ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ
11 մայիսի 2000թ.
Օսմանյան իշխանության կողմից 1915 թվականին կազմակերպած ջարդերի 85-ամյակի առթիվ, որի հետևանքով ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր, Լիբանանի պատգամավորների Պալատը ճանաչում է և դատապարտում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և հայտնում է իր ողջ համերաշխությունն իր երկրի հայ քաղաքացիներին:
Դրանից բացի, Պալատը գտնում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը հանդիսանում է անհրաժեշտ պայման նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում: