Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՂԵՌՆԸ
Էրզրումի նահանգի Խոտորջուր և շրջակա գյուղեր

Խոտորջուր հայաբնակ գյուղաքաղաքը Էրզրումի նահանգի համանուն գավառի Կիսկիմի գավառակի հայաշատ կենտրոններից էր: Հայերը կաթոլիկադավան էին (շուրջ 7,000), ինչի շնորհիվ բնակավայրը ստացել էր «պզտիկ Հռոմ» անվանումը:

Թուրքական իշխանությունների հրամանով Խոտորջուրի և շրջակա գյուղերի դեպի Միջագետք տեղահանությունը տեղի ունեցավ 1915-ի մայիս-հունիս ամիսներին: Հինգ խմբերի բաժանված՝ բնակչությունը տեղահանվում էր մաս-մաս՝: Խոտորջուրցի գաղթականների բոլոր խմբերը գաղթի ողջ ճանապարհին ենթարկվում են ջարդերի: Առաջին խումբը գրեթե ամբողջությամբ նահատակվում է ճանապարհի հենց սկզբին՝ Գասապայի և Բաբերդի մոտ: Թուրք և քուրդ ջարդարարները դիակները լցնում են Ճորոխ գետը:

Երկրորդ խումբը ջարդվում և ձորերի մեջ է թափվում Գասապայի և Երզնկայի միջև ընկած ճանապարհի վրա:

Երրորդ խումբը ճանապարհ է մեկնում 1915 թ․ հունիսի 8-ին հետևյալ ուղեգծով․ Գասապա-Բաբերդ-Երզնկա-Քեմախ-Մալաթիա (այստեղ ջարդվում են տղամարդիկ) – Ուրֆա- Հալեպ:

Չորրորդ խմբի տղամարդիկ սպանվում են դեպի Մալաթիա ճանապարհին ընկած լեռներում, դրան հաջորդում է կանանց, ծերերի ու երեխաների կոտորածը Եփրատ գետի ափին, Սամսատ բնակավայրի մոտակայքում: Ջարդին մասնակցում էին թուրք բանակի կանոնավոր զորքերը և չեթենները:

Այսպես է նկարագրում Եփրատի ափերին խոտորջուրցի կանանց և երեխանրի ջարդը Մեծ եղեռնը վերապրած Մանիկ Բաբասյանը․ «Գետը շատերի գերեզմանը եղավ: Բայց սարսափելին առջևում էր: Եփրատի դիմացն անցնելու ատեն գազանաբարո ոստիկաններն առարկելով, թե նավը հիվանդներ չի կրնար ընդունիլ, բոլոր հիվանդներու ոտքերեն քաշելով ջուրը կը նետեին․․․: Եվ ի լրումն դժբախտությանց մնացած սակավաթիվ առողջ կիներն ու մանուկները ետևէ ետև սրով, գավազանի հարվածներով, և սկրերով խողխողվեցան․․․: Կարնո և Խոտորջրո 30-35 հազարնոց կարավանը ոչնչացած էր․ շատ փոքրիկ թիվ մը՝ հազիվ 50 հոգի, կրցած են մեռելներու տակեն ողջ ելլել․․․»:

Հինգերորդ խումբը կոտորվում է Դիարբեքիրի Սևերեկ գավառի Փոշին գյուղի մոտ:

Դեպի անխուսափելի մահ տանող ճանապարհին խոտորջուրցի կանայք չէին հրաժարվում իրենց հավատքից: Վերապրած Վերգինե Զարիֆյանը վկայում է․ «Երբ թուրքերը և քյուրտերը կանանց կառաջարկեն իրենց երթալով՝ կյանքներին ստույգ մահե ազատել, անոնք արհամարհելով թուրքն ու թրքությունը կ՛ըսեն․«Մենք պատրաստ ենք մեր ազգին ու սուրբ հավատին համար մեռնելու, քան թուրքին ու քյուրտին քով երթալու»»:

Խոտորջուրի հոգևոր հովիվներից մեկի՝ գերպատվելի Նազլյանի հուշերից․ «Խոտորջուրցիները ջերմեռանդ կաթոլիկներ, իրենց քահանաներուն հետ միասին բարեպաշտության տիպարներ էին այս երկար ու տաժնելի ճանապարհորդության ընթացքին: Ամեն օր սուրբ հաղորդության մոտեցան անոնք, մինչև որ այլևս զրկվեցան պատարագե՝ իրենց բազմաթիվ կղերականներուն զանգվածով նահատոկվելու հետևանքով: Իսկ կիները, հակառակ իրենց ենթարկված ամեն տեսակ գազանաբարո վարմունքին, իրենց հաստատամտությամբն և համբերությամբը պարզապես հերոսուհիներ էին: ...Երբ նրանք Քեմախ-Պողազի հասան, դեպի անդունդ գահավիժման և կրոնափոխության երկընտրանքի մեջ դրվեցան: Անոնք երեսին խաչակնքելեն հետո, իրենք իրենցմե և խմբովին ապառաժներու բարձունքեն գետին մեջ նետվեցան գահավեժ»:

Հատված Խոտորջուրի եղեռնին նվիրված տեղեկագրից

«Խոտորջուրի ժողովուրդը հավատարիմ մնացած է իր հավատքին և ազգային իդեալին: ...Յուր խաչելության բովանդակ ճանապարհին վրա նա եղած է միշտ հետևողական ինքն իրեն հետ, չէ դրժած յուր ուխտը, չէ ուրացած յուր կրոնքը, չէ անարգած յուր նախնյաց պաշտելիքները: Ամբողջ ժողովուրդ մը կամովին, հառաջագոյնե գիտենալով զոհված է միևնույն գաղափարին համար: Ճորոխի ակունքներեն սկսյալ մինչև Սուրիո և Արաբիո անապատները, ուր հասած են ցանցառ բեկորներ, նա ցույց տված է արիության և անձնվիրության գերագույն օրինակներ: Այր թե կին, մեծ թե փոքր, հոգևոր թե աշխարհական, բոլորն ալ միևնույն եռանդով խանդավառված կը նախադասեն մահը՝ կյանքին, անձկությունը՝ զեխության, աքսորը՝ ստրկության: ...Ո՛չ սպառնալիքը, ո՛չ քաղցածությունը, ո՛չ հրապույրը, ո՛չ նենգությունը կարողացան խախտել (խոտորջուրցի) կանանց կամքը: Զանգվածային կերպով կը ջարդվեն, կը մարտիրոսանան, խմբովին ջուրերը կնետվեն, աքսորի մեջ կը նախընտրեն աղքատությունը, անօթությունը, տաժանակիր աշխատանքը, ցնցոտիները, բայց թիզի մը չափ զիջողություն չեն ըներ դահիճներուն ու հրապուրիչներուն»:

Միջագետք քշված հազարավոր խոտորջուրցիներից Մեծ եղեռնը վերապրեցին միայն շուրջ հարյուր հոգի:

Խոտորջուրի ինքնապաշտպանությունը
1916 թ. փետրվարին ռուսական զորքերը գրավեցին Խոտորջուրը։ Նախքան պատերազմը Կովկաս և Ռուսաստան աշխատանքի մեկնած և այդ պատճառով կոտորածներից փրկված խոտորջուրցիներից (դրանց շուրջ 1,500 էին, գլխավորապես՝ տղամարդիկ) կազմված «Տայք» միությունը, այն հույսով, թե տարագրված ժողովրդից գոնե մեկ մասը պիտի վերադառնա, 1916 թ. գարնանը սկսեց կազմակերպել և Խոտորջուր ուղարկել երիտասարդներից բաղկացած ջոկատներ՝ երկիրը պաշտպանելու ու պարեն պատրաստելու համար:
1918 թ. սկզբին, երբ ռուսական զորքերը հեռացան Արևմտյան Հայաստանից, թուրքական զորքերը, խախտելով դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, սկսեցին վերագրավել հայկական գավառները։
Խոտորջուրցիները՝ թվով 110 հոգի, որոշեցին դիմադրել և սկսեցին պատրաստվել ինքնապաշտպանության: Ընտրվեց Զինվորական խորհուրդ՝ Օգոստինոս Մչանյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարի 20-ին թուրքական զորքի ձեռնարկած առաջին հարձակումը տևեց 4 օր։ Հատկապես կատաղի մարտեր էին մղվում Խանդաձորի Կլախինց թաղում, որտեղ թուրք. զորքը պարտություն կրեց և նահանջեց։ Հետագայում ինքնապաշտպանության կենտրոնը տեղափոխվեց բնական ամուր դիրք ունեցող Վերին Մոխուրկուտ գյուղը։ Վերսկսելով հարձակումը՝ թուրքական զորքը գործի դրեց հրետանի, որի հետևանքով պաշարվածների դրությունը ծանրացավ, բայց, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց ոչնչացնել հրետանին։ Չնայած հերոսական և անձնազոհ պաշտպանությանը՝ խոտորջուրցիների ուժերը և ռազմամթերքը գնալով նվազում էին։ Խոտորջուրցիները սուրհանդակ են ուղարկում Անդրանիկի մոտ օգնության խնդրանքով, սակայն մերժում ստանում: Անդրանիկն ասում է․ «Հարյուր հոգի ազատելու համար հազար հոգի պետք է զոհել»:

Խոտորջուրի ինքնապաշտպանությունը թուրք գերազանց ուժերի դեմ շարունակվում է մինչև 1918 թ․ մայիս ։ Տեղեկանալով, որ թուրքական զորքերը գրավել են Կարսը, և օգնության ոչ մի հույս չկա, Զինվորական խորհուրդը որոշում է փոքր խմբերով հեռանալ։ Առաջին խմբին հաջողվում է մեծ դժվարությամբ հասնել Արդվին և անցնել Կովկաս։ Երկրորդ խմբին գերում են թուրքերը և բանտարկում Տրապիզոնում (նրանք ազատվում են Թուրքիայի պարտությունից հետո)։

Խոտորջուրցիների փրկված հատվածը ներկայումս ապրում է Հայաստանում, Թբիլիսիում, Աբխազիայում, առանձին ընտանիքներ՝ Իրանում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր։



Ռ․ Թաթոյան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am