2019թ. կրթաթոշակառուն
Лидия Присак у входа в Музей геноцида aрмян
Лидия Присак – старший научный сотрудник Института культурного наследия Министерства образования, культуры и исследованиий Республики Молдова. Проблемы исследования, которыми она занимается, – исход армянских беженцев во время османской резни и распада Российской Империи в межвоенную Румынию (Бессарабию); история армянской общины Бессарабии и Румынии в первой половине XX века; оказание помощи армянским беженцам в Королевстве Румыния и.д.
Лидия Присак владеет несколькими языками: румынским (является родным), русским, английским и французским. Также она занимается изучением армянского языка.
Проект исследования в рамках программы Рафаэль Лемкин «Writing Armenian Refugees History: Administrative Practices in Greater Romania (1918–1940) / Восстановление истории армянских беженцев: административные практики в Великой Румынии (1918–1940)».
Публикации
• (2019) Под защитой «старшего брата» или про «обитающие национальности» в Молдавской СС(А)Р // Panorama comunismului în Moldova sovietică. Context, surse, interpretări / ed. Liliana Corobca, Iași, Polirom, p. 414-436; Армяне Бессарабии в контексте Воссоединения с Румынией // Historia est Magistra Vitae: Valori, paradigme, personalităţi: In honorem profesor Ion Eremia /Fac. de Istorie şi Filozofie a Univ. de Stat din Moldova/, Chişinău, Biblioteca Ştiinţifică Centrală „Andrei Lupan” (Institut), 2019, p. 547-561 (соавтор/Ion Gumenâi); Экспроприация Армянского подворья в Кишиневе (1922–1932) // Identitățile Chișinăului. Materialele conferinţei științifice, 1–2 noiembrie 2018, Ediția a V-a, Chișinău, Arc, p. 230-240;
• (2018) Большая иллюзия или о репатриации армян из Румынии (1946/1948) // Opoziție și Solidaritate în Comunism / coord.: F. Olteanu, D. Sorea, A.-M. Bolborici, E. Helerea, Cluj-Napoca, Presa Universitară Clujeană, p. 71-88; Армянское подворье в Кишиневе (1813–1922) // Identitățile Chișinăului. Materialele conferinţei științifice, 19–20 octombrie 2017, Ediția a IV-a, Chișinău, Arc, p. 161-171; Исход армян после геноцида и советизации в Королевство Румынии (1915/1918–1924) // The 1st Annual Kurultai of the Endangered Cultural Heritage – AKECH 2018, Constanța, p. 85-99;
• (2017) Геноцид, армянские беженцы и Великая Румыния (1918–1940) // Akademos. Revistă de știință, inovare, cultură și artă, nr. 3 (46), p. 103-112 (соавтор/Ion Xenofontov); Вопрос исхода армян через Днестр в межвоенную Румынию в документах Национального архива Республики Молдова // Istorie, Cultură și Cercetare, Deva, Editura Cetatea de Scaun, vol. II, p. 172-188; Армянское присутствие в Сфатул Цэрий: Петр Бажбеук-Меликов // Centenar Sfatul Țării: 1917–2017. Materialele conferinței științifice internaționale, Chișinău, 21 noiembrie 2017, Chișinău, p. 443-458;
• (2016) The Armenian Community in the Republic of Moldova: Demographic, Cultural, and Religious Aspects // Armenians in Post-Socialist Europe, Konrad Siekierski, Stefan Troebst (eds.), Köln, Böhlau, p. 89-106 (соавтор/Ion Xenofontov) и.т.д.
Հարցազրույց Լիդիա Պրիսակի հետ ռուսերեն լեզվով
2017թ. կրթաթոշակառուն
Իվան Կաստանիագան քաղաքական գիտությունների հետազոտող է, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների գծով մագիստրոս (Գրանադայի համալսարան), և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների փորձագետ է (Երուսաղեմի հրեական համալսարան), իսկ այժմ ավարտում է իր թեկնածուական ատենախոսությունը միջազգային, եվրոպական և համեմատական իրավունքի ոլորտում` Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը 1914-1925 թթ. դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներում».
Հրապարակումներ.
«Միջազգային հարաբերությունների 150 տարի, Մադրիրդ- Երուսաղեմ» Raíces, Revista de Cultura Judía de España, nº 107, pp. ISSN: 0212-6753 (Իսպաներեն)
«Հայոց ցեղասպանությունը դիվանագիտական նամակներում» Raíces, Revista de Cultura Judía de España, nº 108, pp. 85-88., ISSN 0212-6753 (Իսպաներեն)
Հարցազրույց Իվան Կաստանիագայի հետ
2016թ. կրթաթոշակառուն
Նիկկի Մարչակն ավստրալացի ցեղասպանագետ է, Ավստրալիայի Հոլոքոստի և Ցեղասպանագիտության ինստիտուտի անկախ հետազոտող և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ:
Նիկկին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառմանը՝ հանդես գալով որպես գլխավոր զեկուցող: Նա մագիստրոսական աստիճան ունի Հոլոքոստի և ցեղասպանագիտության ոլորտում, երկար տարիներ զբաղվել է այդ ոլորտում հետազոտության և քաղաքականության մշակման հարցերով:
Այժմ Նիկկին աշխատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հոդվածների վրա, այդ թվում նաև համեմատական վերլուծություն է իրականացնում Ցեղասպանության տարիներին հայ կանանց և ժամանակակից Իրաքի եզդի կանանց ողբերգական փորձությունների միջև:
Հրատարակությունների ցանկ
"Yazidi refugees have an urgent need for protection from genocide", 2015,
View
"Armenian genocide forgotten in ANZAC commemorations", 2015,
View
''Seeking justice for an ongoing genocide:'',
View
Armillei, Riccardo; Marczak, Nikki; and Diamadis, Panayiotis (2016) "Forgotten and Concealed: The Emblematic Cases of the Assyrian and Romani Genocides," Genocide Studies and Prevention: An International Journal: Vol. 10: Iss. 2: 98-120.
Two other forthcoming publications are:
Nikki Marczak, “A Century Apart: The Genocidal Enslavement of Armenian and Yazidi Women”, in M. Connellan and C. Fröhlich (Eds.), A Gendered Lens for Genocide Prevention, (Palgrave, 2016)
Nikki Marczak and Kirril Shields (Eds.), Genocide Perspectives V, Australian Institute for Holocaust and Genocide Studies, (Forthcoming).
Հարցազրույց Նիկկի Մարչակի հետ
2015թ. կրթաթոշակառուները
ԹԻՄԸԹԻ ՈՒԻԼՅԱՄՍԸ քաղաքական գիտություններ է ուսումնասիրել Մաննհայմի համալսարանում (Գերմանիա), համեմատական քաղաքագիտություն՝ Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցում (Մեծ Բրիտանիա): Ներկայումս Գերմանիայի Մարբուրգի համալսարանի Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող է և գրում է իր դոկտորական ատենախոսությունը ցեղասպանության մասնակցության միկրոդինամիկայի մասին Բեռլինի Բաց համալսարանում (Գերմանիա): Իր հետազոտությունների համար դոկտորական կրթաթոշակ է ստանում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամից:
Թիմըթի Ուիլյամսը բրիտանացի գիտնական է, քաղաքագետ: Նրա աշխատանքներում շոշափվում են սոցիոլոգիայի, սոցիալական հոգեբանության, պատմության և նույնիսկ մարդաբանության ու քրեագիտության ոլորտները: Թիմըթի Ուիլյամսի հետազոտությունների կենտրոնում կոնֆլիկտային դինամիկայի և կոնֆլիկտների քաղաքական սոցիոլոգիայի թեմաներն են: Հիմնականում զբաղվել է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ մակրո և միկրո մակարդակներում: Նաև աշխատում է սոցիալական երևույթների ուսումնասիրության նորարարական մեթոդաբանական մոտեցումների ուղղությամբ: Ուսումնասիրություններ է կատարել Կամբոջայում, Հայաստանում և Թայլանդում: Ներգրավված է մի շարք միջազգային նախագծերում:
Հրատարակությունների ցանկ
"The Complexity of Evil: A Multi-Faceted Approach to Genocide Perpetration", 2014, Zeitschrifft für Friedens- und Konfliktforschung 3(1):71-98
"Beyond Development and Counter-Insurgency.
Searching for a Political Solution to the Malay Secessionist Conflict
in Southern Thailand", 2011, Scholar Report. London: LSE Asia Researche Centre
The MoA-AD Debacle – An Analysis of Individuals’ Voices, Provincial Propaganda
and National Disinterest, in:
Journal of Current Southeast Asian Affairs, 29, 1, 121-144, 2011
Հարցազրույց Թիմըթի Ուիլյամսի հետ
ԷՎԱ ՄԵՐԵՆԻՉԸ հունգարացի միջազգայնագետ է, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ (Բուդապեշտի Կորվինուս համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ):
Ուսումնասիրության թեման է՝ Basic Human Needs behind the Demand for Recognition – The Armenian Genocide and Nonviolent Communication (Հայոց ցեղասպանությունը կամավոր հաղորդակցման տեսության տեսանկյունից. ճանաչման պահանջը որպես մարդու հիմնական պահանջմունք)
Տիրապետում է մի քանի լեզուների՝ հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն և ռուսերեն:
Ունի ակադեմիական մրցանակներ, մի շարք կրթաթոշակների շրջանավարտ է: Տարբեր գիտական ծրագրերով բազմիցս եղել է Հայաստանում, կատարել ուսումնասիրություններ և մասնակցել գիտաժողովների:
Հրատարակությունների ցանկ
“Az örmény népirtás kibeszélésének társadalmi és politikai feltételei az örmény Szovjet Szocialista Köztársaságban” [Social and Political Preconditions of the Collective Processing of the Armenian Genocide in the Armenian Soviet Socialist Republic] in Kisebbségkutatás – Minority Studies 2014/3 (Lucidus Kiadó, Budapest, 2014.) pp. 147-163, 230 p.
“A System of a Down Chop Suey-ja mint jellegzetes harmadik generációs válasz az örmény népirtásra?” [System of a Down’s Chop Suey as a Typical Third Generation Response to the Armenian Genocide?] in: Rab Virág (ed.) XII. Országos Grastyán Konferencia előadásai. (PTE Grastyán Endre Szakkollégium, Pécs, 2014) pp. 160-168, 333 p.
„Az autonómiából szakadár állammá válás okai Hegyi Karabah esetében” [The Reasons Leading from Autonomy to Separatism in Case of Mountainous Karabakh] in Kisebbségkutatás – Minority Studies 2014/1 (Lucidus Kiadó, Budapest, 2014.) pp. 73-89, 165 p.
Հարցազրույց Էվա Մերենիչի հետ
2014թ. կրթաթոշակառուները
ՎԱԼԵՐԻԱ ԹԱՍԸ ներկայումս մագիստրատուրայում սովորող ուսանող է, ուսումնասիրում է մարդու միջազգային իրավունքներ Բուենոս Այրեսի համալսարանում (Արգենտինա): Նա մասնագիտացած է քրեական իրավունքի մեջ: Այժմ աշխատում է իր թեզի վրա, թեման՝ «Իրավական հակամերժողականություն, մտորումներ մարդու իրավունքների տեսանկյունից»:
Իր ուսումնասիրությունում նա քննարկում է որքան պատեհ կամ անպատեհ է պատժել մերժողականության դրսևորումները՝ միևնույն ժամանակ կշռադատելով դրանք մարդու իրավունքների տեսանկյունից (խոսքի ազատություն, զոհերի արժանապատվություն, հավասարությունը իբրև անհնազանդության սկզբունք և այլն), ինչպես նաև պետական օրենսդրությունները մարդու միջազգային իրավունքի հետ համաձայնեցնելու խնդիրը: Հետազոտությունը նպատակ ունի բացահայտել օրենքի կիրառումը ժխտողականության պարագայում և ցեղասպանության արդյունքում հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետևանքները: Վալերիա Թասն աշխատել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հետ և ջանք չի խնայել պաշտպանելու այդ իրավունքները: Նա իբրև դատական գործընթացի անկախ կողմ մասնակցել է Արգենտինայի քաղաքացիական ու ռազմական դիկտատուրայի կողմից իրականացված մարդկության դեմ ոճրագործությունների (1976-1983) հանրային դատաքննություններին: Նա նաև աշխատել է իբրև համակարգող Հիշատակի ինստիտուտում և Բուենոս Այրեսում ապակենտրոն կառավարության կից գործակալությունում: Ներկայումս Վալերիա Թասն աշխատում է իբրև համակարգող Հիշատակի հանձնաժողովում՝ Բուենոս Այրեսի համալսարանի գերագույն խորհրդում:
Հրատարակությունների ցանկ
“El antinegacionismo jurídico: derecho internacional vs. derecho local,” Journal Pensar en Derecho, year 2- issue 2, School of Law, University of Buenos Aires, Eudeba, pp. 81-121.
“El Estado genocida: reflexiones político–criminales en torno a la política de inmigración Europa”, Journal Estudios sobre Genocidio, Center for Genocide Studies, University of Tres de Febrero, Director: Daniel Feierstein, Volume 8, August 2013, Ed. Prometeo.
“Resistencias en torno a la calificación de genocidio en el caso argentino”, Revista de Derecho Penal y Criminología, year II- issue 2- March 2012, Ed. La Ley, Director: Eugenio Raúl Zaffaroni, pp. 69-84.
Հարցազրույց Վալերիա Թասի հետ
ՍԱՄԱՆՏԱ ԼԱԿԻՆ
Բրանդես համալսարանի բակալավր, Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դպրոցի իրավունքի և դիվանագիտության մագիստրոս և ներկայումս Քլարկ համալսարանի ասպիրանտ, ԱՄՆ: Նա 2011-2012 թթ. Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի շրջանակներում եղել է Շվեյցարիայում, որտեղ ուսումնասիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա երեխաների տարհանումը դեպի Շվեցարիա:
Անցնող տարիներին նա աշխատել է նաև Ռուանդայում և իր մագիստրոսական ատենախոսության համար իրականացրել է անկախ հետազոտություն՝ «Ցեղասպանության հիշատակումը Ռուանդայում», միևնույն ժամանակ ծառայել է Aegis Trust և Կիգալի Ցեղասպանության հուշահամալիրի հետազոտությունների, քաղաքականության եւ բարձրագույն կրթության վարչություններում:
Սամանտան հրավիրվել է միջազգային տարբեր գիտաժողովների ներկայացնելու Շվեցարիայում ու Ռուանդայում իր կատարած հետազոտությունները, այդ թվում Հանդուրժողականության թանգարան (Museum of Tolerance) Նյու Յորք, Յադ Վաշեմ (Yad Vashem) Երուսաղեմ, Միջազգային հասարակության քաղաքական հոգեբանություն (International Society of Political Psychology), և Լոնդոնի համալսարան:
Որպես Լեմկինի կրթաթոշակառու նա ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայերի հավաքական հիշողությունը: Նրա առաջիկա հոդվածի խորագիրն է՝ «Զանգվածային վայրագությունների հիշատակումը եւ ցեղասպանությունը Հայաստանում. կառավարության, համայնքային և անհատական հիշատակի փորձերի հեռանկարներ»:
(Memorializing Mass Atrocities and Genocide in Armenia: Perspectives from Government, Communal, and Personal Memorial Practices).
Հրատարակությունների ցանկ
Journal Article Submitted for Publication, “Leadership Mindsets: The Social and Political Development of the Rwandan Patriotic Front (RPF) of the Past Twenty Years,” co-authored with Jonathan R. Beloff, M.A., Journal of Social and Political Psychology (2014)
• Book Publication, Testimonies: Stories of Refugee Children Rescued to Switzerland During World War II, Swiss Embassy, Washington, D.C. (2013)
• Book Chapter Accepted for Publication, “Mobilization and Ideology behind the 1994 Rwandan Genocide” in Confronting Dehumanization, Denial, and Impunity: Genocide Prevention Lessons from Rwanda (2014)
• Chapter Contribution, “Infrastructure and Policies Regarding Refugee Children Rescued to Switzerland During World War II”, Kestenberg Archives, Hebrew University, Jerusalem, Israel (2013)
• Appendix, The Fate of Others: Rescuing Jewish Children on the French-Swiss Border by author Nan Lefenfeld (2012)
Հարցազրույց Սամանտա Լակինի հետ
Սյուզան Ռոզիտա Մերյեմ Կալայջի2014 թվականին կրթաթոշակի արժանացած Սյուզան Կալայջին Իտալիայի Եվրոպական համալսարանի ասպիրանտ է: Լինելով գիտական հոդվածների հեղինակ՝ նա այժմ աշխատում է իր թեկնածուական ատենախոսության վրա, որը վերնագրված է «The Silent Nation» (Լուռ ազգը):
Իր հետազոտությունում նա անդրադառնում է, թե ինչ դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունը թուրքական այս եզակի հավաքական պատմական գիտակցության ստեղծման մեջ, ինչպես նաև ցեղասպանության, ջարդերի ու վայրագությունների հետևանքով ինչ դեր կարող է ունենալ հիշողության քաղաքականությունը ազգային պատմագրությունը քննության առնելու, և ինչպես է հոգեվերլուծական գրականության մեջ ընդունված ինքնաբացահայտում (“coming-out”) եզրույթը, որը հանգեցնում է զոհերի ու հանցագործների հետցեղասպանական տրավմաների, ազդում հասարակության և այն նկարագրող լեզվի վրա:
Նա իր ատենախոսությունում հետազոտում է կոնկրետ պատմական հետագծեր և հայոց ցեղասպանության ժխտողականության սկիզբը Թուրքիայի ազգային պատմության մեջ: Նրա աշխատության հիմքը պատմական լռության գաղափարն է, որը ցույց է տալիս, որ կան պատմական հիշողության համաժամանակյա գոյություն ունեցող շերտեր, որոնք ունեն հստակ առաջատար դերակատարում պաշտոնական ազգային քննարկման մեջ:
Հրատարակությունների ցանկ
„Die Annexionsbestrebungen der Österreicher auf den Rupertiwinkel 1945“ (Reichenhaller Stadtarchiv,1999)
„The Women’s Question in the Ottoman Empire by Charlotte Lorenz -an Analysis and Biography“ (Essay Competition for the Historical Journal Tarih Vakif, 2003)
„The Arabian Horse in the Islamic Tradition,“ essay collection for the Georg Eckert Institute (2006)
„Bonded by Exile“, Exhibition Catalogue“ (2008, co-author)
„Istanbul, the endless Bridge between East and West,“ Journal Friends of Turkey (Yale University, 2009)
„Haymatlos! Exile Turkey: Traugott Fuchs' Landscape of Reconciliation“, MA Thesis (Bogazici University, 2009)
„Turkish Government Policy towards German Intellectual and Academic Exiles during the years 1933
1945“, Mphil Thesis (Cambridge University, 2010)
„Formen des Erfahrung und Aneignung des Exils-Traugott Fuchs eine Lebensperspektive,“ Conference Paper, Jahrestagung des Gesellschaft für Exilforschung, 12.-14. March 2010
„Dolambaçlı Öyküler: Bursa’da At Yetiştiriciliği ve Önemli Bir Alman Misafir“, Bursa ve Almanlar, Bursa
Belediye Yayinlar, 2012
“Dolambaçlı Öyküler: 1930’larda Türk-Alman İlişkilerinin Mikrokozmosu Olarak Bursa“, Bursa ve Almanlar, Bursa Belediye Yayinlar, 2012
“Dolambaçlı Öyküler: Uludağ“, Bursa ve Almanlar, Bursa Belediye Yayinlar, 2012
2013թ. կրթաթոշակառուները
Չարլզ Լեդերման
2013 թվականին կրթաթոշակի արժանացած Չարլզ Լեդերմանը Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ է: Նրա թեկնածուական ատենախոսությունը վերնագրված է «Կիսելով բեռը. Հայկական հարցը և նոր աշխարհակարգի փնտրտուքը 1894-1927թթ.-ին»: Աշխատանքը քննարկում է 20-րդ դարի վերջին համաշխարհային կառավարման դժվարությունները կիսելու անգլո-ամերիկյան նախագիծը՝ ի պատասխան 1890-ական թթ.-ի կեսերից Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյաների կոտորածների, ինչպես նաև առաջին համաշխարհային պատերազմից հետո կազմալուծվող Օսմանյան կայսրության հայկական նահանգները ամերիկյան մանդատի տակ դնելու քննարկումների ժամանակ:
Հրատարակություների համառոտ ցանկ՝
• Անգլիացու ներխուժումն Ամերիկա. Է.Դ.Մորելը և անգլո-ամերիկյան ինտերվենցիան Կոնգոյում: Հակաստրկական շարժումների քաղաքականության և մշակույթի համաշխարհային հեռանկարը ժողովածուում (Խմբ.՝ Ուիլյամ Մուլիգան, Փալգրեյվ, 2013)
• Կիսելով բեռը. Հայկական հարցը և նոր աշխարհակարգի որոնումը: Ազգային պատմության կենտրոն, վերադառնալով առաջադիմական դարաշրջան: 20-րդ դարի սկզբի Միացյալ նահանգների պատմության նոր հեռանկարներ ժողովածուում (Oxford University Press, սպասվում է 2014թ.)
• Արևելյան հարցի ամերիկյան լուծումը, 1918-1920 թթ., հանձնված է տպագրության Դիվանագիտական Պատմություն ամսագրում:
• Խաղալով քաղաքակիր թ մարդկության խաղը. Թեոդոր Ռուզվելտը և ամերիկյան դիվանագիտության մղումները, 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում, պատրաստ է տպագրության Դիվանագիտություն և Պետական կառավարում ամսագրում:
Ֆրանչեսկա Պիանա Շվեյցարիայի գիտությունների ազգային հիմնադրամի դոկտորանտուրայի ուսումնասիրող է: 2013 թ. նոյեմբերից նա տեղափոխվելու է Կոլումբիայի համալսարանի պատմության ֆակուլտետ, ապա՝ Էնն Էրբորի պատմության ֆակուլտետ (Միչիգան): Իր «Դեպի փախստականների միջազգային ռեժիմ: Մարդասիրությունը առաջին համաշխարհային պատերազմի սկզբում» ատենախոսությունը Ֆրանչեսկան պաշտպանել է 2012 թ. օգոստոսին Ժնևի միջազգային և զարգացման գիտությունների բարձրագույն ինստիտուտում: Իր ատենախոսության համար 2012 թ-ին արժանացել է Pierre du Bois (Պիեռ դյու Բուա) մրցանակի:
Ֆրանչեսկան Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրել է արևմտյան միսիոներուհիների, նպաստամատույց կառույցների աշխատակիցների և մարդասիրական աշխատանքներում ներգրավված միջազգային կազմակերպությունների դիտակետից: ՀՑԹԻ-ում աշխատելու ընթացքում նա նյութեր է հավաքել իր հետդոկտորական հետազոտության համար, որը վերնագրված է ՝«Զուգահեռ կյանք. Կանայք, մարդասիրություն և իմպերիալիզմ»:
2012թ. կրթաթոշակառուները
Դևիդ Լո Լոնդոնում Քորթոլդի արվեստի ինստիտուտի, արվեստի պատմության ֆակուլտետի ասպիրանտ է: Ունի Գլազգոյի համալսարանի մագիստրոսի, Քորթոլդի արվեստի ինստիտուտի մագիստրոսի (գերազանց) գիտական աստիճաններ:
Դևիդ Լոն հետաքրքրված է պատերազմական շրջանի լուսանկարների ուսումնասիրությամբ, մասնավորապես Հայոց ցեղասպանության լուսանկարներով, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում աքսորված լուսանկարիչների աշխատանքներով: Նրա հետազոտական թեման է «Հայոց ցեղասպանության լուսանկարչական փաստաթղթերը»:
Նա արժանացել է մի շարք գիտական մրցանակների, այդ թվում՝ Courtauld Harold Hyam Wingate-ի և Մեծ Բրիտանիայի արվեստի և հումանիտար գիտությունների հետազոտությունների խորհրդի մրցանակների: Դևիդը տիրապետում է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներին և կարողանում է կարդալ և հասկանալ նաև հայերեն:
2011թ. կրթաթոշակառուները
Ռեբեկա Ջինքսըվերջերս Լոնդոնի համալսարանի ասպիրանտուրայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ներկայացնելով ցեղասպանությունը՝ Հոլոքոստը որպես օրինակ» թեմայով: Այժմ ավարտում է մահմեդական գերությունից մարդասիրական օգնությամբ հայ կանանց փրկելու մասին հոդվածը: Այս հոդվածի հիմքը դրվել է դեռևս Ռաֆայել Լեմկինի անվան դրամաշնորհային ծրագրին մասնակցելու ժամանակ: Նրա հաջորդ գիտական աշխատանքը վերաբերում է նախկին Հարավսլավիայի կազմալուծման ընթացքում քաղաքային մասնատման և կործանման փոխկապակցվածության ուսումնասիրությանը:
Հրատարակություների համառոտ ցանկ՝
• Հոլոքոստի հիշողությունը և ժամանակակից բռնությունները:
• Կայսերական պատերազմի թանգարանի Հոոքոստի ցուցադրությունը և մարդկության դեմ հանցագործությունների ցուցադրությունը: Բրիտանիան և հոլոքոստը ժողովածու /խմբ.Օլաֆ Ջենսենի և Քերոլայն Շարփլիսի/ Փալգրեյվ Մաքմիլան, նոյեմբեր 2013:
• Ցեղասպանություն, հիշողություն և հիշատակում: Ցեղասպանության պատմություն ժողովածուի մեջ /խմբ. Քեթի Քարմայքլի և Ռիչարդ Մագուայերի, Ռութլեջ, 2014/
• Ի՞նչ դեր է խաղում հիշողությունը: Ցեղասպանության հիշատակման համեմատական վերլուծություն : Հրատարակվելու է Journal of Genocide Research ամսագրի` ցեղասպանության հիշատակմանը նվիրված համարում:
Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը