ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏԻ ԵՎ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ
20 ԱՊՐԻԼԻ 1965թ., ԹԻՎ 13926
ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ
Սենատը և Ներկայացուցիչների Պալատը համատեղ Գլխավոր ասամբլեայում ընդունեցին բանաձև`
ՀՈԴՎԱԾ 1
Առաջիկա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայ նահատակների հիշատակի Օր»` նվիրված 1915թ. այդ ազգության կոտորածներին զոհ գնացած ներկայացուցիչներին:
ՀՈԴՎԱԾ 2
Պաշտոնական ռադիոծառայությունների կայանները պետք է այդ օրը իրենց հաղորդումների մի մասը նվիրեն վերոհիշյալ ազգության զոհերի հիշատակին:
ՀՈԴՎԱԾ 3
Հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, որոնք հանդիսանում են պետական ծառայողներ, թույլատրվում է այդ օրը աշխատանքի չներկայանալ:
ՀՈԴՎԱԾ 4
Մոնտեվիդեոյի շրջանի թիվ 156 երկրորդ աստիճանի դպրոցը անվանակոչել «Հայաստան»:
Legistative Power. Law N 13926. Senate chambers in Montevideo, the 20th of April, 1965.