Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Արձագանք


Ի կապակցություն Շվեդիաի խորհրդարանի քվեարկության` հունիս 11, 2008-ին վերաբերյալ չորս ներկա առաջարկների կոչ անող Շվեդիաին ճանաչելու 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ: Արտաքին գործերի կոմիտեն խորհուրդ Է տվել մերժել առաջարկները` պատճառաբնելով «գիտնականների միջև անհամաձայնությամբ» և «հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտության»:

Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռնը), որ ընդգրկել էր նաև ասորիներին, պոնտացի հույներին և Օսմանյան կայսրության բազմաթիվ այլ ազգերի՝ սկիզբ առավ ավելի քան ինն տասնամյակ առաջ՝ 1915 թվականին, սակայն որքան ավելի է շարունակվում այդ հանցագործության փաստի ժխտումը, այնքան ավելի մեծանում է խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը։ Ցեղասպանությունը, կամ «ոչնչացումը», ինչպես այն կոչեցին միջազգային լրատվամիջոցները և դիվանագիտական կորպուսը, միջազգային հանրության համար հստակ փաստ էր։ 1918 թվականի Թուրքիայի պարտությունից մինչև Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ՝ թուրքական ազգայնական շարժումն ընկած կարճ ետպատերազմյան ժամանակահատվածում հայերի ցեղասպանությունը քննարկվում էր բացեիբաց։ Թուրքական ռազմական դատարանները դատում էին «ռազմական հանցագործություններին» և «մարդկության դեմ հանցագործություններին» մասնակից քաղաքական և ռազմական առաջնորդներին։ Մի քանի մեղադրյալ մեղավոր էին ճանաչվել և դատապարտվել էին մահվան կամ էլ ազատազրկվել էին։ Գերմանիայի՝ Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի պես՝ ետպատերազմյան Թուրքիան էլ անցավ նման մի փուլ՝ Օսմանյան կայսրության մեջ փոքրամասնությունների հետապնդումների մասին ճշմարտությունը բացահայտվեց սարսափազդու մանրամասնություններով հանդերձ:

Սակայն գործընթացը երկար չտևեց։ Թուրքական ազգայանական շարժման ուժեղացումը, և սուլթանի կառավարության ժխտումն իվերջո բերեցին ռազմական դատարանների լուծարմանն ու մեղադրյալների մեծամասնության ազատ արձակմանը։ Այնուհետև մնացած գրեթե բոլոր քրիստոնյա բնակչությունը՝ հայեր, ասորիներ, հույներ՝ տեղահանվեցին հազարամյակներ իվեր իրենց պատկանող հողերից: Դատական փաստաթղթերի և արձանագրությունների մեծ մասն անհայտացավ, իսկ Թուրքիան ոտք դրեց Անատոլիայում և նրանից արևելք՝ Հայկական պատմական բարձրավանդակում հայոց գոյության բոլոր հետքերի ոչնչացման փորձերի շրջան:

Ինն տասնամյակ անց, մի անգամ «մոռացված» կոչված ցեղասպանությունն այլևս մոռացված չէ, և իրեն է գամում ակադեմիական և քաղաքական շրջանակների աճող ուշադրությունը։ Այն դիտվում է, որպես քսաներորդ դարի մնացյալ այլ զանգվածային սպանությունների նախատիպ։ Հայերի հանդեպ հետապնդումները տարածվեցին նաև ասորիների, հույների, եզդիների և նույնիսկ քրդերի վրա։ Բնակչությունը ենթարկվել էր ծավալուն «սոցիալական ինժեներիայի», ստիպողական տեղահությունների և վերբնակեցումների միջոցով։ Այսպիսով թուրքական իշխանությունները դարձան «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի իրագործողները, և չնայած հանցագործներին պատժելու՝ ամբողջ աշխարհին տված խոստումներին ու երաշխավորություններին, վերջինները խուսափեցին որևէ պատասխանատվությունից՝ կատարված հանցագործությունների համար։ Այսօր Թուրքիան իրագործում է ցեղասպանության հերքման եռանդուն արշավ։ Միջազգային հանրության, ներառյալ Շվեդիան, լռությունը և կրավորական դիրքը կարող են միայն օժանդակել և ողջունել այդ արշավը։ Գիտնականների միջև կոնսենսուսի հասնելու կամ հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին բոլոր փաստարկները ձևական են։ Եվրոպական որևէ խոշոր երկրի արխիվները կասկած չեն թողնում, որ համաշխարհային կոնֆլիկտի քողի տակ կատարված ոչնչացման կամպանիան տեղի է ունեցել։ Ցեղասպանությունը մերժող փաստարկներն ունեն քաղաքական դրդապատճառներ և կապ չունեն պատմական փաստերի հետ։ Դրանք նույնքան են ճշմարտանման, որքան Հոլոքոստը մերժող Ռոբերտ Ֆորայսոնի, Դէվիդ Իրվինգի, Ուլլիս Քարտոի և Էրնստ Ցյունդելի փաստակները:

Ռաֆայել Լեմկինը, որ 1940-ականներին ներմուծեց «ցեղասպանություն» եզրը և ՄԱԿ-ի՝ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման Կոնվենցիայի հիմնական հեղինակն էր, խորապես անհանգիստ էր հայոց աղետի և միջազգային հանրության կողմից տվյալ փաստի ճանաչման կամ, առնվազն՝ ցեղասպանության հեղինակ-մեղավորներին պատժելու փորձերի տապալումից։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որքան խորն էր նրան ցնցել արդյունավետ և ժամանակին միջամտելու միջազգային մեխանիզմի բացակայությունը։ Նա մտահոգված էր նաև Իրաքում երեսնականների ընթացքում ասորիների հետապնդումներով և ջարդով։ Ավելին՝ վերջերս Ուփսալայի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը հաստատում է, որ Շվեդիայի արտգործանախարարությունը և կառավարությունը, դեսպան Պյեր Գուստաֆ Ավգուստ Կոսսվա Անկարսվարդսի և ռազմական կցորդ Էյնար Վիրսոնի հաղորդումների միջոցով լավ էին տեղեկացված Օսմանյան կայսրությունում ընթացող ոչնչացումների մասին:

Այսօր Շվեդիան միջազգային մակարդակով առաջատար է համարվում մարդու իրավունքների բնագավառում։ Շվեդ քաղաքագետների վրա է դրված այդ վարկի պահպանման, ինչպես նաև (ցեղասպանության) ցանկացած մերժման փոխզիջումներից հրաժարվելու պատասխանատվությունը: Շվեդական կառավարությունը պետք է փորձի օգնել Թուրքիային չմնալու ինքնախաբեության ու պատաճառաբանությունների խավարում խարխափող երկիր, այլ իր պատմությանն ու իրականությանը ուղիղ հայացքով նայող լավագույն ժողովրդավարական տիրություն դառնալ:

Այսօր Հայոց Եղեռնի, ինչպես և ասորիների և պոնտացի հույների ցեղասպանության մասին տվյալներն ու տեղեկությունն այնքան ընդարձակ են, որ ոչ մի լուրջ քաղաքագետ իրականում չի կարող ազնվորեն վկայակոչել ուսումնասիրույթունների անբավարարությունը և անավարտությունը, որպես ցեղասպանության փաստը չճանաչելու արդարացում։ Որակապես և քանակական առումով բավականաչափ ուսումնասիրված և հաստատված փաստը չճանաչելը կարող ժխտմանը համարժեք գնահատվել։ Հետազոտողները կատարել են հայոց ցեղասպանության բացահայտման իրենց աշխատանքը։ Այժմ եկել է քաղաքական առաջնորդների պատասխանատվության ամրագրման՝ աղետն ինչպիսին որ այն եղել է՝ կոչելու պահը։

Այս նամակի տակ ստորագրվածները որևէ կասկած չունեն համարելու, որ Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի ընցաքում քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին։ Եվ չնայած որ ուսումնասիրությունները պիտի շարունակվեն, եղած տեղեկությունն էլ անվիճելի է եւ պիտի այդպիսին էլ ճանաչվի։

Ադամ Ջոնս
թղթակից–պրոֆեսոր, քաղաքագետ, բրիտանական
Կոլումբիայի համալսարան, Օկանագան, ԱՄՆ

Օքե Դաուն
Ազգաբանության թոշակառու պրոֆեսոր, Սթոլքհոլմի համալսարան, Շվեդիա

Ալեքս Գրոբման
Հրեական կյանքի և Բրեննի ինստիտւտների նախագահ

Ալեքսանդր Քիմենյի
լեզվաբանության պրոֆեսոր, Կալիֆորնիայի պետական համալսարանի (Սակրամենտո, ԱՄՆ) ազգաբանության և աֆրիկյան լեզուների ամբիոն

Ալեքսիս Հեռ
գիտությունների թեկնածու, Քլարքի համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ամբիոն, Սթրասլերի ընտանեկան կենտրոն

Ալֆրեդ Գրոսեր
թոշակառու պրոֆեսոր, քաղաքագիտության Փարիզի ինստիտուտ
Վահագն Դադրյանի «Հայ ցեղասպանության պատմություն» գրքի նախաբանի հեղինակ (Փարիզ, 1996)

Ալֆրեդ դե Զայաս
միջազգային օրենսգիտության պրոֆեսոր, Ժնևի դիվանագիտական դպրոց
ՄԱԿ–ի մարդու իրավունքների կոմիտեի քարտուղարության նախկին ավագ իրավաբան
ՄԱԿ–ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի խնդրագրերի բաժնի ղեկավար
«Փ.Ե.Ն. ինտերնացիոնալ» կենտրոնի նախագահ, Ռոման, Շվեյցարիա

Անատոլի Մ. Խազանով
Էռնեստ Գելնեռի անտրոպոլոգիայի պրոֆեսոր, Ունիսքոնսինի համալսարան, Մեդիսոն, ԱՄՆ

Անդերս Հուլթգորդ
Կրոնի պատմության պրոֆեսոր էմերիտուս, աստվածաբանուտյան ֆակուլտետ, Ուփսալայի համալսարան, Շվեդիա

Բրունո Շաուաթ
Ֆրանսերենի զուգակցված պրոֆեսոր, հրեական հետազոտությունների կենտրոն, Մինեսոտայի համալսարան

Չարլզ Էրիկ Րիվս
Անգլերեն լեզվի և գրականւտյան պրոֆեսոր, Նորդհամփթոնի Սմիթի քոլեջ, Մասաչուսեթս

Քրիստին Փ. Շեռեր
խաղաղության հետազոտությունների պրոֆեսոր,Հիրոշիմայի համալսարան և Հիրոշիմայի խաղաղության ինստիսուտ, Հիրոշիմա, Ճապոնիա

Քլոդ Մուտաֆյան
Ավագ դասախոս և մաթեմատիկայի զուգակցված պրոֆեսոր, Փարիզ 13 համալսարան Վիլթանոզ
Պատմական գիտությւնների թեկնածու, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոնի համալսարան

Դավիդ Գաութ
Պատմության պրոֆեսոր,Սյոդերթորնի համալսարան քոլեջ, Շվեդիա

Դեբորա Դվորակ
Հոլաքոստի պատմության պրոֆեսոր
Ղեկավար, հոլաքոստի և ցեղասպանության հետազոտությունների Ստրասլեր կենտրոն, Քլարքի համալսարան

Դիկրան Քույմջյան
Պատմության պրոֆեսոր, Հայկական հետազոտություննեի ծրագրի ղեկավար,
Կալիֆորնիա նահանգի համալսարան, Ֆրեզնո

Դոնալդ Ի. Միլլեր
Գլխավոր ղեկավար, կրոնի և քավղաքացիական մշակույթի կենտրոն, Հարավային Կալիֆորնիայի համալսարան

Դագլս Գրինբերգ
Պատմության պրոֆեսոր
Գլխավոր ղեկավար, տեսողական պատմության և ուսման Շոա Ֆաունդեյշն ինստիտուտի տառերի, արվեստի և գիտությունների քոլեջ, Լիվի գրադարան, Հարավային Կալիֆորնիայի համալսարան

Էլիզաբեթ Ռ. Բաեր
Անգլերենի և ցեղասպանության հետազոտությունների պրոֆեսոր, ստ Փիթերի Գուստավուս Ադոլֆուս քոլեջ, Միննեսրտա

Էլեն Ջ. Քենեդի
Հոլաքոստի և ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի միջանկյալ ղեկավար
Կորդինատոր, Ցեղասպանության միջամտող ցանց, Մինեսոտա

Էրիկ Դ. Ուեյց
Մքնայթ համալսարանի արժանավոր պրոֆեսոր, պատմության ֆակուլտետի նախագահ

Ֆրանկլին Հյու Ադլեր
Գ Թեոդոր Միթաու նախագահ ԴեՈւիթթ Ուոլաս պրոֆեսոր, քաղաքական գիտությունների բաժին, Մաքալեստեր քոլեջ

Ջորջ Անդրեապոլուս
Քաղաքական գիտությունների պրոֆեսոր, Ջոն Ջեյ քրեական արդարության քոլեջի մարդու իրավունքների կենտրոնի վարիչ Նյու Յորքի Սիթի համալսարան

