Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԱՐԱՇԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1920 Թ. ՀՈՒՆՎԱՐ – ՓԵՏՐՎԱՐ


31.01.2018


Marash

Մարաշի ինքնապաշտպանությանը մասնակցած մարտիկների
մի խումբ, 1920 թ.
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ
հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934
Մարաշը պատմական Կիլիկիայի հայաշատ և հարուստ քաղաքներից էր: Հայոց ցեղասպանությունից առաջ այն ուներ շուրջ 40,000 հայ բնակչություն, ովքեր զբաղվում էին արհեստներով, առևտրով ու երկրագործությամբ:

1915 թ. Մարաշի հայությունը տեղահանվեց հայրենի բնօրրանից, նրանցից շատերը կոտորվեցին գաղթի ճանապարհին կազմակերպված ջարդերի ժամանակ:

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից և 1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Մարաշ վերադարձան 1915 թ. քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 25,000 մարդ), այդ թվում՝ ֆրանսիական բանակի կազմում կռված լեգեոնականներ:

1919 թ. քեմալական-ազգայնական շարժման ծավալման պայմաններում թուրքական իշխանությունները զենքի ուժով Մարաշից ֆրանսիական կայազորը հեռացնելու և հայությանը կոտորելու նոր ծրագիր են նախապատրաստում: Դա իրագործելու նպատակով իշխանությունները նախ զինում են տեղի մուսուլման խառնաբոխին, ապա խռովությունների կազմակերպման միջոցով բորբոքում վերջիններիս ատելությունը մարաշահայության նկատմամբ:

1920 թ. հունվարի 21-ին քեմալական զորքերը հանկարծակի հարձակումով զգալի կորուստներ են պատճառում քաղաքում ամրացած ֆրանսիական կայազորին: Հաջորդող օրերին հայկական թաղամասերի վրա արձակվող անընդհատ ռմբակոծությունների հետևանքով բռնկված հրդեհը ողջակիզումների պատճառ է դառնում եկեղեցիներում և այլ հաստատություններում ապաստանած հայության շրջանում: Վիճակն ավելի սարսափելի է դառնում, երբ թուրքական ուժերը ձողերի վրա ամրացված նավթով հագեցած հրավառ լաթերով հարձակվում են հայկական թաղամասերի վրա և հրդեհում հայերի տները: Ստեղծված պայմաններում ֆրանսիական հրամանատարության անվճռական և անորոշ դիրքորոշումը ստիպում է հայ բնակչությանը խիստ անհավասար պայմաններում քաղաքի առանձին հատվածներում դիմել ինքնապաշտպանության: Բուռն մարտեր են մղվում հատկապես Սուրբ Սարգիս, Սուրբ Քառասուն Մանկանց, Սուրբ Աստվածածին եկեղեցիների մոտակայքում, որտեղ դիրքավորված սակավաթիվ հայ լեգեոնականները մի քանի տասնյակ հին զենքերով զինված մարաշցիների հետ փորձում էին պաշտպանել այդ եկեղեցիներում ապաստանած հազարավոր հայերի կյանքը: Շուրջ քսան օր տևած գոյամարտում իրենց հերոսությամբ աչքի ընկան Սարգիս Մարգարյանը, Սեդրակ Խրլաքյանը, Հովսեփ, Հաճի և Պետրոս Հավանճյան եղբայրները, Արամ Սամուելյանը, Մինաս Համբարյանը, Ստեփան Աղազարյանը և ուրիշ քաջորդիներ:

Ի վերջո փետրվարի 10-ի երեկոյան ֆրանսիական հրամանատարության՝ Մարաշը լքելու անփառունակ որոշումն անդառնալի հետևանք ունեցավ տեղի հայության հետագա ճակատագրի վրա: Ֆրանսիական կայազորի հետ Մարաշի սարսափներից հաջողվեց հեռանալ մի քանի հազար հայերի, որոնց մի մասը սակայն դեպի Քիլիս նահանջի ճանապարհին ձմռան սաստիկ ցրտի, սովի ու հիվանդությունների զոհ դարձավ:

Ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերն այլևս անկարող էին դիմագրավել թուրքական գերակշիռ ուժերին: Փետրվարի 11-ին հազարավոր հայեր հանձնվեցին թուրքերի եղեռնագործությանը:

Մարաշի ինքնապաշտպանությունը թուրք ոճրագործների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է:


Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ գիտաշխատող




Մարաշի համայնապատկերը (1900-ականներ, փոստային բացիկ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Հովսեփ, Հաճի և Պետրոս Հավանճյան եղբայրներ. ապահովել են Շեյխ թաղում ապաստանած շուրջ 2000 հայերի պաշտպանությունը, 1920 թ.
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934



Մարաշի ինքնապաշտպանությանը մասնակցած Արամ Չաուշ Սամուելյանը
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934



Մարաշի ինքնապաշտպանությանը մասնակցած Մինաս Չաուշ Համբարյանը
Գալուստեան Հ. Գ., Մարաշ կամ Գերմանիկ ևւ հերոս Զեյթուն, Նիւ Եորք, 1934








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am