ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2017թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը`
2016թ. դեկտեմբերի 15
Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը`
2016թ. դեկտեմբերի 25
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը`
2017թ. հունվարի 1
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- Ինքնակենսագրություն
- Ուսումնասիրության համառոտ նկարագիր
- Հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում)
- Համալսարանական երկու դասախոսների հանձնարարական
- Դիմումաձև
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
Դիմումները պետք է ուղարկել փոստով, հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Էլ. հասցե:info@genocide-museum.am
Ռաֆայել Լեմկինի անվան ծրագրի կրթաթոշակառուները
Ռաֆայել Լեմկինի անվան 2011թ. ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը