07.04.2017
Ապրիլի 5-ին Վաշինգտոնում բացվեց Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանը: Ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը չեն արտացոլում, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումը և Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:
«Վաշինգտոնում գրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է. նախ այդպիսի կենտրոնը բացվում է ԱՄՆ մայրաքաղաքում, որն արդեն լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն: Այս առումով այս կենտրոնն ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն»,- նշեց Հայկ Դեմոյանը:
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշեց, որ գրադարանում ներկայացված է 5000-ից ավելի հրատարակություն: