Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin


Պատվիրակություններ

25.10.2020 Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, հարգեց զոհերի հիշատակը։

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

16.10.2020 Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Դենդիասը ծաղկեպասկ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Նախարար Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող վավերագրերն ու ցուցանմուշները:
Այցի ավարտին Նիկոս Դենդիասը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է. «Չարիքը մոռացության մատնելը դրա կրկնության կատարյալ միջոց է»:
Գրառումից հետո ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նախարար Դենդիասին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հինգ հատոր:


10.03.2020 Օրերս ՀՀ-ում Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը մասնավոր այցով եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ապա նաև` թանգարանում:
Տիկին դեսպանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև՝ ծաղիկներ Անմար կրակի մոտ: Կանադայի դեսպանին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, վերջինս հյուրին ու նրա ուղեկիցներին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն ու նշանակությունը:
Կանադայի դեսպանը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ փոխտնօրենի ժ/պ Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ցեղասպանության պատմության մանրամասները, ծանոթացրեցցուցադրությանը:
Այցի ավարտին Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ իր երախտագիտություն էր արտահայտում թանգարանում արվող կարևոր աշխատանքի համար և նշում, որ թանգարանի միջոցով ներկայացվում է սարսափելի պատմություն՝ համոզիչ ու ազդեցիկ եղանակով:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի ու ցուցաբերած հետաքրքրության համար և նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից մի քանի անգլիալեզու գրականություն:

24.02.2020 Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակությանն ընդունեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանը։
Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Մոլդովայից ժամանած պատվիրակությունը Զինաիդա Գրեչանիի գլխավորությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը, այցի ավարտին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Հայերի ողբերգությունը չպետք է մոռացվի, քանի որ մոռացումը կարող է նշանակել նման հանցագործությունների կրկնության հնարավորություն ապագայում։
Հայտնում ենք խորին ցավակցություններս հայ ազգի հետ կատարված դրամայի համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում նրա ցավը և հարգում ենք զոհվածների հիշատակը։ Թո՛ղ Աստված, հանգստացնի մահացածների հոգիները և թող հանգչեն նրանք խաղաղությամբ»։

24.02.2020 Հայաստան կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։
Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նախարար Միրոսլավ Լայչակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:
Հյուրերին դիմավորեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրենի ժ/պ Հասմիկ Մարտիրոսյանը։

23.01.2020 Հունվարի 23-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությանը դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Բլոկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության պատմությունից:
Թանգարանում կատարած շրջայցից հետո նախարար Ստեֆ Բլոկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

22.01.2020 Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պարոն Ռամիրեսին և նրան ուղեկցողներին ողջունեց, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Մեքսիկայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, թանգարանի էքսկուրսավար Ռոզա Մնոյանը հյուրերին ծանոթացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին, ցուցանմուշներին: Այցի ավարտին Ադոլֆո Տոռես Ռամիրեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհը հարգի, հասկանա Հայոց ցեղասպանությունը և կարողանանք ապրել խաղաղ պայմաններում: Այն պետք է ճանաչվի բոլորի կողմից, իսկ հայ ժողովուրդը խաղաղության ջատագովը դառնա»:


Էջեր:  1   2   3   4



Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007 - 2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am