Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin


Պատվիրակություններ

13.10.2018 Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին ՀՀ Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վանուատուից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Վանուատուի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: Վանուատուի վարչապետի գլխավորությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, այցի ավարտին վարչապետ Սալվաին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հայոց ցեղասպանության անհետացածների հիշատակին… ես իմ խորին տխրությունն եմ արտահայտում հայ ազգի զավակներին: Թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Վանուատուի վարչապետը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Վանուատուի վարչապետին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:
13.10.2018 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, Կանադայում հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Կանադայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Կանադայի վարչապետն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները: Շրջայցից հետո վարչապետ Թրյուդոն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք՝ չթողնել, որ պատմությունը կրկնվի»:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը: Կանադայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Թրյուդոն տնկեց արծաթափայլ եղևնի:
12.10.2018 Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լգո ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Քվեբեկի նորընտիր վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Քվեբեկից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լգո շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
11.10.2018 Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ ժամանած Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:
Բելգիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Միշելը տնկեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Հիշեցնենք, որ 1998 թ. մարտի 26-ին Բելգիայի Սենատը, հիմնվելով պատմական ուսումնասիրությունների և մի շարք միջազգային իրավական կոնվենցիաների ու բանաձևերի վրա, որոշում ընդունեց ճանաչելու Թուրքիայում ապրող հայերի 1915թ. ցեղասպանությունը, կոչ արվեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն, իսկ 2015 թ. հուլիսի 23-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:
11.10.2018 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Հյուրերին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ գործընկեր Արմեն Բաղդասարյանը: Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Պարվիրակության անդամները՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, եղան նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, դիտեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ բացված նոր երկու ցուցադրությունները՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի նախագահին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մակրոնը տնկեց արծաթափայլ եղևնի:
06.10.2018 Պաշտոնական այցով Երևանում գտնվող Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (ՀՏՏԾԱ / WITSA) նախագահ տիկին Իվոն Չիուն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ տիկին Չիուն տնկեց արծաթափայլ եղևնի: Հյուրերն այցելեցին նաև թանգարան, ծանոթացան ցուցադրության հետ:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսը (ՀՏՏԾԱ / WITSA) համաշխարհային ՏՀՏ ոլորտի առաջատար կառույց է, որը հիմնադրվել է 1978թ.: Այն hանդիսանում է համաշխարհային տնտեսական աճի առանցքային ուժ, որին անդամակցում են համաշխարհային ՏՀՏ ոլորտի ասոցիացիաներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
20.09.2018 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը ջրեցին «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից 2017թվականին տնկած եղևնին՝ ի հիշատակ Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ պահպանելով խոստումը երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, այցի վերջում պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
20.09.2018 Սեպտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությունը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, այցի վերջում տիկին Միյատովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
15.09.2018 Վրաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դիվանագիտական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին դեսպանները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
12.09.2018 ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
11.09.2018 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:

Տիկին Ժանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ:

Հյուրերին ընդունեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցի ժամանակ տնկած եղևնին:
11.09.2018 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ:

Հյուրերին ընդունեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մարգարյանը, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Մամուկա Բախտաձեն շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ եղևնի տնկեց:
04.09.2018 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը և Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հյուրերին ուղեկցել և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
24.08.2018 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անգելա Մերկելին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս Գերմանիայի կանցլերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Գերմանիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ Անգելա Մերկելը եղևնի տնկեց:
23.08.2018 Օգոստոսի 22-ին Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյը և Գաբոնի ԱԳ, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին։ Ռուանդայից և Գաբոնից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը։

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարները գրառում կատարեցին Հուշամատյանում։

Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ նախարարները տնկեցին եղևնի։
21.08.2018 Օգոստոսի 21-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմիի (նստավայրը՝ Երուսաղեմ) ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:

Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Իսրայելից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները, այցի ավարտին արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին գրառում կատարեց Հուշամատյանում։
31.07.2018 Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Երկու երկների նախագահները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Երկու նախագահներին ուղեկցում էին նաև տիկին Մատարելան և տիկին Սարգսյանը: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցեց ՀՑԹՒ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

Իտալիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մատարելան տնկեց արծաթափայլ եղևնի: Հուշատախտակին գրված է՝ Թող անցյալի տառապանքից հառնի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղության և փոխըմբռնման ապագան: Սերջիո Մատտարելլա, Իտալիայի Հանրապետության նախագահ, 31.07.2018թ.:
28.05.2018 Երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Նախարար Ժան-Իվ Լը Դրիանի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները:

Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Հուզմունքով խոնարհվում եմ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Սա պատմություն է, որը կապում է Ֆրանսիան հայ ժողովրդի հետ, սա պատմություն է, որը մեզ հիշեցնում է: 4000 մարդ փրկեցին ֆրանսիացի ծովակալները Մուսա լեռից: Այս պատմությունն է, որ մեզ տանում է Ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի մոռացումը չբերի նոր հանցանքի: Այսօր Ֆրանսիան հիշում է»:
22.05.2018 Պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը Կիպրոսի Հանրապետության անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. մենք ասում ենք` այլևս երբեք»:

