Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան
- Համացանցային հենքով էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը առաջնահերթություններից է, որի գլխավոր նպատակն է մեկտեղել և հավաքագրել Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի և վերապրածի անունները՝ կարևորագույն կենսագրական տեղեկություններով:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հուշագրությունների էլեկտրոնային շտեմարան
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում են Հայոց ցեղասպանության մասին շուրջ 480 անտիպ հուշագրություններ: Հատուկ էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը նպատակ ունի մանրամասնորեն, շուրջ երեք տասնյակ հարցադրումներին պատասխաններ առաջարկելու ճանապարհով նկարագրելու, ինդեքսավորելու այդ հուշագրությունները՝ հասանելի դարձնելով հետազոտողներին ու հանրությանը:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (երեք տարվա ընթացքում)։
Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների տեսագրությունների ու ձայնագրությունների էլեկտրոնային շտեմարան
- Թանգարան-ինստիտուտում կան Հայոց ցեղասպանությունը վերապրածների ավելի քան 150 տեսավկայություն և շուրջ 66 ձայնագրված վկայություններ: Այս նախագծի նպատակն է ստեղծել էլեկտրոնային շտեմարան այդ վկայությունները հավաքելու, թվայնացնելու և ինդեքսավորելու համար՝ այդ կերպ հասանելի դարձնելով հետազոտողներին ու լայն հանրությանը: Նախագծի նպատակն է նաև հավաքել այլ տեղերում պահվող տեսավկայություններն ու ձայնային վկայությունները և ներառել դրանք մեկ մեծ էլեկտրոնային շտեմարանում:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Կրթական ծրագիր
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խիստ կարևորում է ապագա սերունդներին կրթելու առաքելությունը: Այս նպակատակով թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև սփյուռքահայերի համար նախատեսված հատուկ կրթական ծրագիր:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան մինչև 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված ծրագրերի ու դրանց մեջ ընդգրկված մասնակիցների քանակից։
Ժամանակավոր ցուցադրություններ
- Ամեն տարի թանգարան-ինստիտուտը կազմակերպում է թեմատիկ ժամանակավոր ցուցադրություններ:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան սկսած 4.900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ ցուցադրության համար։
Գիտական հանդեսների հրատարակություն
- Թանգարան-ինստիտուտը թողարկում է Հայոց ցեղասպանության թեմատիկայով երկու գիտական հանդես (հայերեն՝
Ցեղասպանագիտական հանդես, և անգլերեն՝
International Journal of Armenian Genocide Studies), որոնք ընդլայնում են Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Այլ հրատարակություններ
- Թանգարան-ինստիտուտը հրատարակում, թարգմանում և/կամ վերահրատարակում է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող հետազոտություններ, հուշագրություններ, բացիկներ, թռուցիկներ, կատալոգներ և այլն:
Անհրաժեշտ գումար՝ 2.000-8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր գրքի համար։
Հավաքչական աշխատանքներ
- Թանգարան-ինստիտուտն զբաղվում է նաև զանազան աղբյուրներից Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հավաքչական աշխատանքներով (արխիվային նյութեր, լուսանկարներ, տեսանկարահանված նյութեր, հուշագրություններ և այլն):
Անհրաժեշտ գումար՝ տարեկան սկսած 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Կրթաթոշակ
- Թանգարան-ինստիտուտը տրամադրում է Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակ, որն ամեն տարի հնարավորություն է տալիս արտերկրից մեկ հետազոտողի մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում ու գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Անհրաժեշտ գումար՝ տարեկան 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հիշողության պուրակ
- Թանգարան-ինստիտուտի հոգածության ներքո է գտնվում նաև 100 հեկտար տարածություն զբաղեցնող կանաչ տարածք: Նախագծի նպատակն է բարեկարգել այդ տարածքը միջազգային ստանդարտներին համապատասխան՝ վերածելով այն Հիշողության այգու, որի տարբեր հատվածները կասոցացվեն Օսմանյան կայսրության հայաշատ վայրերի և Արևմտյան Հայաստանի նահանգների, շրջանների, բնակավայրերի հետ:
Անհրաժեշտ գումար՝ դեռ պետք է հստակեցվի։
Արևային համակարգեր
- 2015 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնանորոգվել է, իսկ տարածքն ընդարձակվել է գրեթե 2.5 անգամ, ինչի արդյունքում ամեն տարի էլեկտրաէներգիայի և ջեռուցման ու հովացման ծախսերը կազմում են մոտավորապես 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մինչդեռ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի նպաստավոր դիրք արևային վահանակների տեղադրման համար։ Դրանց գործարկումը ոչ միայն էապես կկրճատի ծախսերը, այլև, համապատասխան հզորության ապահովման պարագայում, թույլ կտա էներգիայի ավելցուկից լրացուցիչ շահույթ ստանալ։
Անհրաժեշտ գումար՝ 50-60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Նոր կայքէջ
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջը շահագործման է հանձնվել 2007 թ.։ Կայքէջը ներկայում ունի սահմանափակ գործիքակազմ, բացակայում է որոնման համակարգը։ Մինչդեռ կայքէջը թանգարան-ինստիտուտի գործունեության մասին տեղեկատվության տարածման հզոր գործիքներից մեկն է, որի օրական այցելուների թիվը կազմում է ավելի քան 9.000 մարդ։
Անհրաժեշտ գումար՝ 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Կապ
Հարություն Մարության – Տնօրեն, agmidirector@genocide-museum.am
Էդիտա Գզոյան – Փոխտնօրեն, science@genocide-museum.am
Սաթենիկ Ղարագյոզյան – Գլխավոր հաշվապահ, satenik.gharagyozyan@genocide-museum.am, gsaten87@mail.ru
Նվիրաբերի՛ր
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ՀՎՀՀ՝ 00007386
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճ.8/8
AMD - հ/հ 1570092753870100
USD - 1570092753870101
Bank : AMERIABANK,YEREVAN SWIFT – code ARMIAM22 - USD - INTERMEDIARY CITYBANK NA, NEW YORK,-SWIFT (BIC) CITIUS33
EUR - 1570092753870146
Bank : AMERIABANK,YEREVAN SWIFT – code ARMIAM22 - EUR -INTERMEDIARY RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG,-SWIFT (BIC) RZBAATWW
RUB - К/С 30111810000000000020 MEJGOSUDARSTVENNYI BANK, MOSKVA БИК 044525362 К/С 30101810800000000362 ИНН 9909400764
Bank : AMERIABANK, YEREVAN