20.11.2017
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ՝ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև շրջեց Հիշողության պուրակում, ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած եղևնին: