Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍԻՆԵ ՍԵԹՈՅԻ ԿԻՆՈՆ ԿՅԱՆՔ ԷՐ
ԱԴԱՊԱԶԱՐ- ԴԵՐ ԶՈՐ-ՄԱՐՍԵԼ. ՀԱՆԳՐՎԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ



Կյանքի ծանր ու դժվարին ճանապարհ է անցել Սինե Սեթոն, նույն ինքը Երվանդ Սեթյանը. մաքառել, ընդվզել, սակայն հաստատակամորեն կանգնել է ճիշտ ուղու վրա:

12-ամյա տղան իր ընտանիքի և տասնյակհազարավոր բախտակից բռնագաղթյալների հետ անապատներով քայլել է դեպի Սիրիա՝ պատկերացում անգամ չունենալով ապագայի մասին:

Սեթյանին վիճակվեց հայտնվել հրաշքով փրկված այն քչերի թվում, որոնք հետո դեռ երկար պիտի անցնեին աշխարհի քառուղիներով՝ իրենց վերջնական հանգրվանը գտնելու հույսով:

Երվանդ Սեթյանը ծնվել է 1907 թվականի ապրիլի 15-ին Ադաբազար քաղաքում, բազմանդամ ընտանիքում:

Բազում զրկանքներ կրելով Սեթյանի ընտանիքը 1921 թ. հանգրվանում է Հունաստանում, իսկ ավելի ուշ՝ 1925 թ. հաստատվում Ֆրանսիայի Մարսել քաղաք:

Ընտանիքի կարիքները հոգալու համար կոշկակարությամբ է զբաղվում, սակայն միակ ուրախությունը Սեթյանի համար կինոն էր, որն այդ տարիներին Ֆրանսիայում բուռն զարգացում էր ապրում:

Սեթյանը 12-13 տարեկան էր, երբ առաջին անգամ Դամասկոսում առնչվել է կինոյի հրաշքի հետ:

Կինոյի հետ կապված մի դեպք ճակատագրական է դառնում նրա կյանքում:

Մարսելում լուր է տարածվում, որ հայկական կոտորածների վերաբերյալ ֆիլմ է ցուցադրվում կինոթատրոններից մեկում: Թեև դժվար էր տոմս գտնելը, այնուամենայնիվ նա մասնակցում է ֆիլմի դիտմանը: «Իմ վրա ցնցող տպավորություն թողեց, հիշեցի մեր անցյալը, դառը տառապանքներով: Ինձ վրեժի տենդ պատեց: Վճռական որոշեցի, որ անպայման կինոյի օպերատոր եմ դառնալու» ,- հիշում է Սեթյանը:

Երվանդ Սեթյանը սկսել է լուսանկարչությունից, հետո իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է գումար վաստակել և ձեռք է բերել այդքան երազած կինոխցիկը:

1931 թ. հոկտեմբերի 25-ին Երվանդ Սեթյանը նկարահանում է Մարսելի Սահակ-Մեսրոպ Թարգմանչաց Մայր եկեղեցու օծման արարողությունը: Մարսելի հայությունը ջերմորեն է ընդունում Սեթյանին, ինչը նրան ավելի է ոգևորում և մղում առաջ: Սեթյանի համար մեծ իրադարձությունն էր նրա այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որտեղ նրան նվիրել են գերմանացի զինվորականից ձեռք բերված Հայաստանի պատմությանը և նրա ճարտարապետությանը վերաբերող հազվագյուտ վավերագրեր, որոնք հետագայում Սեթյանը օգտագործել է իր «Հայաստանի հիշատակարան» ժապավենում:

Ինքնուրույն վավերագրած ժապավեններից բացառիկ արժեք ունի «Ներգաղթ» ֆիլմը, որը նվիրված է պատմական այն օրվան, երբ 1935 թվականին «Սինեյա» շոգենավը Մարսելից մեկնեց Հայաստան՝ հայրենիք տանելով 1800 հայ տարագիրների, որոնց մեջ էր նաև Կոմիտաս վարդապետի աճյունը: «Այս ֆիլմը մեծ բեկում մցրեց իմ մեջ, ավելի ու ավելի ուժգին զգացի հայրենիք ունենալու և նրանից հեռու ապրելու ցավը»,- գրում է Սեթյանը:

1930-1940-ականներին Սեթյանը դառնում է հայրենադարձության ակտիվ քարոզիչ: Ֆրանսիայի բոլոր հայաբնակ քաղաքներում նա կազմակերպում է Հայաստանին նվիրված ֆիլմերի դիտումներ, մեկնաբանում յուրաքանչյուր դրվագ, իսկ ցուցադրումից հետո հանդիսատեսին բաժանում իր իսկ ձեռքով գծված հայրենիքի քարտեզը: Իր մտերիմների և ընկերիների կողմից ձեռք է բերում Սինե Սեթո անունը:

1945 թ. Սեթյանը նկարահանում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը զորավար Անդրանիկի հուշարձանի բացումը. ֆիլմի կադրերում երևում է նաև բանասեր, գրող և թարգմանիչ Արշակ Չոպանյանը:

Երվանդ Սեթյանը թերևս առաջինն, էր որ Ֆրանսիայում սկիզբ դրեց հայկական-վավերագրական կինոյին: Ֆրանսահայ մամուլը ևս անդրադարձել է Երվանդ Սեթյանի կինոարվեստին. «Շարժանկարն այն առավելությունն ունի, որ ամեն ինչ կառնե ու կտա հարազատությամբ: Մենք՝ հայերս էլ պետք է ջանանք օգտվել շարժանկարի բարիքներից ու բոլոր հայկական գաղւթներում հիմնադրենք հայական շարժանկարի գործը: Ահա, ոչ միայն հայ, այլև օտար հանրության շարժանկարի միջոցով մշակույթի բոլոր ճյուղերին ծանոթացնելու լավագույն միջոցը: Գովելի են Սինե Սեթոյի աշխատանքները, մանավանդ ներկայ դժվարին պայմաններուն մեջ»:

Իր բացառիկությամբ պետք է առանձնացնել 1947 թ. Սեթյանի կողմից նկարահանած 400 մետրանոց «Դեր Զոր» կարճամետրաժը, սկզբում հայկական, ապա ֆրանսիական տարբերակներով:

«Որքան որ կը յիշենք Սինէ Սէթոն առաջին ու միակն է, որ կյանքի այժմ դժուարին պայմաններու մեջ այսպիսի յանդուգն գործի մը լծուած է ֆրանսահայ գաղութիս մեջ»,- գրում է «Յառաջ» թերթը:

Սեթյանի մոնտաժած ֆիլմի արդյունքում է պահպանվել 1918 թ. նկարահանված Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդը») կինոնկարի փրկված մոտ 20 րոպե համր ֆիլմը:

1938 թ. փետրվարին Սեթյանը մասնակցում է Փարիզի ամենամյա կինոֆոտոյի ցուցահանդեսին, որտեղ Ժորժ Միլլերից տեղեկանում է, որ նրա մոտ է պահվում ցեղասպանության մասին պատմող մի ֆիլմ:

Զննելով ֆիլմի դրվագները՝ Սեթյանն էկրանին տեսնում է այն, ինչը որ ժամանակին դիտել էր Մարսելի կինոթատրոնում: Թեև դրամի սղությանը՝ Սեթյանը ժամանակի համար մեծ գումարով գնում է ֆիլմի պահպանված ժապավենը:

Նա ֆիլմի համար ստացել է վկայագիր, որի համաձայն այն անգլիական «Բլաք Քաթ Фիլմզ» ընկերության արտադրության «Մի ժողովրդի մարտիրոսությունը» ժապավենն է: Ֆիլմի ենթավերնագիրը եղել է «Պատմության մեծագույն ողբերգությունը»: Սեթյանը սկզբնապես չի իմացել, որ իրականում կինոնկարը նկարահանվել է 1918 թ. ԱՄՆ-ում Օսկար Ափֆելի կողմից:

Կինոնկարի ռեժիսոր Օսկար Ափֆելը կինոդիտողների հետ հանդիպումներից մեկում ասել է, որ «Հոգիների աճուրդ»-ը Հայաստանի ճակատագրական պատգամն է ամերիկյան ժողովրդին, և որ ինքը յուրաքանչյուր իրադարձության մոտեցել է ծայրահեղ շրջահայացությամբ ու բացարձակ ճշմարտացիության դիրքերից:

Ափֆելը նաև խոստովանել է, որ ֆիլմից կրճատվել են մի շարք տեսարաններ, որոնք չափից ավելի անմարդկային էին, ինչպես օրինակ` ծեր հայ հոգևորականի եղունգների պոկոտումն աքցանով, և ինքն ստիպված է եղել խնայել կինոդիտողի նյարդերը, ապա ավելացնում է. «Անկեղծորեն կարծում եմ, որ ոչինչ պետք չէր կրճատել, քանի որ այս կինոնկարը վեր է խոյանում որպես ճշմարտության հուշարձան, նրա արձագանքները շատ հեռուն գնացող ահազանգ են, և ճշմարտության կեղծումը շատ ավելի սարսափելի է»:

1947 թ. Երվանդ Սեթյանը պահպանված դրվագները մոնտաժել է պատերազմական տարիների այլ ժապավենների հետ և ստեղծել մի նոր շարժապատկեր՝ անվանակոչելով «Դեր Զոր»:

1947 թ. վերադառնալով Հայաստան՝ Սեթյանն իր հետ բերել է ֆիլմը, որը սակայն Բաթումի նավահանգստում բռնագրավվել է ՊԱԿ-ի կողմից: Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում: Ֆիլմի ժապավեններից Սեթյանի մոտ մնացել է միայն երկուսը, որից մեկն էլ խափանվել է Երևանում:

Սեթյանը Ֆրանսիայից հայրենիք է վերադառնում որպես հայտնի կինոգործիչ: Հայրենիք վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Նա առաջին էր, որ ստեղծեց սփյուռքահայ կյանքին նվիրված մի շարք վավերագրական ֆիլմեր՝ դառնալով սփյուռքահայ վավերագրական կինոյի հիմնադիրը:

Երվանդ Սեթյանը երեսուն տարի շարունակ նվիրվեց հայ կինոարվեստի զարգացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով նոր սերնդին. մասնակցեց գեղարվեստական, մուլտիպլիկացիոն, փաստավավերագրական ֆիլմերի ստեղծմանը՝ որպես համակցված նկարահանող օպերատոր:

Սեթյանը պատկառելի տարիքում էլ միշտ պատրաստ է եղել օգնել մարդկանց և կյանքի վերջին տարիներին զբաղվել է թեմատիկ լուսանկարչական ալբոմների ստեղծմամբ:

1. «Հայկազունք» N 1, 1990 հոկտեմբեր

2. «Էկրան» N 12(14), 1969, դեկտեմբեր

3. «Ֆիլմ» N 28, 1972, հոկտեմբեր





Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ






Երվանդ Սեթյանի ծնողները


1921 թվական, Հունաստան


1925 թվական, Ֆրանսիա


Սինե Սեթոն երիտասարդության տարիներին





Սեթյանը աշխատանքի ժամանակ


Սինե Սեթոն աշխատավայրում


Շարժանկարի բացառիկ ներկայացումը


Սինե Սեթոն Երևանում






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am