Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...»
23.12.2010
![](news-img/GeorgeBrezol.jpg)
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Ժորժ Բրեզոլի «Այստեղով թուրքերն են անցել…» հազվագյուտ մենագրությունը: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի ապրիլին Ադանա քաղաքում և հարակից հայկական գյուղերում տեղի ունեցած կոտորածների մասին: Գրքում առկա են 1909թ. Ադանայի կոտորածներին առնչվող բացառիկ վավերագրեր, վկայություններ ու լուսանկարներ: Ժողովածուում ամփոփված վավերագրերն օժանդակում են կողմնորոշվել երիտթուրքական հեղաշրջմանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում կիլիկյան կոտորածներին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններում: Ժ. Բրեզոլի հրատարակած մենագրությունը կիլիկյան կոտորածներին առնչվող պատմագրությանը նվիրված միակ փաստագրական հրատարակությունն է, որը հնարավորություն է ընձեռում տարատեսակ սկզբնաղբյուրների համադրման միջոցով պատկերացում կազմել Կիլիկիայում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցած կոտորածների մասին:
Ժ. Բրեզոլի կազմած ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում` 1911թ.: Մենագրությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից հովանավորվող «Կիլիկյան մատենաշարի» երկրորդ թողարկումն է:
Միջազգային գիտաժողով «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով
15.12.2010
![](news-img/conf-2010-news.jpg)
2010 թվականի դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:
Խորհրդաժողովը մեկնարկվեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, որին հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման վերաբերյալ ելույթը. «Այսօր, առավել քան երբևէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու և գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան և համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:
Նշանավոր ցեղասպանագետներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
15.12.2010
![](news-img/conf-del-news.jpg)
2010 թվականի դեկտեմբերի 15-ին Արտաքին գործերի նախարարության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպված «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հրշատակը:
Այնուհետև միջազգային պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որից հետո աշխարհի տարբեր մասերից եկած գիտնականները եղևնի տնկեցին Ծիծեռնակաբերդի զբոսայգում:
«Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ»
09.12.2010
![](news-img/shapik.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը (անգլերեն լեզվով), որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:
2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
«Այո՛, պարո՛ն Դավութօղլու, բայց...»
03.12.2010
Այո՛, պարո՛ն Դավութօղլու, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ շատ բաներ են փոխվել թուրքական հասարակության մեջ, և 1915 թվականի «ողբերգական դեպքերն» այժմ հասարակական քննարկումների օրակարգում են, բայց հարց է ծագում` ինչո՞ւ են այդ դեպքերը ժխտվել: Դժվար է հավատալ, որ ժխտողական բնույթի բոլոր փաստաթղթերն ու հրապարակումները շուտով կհանվեն Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կայք-էջից: Թույլ տվեք ենթադրել. Թուրքիան, թերևս, կարիք ունի ևս մեկ տասնամյակի, որ առանց հին ու նոր արգելքների, ախտանիշների ու բարդույթների պատշաճորեն առերեսվի սեփական պատմությանը:
Այո՛, պարո՛ն Դավութօղլու, խոսելով հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ պետականորեն ծրագրած և իրականացրած ցեղասպանության քաղաքականության պատճառների մասին, կարելի է մեղադրել Օսմանյան կայսրության անկման փուլում ազգայնամոլ շարժումների ակտիվացմանը, բայց թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ էին ոստիկանատանը հերոսին վայել ընդունելության արժանացնում մի մարդասպանի, ով 2007 թվականի հունվարին սպանեց Հրանտ Դինքին: Ավելին, ոչ ոք դեռ չի դատապարտվել այդ հանցանքի համար: Ինչո՞ւ են Անատոլիայում ապրող հայերը մինչ օրս վախենում ներկայացնել իրենց իրական ինքնությունը: Որովհետև…Կարծում եմ, որ քաջ գիտեք հարցի պատասխանը, ուստի թույլ տվեք այս առնչությամբ բարձրացնել հաջորդ հարցը. այն վերաբերում է «անհայտ» ազգայնամոլությանը, որը պատասխանատվություն է կրում ավելի քան երեք հազար հայկական վաղ քրիստոնեական շրջանի հուշարձանների կործանման համար, որոնք 1960-1970-ական թվականներին պայթեցվել կամ օգտագործվել էին որպես թիրախ տանկային զորավարժությունների ժամանակ հանրապետական Թուրքիայի կառավարման տարիներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվությունը ՀՑԹԻ-ին
31.11.2010
![](news-img/book-daket.jpg)
Քսաներորդ դարասկզբի ոճրագործությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացում, ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մեկ տարում հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ է համալրվել է նաև Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով: Եզակի սկզբնաղբյուր հանդիսացող այդ գրականությունը բերվել է տարբեր երկրներից և ներկայացնում է ոչ միայն համայն հայության, այլև քաղաքակիրթ աշխարհի բողոքի ձայնն ընդդեմ մարդկության դեմ իրականացված ոճրագործության: Թերևս այդ նմուշների շարքում պետք է առանձնացնել ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի «Նամակներ Կիլիկիայից» աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերյալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգարանային, այլև ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը: «Կիլիկյան» մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնության արդյունքն է: Արդեն լույս է տեսել Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրությունը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում (1913թ.):
Կարել Հանսա - 120
25.11.2010
![](news-img/Hansa-news.jpg)
Չեխ ճանապարհորդ և գրող Կարել Հանսան ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 25-ին Վիեննայում, իսկ 1919 թվականին տեղափոխվել է Պրահա: 1922 թվականին նա ճանապարhորդել է Մերձավոր Արևելքի երկրներով. Ստամբուլից նավով ուղևորվել է Զմյուռնիա (Իզմիր), ապա` Բեյրութ և Հալեպ: Հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականների` ականատես է եղել նրանց թշվառ վիճակին և կրած տառապանքներին: Հալեպում Կ. Հանսան ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության գործունեությանը և ոգևորվում նրա ծավալած մարդասիրական աշխատանքով: Նա միանում է ութ հազար հայ որբերին Սիրիա տեղափոխելու կազմակերպության ծրագրին: Լիբանանի դանիական որբանոցում հանդիպում է Մարիա Յակոբսոնի հետ: 1922 թվականի վերջին Կ. Հանսան Բեյրութից վերադառնում է Եվրոպա այն նավով, որով 896 հույն որբ երեխա էին տեղափոխում Աթենք: Մերձավոր Արևելքում տեսածն ու զգացածը խորն ազդեցություն են թողնում Հանսայի վրա: Հայրենիք վերադառնալով` նա ստեղծում է «Հայ որբերի օգնության Հանսայի» հիմնադրամը, որը սկսում է գործել Չեխոսլովակիայի «Կարմիր խաչ» կազմակերպությանը կից:
Քաղաքապետ Ժերալ Թրեմբլեն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
29.10.2010
Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Քաղաքապետ Ժերալ Թրեմբլեն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև Կանադայից ժամանած պատվիրակությունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, և պարոն Թրեմբլեն գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
ԵԽ գլխավոր քարտուղարը Ծիծեռնակաբերդում
22.10.2010
Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պարոն Յագլանդը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
Արևմտահայ կրթությունը
19.10.2010
![](news-img/sh-news01.jpg)
19-րդ դարից սկսած` հատկապես Ազգային սահմանադրության հաստատումով, արևմտահայերը ձեռնամուխ եղան իրենց ազգային ներքին կյանքի, այդ թվում և կրթության կանոնակարգմանն ու զարգացմանը: Այդ գործում խոչընդոտներն ու արգելքները բազմաթիվ էին. 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում մասնավորապես հայկական կրթամշակութային հաստատությունների կառուցման թույլտվությունը (արտոնագիր) ձեռք էր բերվում մեծ դժվարությամբ:
Օսմանյան կայսրությունում հայկական առաջին դպրոցները հիմնվել են 1790-ական թթ.` Կ. Պոլսում` հիմնականում եկեղեցուց ստացված հասույթով կամ հայության միջոցներով ու նախաձեռնությամբ: Արդեն 1866թ. դրությամբ` Կ. Պոլսում գործել է 46 հայկական դպրոց (32 արական, 14 իգական)` 4700 աշակերտ, 1472 աշակերտուհիներով և 142 ուսուցիչներով: 19-րդ դարի կեսերից սկսած երկսեռ վարժարաններ են հիմնվել նաև Արևմտյան Հայաստանի բոլոր գավառական կենտրոններում, ապա նաև գյուղերում:
Արևմտահայ կրթության կազմակերպման ու զարգացման գործին մեծապես նպաստել են հիմնականում հայ առաջադեմ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված կրթա-մշակութային մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակը հայկական տարբեր գավառներում դպրոցների ստեղծումն ու կրթության, լուսավորության տարածումն էր:
ՀՕՄ-ի անդամները Ծիծեռնակաբերդում
12.10.2010
![](news-img/HOM-news.jpg)
Հայ օգնության միության (ՀՕՄ) աշխարհի 26 երկրներում գործող գրասենյակների ներկայացուցիչներն միության 100-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակներում այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Անմար կրակի մոտ մատուցվեց հոգեհանգստի արարողություն:
Բազմամարդ պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Հայ օգնության միության գրասենյակի ղեկավարները Հիշողության պուրակում եղևնի տնկեցին, այնուհետև իրականացվեց ծառատունկ Ծիծեռնակաբերդի զբոսայգում:
Սլովենիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11.10.2010
![](news-img/slov-news-pres.jpg)
Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին և նրա կինը Բարբարա Միկլիչը պաշտոնական այցի շրջանակներում այցելեցին Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահ Դանիլո Թյիրկին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Դանիլո Թյիրկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ես խորապես ցնցված եմ մարդկության ողջ պատմության և 20-րդ դարի ամենադաժան սպանություններից մեկից: Թող պատմության մեջ հետայսու չկրկնվեն և չարտացոլվեն նման սարսափելի իրադարձություններ»:
Հիշողության պուրակում Դանիլո Թյիրկին եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Հոգեհանգիստ և հանրահավաք` Ծիծեռնակաբերդում
22.09.2010
![](news-img/Aghtamar-01.jpg)
Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ՀՑԹԻ և «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ մատուցվեց պատարագ և կայացավ բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների:
Բազմամարդ երթը, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր վերելքն սկսել է «Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները» ցուցապաստառներով և «ամոթ» բացականչություններով։
Ծիծեռնակաբերդում պատարագը մատուցվել է Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ընթացող պատարագի հետ միաժամանակ։
Աղթամարը և թուրքական պետական ինքնությունը
17.09.2010
![](news-img/akhtamar-001.jpg)
Աղթամարի Սուրբ Խաչ տեղի ունենալիք երկրորդ արարողությունը, այս անգամ նախատեսված որպես պատարագ, տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 19-ին: Այն կարելի է դիտարկել որպես թուրքական պետության կողմից կազմակերպված հերթական շոու կամ ավելի ճիշտ` ֆարս: Պաշտոնական Անկարան մեծահոգաբար թույլ է տվել եկեղեցական արարողություն միայն մեկ օր, և այդ օրը խաչը դրվելու է Վանա լճի կղզու վրա տեղակայված 10-րդ դարի հայկական տաճարի գմբեթին:
Բոլորս հիշում ենք, երբ 2007 թվականի մարտին Թուրքիան տեղեկատվական հուժկու հոսքեր տարածեց Աղթամարի վերակառուցման շուրջ, այսպիսով հիմք դնելով ամոթալի սովորությանը` քրիստոնեական եկեղեցիները թանգարանի վերածելու և արդյունքում գումար վաստակել ակնկալվող զբոսաշրջիկների հոսքից: Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական քրիստոնեական ժառանգության մյուս նմուշներին վիճակված է եթե ոչ հիմնովին ավերված լինելու կարգավիճակ, ապա վերածվել բանտի, մզկիթի, բաղնիքի, սպորտային դահլիճի կամ օգտագործվել որպես շինանյութի աղբյուր:
Վերականգնումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ այն «զարդարվել» էր թուրքական դրոշներով և Աթաթուրքի դիմանկարներով, այն դեպքում, երբ չէր թույլատրվում խաչ տեղադրել քրիստոնեկան եկեղեցու գմբեթին, իսկ իսլամի խորհրդանիշով թուրքական դրոշներն ամրացվել էին տաճարի պատերին: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին և նրա գլխավոր ճարտարապետ Մանուիլը երբեք չէին կարող ենթադրել, որ մի գեղեցիկ օր Սուրբ Խաչ տաճարը կզարդարվի թուրքական դրոշներով և Աթաթուրքի պատկերը կողջունի այցելուներին: Ի՞նչ կլինի, եթե մի գեղեցիկ օր թուրքական կառավարությունը որոշի վերականգնել հին հայկական բաղնիք, ասենք Անի մայրաքաղաքում:
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ - 120
10.09.2010
![](news-img/Werfel01.jpg)
Ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թ. սեպտեմբերի 10-ին, Ավստրո-հունգարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Պրագա քաղաքում: Սովորել է Պրագայի, Լայցպիգի և Համբուրգի համալսարաններում: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Վերֆելն արդեն կայացած գրող էր համարվում:
Մեծանուն գրողը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզում: Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:
Մեծ է համաշխարհային գրականության մեջ Ֆրանց Վերֆելի թողած գրական ավանդը` հիմնված խաղաղատենչության և եղբայրության սկզբունքների վրա:
Վերֆելի ստեղծագործությունների մեջ առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:
ՌԴ նախագահը հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին
19.08.2010
![](news-img/Medvedev-news1.jpg)
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Երևան ժամանած Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ապա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությմաբ հարգեց 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: ՌԴ առաջնորդը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց երկու տարի առաջ իր կողմից` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին, տնկած եղևնին:
Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեց Ռուսաստանի պետական հիմնը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ նախագահին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի հուշակոթողի կառուցման պատմությունը, թե ինչ նշանակություն ունի այն յուրաքանչյուր հայի համար, ովքեր են այցելում հուշահամալիր, ապրիլի 24-ի խորհուրդը:
Նշենք նաև, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում
14.07.2010
Լեհաստանի Արտքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Ռադոսլավ Սիկորսկին գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Ռադոսլավ Սիկորսկին եղևնի տնկեց Հիշողության պուրակում:
Իսրայելի Մարդու իրավունքերի պաշտպանն այցելեց Ծիծեռնակաբերդ
13.07.2010
Իսրայելի Մարդու իրավունների պաշտպան, վերահսկողական պալատի նախագահ, դատավոր Միխա Լինդենշտրաուսի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մասնավոր այց Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև պատվիրակությունն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:
«Օրորոցայինը փրկում է երեխային թուրքից».
մի երեխայի կյանքի պատմություն
13.07.2010
![](news-img/baby01.jpg)
Հայոց ցեղասպանության ողբերգական դրվագներից մեկը տասնյակ հազարավոր հայ երեխաների ու կանանց բռնի իսլամացումն ու թրքացումն էր: Այս պարագայում չնայած նրանք վերապրելու հնարավորություն ստացան, բայց հայտնվելով մահմեդական միջավայրում, հատկապես, մանկահասակ երեխաները շատ արագ կորցրեցին իրենց ինքնությունը: 1920-ականներին Ազգերի լիգայի և տարբեր կազմակերպությունների ու անհատների ջանքերով հնարավոր եղավ նրանց մի մասին ազատել գերությունից, իսկ շատ քչերին հաջողվեց վերագտնել իրենց ծնողներին: Որբահավաք այս գործի նվիրյալներից շատերը զոհվեցին այդ երեխաներին ապաստան տված իսլամադավան ծնողների ձեռքով: Ամերիկյան Կարմիր խաչի պարբերական հրապարակումներից մեկի առաջին էջին զետեղված այս չափազանց հուզիչ պատմությունը, երբ հայ մայրը կարողացել էր օրորոցային երգելով գրավել իր կորուսյալ զավակի ուշադրությունը և դրանով ապացուցել նրա հայ և իր զավակը լինելու փաստը:
Հրապարակումը ներկայացվում է ամբողջությամբ, առանց կրճատումների:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնն այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր
05.07.2010
![](news-img/clinton-01.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: ԱՄՆ Պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Պետքարտուղարին ներկայացրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին և նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:
Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվեց, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում:
ՀՑԹԻ ջանքերով հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նոր լուսանկարներ
01.07.2010
![](news-img/nr-news.jpg)
Հայոց ցեղասպանությանն առնչվող բնօրինակ լուսանկարների հավաքածուն հարստացավ նոր հայտնաբերված օրինակներով: Դրանք արտացոլում են Վանի, Երզնկայի (այժմ Երզինքան) և Խնուսի շրջանում իրականացված սարսափելի ջարդերի տեսարաններն ու հետքերը: Այս լուսանկարները զետեղված են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրածի ձեռագիր հուշագրության մեջ: Լուսանկարների հակառակ կողմում առկա են ականատեսի վկայությամբ արված բացատրագիր տեքսեր: Լուսանկարներում պատկերված զոհերի մարմինների դիրքը և ձյունը ցույց են տալիս, որ լուսանկարներն արվել են 1915-1916 թթ., երբ ռուսական զորքերն առաջխաղացում ունեին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, և որոշ ռուս ռազմական լուսանկարիչներ և հայ թղթակիցներ լուսանկարեցին այդ տեսարանները:
Ջորջթաունի Հայ որբերի ագարակատունը`
պատմամշակութային կառույց
30.06.2010
![](news-img/georgetown-news.jpg)
Հայոց ցեղասպանության տարիներին որբացած 138 հայ երեխաներ 1923-1927 թթ. ընթացքում §Հայ օգնության ընկերության» կողմից տեղափոխվեցին Կանադա, ուր ապաստան գտան Ջորջթաունում գտնվող մի ագարակատանը:
Տորոնտոյի «Հայ ազգային հանձնախմբի» ջանքերի շնորհիվ 2010թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ այս ագարակատան պատին հատուկ ցուցատախտակի բացման հանդիսավոր արարողությունը` Արամ I կաթողիկոսի ներկայությամբ:
Հալթոն Հիլսում գտնվող հայկական գյուղական դպրոցը, ինչպես այն հայտնի էր այն ժամանակ, մեծ դերակատարում է ունեցել 1920-ական թվականներին` 109 հայ որբ տղաների և 2 աղջիկներ կյանքում, որոնց համար Ջորջթաունը դարձավ իրենց առաջին կանադական տունը:
Հայկական Կարմիր խաչը - 100
26.06.2010
![](news-img/Karmir-01.jpg)
Հայ Կարմիր խաչը իր գործունեությունը սկսեց 20-րդ դարի առաջին տասնամյակում` դառնալով հայ իրականության մեջ գործող կանանց առաջին կազմակերպությունը: Այն հսկայական և նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի համար ճակատագրական ու ողբերգական տարիներին:
1904թ., երբ Հ. Յ. Դաշնակցությունն իր ողջ միջոցները ներդրեց Սասունի ապստամբությունը կազմակերպելու համար, ԱՄՆ-ում սկսվեց հայ կանանց քաղաքական ակտիվացումը: Հետզհետե կանանց խմբերը ներգրավվեեցին ԱՄՆ քաղաքներում գործող ՀՅԴ կոմիտեներում:
Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
26.06.2010
![](news-img/salik-01.jpg)
Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Միխայել Շպինդելեգերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և Հիշողության պուրակում եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Արևմտահայ երաժշտարվեստը Մեծ եղեռնից առաջ
23.06.2010
![](news-img/m-news.jpg)
19-րդ դարի սկզբին Օսմանյան բազմատարր հասարակության մեջ դեռևս չէր ձևավորվել երաժշտական-համերգային կանոնակարգված կյանք, չկային արհեստավարժ երգահաններ ու կատարողներ: Երաժշտական բնագավառում տիրապետողը ժողովրդական ու գուսանական բանավոր ավանդվող երաժշտությունն էր:
Արևմտահայ իրականության մեջ առաջին երաժշտական խմբերը ձևավորվել են 19-րդ դարի սկզբին կոմպոզիտոր ու դիրիժոր Կարապետ Փափազյանի ջանքերով, ով Կ.Պոլսում հայ առաջին թատերական նվագախմբի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Նրա ներդրումն ու հռչակն այնքան մեծ էր Կ.Պոլսի երաժշտական կյանքում, որ անգամ հրավերներ էր ստանում եվրոպական ներկայացումների ժամանակ եվրոպացի երաժիշտներից կազմված նվագախմբերը ղեկավարելու համար: Փափազյանի գործունեության շնորհիվ զգալիորեն բարձրանում է երաժշտության դերն օսմանյան և հատկապես արևմտահայ հասարակության մեջ:
Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
11.06.2010
![](news-img/france-del-news.jpg)
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Պատգամավորների պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:
Իտալիայի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց
05.06.2010
![](news-img/italy-05.06.10.jpg)
Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Միլանի նահանգային խորհրդի պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Բրունո Դապեյը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: Պարոն Դապեյը Հիշողության պուրակում եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
21.05.2010
![](news-img/hos-1.jpg)
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Խորխե Տայանան գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առաջ»: Հիշողության պուրակում Խորխե Տայանան եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցում
19.05.2010
![](news-img/hol-01.jpg)
Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում հունական համայնքը՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Կարինթիոսի գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ: Այնուհետև դեսպան Իոանիս Կարինթիոսը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
1916-1923 թթ. Պոնտոսում բնակվող 700 հազ. հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճիրին զոհ է գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան և այլ երկրներ:
Օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովի գլխավորած պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ
19.05.2010
![](news-img/homo-01.jpg)
Օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև տիեզերագնացներ Վիկտոր Գոռբատկոն, Վլադիմիր Լյախովը այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ալեքսեյ Լեոնովը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ոչ մի գազան չի կարող հորինել ավելի սարսափելի հանցագործություն, քան թուրքական կառավարության` հնագույն ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը: Դա սկիզբն էր երկրագնդի տարբեր վայրերում իրագործված, միմյանց հաջորդած հանցագործությունների: Քանի դեռ ողջ է մարդկությունը, դա պետք է դատապարտվի բոլոր երկրներում` անկախ ղեկավար անձանցից և պետք է տրվի իրավական գնահատական` որպես մարդկության դեմ իրագործված սարսափելի հանցագործություն»: Հյուրերը հիշողության պուրակում եղևնի տնկեցին` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
18.05.2010
![](news-img/sro.jpg)
Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Յան Ֆիշերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա թանգարանում և նրանով, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին: Մենք երբեք չպետք է մոռանանք դա»: Հիշողության պուրակում Յան Ֆիշերը եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Ալեքս Հինթոնի և Սարգիս Շահինյանի հանրային դասախությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
15.05.2010
![](news-img/hok.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հանրային դասախոսություն Ալեքս Հինթոնի և Սարգիս Շահինյանի մասնակցությամբ: Սարգիս Շահինյանը` Շվեյցարիա-Հայաստան միության նախագահը, ով Շվեյցարիայում 2004 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա ժխտումը քրեորեն պատժելի դարձնելու նախաձեռնության հեղինակներից է, իր խոսքում անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ հնարավոր զարգացումներին:
Երկրորդ բանախոսը` Նյուարքի Ռութգերսի համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն, Մարդաբանության ու Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահ Ալեքս Հինթոնն իր զեկույցում անդրադարձավ ցեղասպանություն իրականացնողների շարժառիթներին:
«Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիան» և «Suisse Armenie» ընկերակցությունը ստացան ՀՀ նախագահի մրցանակ
13.05.2010
![](news-img/ser.jpeg)
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Պողոսյան» հիմնադրամի կողմից հովանավորվող Հանրապետության Նախագահի 2009թ. մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը:
Նախագահի հրամանագրով 2009 թվականի Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար մրցանակ է շնորհվել «Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիային» (նախագահ Վիլյամ Շաբաս, Իռլանդիա) և Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար «Suisse Armènie» ընկերակցությանը (նախագահ Սարգիս Շահինյան, Շվեյցարիա):
Ատամնաբույժների միջազգային ընկերության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
01.05.2010
![](news-img/hov.jpg)
Աշխարհի շուրջ 100 երկրներից Հայաստան եկած Ատամնաբույժների միջազգային ընկերության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում` ծանոթանալով ցուցադրությանը: Հյուրերը գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24.04.2010
![](news-img/sard-01.jpg)
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները, առաջին այցելուների շարքերում էին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը կատարեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 15-ամյակը
23.04.2010
![](news-img/ani-01s.jpg)
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 15-ամյակը: 1995թ. ապրիլին բացվեց թանգարանի մշտական ցուցադրությունը: Թանգարանի տասնհինգամյա գործունեությունն ուղղվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստում է ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին: Այս տարիների ընթացքում թանգարանը շարունակում է իր առաքելությունը, այն է` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների գիտական հետազոտություն ու թանգարանային մշտական և ժամանակավոր ցուցադրությունների միջոցով ցեղասպանության պատմության ներկայացումը հայ և օտար հանրությանը:
Սարգիս Թորոսյան. Դարդանելի հայ հերոսը
23.04.2010
![](news-img/mama-01.jpg)
Կապիտան Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891թ. Էվերեկ քաղաքում, (հայաշատ բնակավայր Անգորայի նահանգի Կեսարիա գավառում) ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը: Սարգիսը զինվոր դառնալու մեծ ցանկություն ուներ: Սակայն Օսմանյան կայսրությունում մինչև 1908թ. սահմանադրությունը քրիստոնյաների համար զինվորական գործը խստիվ արգելված էր: Դպրոցն ավարտելուց հետո Սարգիս Թորոսյանն ընդունվում է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը, որտեղ ընկերանում է Մուհարրեմ անունով արաբ մի ուսանողի հետ, ով օսմանյան բանակի փաշայի որդի էր: Սարգիսի և Մուհարրեմի ընկերությունը շուտով վերաճում է բարեկամության, որի արդյունքում վերջինիս հայրը` ազդեցիկ փաշան, կազմակերպում է երկու տղաների ընդունելությունը ռազմական քոլեջ: Փաշայի պալատ մի քանի այցերից հետո` Սարգսի և Մուհարրեմի քրոջ` Ջամիլեի միջև սիրավեպ է սկսվում:
Ավարտելով քոլեջը` 1914թ. Սարգիսն ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և երեք ամսով գործուղվում Գերմանիա: Թուրքիայի` պատերազմի մեջ մտնելուց առաջ Սարգիսը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը, իսկ Մուհարրեմը` Դարդանելի պաշտպանական ամրությունների հրամանատար, գեներալ Ջևադ փաշայի քարտուղար:
ՀՑԹԻ-ը հայտնաբերել է Հայոց ցեղասպանությանն առնչվող անհայտ նոր լուսանկարներ
23.04.2010
![](news-img/mani-01.jpg)
Բոլորովին վերջերս ՀՑԹԻ հավաքչական աշխատանքները պսակվեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող նոր լուսանկարների հայտնաբերմամբ: Դրանցից մեկը գտնվեց Հայաստանի ազգային արխիվում պահվող ձեռագիր հուշագրության մեջ: Այն պատկերում է Ռաս ուլ-Այնի հայ տարագիրների համակենտրոնացման ճամբարը Սիրիական անապատում: Այն թվագրվում է 1915 կամ 1916 թթ. և դատելով լուսանկարի բովանդակությունից, թերևս, արվել է գաղտնի կերպով և անձը, ով արել է այդ լուսանկարը, չի ցանկացել բացահայտել լուսանկարելու իր գործողությունը: Լուսանկարում պարզորոշ կերպով երևում են Ռաս ուլ-Այնի ճամբարում հաստատված հայ տարագիրների վրաններն ու ինչքը: Լուսանկարի ներքևի հատվածում առկա է հետևյալ մակագրությունը. «Հայ տարագիրներու կարաւան մը Ռաս-իւլ-Այնի մօտ»:
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում տնկվեց 95 ծառ
22.04.2010
![](news-img/manok-01.jpg)
1915 թ. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվեց ծառատունկ ՀՑԹԻ Հիշողության պուրակում: Արևմտյան Հայաստանից բերված 95 տնկիները խորհրդանշական շունչ հաղորդեցին պուրակին:
Նրանք, ովքեր մասնակցեցին ծառատունկին, ծառերի վրա ամրացրեցին ժապավեններ “Ես հիշում եմ” գրությամբ: Ծառատունկին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին
22.04.2010
![](news-img/media-01.jpg)
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրության մեջ ներառնված են 19-21-րդ դդ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականների բնօրինակները, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու Հայկական հարցին:
Ցուցարության կազմակերպմանն աջակցել է կիպրահայ բարերար Տիգրան Քալայջյանը, ում հատկացված միջոցներով թանգարանի գիտական ֆոնդերում ստեղծվել է Պետրոս և Արամ Քալայջյանների անվանական հավաքածու: Ցուցադրության մեջ ներառնվել են նաև Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանի տրամադրված նյութերը:
Միջազգային գիտաժողով մշակութային ցեղասպանություն թեմայով
21.04.2010
![](news-img/95-01.jpg)
2010 թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ մշակութային ցեղասպանություն թեմայով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին հնչեցված զեկույցները ներկայացրեցին օսմանյան և հանրապետական վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում հայկական մշակութային ժառանգության դեմ իրագործված մշակութային ցեղասպանության տարբեր դրսևորումներ, ինչպես նաև փորձեցին հստակ իրավա-քաղաքական գնահատական տալ երևույթին:
ՀՑԹԻ կայքէջում գրանցվել է 300.000 այցելու
19.04.2010
![](news-img/verj-01.jpg)
2008թ.-ին հիմնվելուց հետո, 2010թ.-ի ապրիլի 19-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի կայքէջ է այցելել 300.000-րդ այցելուն, որը, խորհրդանշական պատահականությամբ, ազգությամբ թուրք է: Կարճ ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքէջը դարձել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տարբեր վիզուալ և տեքստային նյութերը շրջանառության մեջ դնելու և դրանց ուսումնասիրության ամենակարևոր տեղեկատվական աղբյուրներից մեկը: Ամենաշատ հաճախումները գրանցվում են ԱՄՆ-ից և Թուրքիայից:
ՀՑԹԻ կայքէջի հիմնական առաքելությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նորահայտ տեղեկատվության տարածումն է: 2008 աշնանը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացված մրցույթում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջն արժանացավ մրցույթի գլխավոր մրցանակին, ինչպես նաև` անվանակարգային «էլ. գիտություն» անվանակարգում գլխավոր մրցանակին: Ապագայում ՀՑԹԻ-ն ծրագրում է ընդլայնել իր էլեկտրոնային տեղեկատվական ընդգրկումները` ավելացնելով նոր էջեր, հարստացնելով բովանդակությունը, մասնավորապես, շեշտադրելով ցեղասպանության ուսուցման նախագծի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Արևմտահայ մանկապարտեզներ
18.04.2010
![](news-img/manuk-01.jpg)
19-րդ դարում` հատկապես Ազգային սահմանադրության հաստատումով (1863թ.), արևմտահայերը ձեռնամուխ եղան իրենց ազգային ներքին կյանքի կանոնակարգմանն ու զարգացմանը` չնայած գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներին ու արգելքներին: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում հայկական կրթամշակութային հաստատությունների, այդ թվում և մանկապարտեզների կառուցման թույլտվությունը (արտոնագիր) ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:
Օսմանյան կայսրությունում առաջին հայկական մանկապարտեզը հիմնադրվել է 1888-1889թթ.` Գատը-Գյուղում (թաղամաս Կ.Պոլսում), Արևելյան Հայաստանից կայսրություն ժամանած մանկավարժուհի Գայանե Մադաքյանի նախաձեռնությամբ: Շուտով վերջինիս համառ ջանքերի շնորհիվ նմանօրինակ բազմաթիվ հաստատություններ հիմնադրվեցին ինչպես Կ.Պոլսի այլ վայրերում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք գավառներում:
ՀՑԹԻ-ը ձեռք է բերել Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի բացառիկ փաստաթղթեր
17.04.2010
![](news-img/nor-01.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց» կազմակերպության մարդասիրական գործունեությանն առնչվող նորահայտ բացառիկ նյութեր:
1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որում անհրաժեշտ էր համարում ստեղծել հատուկ կոմիտե` դրամահավաք կազմակերպելու և կոտորածներից փրկված հայերին աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար:
1915թ. հոկտեմբերի 1-ից կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպումն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Մինչ այդ Մերձավոր Արևելքում գործող երկու նմանատիպ կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձևավորեցին «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց» հանձնախումբը (American Committee for Armenian and Syrian Relief), որը 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ վերանվանվում է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» (Near East Relief):
Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումների շարքը
16.04.2010
![](news-img/logo-01s.jpg)
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ 2010թ. ապրիլի 20-ին Երևանում կազմակերպում է մշակութային ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որի նպատակն է հստակ գնահատականներ տալ Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր օրերում շարունակվող հայկական մշակութային ժառանգության համատարած ոչնչացման քաղաքականությանը, ինչպես նաև` անդրադառնալ դրա գաղափարական, քաղաքական ու մշակութաբանական հիմնավորումներին և հետևանքներին:
Գիտաժողովին մասնակցելու են մշակութային ցեղասպանության գծով մասնագետ-պատմաբաններ Հայաստանի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից և Հոլանդիայից:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դասախոսությունները ԱՄՆ Արևելյան ափին
15.04.2010
![](news-img/demo-01.jpg)
Ապրիլի 2-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված արարողությունների շրջանակում ՀՑԹԻ ներկայիս աշխատանքների վերաբերյալ հրապարակային դասախոսություններով շրջագայել է ԱՄՆ Արևելյան ափով:
Ի մասնավորի` Բոստոնի Սբ. Ջեյմս եկեղեցու տղամարդկանց ակումբի ավելի քան 100 անդամներ ունկնդրել են Հայկ Դեմոյանի դասախոսությունը, ՀՑԹԻ կողմից վերջերս հրատարակված գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել Ուոթերթաունի Հայկական գրադարան-թանգարանում, մեկ այլ դասախոսություն` ՀՑԹԻ գործունեության վերաբերյալ ներկայացվել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի «Զեթ պատկերասրահում», որին մասնակցել են տեղի հայ համայնքի անդամները: 2010թ. ապրիլի 8-ից 10-ը ՀՑԹԻ տնօրենը մասնակցել է նաև «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի վիճակը. պատմագրությունը, աղբյուրները և հեռանկարային ուղղությունները» խորագրով աշխատանքային հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Ուորքեսթեր քաղաքի Քլարկ համալսարանի Սթրեսլերի անվան Հոլոքոստի և ցեղասպանական ուսումնասիրությունների կենտրոնում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
08.04.2010
![](news-img/Franko-01.JPG)
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ա. Դիուֆին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Պետք է ապրել ճանաչելով անցյալը և ներկա այս իրավիճակում պետք է կարողանալ դիմադրել մարդկության դեմ կատարվող հանցագործություններին»: Ա. Դիուֆին Հիշողության պուրակում եղևնի տնկեց:
Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Լյուբլյանայի «Չանկարև դոմ» մշակութային կենտրոնում
01.04.2010
![](news-img/Slovenia-01.JPG)
Մարտի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հանրային դասախոսությամբ հանդես եկավ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Չանկարև դոմ» մշակութային կենտրոնում:
Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությանը ներկա էին ավելի քան 100 տեղացիներ և Լյուբլյանայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Այս դասախոսությունը, որը կազմակերպվել էր Սլովենիայում հայկական մշակույթի օրերի շրջանակում, ուղեկցվեց Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարների ցուցադրությամբ:
Ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը
30.03.2010
![](news-img/kazm-01s.jpg)
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ:
Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար
24.03.2010
![](news-img/Kanach-03.jpg)
Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից և ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է և Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը այցելեց Ծիծեռնակաբերդ
17.03.2010
![](news-img/Koto-01.jpg)
Այսօր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի գլխավորած պատվիրակությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և հոգեհանգստի պատարագ մատուցեցեին: Այնուհետև պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Հավերժ հիշատակ սպանված անմեղ հայ եղբայրներին ու քույրերին: Թող Աստված պահպանի հայոց հողն ու ժողովրդին, և զերծ պահի ցանկացած ժողովորդի այն տառապանքներից, որոնք ներկայացված են վշտագին հիշողության այս վայրում»: Համայն Ռուսիո պատրիարքը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:
Լեհաստանի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ
12.03.2010
![](news-img/Kazo-01.jpg)
Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Դոնալդ Տուսկը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև: Լեհաստանը նախորդ դարում կորցրել է միլիոնավոր քաղաքացիներ և առավել խորն է հասկանում հայ ժողովրդի վիշտը»: Լեհաստանի վարչապետը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
05.03.2010
![](news-img/Kos-01.jpg)
Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև ռեժիսորը Հիշողության պուրակում եղևնի տնկեց և այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում: Նրա խոսքերով «մենք դարձել ենք նույն ոճրագործության զոհերը»: Կուստուրիցան նաև հետաքրքրվեց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմով, որը կրում է «Հոշոտված Հայաստան» խորագիրը և այսօր ցուցադրվում է Հայոց ցեղասպանության թանգարանում:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի այցը Ծիծեռնակաբերդ
04.03.2010
![](news-img/Chex-01.jpg)
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Չեխիայի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վոյցեկ Ֆիլիպը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի այցը Ծիծեռնակաբերդ
04.03.2010
![](news-img/Filo-01.jpg)
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վիլֆրիդ Մարթենսը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Ջեֆրի Ռոբերտսոնի զեկույցի հայերեն էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-քննարկումը
03.03.2010
![](news-img/Jefri.jpg)
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ անգլիացի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի «Արդյո՞ք եղել է Հայկական եղեռն» զեկույցի հայերեն էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-քննարկումը:
2007թ. Լոնդոնի հայկական համայնքի անդամները դիմեցին հայտնի իրավաբան, թագուհու խորհրդական, ցեղասպանությունների միջազգային իրավական հիմնահարցերի մասնագետ Ջ. Ռոբերտսոնին, ով 2009թ. նոյեմբերի 3-ին ներկայացրեց իր տեսակետը առանձին զեկույցի տեսքով: Հետազոտելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և բրիտանական համագործակցության կառավարության փաստաթղթերը, հայտնի իրավաբանը բացահայտում է, որ բրիտանական նախարարները, պառլամենտը և ժողովուրդը երկար ժամանակ մոլորեցվել են և արձանագրում է, որ 1915թ. հայերի նկատմամբ թուրքական քաղաքականությունը համապատասխանում է ցեղասպանության որակմանը:
Նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին`
ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից
25.12.2009
![](news-img/girq-01s.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով, որոնք գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:
2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար:
Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի հոլոքոստի մասին
11.12.2009
![](news-img/young-turks01s.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակեց Ֆերրիման Դակետի` «Երիտթուրքերը և ճշմարտությունը Փոքր Ասիայում` Ադանայում, 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած հոլոքոստի մասին» աշխատությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1913 թվականին: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, որը կարծես ազդարարում էր Օսմանյան թուրքերրի կողմից կազմակերպվելիք ցեղասպանությունը: Այս գիրքը մանրամասն նկարագրությունն է արյունոտ ջարդերի` կազմակերպված թուրքական իշխանությունների կողմից` Ադանա նահանգի թուրք բնակչության ակտիվ մասնակցությամբ:
Այդ արյունալի իրադարձությունները և բռնությունները ստացան հոլոքոստ (Ողջակիզում) անվանումը, քանի որ բազմաթիվ զոհեր ողջ-ողջ այրվել են: Ադանա քաղաքը և շրջակա հայկական քաղաքներն ու գյուղերը նույնպես հրի են մատնվել:
Ֆ. Դակետը գրքի ամենասկզբում գրում է.
Լատվիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց
10.12.2009
![](news-img/latvia-news.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջ՝ Լիլիտա Զատլերի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետև նախագահ Վալդիս Զատլերսը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան ցուցադրությանը: Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մարդկության հիշողությունը անհնար է ոչնչացնել, այն ապրում է հավերժ և փոխանցվում սերնդեսերունդ»: Լատվիայի նախագահը եղևնի տնկեց`ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
|