Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ




Լուի Դարթիժ դյու Ֆուռնե
(1856-1940)


Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն ծնվել է 1856 թ. մարտի 2-ին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Նորմանդիայի Օրնի շրջանում: Լուի Դարթիժն ավելի ուշ իր ազգանվանն ավելացրել է հորական տատիկի դյու Ֆուռնե արիստոկրատական ազգանունը:

Իր ծառայության ընթացքում նա ռազմածովային սպայի աստիճանից հասել է մինչև փոխծովակալի աստիճանի: 1872 թ. ընդունվել է Ռազմածովային ակադեմիա: 1893 թ. Սիամի արշավանքի ժամանակ եղել է «La Comète» ֆրեգատի հրամանատարը: Գործուն մասնակցություն է ունեցել Բանկոկի նավահանգստի ազատագրմանը, որի արդյունքում Ֆրանսիան ստանում է Մեկոնգի ձախ ափը (Լաոս): Նա եղել է «Pothuau» զրահապատ հածանավի նավապետի օգնական, ապա՝ ղեկավարել Հյուսիսային էսկադրիլիայի «Surcouf» հածանավը:

1909 թ. նշանակվել է կոնտր-ադմիրալ: 1912-1913 թթ. դյու Ֆուռնեն մասնակցել է Բալկանյան պատերազմներին՝ գլխավորելով ֆրանսիական նավատորմը, որից հետո նշանակվել է փոխծովակալ (վիցե-ադմիրալ): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ և 1915 թ. օգոստոսին Սիրիայում շրջափակել թուրքական ափերը:

1916 թ. դեկտեմբերին Աթենքում կազմակերպած թակարդից հետո փոխծովակալը պաշտոնանկ է արվել Ֆրանսիայի Ծովային նախարար Լյուսիեն Լակազի կողմից՝ այդպիսով ավարտելով իր զինվորական ծառայությունը: Առաջին աշխարհամարտի վերջին նա փորձել է մտնել ցամաքային ջոկատ:

Նա ժառանգ չի ունեցել և պաշտոնանկ լինելուց հետո ամուսնացել է մի այրի կնոջ հետ, ում հետ ապրել է Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանում` Սան- Շամասի գյուղից ոչ հեռու գտնվող մի համեստ տանը: Մահացել է 1940 թ. փետրվարի 16-ին և թաղվել Սան-Շամասի գյուղի գերեզմանատանը:

Դարթիժ դյու Ֆուռնեն իր կենդանության օրոք հրատարակել է մի քանի հուշագրություններ, որոնցից մեզ համար առավել արժեքավոր է «Մի ծովակալի պատերազմական հուշերը (1914-1916)» (Փարիզ, 1920) խորագրով հուշագրությունը:

Իր հուշերում ծովակալ դյու Ֆուռնեն առանձին գլուխ է նվիրել Մուսա լեռան ինքնապաշտպանության հերոսական դրվագին և մանրամասներ հայտնել իր օգնությամբ թվով 4080 հայերին կոտորվելու վտանգից ազատելու և Պորտ Սաիդ տեղափոխելու մասին:

Հատված Դարթիժ դյու Ֆուռնեի հուշերից. «Սեպտեմբերի առաջին օրերին «Գիշեն» հածանավը կապիտան դե Ֆրեգաթ Բրիսոնի հրամանատարությամբ շրջում էր Անտիոքի հյուսիսում՝ ծովեզրի երկայնքով, երբ ցամաքում ազդանշաններ նկատվեցին: Մի նավակ ուղարկվեց ծովեզերք և պարզվեց, որ Մովսեսի լեռան [Մուսա լեռան] բարձունքներում հաստատված հայերը թուրքերի կողմից կոտորվելու սպառնալիքի տակ են: Սեպտեմբերի 6-ին այս մասին ինձ հեռագրեցին, և «Ժաննա դ’Արկ»-ով իսկույն այնտեղ գնացի: Հայ ղեկավարներից Պիեռ [Պետրոս] Տմլաքյան անունով մեկը եկավ նավ՝ խնդրելով խաղաղ բնակչությանը [կանայք, ծերեր, երեխաներ] այլ վայր տեղափոխել… հասկացա, որ պետք է օգնել այդ դժբախտներին: Ժամանակը սուղ է և ինչ էլ, որ իրենք ասեին, հարկավոր էր բոլորին փոխադրել… Խնդրի մասին հեռագրեցի ծովային նախարարությանը … Մեր տրամադրության տակ եղած բոլոր նավերն ուղարկվեցին այնտեղ, և [սեպտեմբերի] 13-ին հայերը նավի մեջ էին: Տեղափոխումն իրականացվեց առանց միջադեպի… Նրանց մեջ կային խեղճ նորածիններ՝ փաթաթված սրբիչների մեջ: Փոքրիկ մուսալեռցիներին ձեռքից ձեռք էին փոխանցում փրփրաբաշ ալիքների վրայով, ովքեր իսկապես փրկվեցին ջրերից և ովքեր երբեք չեն իմանա, թե իրականում ինչ վտանգից են փրկվել»:





Դարթիժ դյու Ֆուռնեի՝ «Մի ծովակալի պատերազմական հուշերը (1914-1916)» (Փարիզ, 1920) խորագրով հուշագրության կազմը


1915 թ. գարնանը սվեդիահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանության մասին: Հուլիսի 29-ին Մուսա լեռան (Մովսեսի լեռ, գտնվում է նախկին Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա (Սուեդիա) գյուղաքաղաքի մոտ) շրջակայքի վեց հայկական գյուղերի (Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս) ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ որոշվում է չենթարկվել բռնագաղթի հրամանին և ինքնապաշտպանություն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվում է թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Հայերի որոշ մասը, ենթարկվելով թուրքերի հրամանին, բռնում է գաղթի ճանապարհը, մնացածը՝ շուրջ հինգ հազար հոգի, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, փրկության հույսով բարձրանում են Մուսա լեռը՝ պատրաստվելով ինքնապաշտպանության:

