|
Պատվիրակություններ |
|
26.11.2019
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա նաև՝ թանգարան:
Պատվիրակությանն ընդունեց ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության պատմությունից:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Գեորգի Ծերեթելին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո պարոն Մարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հինգ հատոր:
|
|
20.11.2019
Հայտնի երգիծաբան, գրող, հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը նոյեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Հայազգի սիրված արտիստը ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանի ուղեկցությամբ մանրամասն ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:
Այցի ավարտին Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Բոլոր ժամանակների ամենամեծ ողբերգությունը, որ վերաբերվում է հայերին, չի կարող հանգիստ թողնել ոչ մի գիտակից մարդու: Այս Հայոց ցեղասպանության թանգարանն անհրաժեշտ է աշխարհին, ցանկացած մարդու՝ գիտակցելու համար, թե ուր կարող է գնալ աշխարհը, որի հետևանքները կլինեն աններելի աղետալի:
Չկան բավարար արցունքներ, որ սգան այս ողբերգությունը:
Անսահման սգում եմ:
Շնորհակալ եմ թանգարանի աշխատակիցներին այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք անում են իրենց սերունդներին օբյեկտիվորեն ցույց տալու համար, թե ինչ եղավ և, մի գուցե, թե ինչպես ապագայում կանխել նման վայրագությունները»:
Թանգարան այցից հետո, հայտնի դերասանը այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
|
|
11.11.2019
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
ՌԴ ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:
Պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա ուղեկիցները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում: Սերգեյ Լավրովը ջրեց իր կողմից 12 տարի առաջ տնկված եղևնին։
|
|
09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի և ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ: Պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Վատիկանից ժամանած հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրության հետ:
Այցի ավարտին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
|
|
05.11.2019
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:
Հունաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա Հունաստանից ժամանած պատվիրակության հետ ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:
Հունական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ ֆրանսերեն լեզվի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը: Այցի ավարտին Հունաստանի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Ապա լրագրողների հետ շփման ժամանակ նշեց.
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»:
ՀՑԹԻ տնօրենը Հունաստանի նախագահին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
|
|
29.10.2019
Հոկտեմբերի 29-ին Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուի ու Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Ռումինիայի արքայազնը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ծաղիկներ դնելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին: Այցի ավարտին Ռումինիայի արքայազն Ռադուն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ռումինիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում:
|
|
28.10.2019
Հոկտեմբերի 28-ին Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Տիկին Զախարիևան ծաղկեպսակ դրեց ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բուլղարիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում:
|
|
22.10.2019
Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ պարոն Լորան Վոքիենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պարոն Վոքիենին ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և այլ գերատեսչությունների, Ֆրանսիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Պատվիրակությանն ընդունեց ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։ Ֆրանսիական պատվիրակությունը երկու ծաղկեպսակ տեղադրեց՝ մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մյուսը՝ Բաքվի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամներից մեկը կատարեց «Դլե Յաման» հայտնի երգը, որն ուղեկցվեց դուդուկի կենդանի նվագակցությամբ:
Ֆրանսիայից ժամանած ներկայանալի ու բազմամարդ պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ պարոն Վոքիեն տնկեց արծաթափայլ եղևնի:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, մանրամասն տեղեկություններ ստացան Հայոց ցեղասպանության պատմությունից:
Այցի ավարտին պարոն Վոքիենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Օսմանյան սարսափելի բռնությանը ենթարկված և իր օջախում սպանված հայ ժողովրդի տառապանքի հիշատակին: Թող այս զոհերը մեր աչքերը բաց պահեն, և թող արցունքները չմարեն ծիծաղները: Հայաստանը մեզ պարտավորեցնում է, որ մենք կարողանանք իրեն պաշտպանել»:
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահն իր բանավոր խոսքում խիստ կարևորեց և՛ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, և՛ թանգարանի դերն ու առաքելությունը նմանօրինակ ոճիրների կանխարգելման գործում: Կոչ արեց միջազգային հանրությանը չկորցնել սթափությունը, թույլ չտալ,որ պատմությունը կրկնվի:
Նա նաև նշեց, որ այս այցն իր համար շատ կարևոր էր ու շատ հուզիչ: Ձեռք բերվեցին նաև ՀՑԹԻ ու ֆրանսիական կողմի միջև համագործակցության նախնական պայմանավորվածություններ:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահին հանձնեց մի շարք գրքեր՝ ՀՑԹԻ հրատարակություններ և այլոց կողմից հեղինակած հատորներ: Պարոն Մարությանը նվիրեց Օսմանյան կայսրության զինվորական Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը, որը եզակի գրավոր հուշարձան է և Հայոց ցեղասպանության պատմության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից, իսկ ընտանիքն արժանացել է իր հայրենակիցների բախտին: Պարոն Վոքիենին տրվեցին նաև Ֆրանսիահայ հայտնի գեղանկարիչ Ժանսեմի «Եղեռն» ալբոմը, Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը, ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ և տարբեր դարաշրջաններում Հայաստանի մասին քարտեզագրական փաստաթղթերի պատկերագրքեր:
Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ պարոն Վոքիենը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին հանձնեց իր ղեկավարած շրջանի, բարձրաստիճան պաշտոնյաններին տրվող հուշամեդալ:
Պարտվիրակության կազմում գտնվող Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF-Centre) կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանն (Raffi Krikorian) պարոն Մարությանին հանձնեց 2019 թ. ապրիլի 24-ին Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի պատկերով հուշանվեր:
|
|
15.10.2019
Հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Վրաստանի վարչապետը շրջայց կատարեց Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցի ժամանակ տնկած անվանական եղևնին։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայոց ցեղասպանության թանգարան էր արցելել 2018 թ. Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար եղած ժամանակ: Նա ծանոթացել էր թանգարանային ցուցադրությանը և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
|
|
04.10.2019
Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ տնօրենը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Լիտվայի Սեյմասի խոսնակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորությամբ հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
Այցի ավարտին Վիկտորաս Պրանցկետիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենը Լիտվայի Սեյմասի խոսնակին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն իր հրաժեշտի խոսքում բարօրություն մաղթեց հայ ժողովրդին և բարձր գնահատեց ու կարևորեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի գոյությունն ու նշանակությունը, նրա խորհրդանշական դերը մարդկության դեմ իրագործված հանցագործությունների դատապարտման ու ապագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում:
|
|
29.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետԼի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները:
Փոխտնօրեն Աբրահամյանը շեշտադրումներ արեց նաև 19-20-րդ դարերում Սինգապուրում հայկական գաղթօջախի պատմությունից, մասնավորապես անդրադարձավ այնտեղ բնակվող հայերի աջակցությանն ինչպես 1890-ականների հայկական կոտորածների, այնպես էլ 1915 թ. ցեղասպանության հետևանքով կարիքավոր հայրենակիցներին: Սինգապուրի հայ համայնքը ի դեմս Սարգիս և Հակոբ Արաթունների տեղեկացված լինելով Օսմանյան կայսրությունում ապրող իրենց հայ եղբայրների կրած զրկանքների մասին, դրամական զգալի աջակցություն են ցուցաբերել նրանց օգնության կազմակերպման համար:
Այցի ավարտին վարչապետ Լի Սյեն Լունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, իսկ ՀՑԹԻ տնօրենը Սինգապուրի առաջնորդին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
|
|
22.09.2019
Սեպտեմբերի 22-ին Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Քսան հոգանոց պատվիրակության կազմում էին նաև Ավստրալիայի խորհրդարանի անդամներ Թրենդ Զիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը, ինչպես նաև երկրի ամենամեծ նահանգ՝ Նյու Սաութ Ուելզի խորհրդարանի անդամ՝ Հյու Մակդերմոտը:
Պատվիրակությանն ընդունեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու աղոթեցին Սուրբ նահատակների հիշատակի համար:
Ավստրալիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, որից հետո հյուրերը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի:
|
|
21.09.2019
Սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Բելառուսի գլխավոր շտաբի պետին ու նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա՝ պատվիրակության անդամների հետ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Բելառուսից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ ռուսերեն լեզվի էքսկուրսավար Ռոզա Մնոյանը հյուրերին մանրամասն պատմել է Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող թանգարանը, ծանոթացրել վավերագրերին, ցուցանմուշներին:
Այցի ավարտին գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
|
|
17.09.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկը կնոջ հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Գերմանիայի նախկին նախագահին ուղեկցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը (Michael Banzhaf), Մայր Աթոռի ներկայացուցիչներ:
ՀՑԹԻ գերմաներենի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող թանգարանը, ծանոթացրեց վավերագրերին, ցուցանմուշներին:
Թանգարան կատարած այցի ավարտին նախագահ Յոախիմ Գաուկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և նվիրեց ինչպես իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» հատորը, Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» պատկերազարդ հատորը, վերջերս Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ցուցադրության համանուն պատկերագիրքը:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գերմանիայի նախկին նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը կատարեցին Բարեխոսական կարգի արարողություն՝ հնչեց էկումենիկ աղոթք ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակներին և կարդացին սաղմոսներ:
Տնօրեն Մարությանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
|
|
27.08.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»:
|
|
14.08.2019
Օգոստոսի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Ուրուգվայի ԱԳ նախարարին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
Այցի ավարտին նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետև շրջայց կատարեց Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետություններից էր, որ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և 1965 թ. Սենատը և ներկայացուցիչների պալատի որոշմամբ ապրիլի 24-ը հայտարարել է «Հայ նահատակների հիշատակի օր», իսկ արդեն 2004 թ. ճանաչմանը տվել է օրենքի ուժ:
|
|
09.07.2019
Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, վերջինս հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու այլ մանրամասներ հաղորդեց:
Իսրայելից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Տնօրեն Մարությանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
Իսրայելի դեսպանն իր ուղեկիցների հետ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո պարոն դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենը դեսպանին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
|
|
18.05.2019
Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Բելառուսից ժանանած հյուրերը այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին:
|
|
11.05.2019
Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև, ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ընդգծելով, որ Ավստրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին՝ Գուդրուն Քուգլերը նշել է. «Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է պայքարենք ճանաչման ուղղությամբ: Աննկարագրելի է, թե ինչ է կատարվել հայ ազգի հետ»:
|
|
19.04.2019
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրեց թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին պարոն դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին նվիրեց ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն: ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանն ունեցավ նաև հանդիպում քննարկում պարոն դեսպանի հետ:
|
|
18.04.2019
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի, ինչպես նաև ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրենը կոնգրեսականներին նվիրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն լեզվով գրքեր:
|
|
10.04.2019
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Չեխիայի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին պարոն Մետնարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Տնօրեն Հարություն Մարությանը նախարարին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների եռահատոր:
Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
|
|
02.04.2019
ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին օրերս այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ դեսպանը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:
Դեսպան Թրեյսին այցի ավարտին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Տնօրեն Հարություն Մարությանը դեսպանին է նվիրել Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երեք հատոր:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ դեսպանին ցուցաբերած ջերմ ընդունելության համար դեսպանությունը շնորհակալություն էր հայտնե թանգարանի տնօրենին ու անձնակազմին:
|
|
27.03.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Լիլիան Մորի Պասքիեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում:
|
|
13.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Վրաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին տիկին Զուրաբիշվիլին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք անկեղծ ցավակցություն ենք արտահայտում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Մեզ սրտամոտ է այս ցավը և հարգանք ենք մատուցում զոհվածների հիշատակին»:
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը նախագահին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» և Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» գիրքը:
Վրաստանից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տնկեց արծաթափայլ եղևնի:
|
|
09.03.2019
Այսօր Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին տիկին Ֆորնարվեն գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը և ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:
|
|
22.02.2019
Փետրվարի 21-ին Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի ՊՆ պատվիրակությունը նախարար Լևան Իզորիայի գլխավությամբ և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հարություն Մարությանը Վրաստանից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները:
|
|
13.02.2019
Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Կիպրոսի ՊՆ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը, այցի ավարտին նախարար Անգելիդիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր ՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»։
Հիշեցնենք, որ դեռևս 1975 թ․ օգոստոսի 24-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման, հայ եղբայրական ժողովրդին ցավակից լինելու մասին։ Իսկ 2015 թ․ ապրիլի 2-ին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
|
|
Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
|
|
|