20.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասսան և պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշներն ու գրառում կատարեցին Հուշամատյանում: