Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԼԵՍԼԻ ԴԵՎԻՍ - 140

03.05.2016


Ամերիկացի դիվանագետ, Հայոց Ցեղասպանության ականատես Լեսլի Դևիսը ծնվել է Նյու Յորքի նահանգի Պորտ Ջեֆերսոնում քաղաքում(ԱՄՆ), 1876 թ. ապրիլի 29-ին: 1898-ին ավարտել է Կոռնուելի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի աստիճան: 1904-ին ստացել է իրավաբանության բակալավրի աստիճան Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսմանը զուգընթաց նա աշխատել է որպես լրագրող: Հետագայում լրագորղական փորձը Դևիսը հմտորեն օգտագործել է Օսմանյան կայսրությունից Պետդեպարտամենտին ուղարկած զեկուցագրերում՝ դարձնելով դրանք ավելի ազդեցիկ: Տիրապետել է մի քանի լեզուների՝ անգլերեն Ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն:

Լեսլի Դևիսը դիվանագիտական գործունեությունը սկսել է 1912-ից: Խոստումնալից երիտասարդ իրավաբանը սկզբում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից դիվանագիտական ծառայության է նշանակվում Բաթումում(Ռուսական կայսրություն):
1913 թ. Դևիսը ոտքով շրջագայել է Ուզբեկստանում ու Կովկասյան լեռներում, բարձրացել Արարատ լեռը (1913թ. սեպտեմբերի 7-ին): Հաշվի առնելով նրա սերը հետիոտն արշավների նկատմամբ և ամերիկյան դիվանագետի ոչ այնքան բարեկիրթ պահվածքը, որոշվում է նրան գործուղել Խարբերդ: Օսմանյան կայսրության այս բնակավայրը ամերիկյան 13 հյուպատոսություններից ամենահեռավորն էր: Դևիսը չեզոք երկրի միակ դիվանագետն էր, ով պաշտոնավարել է Արևմտյան Հայաստանի հենց կենտրոնում: Նրա մոտակա գործընկերը Էրզրումում Գերմանիայի հյուպատոս Շոյբներ-Ռիխտերն էր:

«Խարբերդի հյուպատոսությունը աշխարհի ամենահեռավորներից ու անմատչելիներից մեկն է: Այն գտնվում է ասիական Թուրքիայի խորքում, ցանկացած նավահանգստից կամ երկաթգծից հեռու: Տեղ հասնելու համար Սև ծովի Սամսուն նավահանգստից, որը ամենահարմարն ու բանուկն է, հարկ եղավ 13 օր սայլակառքով ճամբորդել, իսկ երբ վերադառնում էի, 18 օր ձիով ճամփա կտրեցի, որպեսզի հասնեմ Էրեգլիի երկաթուղային կայարանը, որտեղից և գնացքով 3 օրում մտանք Կոստանդնուպոլիս»:
Լեսլի Դևիս

Դևիսը Խարբերդ ժամանեց 1914 թ. մայիսի 31-ին: ճակատագրի բերումով ամերիկացի հյուպատոսը դարձավ «սպանդի նահանգ»-ում իրականացվող հայկական կոտորածների ականատեսը:
««Սպանդի վիլայեթ» արտահայտությունը, ինչպես կոչել էի այս նահանգը նույն դեպքերի առնչությամբ գրած իմ վերջին՝ սեպտեմբերի 7-ի հաղորդագրությունում, ելնելով այն ամենից, ինչ այդ ժամանակից ի վեր իմացա և տեսա, լիովին արդարացավ: Պարզվեց, որ քարավանի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ում հիշատակել եմ այդ զեկուցագրի 15-րդ էջում, այստեղից ոտքով 5 ժամվա հեռավորության վրա կոտորել են: Իրոք գրեթե հաստատ է, որ բացի չնչին բացառությունից, հուլիսի առաջին օրերին բռնագաղթածներին, բոլոր նրան, ում տարել են քաղաքից, վիլայեթի սահմաններին չհասած ջարդել են: Բավական դժվար է ըմբռնել այն այն ծրագրի իմաստը, որն ստիպում է Տրապիզոնի, Օրդուի, Կիրասունի, Զառայի, Էրզրումի, Երզնկայի գաղթականներին հասցնել այստեղ՝ այստեղ կոտորել… Ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչու է այս վիլայեթըն ընտրված որպես սպանդանոց», - գրում է նա:

1915 թ. հունիսին սկսվեցին Խարբերդի հայ տղամարդկանց զանգվածային ձերբակալությունները: Հուլիսի 1-ին Խարբերդից դուրս եկավ հայ բռնագաղթյալների առաջին քարավանը: Դևիսը շատ շուտ հասկացավ, որ տեղահանված հայերին դաժան ճակատագիր է սպասվում, և արդեն տեղահանությանն հենց սկզբի օրերին որոշեց հյուպատոսարանի հսկա շինության տարածքում հնարավորինս շատ հայերի ապաստան տալ:
«Այժմ կարևորը այդ մարդկանց կենդանի պահել է, հետո օգնելը, որ հենց հնարավոր լինի, թողնեն երկիրը: Ամեն դեպքում իրազեկ լինելու ոչ մի հնարավորություն չկա, թե ինչ է իրականացվելու այստեղ մնացած փոքրաթիվ փրկվածների նկատմամբ, իսկ դժվարութուն, որ ներկա պայմաններում կարող է առաջանալ նրանց մարդասպաններից ազատելու համար, անհամեմատ մեծ է, քան ի վիճակի է պատկերացնել ավելի քաղաքակիրթ վայերի բնակիչը: Ինչպես արդեն բացատրել եմ՝ միակ արդյունավետ միջոցը, որ ես գտել եմ մարդկանց հենց հյուպատոսարանում պահելն է, սակայն հասկանալի է, այդ կերպ փրկվածների թիվը սահմանափակ է »:
Հյուպատոս Լ. Դևիսի` դեսպան Հ. Մորգենթաուին ուղարկած տեղեկագրից հատված, 30 դեկտեմբերի, 1915թ.

Լ. Դևիսը, լուրջ վտանգի ենթարկելով իր կյանքը, հյուպատոսրանի շենքում թաքցրել է շուրջ 80 հայ: Նրանցից մեկը հյուպատոսարանի թարգման և Դևիսի թիկնապահ Կարապետ Պետրոսյանն էր: Նրա հետ Դևիսը ուղևորվել է դեպի Գյոլջուկ լիճ (այս վայրը դարձավ հազարավոր խարբերդցի հայերի եղբայրական գերեզմանը): 1923 թ. Ցեղասպանությունից մազապուրծ Կարապետը պետդեպարտամենի հյուպատոսական ծառայության պետ Վիլբուր Կարրին գրում է.
«Մի քանի օր անց արդեն մեզ հայտնի դարձավ, որ տարագիրներին քաղաքից մի քանի մղոն հեռու սպանել են. հյուպատոս Դևիսը դժվարանում էր դրան հավատալ, այդ պատճառով մենք միասին ձիերով դուրս եկանք Խարբերդից և երբ մոտ երեք մղոն հեռացել էինք, ճանապարհի երկու կողմերում դիակներ տեսանք: Տասնհինգ մղոն հեռու հանդիպեցինք հազարավոր խողխողված տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնք մեռել ու արդեն քայքայվում էին: Հյուպատոս Դևիսը այդպիսով անձամբ համոզվեց, որ կառավարությունը որոշել էր երկրում արմատախիլ անել հայ ցեղը, այդ պատճառով էլ սկսեց հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կենդանի մնացածներին օգնի»:

Պետդեպարտամենտին գրած հաշվետվության մեջ Դևիսը հայերին փրկելու իր առաքելությունը այսպես է բնութագրում.
«Երբ հասա Խարբերդ, իմ մտքով էլ չանցավ, որ այդպիսի ողբերգություններ պիտի պատահեն և ես ականատես միակ արտասահմանյան պաշտոնյան պիտի լինեմ, ու չնայած կանխելու հնարավորություն չեմ ունենալու, ոմանց գոնե փրկելու եմ մյուսների ծանր ճակատագրից»:

Ցեղասպանության իրագործման ամենաբուռն շրջանում՝ 1915-16 թթ. հյուպատոս Դևիսի սխրանքը արձանագրել է նաև ամերիկացի միսիոներ Հենրի Ռիգսը: Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայության պետ Վ. Կարրին նա գրում է.
«Պարոն Դևիսը հետևողական էր, համարձակ, շրջահայաց, դրա շնորհիվ էլ կարողացավ փրկել բազմաթիվ գաղթականների, որոնք հակառակ դեպքում ամենայն հավանականությամբ զոհ կգնային, չնայած տեղական իշխանությունները խիստ համառ էին հյուպատոսի նման՝ «Թուրքիայի ներքին գործերին» միջամտելու իրավաբանական իրավունքները ժխտելու ասպարեզում»:
Ռիգսը Վիլբուր Ջ. Կարրին, դեկտեմբերի 3, 1917 թ.

Ամերիկյան հյուպատոսարանում ապաստանած հայերի մի մասը ամերիկահպատակ քաղաքացիներ կամ նրանց ազգականներ էին: Տեղահանությունից հետո Խարբերդում մնացել էին ամերիկյան հյուպատոսարանում ապաստանած հայերը, Եփրատի քոլեջի սանուհիները, ժամանակավոր կեցության արտոնություն ստացած ամերիկյան հիվանդանոցի անձնակազմը, գերմանական ու դանիական որբանոցի սաներն ու դաստիարակները: Հյուպատոսարանի մեծ և պարսպապատ շենքի այգում ապրում էին մոտ 40 հայ: Մեծ թվով ապաստանածների սննդամթերքի ապահովումն իրականացնում էր անձամբ Դևիսը: Երեխաներին արգելված էր աղմկել, իսկ տղամարդիկ ցերեկը թաքնվում էին խորդանոցում, գիշերը դուրս գալիս ՝ մաքուր օդ շնչելու: Յուրաքանչյուր թաքնված հայի կյանքին լուրջ սպառնալիք կար.նրանք համարվում էին «ֆուրար»՝ այսինքն՝ դասալիք, մեղսագործ:
Տեղահանությունից մազապուրծ հայերը դրամը, զարդեղենը, արժեթղթերը, կյանքի ապահովագրության վկայականները հանձնում էին ամերիկյան հյուպատոսին: Երբ իրավիճակը ավելի սրվեց, Մամուեթ-ուլ-Ազիզում օտարերկյա միսիոներները նույնպես իրենց դրամական միջոցները հանձնեցին Լ. Դևիսին՝ ի պահ:
«Եղավ շրջան, որ այդ ձևով իմ մոտ ոսկով 200.000 դոլար գոյացավ, ու քանի որ ղավազները մեծ մասամբ բացակայում էին, ինքս ինձ մտածում էի, թե ինչ կկատարվեր, եթե իմ մենակ եղած ժամանակ հյուպատոսարանի վրա հարձակում գործեին»:

Հայերի ունեցվածքը Դևիսը պահեց մինչև 1917 թ.՝ օսմանյան կայսրությունից իր հեռանալը: Նա փաստորեն ոչ միայն փրկեց մի քանի տասնյակ հայերի կյանքը, այլև՝ նրանց ունեցվածքը, թեպետ կար վալիի հրամանը՝ պետությանը հանձնել հյուպատոսարանի հայերի արժեքավոր իրերը: Լ. Դևիսը վկայում է իր հաշվետվության մեջ, որ մինչև Խարբերդից հեռանալը դրամի հիմնական մասը նա վերադարձրել է օրինական տերերին, մի փոքր մաս՝ դանիացի միսիոներուհիներին, իսկ ապահովագրական վկայականները՝ գերմանացի Էհմանին: Գումարի մի որոշ մասը նա տարել է ԱՄՆ՝ հանձնելու այնտեղ բնակվող հարազատներին:

Ըստ ամերիկյան հյուպատոսի հաշվետվության, 1915 թ. վերջին Խարբերդի նահանգում փրկված հայերի թիվը հաշվվում էր 8000-10 000, որոնց մեջ էին 1000-2000 այլ նահանգներից եկած փախստականներ: Դևիսը նաև զբաղվում էր նահանգի այլ վայրերում՝ լեռներում, ավերակ գյուղերում, ապաստանած մազապուրծ հայերի նյութական օգնության կազմակեպման հարցերով: Ամերիկյան հյուպատոսը մի յուրօրինակ միջնորդ էր Խարբերդում գտնվող հայ փախստականների և ԱՄՆ-ում ապրող նրանց ազգականների միջև. վերջիններս հյուպատոսարանի հասցեով գումար էին ուղարկում Դևիսին, իսկ նա էլ իր հերթին այն հասցնում էր թաքստոցներում ապստանածներին: Նա Խարբերդի տարբեր բնակավայրերում՝ անգամ Մալաթիայում և Արաբկիրում ուներ հայ ծանոթներ, որոնք տեղեկություներ էին տալիս փրկված հայրենակիցների վերաբերյալ: Դևիսը համագործակցում էր նաև Դերսիմի քրդերի հետ՝ նրանց միջոցով ապահովելով նամակագրական կապը Դերսիմում ապաստանած հայերի հետ:

Բացի դրանից Դևիսն, օգտագործելով իր կապերն ու անձնական հեղինակությունը, վալիից վեսիկաներ էր ձեռք բերում և ապահովում փրկված հայերի տեղափոխումը ԱՄՆ:
Դևիսը զբաղվում էր նաև Սեբաստիայում և Դիարբեքիրում փրկված հայերի ճակատագրով: Նա գրում է. «Որպեսզի իմանամ, թե Սվազի կամ Դիարբեքիրի այն հայերը, որոնցով հետաքրքրվում են, տեղում են, թե ոչ, դրամատան միջոցով, որն այդ երկու քաղաքներում բաժանմունքներ ուներ, փոքրիկ գումարներ էի փոխանցում: Եթե նրանք այնտեղ էին լինում, դրամը վերցնում, ընկալագիրն ինձ էին ուղարկում: Հակառակ դեպքում փոխանցումը հետ էր գալիս: Պետդեպարտամենտի հյուպատոսարանի հրահանգներում հիշատակված հայերի վերաբերյալ բոլոր տվյալները ձեռք բերելուց հետո ես ճեպագրով հանգամանորեն պատասխանում էի»:
Երբ հետագայում պարզվեց, որ այդ ճեպագրերը գրաքննության պատճառով հասցեատիրոջը չեն հասնում, փորձառու դիվանագետը այլ հնարք գտավ: Նա խուսափում է հաղորդագրություններում հայկական անուներ տալուց, երբեմն հիշատակում էր հայկական անվան ագլիական տարբերակը: Օրինակ. «Պետդեպարտամենտի հունիսի 21-ի թիվ 150 հրանհանգ. Խարբերդում բացի ձեզ հետաքրքրող Էլիզաբեթի քրոջ երկու զավակներից ոչ ոք չկա: Դրամի կարիք ունեն»:

Մեծ թվով խարբերդցի հայեր արտագնա աշխատանքի էին մեկնել ԱՄՆ դեռ նախքան ցեղասպանությունը: Ուստի 1917-ին՝ ԱՄՆ պատերազմի մեջ մտնելուց հետ, երբ Լեսլի Դևիսը վերադարձավ հայրենիք, խարբերդցի շատ ամերիկահայեր դիմում էին նախկին հյուպատոսին՝ հարազատներին գտնելու ակնկալիքով: Պետդեպարտամենտը լիազորեց Դևիսին մեկնել Նյու Յորք, Բոստոն, Պորվիդենս և այլ քաղաքներ՝ հանդիպելու նրանց հետ:

Իր հետագա դիվանագիտական գործունեությունը Դևիսը շարունակել է մինչև թոշակի անցնելը 1941 թ.:
Մահացել է1960 թ. սեպտեմբերի 27-ին Պիթսֆիլդում(ԱՄՆ): Դևիսի և նրա մարդասիրական գործունեության մասին առաջին անգամ մանրամասն գրել է ամերիկացի հետազոտող Սյուզան Բլեյրը(Susan K. Bair) 1990թ.՝ քննելով պետդեպարտամենտի՝ մինչ այդ չուսումնասիրված հաշվետվությունները: Կազմեց Գոհար Խանումյանը:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am