ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ
29 մարտի 2000թ.
Հայերը
1999-2000: U 651 բազմակուսակցական բանաձևն արձանագրում է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության հարավում, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի հետ միության մեջ էր, հայերը կազմում էին քրիստոնեական փոքրամասնությունը: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմից, այնտեղ իրականացվեցին հայ ժողովրդի զանգվածային սպանությունները: Զանգվածային ոչնչացումները տեղի ունեցան 1915թ.: Այդ ողբերգության վերաբերյալ չկա ոչ մի ճշգրիտ վիճակագրություն: Սովորաբար ընդունված է համարել, որ ուղղակի ոչնչացման արդյունքում կամ էլ տեղահանության ժամանակ կենցաղային սարսափելի պայմանների հետևանքով, որին ենթարկվեցին նրանք, զոհվեցին մեկից մինչև մեկուկես միլիոն հայեր: 250000 հայերի հաջողվեց ապաստան գտնել Ռուսաստանում, 200000 ստիպված դարձան մուսուլմաններ և 40000 հայտնվեցին Սիրիայում: Երբ Թուրքիան 1918թ. ներխուժեց Կովկաս, սպանվեցին ևս 50000 մինչ 100000 հայեր:
Բանաձևի մշակմանը մասնակցողները ենթադրում են, որ հավանաբար թուրքական ժամանակակից կառավարությունը և քաղաքական կարգը չեն կարող պատասխանատվություն կրել այն բանի համար, որ տեղի ունեցավ այդ ժամանակ, երբ տեղի ունեցան հայերի զանգվածային սպանությունները, սակայն գտնում են, որ ծայրահեղ դեպքում թուրքական պետությունը պիտի որ հատուցի կենդանի մնացածների (կամ ժառանգորդների) վնասները:
Հանձնաժողովի եզրահանգումները
Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: 1985թ. ՄԱԿ-ում և Եվրոխորհրդարանում արձանագրվեց, որ Օսմանյան կայսրությունն այդ դարասկզբին իրակացրել է հայ ժողովրդի ցեղասպանությունը: Հանձնաժողովը պաշտպանում է այն կարծիքը, որ եթե Թուրքիան հանդես բերի իր անցյալի նկատմամբ մեծ բացահայտում, դրանով իսկ այն կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը Թուրքիայում:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է անցկացնել հայ ժողովրդին պատահած ցեղասպանության անկախ, անկողմնակալ միջազգային հետաքննություն, որպեսզի լինի մեծ բացահայտություն և հասնել 1915թ. և հետագայի պատմական դեպքերի ըմբռնմանը: Այդ բնագավառում առաջխաղացումը կարող էր նույնիսկ ընդհանուր առմամբ նշանակություն ունենալ Կովկասյան տարածաշրջանի կայունության և զարգացման համար:
Utrikesutskotte betՊnkande, 1999-2000: uu. 11.