13.08.2018
ՀՑԹԻ աշխատակից Գևորգ Վարդանյանն ընդունվել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շուրջ մեկ տասնամյակ գիտահետազոտական աշխատանքից հետո: Միացյալ նահանգներում նրա հետազոտությունները կենտրոնացված են լինելու ցեղասպանության հիշողության և դրա ներկայացման վրա: Իր դոկտորական աշխատանքի ընթացքում նա նաև դասավանդելու է նույն ԲՈՒՀ-ում և ակտիվ աշխատանքային փորձառություն կանցնի ամերիկյան թանգարաններում:
Հիշեցնենք, որ նա Հայոց ցեղասպանության թանգարանում աշխատել է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ապա Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, գիտքարտուղար, իսկ 2017 թ. հոկտեմբերից մինչև Միացյալ նահանգները մեկնելը նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Գևորգ Վարդանյանը կշարունակի ՀՑԹԻ հետ համագործակցությունը և Միացյալ նահանգներում հետազոտական աշխատանքի ավարտից հետո կմիանա թանգարանի անձնակազմին: