ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3 ապրիլի 1997թ.
Լիբանանի պատգամավորների պալատը`
- Զգալով 1915-1923թթ. լիբանանյան հայ ժողովրդի տառապանքի ու ցավի տարողությունը, որը հար և նման է լիբանանցի և այլ ժողովուրդների տառապանքներին, և որոնք շարունակվում են մինչև օրս,
- նշելով, այս դարասկզբին գաղութատիրոջ կողմից մեր ժողովուրդների դեմ կազմակերպված ցեղասպանությունը,
- նկատի ունենալով, որ յուրաքանչյուր տարվա Ապրիլի 24-ն առիթ է ոգեկոչելու հայ ժողովրդի դեմ իրագործված ջարդերի արհավիրքի հիշատակը,
- Լիբանանի խորհրդարանը կոչ է անում լիբանանցի ժողովրդին, որ այդ օրը հայտարարի հայ ժողովրդի հետ միասնականության օր: