Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտները

Ես զգում եմ, որ սա պատմական պահ է մի քանի պատճառներով ...
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտ Սամանտա Լակինի հետ



ՍԱՄԱՆՏԱ ԼԱԿԻՆ Բրանդես համալսարանի բակալավր, Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դպրոցի իրավունքի և դիվանագիտության մագիստրոս և ներկայումս Քլարկ համալսարանի ասպիրանտ, ԱՄՆ: Նա 2011-2012 թթ. Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի շրջանակներում եղել է Շվեյցարիայում, որտեղ ուսումնասիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա երեխաների տարհանումը դեպի Շվեցարիա:

Անցնող տարիներին նա աշխատել է նաև Ռուանդայում և իր մագիստրոսական ատենախոսության համար իրականացրել է անկախ հետազոտություն՝ «Ցեղասպանության հիշատակումը Ռուանդայում», միևնույն ժամանակ ծառայել է Aegis Trust և Կիգալի Ցեղասպանության հուշահամալիրի հետազոտությունների, քաղաքականության եւ բարձրագույն կրթության վարչություններում:

Սամանտան հրավիրվել է միջազգային տարբեր գիտաժողովների ներկայացնելու Շվեցարիայում ու Ռուանդայում իր կատարած հետազոտությունները, այդ թվում Հանդուրժողականության թանգարան (Museum of Tolerance) Նյու Յորք, Յադ Վաշեմ (Yad Vashem) Երուսաղեմ, Միջազգային հասարակության քաղաքական հոգեբանություն (International Society of Political Psychology), և Լոնդոնի համալսարան:

Որպես Լեմկինի կրթաթոշակառու նա ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայերի հավաքական հիշողությունը: Նրա առաջիկա հոդվածի խորագիրն է՝ «Զանգվածային վայրագությունների հիշատակումը եւ ցեղասպանությունը Հայաստանում. կառավարության, համայնքային և անհատական հիշատակի փորձերի հեռանկարներ»: (Memorializing Mass Atrocities and Genocide in Armenia: Perspectives from Government, Communal, and Personal Memorial Practices).



- Բարև սիրելի Սամանտա, շնորհավորում եմ, դու դարձար այս տարի տարվա Լեմկինի կրթաթոշակի երկրորդ շրջանավարտը: Ինչպիսի՞ն են քո տպավորությունները:

Ես շատ լավ տպավորություններ ունեմ Հայաստանից և ՀՑԹԻ-ից: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինձ համար շատ հետաքրքիր էր ապրել Հայաստանում: Հայաստանը դեռևս լիովին չի իրականացրել արևմտյան կամ եվրոպական ինտեգրումը: Շատ մարդիկ անգլերեն չեն խոսում և դեռևս ոգևորվում են, երբ տեսնում են ամերիկացիներին իրենց երկրում: Ինձ հանդիպած բոլոր գործընկերները, նրանք ում հետ հարցազրույցներ եմ արել, երիտասարդ գիտաշխատողները սիրալիր էին, օգտակար և քաղաքակիրթ:

- Դու դժվար ժամանակաշրջանում էիր այստեղ: Թանգարանի ամենածանրաբեռնված շրջաններից է: Սակայն կարծում եմ, որ դու այն սակավաթիվ երջանիկներից ես, որ ականատես եղավ նոր թանգարանի ստեղծմանը:

Կիգալի ցեղասպանության հուշահամալիրում աշխատելուց և Ռուանդայում վեց ազգային հուշահամալիրների հետազոտություններ իրականացնելուց հետո ինձ համար դժվար էր նորից լինել դեռևս վերանորոգվող թանգարանում: Այնուամենայնիվ, ՀՑԹԻ-ի գիտաշխատողներից մեկն ինձ ցույց տվեց թանգարանի սկզբնական հատվածները՝ ներառյալ հուշահամալիրը, տնկված ծառերն ու զբոսայգին և այլ բացօթյա ցուցանմուշներ: Երբ ես Հայոց cեղասպանության հիշատակման 100-րդ տարելիցի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համաժողովի առթիվ 2015թ. վերադառնամ Երևան՝ ակնկալում եմ տեսնել Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտն ամբողջական և զննել նոր ցուցանմուշները:

- Սա պատմական պահ է: Ի՞նչ ես դու զգում և մտածում:

Ես զգում եմ, որ սա պատմական պահ է մի քանի պատճառներով: Առաջինը` մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը, այսպիսով իմ հետազոտությունը նշանակալի տեղ է գրավելու այս ասպարեզում: Ես գոհ եմ և ուրախ, որ պատիվ եմ ունեցել մասնակցել այս ուսումնասիրություններին: Մենք ականատես ենք նաև Կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, և ես հավատացած եմ, որ ցեղասպանության պատմության ուսումնասիրությունից կարող ենք շատ դասեր և եզրակացություններ քաղել ներկայիս տարաձայնությունների և կոտորածների վերաբերյալ: Անկեղծորեն, ես զգացված եմ, որ պատիվ ունեմ աշխատել նման կարևոր պատմական ժամանակահատվածում:

- Խնդրում եմ, կներկայացնե՞ս քո հետազոտության թեման:

Իմ հետազոտությունը կենտրոնացված է Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ես ցանկացել եմ հասկանալ ճանաչման, արդարության և հաշտեցման միջև եղած կապը: Իմ որոշ հարցադրումներից են. արդյո՞ք ճանաչումը հաշտեցման նախապայման է: Կարո՞ղ են արդյոք հայկական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և անհատները ներգրավվել հաշտեցման և կարգավորման գործընթացի մեջ մինչև ցեղասպանությունը կճանաչվի: Ինչպիսի՞ն կլինեն արդյունքները: Կապահովի՞ ցեղասպանության ճանաչումը հայերի համար արդարություն: Կփոխի՞ այն նրանց վերականգնվող արդարության զգացումը և խորհրդանշական հատուցումը: Ես կարողացել եմ պատասխանել այս հարցերին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հաշտեցման վերաբերյալ հարցազրույցներ ունենալով քաղաքացիական հասարակության և կառավարության նշանավոր առաջնորդների հետ: Ես նաև հարցազրույցներ եմ ունեցել և աշխատել պատմաբանների հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին ավելի լավ պատմական պատկերացում ունենալու համար:

- Կարողացա՞ր գտնել քեզ անհրաժեշտ նյութերը ՀՑԹԻ արխիվներում:

Այո, ես կարողացա գտնել այն ամենն, ինչ ինձ անհրաժեշտ էր՝ ներառյալ գրքեր, արխիվային փաստաթղթեր և հարցազրույցի համար տվյալներ:

- Դու շատ ես ճամփորդում, բայց առաջին անգամ ես Հայաստանում: Կկիսվե՞ս տպավորություններովդ:

Հայաստանն ամենայուրօրինակ վայրն է, որտեղ ես երբևէ ապրել եմ: Ինչպես ես արդեն նշեցի, շատ մարդիկ անգլերեն չէին խոսում և ոգևորված էին տեսնել Հայաստան այցելող ամերիկացիներին: Ես մեծ հաճույքով այցելեցի Հայաստանի գլխավոր սրբավայրերը՝ հին եկեղեցիներ և վանքեր: Ես նաև հնարավորություն ունեցա այցելել Արցախ և այնտեղ նույնպես կարողացա որոշ հարցազրույցներ ունենալ: Ես նաև հանդիպեցի մարդու իրավունքների հայտնի լուսանկարչին և հնարավորություն ունեցա ավելի շատ տեղեկանալ ընթացիկ կոնֆլիկտի մասին:

- Հետ կվերադառնա՞ս...

Ես հույս ունեմ 2015թ. վերադառնալ Երևան՝ ՀՅԹԻ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համաժողովին: Հուսով եմ` ես հնարավորություն կունենամ իմ հետազոտության արդյունքներն այնտեղ ներկայացնել:

- Սամանտա, ի՞նչ տվեց քեզ Լեմկինի ծրագիրը:

Լեմկինի ծրագիրն ինձ առիթ ընձեռեց մասնագիտանալ Ռուանդայի, ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների ուսումնասիրության մեջ և կիրառել դրանք նոր գործընթացների մեջ: Այն նաև հնարավորություն ընձեռեց խորացնել իմ հետազոտական հետաքրքրությունները նոր տարածաշրջանի համեմատական համատեքստում: Վերջապես, ես ձեռք բերեցի նոր գործընկերներ և ընկերներ ՀՑԹԻ-ից, և ես ակնկալում եմ շարունակել աշխատել նրանց հետ:

- Եվ մի հարց, որ բոլոր շրջանավարտներին ենք տալիս: Ի՞նչ կցանկանայիր փոխել այս ծրագրում:

Կցանկանայի նախօրոք կազմակերպված հանդիպումներ ունենալ իմ թեման ուսումնասիրող մարդկանց հետ: Ինձ համար դժվար էր կարճ ժամանակում ինքս հանդիպումներ և հարցազրույցներ կազմակերպել այդ մասնագետների հետ: Կուզենայի նաև որ մի ամսվա փոխարեն կրթաթոշակառույին տրվեր ուսումնասիրելու երկու ամիս:

- Ի՞նչ կմախթես Լեմկինի հաջորդ մասնակցին, ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Հուսով եմ, որ հաջորդ կրթաթոշակառուն կարժանանա նույնքան ջերմ ընդունելության, ինչպիսին ես եմ արժանացել: Հաջորդ հաղթողին ցանկանում եմ ասել, որ նախքան Երևան հասնելը լինի պատրաստված ու կազմակերպված, որովհետև ուսումնասիրության համար մի ամիսը շատ կարճ ժամանակ է:

- Շնորհակալություն քեզ անկեղծ պատասխանների և անմիջական զրույցի համար: Հուսով եմ կշարունակենք համագործակցել առաջիկայում:

Շնորհակալություն:


Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am