Գիտաժողովի նպատակներն ու խնդիրները
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային այս գիտաժողովը նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Դրանք են`
ա. Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները,
բ. Ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղա-նակներն ու հրամայականները,
գ. Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:
Գիտաժողովը կարևոր հանգրվան կհանդիսանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետևությունների համար, որի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար:
Այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի նաև հանգամանալիորեն քննարկելու թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու աշխատաեղանակների մշակման համար: Վերջապես, այս գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցութ-յամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:
Գիտաժողովի անցկացումը հարմար առիթ է նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն առնչվող հիմնահարցերի ճշգրտման ու հետագա քայլերի ռազմավարության մշակման համար:
Նման գիտաժողովի կազմակերպումը, որին իրենց մասնակցությունն են բերելու Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները, կարևոր ստուգատես է համարվելու 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովի անցկացման նախօրեին, ինչպես նաև կոչված է լրջորեն նպաստելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում գիտական սերնդափոխության գործընթացին:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՕՐ ԱՌԱՋԻՆ Մարտի 22
9:30 - 10:00 Մասնակիցների գրանցում, Անի պլազա, Անի սրահ
10:00 - 10:30 Ողջույնի խոսք
• ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը
• Հայրապետական աղոթք և բացման խոսք Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10:00-10:30 – ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏ
10:30 - 11:30 ՆԻՍՏ ԱՌԱՋԻՆ – Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի վիճակն ու հեռանկարները
Նիստավար` Հարություն Մարության
1. Վահագն Տատրեան –
Հայոց ցեղասպանության հետազոտության հեռանկարները
2. Ռիչարդ Հովհաննիսյան –
Մտքեր 100-ամյա տարելիցը նշելու մոտեցումների վերաբերյալ
3. Ռուբեն Սաֆրաստյան –
Հայոց ցեղասպանություն. տեսական խնդիրներ
4. Հայկ Դեմոյան –
Հայոց ցեղասպանության տեսողականացման և թանգարանային ցուցադրության կազմակերպման հայեցակարգային մոտեցումները
11:30 - 12:00 Հարց ու պատասխան, քննարկում
12:00 - 12:30 Սուրճի ընդմիջում
12:30 - 14:00 ՆԻՍՏ ԵՐԿՐՈՐԴ – Հայոց ցեղասպանության աղբյուրագիտություն. որտե՞ղ և ի՞նչ փնտրել
Նիստավար` Ռիչարդ Հովհաննիսյան
1. Հարություն Գևորգյան –
Հայերի և հույների բնաջնջումն Օսմանյան կայսրությունում (1919-1922թթ.): Վիճակագրական տվյալներ և արխիվային նյութեր:
2. Ռուբեն Ադալյան –
ԱՄՆ արխիվներ. մեկդարյա գրառումներ
3. Ամատունի Վիրաբյան –
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման վերաբերյալ
4. Միհրան Մինասյան –
Հայոց ցեղասպանության ուսումնասիրման նոր հեռանկարները
5. Վոլֆգանգ Գուստ –
Հայոց ցեղասպանություն. թուրքակա՞ն, թե՞ գերմանական ծրագիր
14:00 - 14:30 Հարց ու պատասխան, քննարկում
14:30 - 15:30 Ճաշի ընդմիջում
15:30 - 16:45 ՆԻՍՏ ԵՐՐՈՐԴ – Հայոց ցեղասպանության հանրահռչակումը միջազգային լսարանում. ներկայացում և մեկնաբանություն
Նիստավար` Հարություն Գևորգյան
1. Նիկոլայ Հովհաննիսյան –
Հայեցակարգային նոր մոտեցումներ Հայոց ցեղասպանության գնահատման և միջազգային ճանաչման ռազմավարությունում՝ արդի ցեղասպանագիտության համատեքստում
2. Հարութ Սասունյան –
Ցեղասպանության ճանաչում թե՞ արդարության հետապնդում
3. Թեսսա Հոֆման –
Հայոց ցեղասպանության ուսումնասիրություն. ձեռքբերումներ և հեռանկարները
4. Ջորջ Շիրինյան –
Հաստատելով Հայոց ցեղասպանությունը գիտական մեթոդներով
5. Իսրայել Չառնի –
հաստատված է
16:45 - 17:15 Հարց ու պատասխան, քննարկում
Գիտաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփում
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ Մարտի 23
11:00 - 12:15 ՆԻՍՏ ԱՌԱՋԻՆ – Հայոց ցեղասպանություն. Հիշողության պահպանման հրամայականը
Նիստավար` Հայկ Դեմոյան
1. Հարություն Մարության –
Հայոց ցեղասպանության հիշողության ուսումնասիրության հիմնախնդիրները Հոլոքոստի պատմագրության լույսի ներքո
2. Վահե Թաշճեան –
Օսմանյան կայսրության հայերի պատմությունն ընկալելի դարձնել բոլորի համար. Հուշամատյան կայքէջի փորձ
3. Ռուբինա Փիրումյան –
Հայոց ցեղասպանության ուսուցում բոլոր տարիքային մակարդակներում. անտեսված դաշտ արդարության մեր պայքարում
4. Միհրան Դաբաղ –
Եվրոպական հիշողության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանությունը. ռիսկեր և մարտահրավերներ
5. Ստեփան Աստուրյան –
հաստատված է
12:15 - 12:45 Հարց ու պատասխան, քննարկում
12:45 - 13:15 Սուրճի ընդմիջում և գրքերի շնորհանդես
13:15 - 14:30 ՆԻՍՏ ԵՐԿՐՈՐԴ
Նիստավար` Ռուբինա Փիրումյան
1. Սամվել Կարապետյան –
Եղեռնի հուշարձաններն Արևմտյան Հայաստանում
2. Անրի Թերյո –
հաստատված է
3. Յաիր Աուրոն –
հաստատված է
4. Վլադիմիր Վարդանյան –
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգի ձևավորումը և դրանից ցեղասպանություն հանցագործության զատման դրդապատճառները
5. Ռագըփ Զարակոլու –
հաստատված է
14:30 - 15:00 Հարց ու պատասխան, քննարկում
15:00 - 16:00 Ճաշի ընդմիջում
16:00 - 17:15 ՆԻՍՏ ԵՐՐՈՐԴ
Նիստավար` Արամ Միրզոյան
1. Գևորգ Վարդանյան –
Քրիստոնյաների բնաջնջումն Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին. զուգահեռներ հայերի և հույների փորձառության միջև
2. Ասյա Դարբինյան –
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի գործունեությունը որպես իրականացված ցեղասպանության մասին վկայություն: Թեմայի ուսումնասիրության հեռանկարները և աղբյուրներն արտերկրում
3. Պեդրո Քյուչուկյան –
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները Իտալիայում
4. Աննա Ալեքսանյան –
Հայոց ցեղասպանության գենդերային ասպեկտները: Ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները
5. Մելինե Անումյան –
Իթթիհադական ավանդույթի պահպանումը Թուրքիայի Հանրապետությունում: Երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926թ. դատավարությունների համեմատական վերլուծություն
17:15 - 17:30 Հարց ու պատասխան, քննարկում
17:30 - 18.00
Գիտաժողովի արդյունքների ամփոփում և աշխատանքային խմբերի ձևավորում
Գիտաժողովի լուսանկարները այստեղ՝