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին:
17.05.2018 Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Շվեդիայից ժամանած հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին: Հյուրերը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
13.04.2018 ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Հուշամատյանում։
30.03.2018 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը»:
27.03.2018 Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բարձրաստիճան հյուրին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Նախարար Ժան Ասելբոռնը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
26.03.2018 ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետական դումայի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցանմուշներին, Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեցին Հուշամատյանում:
20.03.2018 Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասսան և պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշներն ու գրառում կատարեցին Հուշամատյանում:
19.03.2018 Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի և Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ մարտի 18-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը: Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
13.03.2018 ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը: Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցանմուշներին: Թանգարանում կատարած շրջայցից հետո Կոնստանտին Կոսաչովը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
13.03.2018 Երևանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները։
05.03.2018 Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի, Երևան քաղաքի ավագանու անդամների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Լիոնի քաղաքապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրությանը: Լիոն քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Լիոնի քաղաքապետը նաև եղևնի տնկեց Հիշողության պուրակում:
02.03.2018 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Վրաստանի վարչապետը ջրեց նաև 2016 թ. Հիշողության պուրակում իր տնկած եղևնին:
23.02.2018 Աշխատանքային այցով ՀՀ ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև թանգարան:

Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասներին։ Շրջայցի վերջում նախարար Գիորգի Գախարիան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան տնկեց անվանական եղևնի։
23.02.2018 ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Մադագասկարից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Մադագասկարի Արտաքին գործերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

«Որպես անձինք, ովքեր հարգանքով են վերաբերվում մարդկությանը` մենք նաև մշտական հիշողության պարտավորություն ունենք անմեղ զոհերի հիշատակի առջև: Այն երեխաների, պատանիների, երիտասարդների, կանանց և տղամարդկանց հանդեպ, ովքեր ընդամենը խնդրում էին թույլ տալ իրենց ապրել: Ողջ մարդկությունը պետք է դաս քաղի այս սոսկալի դեպքերից, որպեսզի պատմությունն այլևս այս ուղղությամբ չկրկնվի: «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս, մենք այդպես պետք է ապրենք: Մենք խոնարհվում ենք ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր հայ զոհերի հիշատակին»,-գրել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:
22.02.2018 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունը ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Լիբանանի նախագահին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Լիբանանից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Միշել Աունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար: Իմ խորին հարգանքը վեհանձն հայ ժողովրդին, որը, չնայած ցավին ու տառապանքներին, կարողացավ հպարտության արժանի հայրենիք կառուցել և համալրել հինավուրց քաղաքակրթության ժառանգությունը ավելի լավ ապագա կերտելու ճանապարհին»,- գրել է Լիբանանի նախագահը:
ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։
Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Լիբանանի նախագահը տնկեց անվանական եղևնի:
13.02.2018 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Բուլղարիայի Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բուլղարիայից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Ռումեն Ռադևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։

Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Բուլղարիայի Նախագահը տնկեց անվանական եղևնի։ Տեղեկացնենք՝ սա թվով երրորդ եղևնին է, որ տնկում են Բուլղարիայի նախագահները։
08.02.2018 ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Դեսպանին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Լեհական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին, պատմեց Մեծ եղեռնի պատմությունը:

Թանգարանում կատարած շրջայցից հետո դեսպան Պավել Չեպլակը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
06.02.2018 Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Շվեյցարիայից ժամանած հյուրերին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, պարոն Դոմինիկ դը Բյումանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է, որ տպավորված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելությունից, հպարտ է 2003թ. դեկտեմբերի 16-ի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի համար:

Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում:
15.12.2017 Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելեցին թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
01.11.2017 Հոկտեմբերի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմաններն ու նրանց ուղեկցող աշխատակազմն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը:

Օմբուդսմանների պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո պատվիրակության ներկայացուցիչները գրառում կատարեցին թանգարանի հուշամատյանում:
31.10.2017 Պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Գերմանիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ և գլուխ խոնարհելով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Ուդո Միխալիկին և նրա ուղեկիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, մանրամասն ծանոթացան թանգարանային ցուցադրությանը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրեր, լուսանկարներ և այլն:

Թանգարանում կատարած շրջայցից հետո պարոն Ուդո Միխալիկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
24.10.2017 Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին:

ՌԴ վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը:

ՌԴ վարչապետը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց իր նախորդ այցելությունների ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
23.10.2017 Մեքսիկայից Հայաստան ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոնը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին և վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Թանգարանում կատարած շրջայցից հետո գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
19.10.2017 Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր:

Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից ժամանած հյուրերը նախ շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության հետ, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հիշողության պուրակում տնկեցին արծաթափայլ եղևնի:
17.10.2017 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր գործընկերների հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Պարոն դեսպանն իր ուղեկիցների հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, մանրամասն ծանոթացավ Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Թանգարանում կատարած շրջայցից հետո, դեսպան Ջոնաթան Լաքոտը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
14.10.2017 Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրությանը։
10.10.2017 Հոլիվուդի լեգենդ՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրան ուղեկցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը աշխարհահռչակ հյուրին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո Ջոն Մալկովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը հոլիվուդյան դերասանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և Հայկ Դեմոյանի ու Լուսինե Աբրահամյանի համահեղինակած «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքերը, այնուհետև ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ջոն Մալկովիչը և նրան ուղեկցող հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
04.10.2017 Հոկտեմբերի 4-ին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան:

Լեհական պատվիրակության ղեկավարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այնուհետև հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո փոխնախարար Յարոսլավ Սելինը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
04.10.2017 Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Միլան Շտեխը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Չեխիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալուց հետո Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
29.09.2017 Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բարտոշ Չիխոցկին և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Լեհաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Լեհական պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմության հետ:

Թանգարանում կատարած շրջայցից հետո փոխնախարար Բարտոշ Չիխոցկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
27.09.2017 Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքընի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո պետնախարար Ալան Դանքընի գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
26.09.2017 Սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ոլորտի մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամաշիր։ Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան։

Ծանոթանալով Մեծ եռենի պատմությանը` Վերոնիկա Սկվորցովան թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել է հետյալ գրառումը. «Ցնցված եմ և հուսով եմ, որ մարդկությունն էլ երբեք չի կրկնի նման խելագարություն»:
22.09.2017 Սեպտեմբերի 22-ին Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամներն Ազգային ժողովի իրենց գործընկերների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Միացյալ Թագավորությունից ժամանած պատվիրակությունը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։

Շրջայցից հետո պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում և շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրսիայի համար:
20.09.2017 ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության և Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության պատմության հետ:

Շրջայցից հետո կոնգրեսականները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
12.09.2017 Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը, ով հյուրին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Իսրայելից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո հյուրերը կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
04.09.2017 Օգոստոսի 31-ին, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆադլի Զոնին, ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդը (նստավայրը` Կիև) այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պարոն Ֆադլի Զոնին և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո պարոն Ֆադլի Զոնին և պարոն Յուդդի Քրիսնանդը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
01.09.2017 Օգոստոսի 30-ին, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նախարարի հետ ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Նախարար Իգոր Ցրնադակին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ իր ակնածանքն արտահայտեց Հայոց ցեղասպանության զոհերին և հույս հայտնեց, որ նմանօրինակ ողբերգություն այլևս երբեք և ոչ մի տեղ չի կրկնվի:

Այցելության վերջում, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարարին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:
29.04.2017 Ապրիլի 29-ին Լիբանանի պլանավորման նախարար Միշել Փարավոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Ուղեկից պատվիրակության և իր տիկնոջ հետ պարոն Միշել Փարավոնը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողի մոտ, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում Լիբանանի պլանավորման նախարարը ծանոթացավ Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմական դրվագներին։

Միշել Փարավոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։

Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարոն Միշել Փարավոնին նվիրեց ՀՑԹԻ անգլերեն հրատարակություններից։
29.04.2017 Այսօր Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նորին մեծությունը ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Տիկին Դինա Մայրեդն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, շրջեց սրահներում, ծանոթացավ հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։

Հորդանանի արքայադուստրը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։ Նորին մեծությունը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի տնկեց։
25.04.2017 Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հնդկաստանի փոխնախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։

Մոհամմադ Համիդ Անսարին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստերին, պատմական դրվագներին և իրողություններին։

Պարոն Մոհամմադ Համիդ Անսարին գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՑԹԻ տնօրենը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը և ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմի պատկերագիրքը:

Այնուհետեւ Հնդկաստանի փոխնախագահը «Հիշողության պուրակում» արծաթափայլ եղևնի տնկեց:
09.03.2017 Մարտի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարարը ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ և հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Այնուհետև, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Նիկոս Կոցիասը շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմությանը, ողբերգական դրվագներին և իրողություններին:
Հրաժեշտից առաջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:
03.03.2017 Մարտի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեցին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

ՀՀ դիվանագետները ծաղկեպսակ տեղադրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Այս օրերին Երևանում ընթանում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի աշխատանքները:
03.03.2017 Պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վյաչեսլավ Վոլոդինը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հայ և ռուս խորհրդարանականները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության նահատակների հիշատակին։

Այնուհետև ռուս խորհրդարանականները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ Եղեռնի պատմական փաստերին և իրադարձություններին:
07.02.2017 Փետրվարի 7-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Շվեդիայի թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը և մյուս պատվիրակները ծաղիկներ տեղադրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Շվեդ խորհրդարանականներն այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական ցուցադրությանը, Մեծ Եղեռնի պատմական իրողություններին, փաստերին և դրվագներին:
16.12.2016 Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայ գործընկերոջ՝ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վրաստանի ՆԳ նախարարը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Վրաստանից ժանանած հյուրերին ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը: Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:

Վրաստանի ՆԳ նախարարը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո Հիշողության պուրակում իր անունով արծաթափայլ եղևնի տնկեց:
30.11.2016 Այսօր Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսը հայ գործընկերների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Լիտվայից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիր կառուցման պատմությունը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի վավերագրերին, փաստաթղթերին:
19.11.2016 Նոյեմբերի 19-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Կոնստանտին Կոսաչովը ծաղկեպսակ է տեղադրել հուշակոթողի մոտ, պատվիրակության մյուս անդամների հետ ծաղիկներ է խոնարհել հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Այսօր Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի պատվիրակության համատեղ նիստը:
03.11.2016 Նոյեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ պարոն Դանկոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, այնուհետև նա և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

Այնուհետև Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը եղավ Ցեղասպանության թանգարանում, որտեղ սլովակ պատվիրակները ծանոթացած Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:
01.11.2016 Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Բելգիայի սենատի նախագահ Քրիստին Դըֆրենի գլխավորած պատվիրակությունը:

Տիկին Դըֆրենը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Բելգիական սենատի պատվիրակները այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Մեծ եղեռնի պատմական իրողություններին:

Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիստին Դըֆրենը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:
24.10.2016 Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մալթայի Արքայազնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Մալթայի պատվիրակության անդամները մասնակցեցին նաև ծառատունկի արարողությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Հիշողության պուրակում իր անունով արծաթափայլ եղևնի տնկեց:

Այնուհետև հյուրերը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան պատմական իրողությունների մանրամասներին:

Մալթայի Արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը
08.10.2016 Հոկտեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Տիկին քաղաքապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:

Այցի ժամանակ տիկին Անն Հիդալգոյին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետերը, ֆրանսիական պատվիրակները, որոնք Ֆրանսիայում տարբեր կուսակցությունների և ֆրակցիաների անդամներն են, Փարիզի թաղամասերի պրեֆեկտները: Ֆրանսիայի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու քաղաքի տոնին նվիրված հանդիսություններին:

Տիկին Հիդալգոն ուղեկիցների հետ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, ծանոթացավ պատմական իրողությունների մանրամասներին ու վկայություններին, եղերական դեպքերին ու փրկության պատմություններին: Ի դեպ, դրանց մեջ է նաև մուսալեռցիների պատմությունը, որոնք փրկվեցին ֆրանսիացի ծովայինների և ֆրանսիական նավերի շնորհիվ:

Տիկին Հիդալգոն և ֆրանսիացի պատվիրակները մասնակցեցին ծառատունկի արարողության: Հուշահամալիրի Հիշողության պուրակում նրա անունով արծաթափայլ եղևնի տնկվեց:

Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը Անն Հիդալգոյին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով, նվիրեց թանգարան-ինստիտուտի ֆրանսերեն հրատարակություններից, ինչպես նաև՝ ապրիլյան ծաղիկներից պատրաստված ծաղկաթերթի վրա տպված Երախտագիտության վկայագիր:
05.09.2016 Սեպտեմբեր-ի 5-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Վրաստանի հանրապետության վարչապետը գրառում է կատարել ՀՑԹԻ պատվավոր հյուրերի հուշամատյանում, որի հետո փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան է նվիրել ՀՑԹԻ հրատարակած գրքերից:

Այցի ավարտին վրաց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արծաթափայլ եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:
20.07.2016 Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան: Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ուրիշներ:

Կոնգրեսմենը ծաղիկներ է խոնարհել հավերժական կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև կոնգրեսմեն Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներից մեկում, դիտել Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցադրությունը:

Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը կոնգրեսմենին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լույս ընծայած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:
30.06.2016 Հունիսի 30-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը: Պարոն Շթայնմայերը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Այնուհետև, պատվավոր հյուրերը ծաղիկներ տեղադրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:

Գերմանիայի ԱԳՆ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, հայ և գերմանացի դիվանագետներ:
08.06.2016 Հունիս 8-ի առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահը:
Պարոն Միլոշ Զեմանը, հայ և չեխ դիվանագետների ուղեկցությամբ, նախ ծաղկեպսակ տեղադրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանության սրահներից մեկում դիտեց իր այցի կապակցությամբ ներկայացված հատուկ ցուցադրությունը: Ցուցադրության նյութ էին դարձել անվանի գրող Ֆրանց Վերֆելի՝ տասնյակ լեզուներով թարգմանված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի տարբեր հրատարակությունները: Ներկայացված էր նաև քսաներորդ դարասկզբի չեխ գրող, ճանապարհորդ և հումանիստ Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքի ՝ 1923թվականին առաջին հրատարակության նմուշներից մեկը, որը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում:

Չեխիայի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պարոն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց մի քանի գիրք ՀՑԹԻ հրատարակություններից և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրեց Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալով: Պարոն Միլոշ Զեմանը շնորհակալություն հայտնեց հատկապես Հուշամեդալի համար՝ նշելով, որ կարդացել է Վերֆելի ստեղծագործությունները, բայց մինչ այս երբեք չէր տեսել նրան պատկերող ոչ մի լուսանկար:

Այցի ավարտին նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:

Միլոշ Զեմանի ցանկությամբ հուշատախտակի վրա նշվել է ՝ Ի հիշատակ 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի:
24.05.2016 Մայիսի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել Գերմանիայի Հանրապետության բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը : ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ տիկին Բուլմանը ծաղկեպսակ է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: ներկաները ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Այնուհետև, տիկին Էդելգարդ Բուլմանը եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում: Նա ՀՀ-ում Գերմանիայի դեսպան հետ շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել Հայոց ցեղասպանության պատմական վկայություններին և առանձին դրվագներին:
22.04.2016 Ապրիլի 22-ին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ դոկտ Քրիստոֆ Բերգներն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Դոկտոր Բերգները ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ ծաղկեպսակ զետեղեցին հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գերմանացի հյուրերին համառոտ պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, ներկայացրեց կառույցի խորհրդանշական բացատրությունը: Այնուհետև, դոկտոր Բերգերն ու դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան Հայոց ցեղասպանության փաստերին ու դրվագներին:
Հրաժեշտից առաջ Սուրեն Մանուկյանը Քրիստոֆ Բերգերին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» գիրքը անգլերեն լեզվով:
22.04.2016 Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ռուսական պատվիրակության, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վոլինկինի հետ Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ տեղադրեց Հուշահամալիրի մոտ, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Լավրովը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում: ՀՑԹԻ տնօրենը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմության հիմնական փուլերը, կարևոր դրվագները, նկարագրեց նախապատմությունն ու հետագա ընթացքը: Սերգեյ Լավրովը գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
Հայկ Դեմոյանը հրաժեշտից առաջ պարոն Լավրովին նվիրեց ՀՑԹԻ հրատարակած«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» պատկերազարդ հատորի ռուսերեն թարգմանությունը:
07.04.2016 Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո, Դմիտրի Մեդվեդևը ջրեց դեռևս 2008 թ. Հիշողության պուրակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տնկված եղևնին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ կառավարության ղեկավարին նվիրեց իր «Թուրքիան և Ղարաբաղյան հակամարտությունը» մենագրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում են ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած ռազմական և դիվանագիտական աջակցության, ինչպես նաև Անկարայի և Բաքվի կողմից Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում միջազգային ահաբեկչական ցանցի տարածմանը նպաստելու և օտարերկրյա վարձկաններ ներգրավելու փաստերը:
25.03.2016 Մարտի 25-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, վրացական պատվիրակության անդամների և Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետ հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց անմեղ նահատակների հիշատակին:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարոն Միխայիլ Ջանելիձեին համառոտ պատմեց Հայոց ցեղասպանության ողբերգական դրվագների, Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման և խորհրդանշական ճարտարապետության մասին:
ՀՑԹԻ փոխտնօրենը նախարար Ջանելիձեին ուղեկցեց Հիշողության պատի մոտ՝ նրա ուշադրությունը հրավիրելով նաև Հայոց ցեղասպանության պատմության մարդասիրական էջերին ու դրվագներին: Հրաժեշտի ժամանակ ՀՑԹԻ փոխտնօրենը Վրաստանի ԱԳ նախարարին նվիրեց ՀՑԹԻ անգլերեն և ֆրանսերեն հրատարակություններից:
11.03.2016 Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նրան ուղեկցում էին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան հյուրի այցը լուսաբանող մոտ շուրջ մեկ տասնյակ լրագրողներ արտերկրից և Հայաստանից:
Պարոն Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
09.02.2016 Փետրվարի 9-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տիկին նախարարը շվեդական պատվիրակության հետ եղավ հավերժական կրակի մոտ: Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարար Վալստրյոմին ուղեկցեց բազալտե սրբատաշ քարերով շարված Հուշապատի մոտ: Պատի մի կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության:
Այցի ավարտին ՀՑԹԻ փոխտնօրենը տիկին Մարգոտ Վալստրյոմին նվիրեց «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» պատկերագիրքը:
08.02.2016 Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին և լուսանկարներին: Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
12.10.2015 Հոկտեմբերի 12-ին ՀՑԹԻ այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ: Տիկին Միկայել Ժանը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշարձանին: Նա և բարձրաստիճան մյուս հյուրերը եղան անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան հայոց ցեղասպանության վկայություններին: Հայկ Դեմոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:
Տիկին Միկայել Ժանը նաև եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:
15.08.2015 Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղան նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Պատվիրակության անդամները եղան նաև Մեծ եղեռնի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին և հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան երեք հարյուր Թուրքիայի քաղաքացիներ:
20.09.2014 Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցլեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Յանակիս Օմիրուն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Կիպրոսից ժամանած հյուրերը եղան նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
12.09.2014 Հոկտեմբերի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Սերբիայի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Սերբիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Սերբիայի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը նաև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Սերբիայի Նախագահին հանձնեց «Ֆրանց Վերֆել» ոսկե մեդալ:
30.09.2014 Սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին և նրան ուղեկցող պատվիրակության ներկայացուցիչներին պատմեց Հուշահամալիրի կառուցման պատմության մասին:
Հունաստանի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց 2007 թվականին` իր առաջին այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Նախագահին հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
25.09.2014 Երևանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարներ համակարգող խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՊՀ Հարկային ծառայությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
26.08.2014 Հայաստան ժամանած Կանադայի Համադաշնության խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Կանադայի խորհրդարանի անդամներն ծաղիկները դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հուշապատի մոտ:
Խորհրդարանականերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
23.06.2014 Հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՌԴ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարին հանձնեց 1915 թվականին ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները: Մեդալի վրա պատկերված է Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներըը, հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»: Հայկ Դեմոյանը Սերգեյ Լավրովին նվիրեց նաև իր հեղինակած «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը:
20.06.2014 Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և կատարեցին հոգեհանգստի արարողություն: Հոգևորականների պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ եռօրյա համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով:
18.06.2014 Հունիսի 17-ին Գերմանիայի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայիկո Թիջերը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկները դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Գերմանացի գնդապետը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
04.06.2014 Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Դիդիե Բուրկհալտերը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Շվեյցարական պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Շվեյցարիայի Նախագահը նաև արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

2003 թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը:
12.05.2014 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրան ուղեկցող ֆրանսիական պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի և ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ Նախագահ Ֆրանսուա Օլանդը արծաթափայլ եղևնի տնկեց:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆրանսիայի առաջնորդին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ և Ֆրանսիայի կողմից 2001 թվականին Հայոց ցեղասպանությունն առանձին օրենքով պաշտոնապես ճանաչող օրենքի սիմվոլիկ փաստաթուղթ՝ տպագրված ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկների թերթիկներից վերամշակված թղթի վրա:
23.04.2014 Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԼՀ ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Լիտվիայից ժամանած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին թանգարանի նորակառույց մասնաշենք, որտեղ լիտվական պատվիրակությունը ծանոթացավ օրերս բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության հետ: Ցուցադրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին:
Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվիայի Սեյմը (խորհրդարանը) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որով կոչ է արել Թուրքիային ճանաչել և ընդունել այդ պատմական փաստը:
17.04.2014 ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանապահ զորքերի շտաբերի պետերին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:
ԱՊՀ երկրներից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
09.04.2014 Ռուսաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն ապրիլի 9-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանությանզորքերի շտաբի պետ, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարիառաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկը:
Գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնիզոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբհարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
10.03.2014 Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իվան Մրկիչը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Սերբիայի արտգործնախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հիշողության պուրակում Իվան Մրկիչը ջրեց 2009 թվականին Սերբիայի նախագահի այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
27.02.2014 Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Գիորգի Մարգվելաշվիլին շրջայց կատարեց Հիշողության պուրակում և տնկեց արծաթափայլ եղևնի:
25.02.2014 Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Էվանգելոս Մեյմարակիսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հունաստանի խորհրդարանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Հունաստանի խորհրդարանի նախագահը տնկեց արծաթափայլ եղևնի:
1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
18.02.2014 Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը փետրվարի 18-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Բրիտանական պատվիրակությունը նաև եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացավ ՀՑԹԻ թանգարանային հավաքածուում ընգրկված հայերի կոտորածների մասին պատմող բրիտանական մամուլի արխիվային նյութերի հետ:
02.12.2013 Պետական այցով ՀՀ ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ և ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՌԴ Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև Ռուսաստանի Դաշնության նախագահն ու պատվիրակության անդամները՝ հայկական կողմի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցման համառոտ պատմությունը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ Նախագահին և ՀՀ Նախագահին հանձնեց 1915 թ-ին ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները: Մեդալի վրա պատկերված է Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներըը, հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
Հիշեցնենք, որ 1995թ. ապրիլի 14-ին ՌԴ Պետական դուման, ընդունել է Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություն:
17.11.2013 Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը անմար կրակի մոտ:

Պարոն Մակիմոտոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, այնուհետ գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում: Ցուգիո Մակիմոտոն ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Հիշողության պուրակում, որտեղ տնկեց եղևնի:

Ցուգիո Մակիմոտոն ժամանել է Հայաստան՝ ստանալու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակ:
06.11.2013 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի Գերհարթ Հոլզինգերի գլխավորությամբ պատվիրակությունը այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։
29.10.2013 Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հոկտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Դիմիտրիս Ավրամոպուլոսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:


21.10.2013 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Յուրի Ֆեդոտովը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
11.10.2013 Երևանի քաղաքապետարանի հրավերով Էրեբունի-Երևան տոնակատարությանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր քաղաքներից Երևան ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Հյուրերը ծանոթացան ինչպես մշտական ցուցադրության, այնպես էլ հատուկ այս օրվա համար կազմակերպած ժամանակավոր ցուցադրության հետ:

Հյուրերին ներկայացվեց Մեծ Եղեռնի տարիներին աշխարհի տարբեր քաղաքների քաղաքագլուխների նախաձեռնությամբ հայերի օգտին իրականացրած հանգանակությունները վկայող և մարդասիրական առաքելությունը ներկայացնող բացառիկ ցուցանմուշներ:

Պատվիրակության անդամները գրառում կատարեցին պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
28.09.2013 Եզիդների պատվիրակությնը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակող հուշահամալիրը: Իրաքից, Ռուսաստանից և Եվրոպական երկրներից ժամանած պատվիրակության կազմում էր նաև եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թախսին Բեկի որդին` Միր Հազմ Բեկը : Պատվիրակությունը Հայաստան է եկել մասնակցելու Արմավիրի մարզի Ակնալճ գյուղում եզդիական սրբավայրի օծման մեկ ամյակին նվիրված տոնակատարությանը:
25.09.2013 Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:

Միխայիլ Կոստարակոսը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով:
18.09.2013 Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին, 2013 թ. այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։
29.08.2013 Ռուսաստանցի հասարակական գործիչների պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Խմբի կազմում էին Ren-TV հեռուստաալիքի «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Չամպանը, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան եւ ուրիշներ:
06.03.13 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ մարտի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԳԴՀ Բունդեսթագի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Նորբերթ Լամմերթին և Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ներկաներին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին: ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2005թ. հունիսի 15-ին:
04.02.13 Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուն և նրան ուղեկցող պատվիրակությունը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

ՌԴ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը
18.01.13 Հունվարի 17-ին Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2004 և 2009 թվականներին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր այցելել նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
01.12.12 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի կառուցման պատմությունը, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներին: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում ընդգծեց թուրքական վարչակարգերի կողմից Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ ազգաբնակչությանը ոչնչացնելու դրդապատճառների` ծրագրված ցեղասպանության մասին, որի նպատակն էր ստեղծել թուրքական ազգային պետություն` «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով:
ՀՑԹԻ տնօրենը Ժոզե Մանուել Բարոզոյին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանի վերջին հրատարակությունները:
17.11.12 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն գրառում թողեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և համապատասխան օրենքով դատապարտած առաջին երկիրն է:
04.07.12 Դեպի Հարավկովկասյան տարածաշրջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Եվրոպական խորհրդի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
26.06.12 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը և առաջին տիկին Մարգիթ Ֆիշերը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ավստրիայում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ավստրիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը: Այնուհետև, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տնկեց արծաթափայլ եղևնի:
25.06.12 Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիտվական պատվիրակության անդամները՝ Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որտեղ տիկին Ռասա Յուկնևիչիենեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հիշեցնենք նաև, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
12.06.12 ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Երևան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՉԺՀ գլխավոր դատախազը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Չինաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Չինական պատվիրակությունը այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, այնուհետև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
04.05.12 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Լուիս Ալմագրոնի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, այնուհետև գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լուիս Ալմագրոն տնկեց արծաթափայլ եղևնի:
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:
16.04.12 Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները նախարար Օրիթ Նոկեդը գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ՀՀ գյուղ նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանն, ապա Օրիթ Նոկեդը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Որպես կին, որպես հրեա և իբրև մարդ արարած` ես ցնցված եմ այս նկարներում ցուցադրվածը տեսնելով, անմեղ հայ մարդկանց և ընտանիքների սպանություններից»:

05.04.12 Պաշտոնական այցով Երևան ժամանած Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիտվայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Լիտվայից ժամանած հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Այնուհետև, նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Միայն հիշողության պահպանման միջոցով կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ նման ողբերգությունների կրկնությունն անհնարին կլնի ինչպես հայերի, այնպես էլ ցանկացած այլ ժողովրդի համար»: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լիտվայի ԱԳ նախարարը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) 2005թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

04.04.12 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ֆինլանդիայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Էրկկի Տուոմիոյիայի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ֆինլանդիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Ֆինլանդիայի ԱԳ նախարար տնկեց արծաթափայլ եղևնի:

04.04.12 ՀՀ արտգործնախարարության հրավերով Երևան ժամանած Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կիպրոսի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Էրատո Կոզակուի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Կիպրոսի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Նախարար Էրատո Կոզակուն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Կիպրոսի ԱԳ նախարար տնկեց արծաթափայլ եղևնի:

03.04.12 Պաշտոնական այցով Երևան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Բուլղարիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամները՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Բուլղարիայի վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Վարչապետ Բոյկո Բորիսովը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Բոյկո Բորիսովը տնկեց արծաթափայլ եղևնի:

09.12.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` տիկնոջ Վաաֆա Սուլեյմանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Լիբանանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիբանանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Միշել Սուլեյմանը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Նա, ով կանգնում է այս կոթողի առջև, տեսնում է պայքարի և զոհողության փառավոր պատմություն: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Լիբանանյան պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Միշել Սուլեյմանը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Լիբանանի խորհրդարանը Ճանաչեց և դատապարտեց հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:

11.11.11 «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Աշխարհահռչակ «Էփլ»-ի համահիմնադիրը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Սթիվ Վոզնյակը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:

09.11.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Նորվեգական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախարար Յոնաս Գահր Շտյորեն տնկեց արծաթափայլ եղևնի: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենին, Նորվեգիայի Թագավորական ընտանիքին և Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհուն` Մարիտ Գրեվին, հանձնեց ՀՑԹԻ կողմից վերջերս թողարկած «Ֆրիտյոֆ Նանսեն - 150» ոսկե մեդալներ:

27.10.11 Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Կանադական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Մոնրեալի քաղաքապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն ջրեց նախորդ այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:

25.10.11 Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում արգելել ցեղասպանության ժխտողականությունը»:
Փարիզից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ քաղաքապետ Բերթրան Դելանոեն տնկեց արծաթափայլ եղևնի:

15.10.11 2011 թ. հոկտեմբերի 14-ին Երևան ժամանած ԱՊՀ ներքին գործերի նախարարները ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ներքին գործերի նախարարները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեցին թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Այնուհետև ԱՊՀ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը ջրեց նախորդ ացելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:

07.10.11 Երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի և ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայկական և ֆրանսիական պատվիրակությունները` երկու նախագահների գլխավորությամբ, այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրերին ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը, որը բարձրաստիճան հյուրի այցի կապակցությամբ համալրվել է նոր նյութերով: Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում»:
Այնուհետև Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սարկոզին արծաթափայլ եղևնի տնկեց:
Ֆրանսիան 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որ առանձին օրենքով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

28.07.11 Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ի հրավերով Հայաստան ժամանած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը` Օլավ Տվեյտի գլխավորությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: ԵՀԽ գլխավոր քարտուղարը Օլավ Տվեյտին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում: Այնուհետև պատվիրակության անդամներն շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ ԵՀԽ գլխավոր քարտուղարը Օլավ Տվեյտին տնկեց իր անվանական արծաթափայլ եղևնին:

28.07.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լեհական պատվիրակությունը` նախագահ Բ. Կոմորովսկու գլխավորությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Բ. Կոմորովսկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերի հիշատակին: Լեհաստանը նույնպես ունեցել է դրամատիկ պատմություն: Խորը ցավակցությամբ խոնարհվում եմ հայ ժողովրդին ողբերգության առաջ»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Այցի վերջում նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

11.07.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ուկրաինայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո պարոն Լիտվինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Վլադիմիր Լիտվինը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

17.06.11 Հունիսի 16-17-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի համագործակցության հարցերի նախարար Անրի դը Ռենկուրը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Նախարար Անրի դը Ռենկուրի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո պարոն Ռենկուրը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

17.06.11 Բելառուսի Բրեստի մարզի պատվիրակությունը` մարզային գործկոմի նախագահ Կոնստանտին Սումարի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պարոն Սումարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև, հյուրերը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որից հետո պատվիրակության ղեկավար Կոնստանտին Սումարը Բելառուսի ժողովրդի անունից գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

14.06.11 Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Շվեդիայի Թագավորության պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

18.05.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԵԽ նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Եժի Բուզեկն այնուհետև Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

10.05.11 Երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն մայիսի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև, ԵԱՀԿ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պարոն Էֆթիմիուն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

05.05.11 Մայիսի 5-ին տարածաշրջանային այցելության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո Լիտվայի ժողովրդի անունից գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ:

Այցի վերջում Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

31.03.11 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն ջրեց դեռևս 2006թ. Հիշողության պուրակում իր կողմից տնկված եղևնին:

Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձև, ինչպես նաև Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք:

17.02.11 Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այնուհետև Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

11.02.11 Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

29.11.10 Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին պետական այցի շրջանակներում այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ներկայացրեց 1915 թվականի մեծ աղետին վերաբերող պատմությունը, որից հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:


Էջեր:  1   2



Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007 - 2013 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am