08.01.2018
ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Դեսպանին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Լեհական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին, պատմեց Մեծ եղեռնի պատմությունը:
Թանգարանում կատարած շրջայցից հետո դեսպան Պավել Չեպլակը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: