյունցլերն ու հայ որբերը



Յակոբ Կյունցլերը («պապա») և իր կինը՝ Էլիզաբեթը («մամա»)








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am