Հայդի Արմբրասթեր
Դասախոս, հումանիտար առարկաների դպրոց, Սաութամփթոնի համալսարան, Բրիտանիա

Հելեն Ֆեյն
Ցեղասպանության հետազոտությունների գլխավոր վարիչ, Քենեդի կառավարության դպրոցի և միջազգային հարաբերությունների Բելֆեր կենտրոնի գործակից, Հարվարդի համալսարան

Հերբ Հիրշ
Քաղաքական գիտությունների պրոֆեսոր և խմբագիր, Ցեղասպանության հետազոտություններ և կանխում
ԼԴագլս կառավարության դպրոցի և արտաքին հարաբերությունների Վիրջինիայի Քոմմոնվելթ համալսարան, Ռիչմոնդ

Իրվինգ Լուիզ Հորովից
Ռաթջերս, Նյու Ջերսի նահանգի համալսարան
Հաննա Արենդթ արժանավոր համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքական գիտության պրոֆեսոր էմերիտուս

Ջեյմս Ի. Յանգ
Անգլերենի և հրեաբանության պրոֆեսոր, Մասաչուսեթսի համալսարան

Ջոն Կ. Ռոթ
Փիլիսոփայության Էդվարդ Ջ Սեքսթոն պրոֆեսոր էմերիտուս
Հիմնադիր ղեկավար, ցեղասպանության, հոլոքոստի և հետազոտւթյան կենտրոն, Քլերմոնթ Մկքեննա քոլեջ, Կալիֆորնիա

Քրք Ս. Ալիսոն
Ծրագրապետ, մարդու իրավունքների և առողջության ծրագիր, հանրային առողջության դպրոց, Մինեսոտայի համալսարան

Քլաս-Յորան Կարլսոն
Պատմության պրոֆեսոր, Լունդի համալսարան, Շվեդիա

Կոստաս Ֆրագիդիս
Քարտուղար, Էվզինոս Պոնտոս Ստոկհոլմ

Քրիստիան Գերներ
Պատմության պրոֆեսոր, Լունդի համալսարան, Շվեդիա

Լարս Մ. Անդերսոն
Ավագ դասախոս, պատմության ֆակուլտետ, Ուփսալայի համալսարան, Շվեդիա

Լինդա Մ. Վուլֆ
Հոգեբանության պրոֆեսոր, Ուեբստերի համալսարան, Միսուրրի

Մանուս Ի. Միդլարսկի
Միջազգային խաղաղության և կոնֆլիկտի լուծման Մովսես և Աննուտա Բեք պրոֆեսոր, Ռութջերսի համալսարան, Նյու Բրունսվիկ

Մարթա Մինոու
Կրթության ֆակուլտետի անդամ Ջերեմայա Սմիթ, կրտսեր պրոֆեսոր,Հարվարդի իրավագիտության դպրոց

Մայքլ Դոբրովսկի
Կրոնական հետազոտությունների պրոֆեսոր, Հոբարթ և Ուիլլիամ Սմիթ քոլեջներ

Մայքլ Մանն
Պրոֆեսոր, սոցիոլոգիայի բաժին, Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես

Նորման Նայմակ
Արևելյան Եվրոպայի հետազոտությունների Ռոբերտ և Ֆլորենս Մքդոնել պրոֆեսոր, Ստանֆորդի համալսարան

Օմեր Բարթով
Ջոն Փ Բրքլունդ արժանավոր պրոֆեսոր, պատմության բաժին, Բրաունի համալսարան

Ուվե Բրինգ
Միջազգային օրենքի պրոֆեսոր, Շվեդիայի ազգային պաշտպանության ուսումնարան, Ստոկհոլմ

Փոլ Ա. Լիվայն
Հոլաքոստի պատմության ավագ դասախոս, կռթության ղեկավար, հոլաքոստի և ցեղասպանության հետազոտություններ, Ուփսալայի համալսարան, Շվեդիա

Ռաքել Հոդոդո
Վարչության նախագահ, Շվեդիայի ասորական միությւնների համադրող կենտրոն

Ռաֆֆի Մոմջյան
Նախագահ և գլխավոր ղեկավար, ցեղասպանության կրթության նախագիծ, Սան Ֆրանցիսկո

Ռեյմոնդ Քևորքյան
Պրոֆեսոր, Ինստիտուտ Ֆրանսե դե Ժեոպլիտիկ, Փարիզ 8 Սան-Դենիս համալսարան

Ռիչարդ Գ, Հովհաննիսյան
Հայկական և Մեռձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր, Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես

Ռոբերթ Մելսոն
Կոհեն-Լեսրի արժանավոր պրոֆեսոր, հոլաքոստի և ցեղասպանության հետազոտությւնների Ստրասլեր կենտրոն, Քլարքի համալսարան

Ռոջեր Վ. Սմիթ
Պրոֆեսոր էմերիտուս, Կառավարության ֆակուլտետ, Ուիլիամ և Մերի քոլեջ, Վիրջինիա
Նախկին նախագահ, ցեղասպանության գիտակների միջազգային ասոցիացիա

Ռոնալդ Գրիգոր Սանի
Սոցիալ և քաղաքական պատմության Չարլզ Թիլի կոլեգիատի պրոֆեսոր, Միչիգանի համալսարան
Քաղաքականության և պատմության պրոֆեսոր էմերիտուս, Չիկագոյի համալսարան

Ռուդոլֆ Ժոզեֆ Ռամել
Քաղաքական գիտության պրոֆեսոր էմերիտուս, Հավաիի համալսարան

Սանդրա Թաթց
Ավստրալիայի հոլաքոստ և ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Սոլ Պ. Ֆրեդլանդեր
Պրոֆեսոր, պատմության բաժին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան

Շելլի Թենենբաում
Սոցիոլոգիայի պրոֆեսոր, ուսանողական ծրագրերի կորդինատոր, հոլաքոստի և ցեղասպանության հետազոտությունների Ստրասլեր կենտրոն, Քլարքի համալսարան

Ստեյնլի Փեյն
Պրոֆեսոր էմերիտուս, պատմության ֆակուլտետ, Ուիսքոնսինի համալսարան

Ստիվեն Լենարդ Ջեյքոբս
Ահարոն Արնոու նվիրաբերումով հրեական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ
Կենտրոնական հետազոտությունների զուգակցված պրոֆեսոր, Ալաբամայի համալսարան
Խմբագիր, Դը Փեյփրս օվ Ռաֆիել Լեմկին
Առաջին փոխնախագահ, ցեղասպանության գիտակների համաշխարհային ասոցացիա

Թեսսա Հոֆման
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, սոցիոլոգիայի բաժին, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, Բեռլինի ազատ համալսարան

Տիգրան Սարուխանյան
Ցեղասպանության գիտակների համաշխարհային ասոցացիայի անդամ
Այցելու հետազոտող, Մեծ Բրիտանիայի Պաշտոնական արխիվներ
Համբոլդրթ անդամ, Գոթինգենի համալսարան, Գերմանիա

Թուոմաս Մարտիկանինեն
Հետթեկնածուական գիտահետազոտող, Ֆինլանդիայի Ակադեմիա,Օբոյի Ակադեմիայի համալսարան, hամեմատական կրոնի ֆակուլտետ

Վահագն Ավետյան
Վարչության նախագահ, Շվեդիայի հայկական միությունների համադող կենտրոն
Գլխավոն խմբագիր, Armenicaorg

Ուիլյամ Հիուիթ
Պրոֆեսոր, Հոլաքոստ ցեղասպանություն ծրագիր, Ուեսթ Չեսթ Փենսիլվենիայի համալսարան

Ուինթոն Հիգգինս
Հոլաքոստի և ցեղասպանության հետազոտությունների Ավստրալիայի ասոցիացիաների ղեկավար
Այցելու հետազոտող, միջազգային հետազոտությունների ինստիսուտ, Սիդնեյի տեխնոլոգիայի համալսարան

Վոլֆգանգ Գաստ
Գերմանիայի արտաքին գրասենյակի Հայկական ցեղասպանության պաստաթղթերի խմբագիր

Յարի Աուրոն
Սոցիոլոգիայի պրոֆեսոր, սոցիոլոգիայի, քաղաքական գիտության և հաղորդակցության ֆակուլտետի գլխավորող, Իսրաելի բաց համալսարան, Իսրաել, Երուսաղեմ

Յեհուդա Բաուեր
Պրոֆեսոր էմերիտուս, Ժամանակակից հրեաբանության Հարման ինստիսուտ, Երուսաղեմի եբրայական համալսարան

Իվ Թերնոն
Պատմական գիտությունների թեկնածու, Փարիզ 4-Սորբոնի համալսարան, Փոլ Վալերի-Մոնթպելիե համալսարան 3




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am