Ստեղծվում է հատուկ զինվորական մարմին՝ Եսայի Յաղուբյանի ղեկավարությամբ: Ռազմիկներն ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ քանակով զենքով ու զինապաշարով: Զինվորական խստագույն կարգապահությամբ լեռան տարբեր հատվածներում հիմնվում են ռազմապաշտպանական հենակետեր ու ամրություններ:

Օգոստոսի 7-ից սկսած թուրքական համառ հարձակումներին հայերը փայլուն դիմադրություն են ցույց տալիս, սակայն մուսալեռցիների դրությունը գնալով ծանրանում է. վերջանում էր պարենն ու ռազմամթերքը: Ինքնապաշտպանության ղեկավարները, դաշնակիցների մարտանավերից օգնություն ստանալու հույսով, որպես ազդանշան՝ լեռան ծովահայաց եզրին բարձրացնում են սավաններից պատրաստված երկու դրոշ: Մեկի վրա կարված էր կարմիր խաչ, մյուսի վրա՝ առկա էր “Christians in distress: Rescue!” («Փրկեցե´ք, քրիստոնյաները վտանգի մեջ են») անգլերեն գրությունը:



Մուսալեռցիները` կարմիր խաչով փրկության դրոշը բռնած, 1915 թ.



Դրոշների շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար:

Սեպտեմբերի 5-ին ծովում երևում է ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որն իրավիճակը ճշտելու համար մակույկ է ուղարկում ափ: Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից Պետրոս Տմլաքյանը, մոտենալով ռազմանավին, կարողանում է անձնակազմին բացատրել ստեղծված դրությունն ու համոզել, որ ռազմանավը ռմբակոծի թուրքական դիրքերը` թուրքերին խուճապի մատնելու համար: Տեղեկանալով հայերի դրության մասին՝ ռազմանավի հրամանատարությունը հեռանում է՝ օգնություն հասցնելու խոստումով:





ֆրանսիական «Գիշեն» հածանավը. փոստային բացիկ


Պետրոս Տմլաքյանը «Գիշեն» հածանավի վրա, սեպտեմբեր, 1915 թ.


Այս ամենի մասին զեկուցվում է ծովակալ դյու Ֆուռնեին: Վերջինս, գիտակցելով հարցի լրջությունը, շտապ հեռագիր է ուղարկում Ֆրանսիա՝ ներկայացնելով իրավիճակը: Սակայն ծանոթ լինելով ֆրանսիական երկար թղթաբանությանը՝ տեղում որոշում է կայացնում իր տրամադրության տակ եղած հածանավերն ուղարկել Մուսա լեռ` տեղափոխելու ողջ ժողովրդին: Միևնույն ժամանակ մուսալեռցիներին տեղ հատկացնելու հարցով դիմում է Կիպրոսին, բայց ստանում է բացասական պատասխան: Այնուհետև դիմում է Եգիպտոսի ֆրանսիական և բրիտանական պաշտոնյաներին ու համոզում, որ նրանք Պորտ Սաիդում վրանաքաղաք պատրաստեն 4080 մուսալեռցիների համար:

Սեպտեմբերի 10-ին՝ հերոսամարտի 41-րդ օրը, ծովում երևում են ֆրանսիական երկու ռազմանավ, որոնք սկսում են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա Դարտիժ դյու Ֆուռնեն իր անձնական պատասխանատվությամբ հրամայում է ժողովրդին նավերով տեղափոխել Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ: Նախ տարհանվում են կանայք, երեխաներն ու ծերերը, ապա՝ ինքնապաշտպանական ուժերը: Սեպտեմբերի 13-15-ը շուրջ 4000 հոգու ֆրանսիական «Ժաննա դ’Արկ» և այլ ռազմանավեր փոխադրում են դեպի Պորտ Սաիդ (Եգիպտոս), որտեղ հիմնվում է մուսալեռցիների վրանաքաղաքը: Այդ դժվարին օրերին ծնվում են երեխաներ, ովքեր ստանում են ազատությունը, փրկությունը խորհրդանշող անուններ: Անգամ որոշ երեխաներ կոչվեցին Գիշեն՝ ի պատիվ ֆրանսիական «Գիշեն» ռազմանավի:




Մուսալեռցիները ֆրանսիական ռազմանավ տեղափոխվելիս, սեպտեմբեր, 1915 թ.


Մուսալեռցի հայ գաղթականներն օգնության հասած ֆրանսիական ռազմանավի վրա, սեպտեմբեր, 1915 թ.


Ֆրանսիական «Ժաննա դ’Արկ» հածանավը. փոստային բացիկ


Մուսալեռցի հայ գաղթականները Պորտ Սաիդի վրանաքաղաքում

Երեք ամիս հետո միայն Ֆրանսիայից Կիպրոս է հասնում պատասխան հեռագիրը, որտեղ ֆրանսերենով գրված է լինում` “Ou se trouve mont Moise?” (որտե՞ղ է գտնվում Մովսեսի լեռը): Այսպիսով, եթե Դարթիժ դյու Ֆուռնեն, իր ռազմական կարիերան վտանգի ենթարկելով, չհետևեր իր խղճի ձայնին և ղեկավարվեր ռազմական օրենքներով, ապա ոչ մի մուսալեռցի չէր փրկվի: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին:




Սեդա Պարսամյան
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am