ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
20.12.2011
Թուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված ցեղասպանության զոհ դարձան նաև տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Նրանք, ովքեր կարողացան կենդանի մնալ, դարձան ծնողական գուրգուրանքից զրկված որբեր, որոնց մի մասը, կտրվելով իր միջավայրից, կորցրեց հայի ինքնությունը: Բռնի թրքացման ու իսլամացման նպատակին ծառայեցին նաև հատուկ այդ նպատակով թուրքական կառավարության կողմից ստեղծված որբանոցները:
Ցեղասպանությունից հետո հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ և անհատ բարերարներ տարաբնույթ նախաձեռնություններով փորձեցին փրկել հայության բեկորները: Սկիզբ առավ մարդկության հումանիտար պատմության մեջ աննախադեպ մի փրկարար առաքելություն, որի նպատակն էր փրկել ու փրկագնել բռնի թրքացված և իսլամացված հազարավոր հայ երեխաների ու կանանց: Այդ առաքելության առաջին դիրքերում էր «Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպությունը», որը ստեղծվել էր դեռևս 1915թ.:
Ստորև ներկայացվող թվով 17 լուսանկարները վերջերս ՀՑԹԻ ջանքերով հայտաբերվեցին երևանաբնակ ընտանիքներից մեկում: Այն ներկայացնում է Մերձավորարևելյան նպաստամատույցի որբախնամ գործունեությունը Ալեքսանդրապոլում, (ներկայիս` Գյումրի), Պաղեստինում և Լիբանանում:
Այս լուսանկարները, հիրավի, իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային հումանիտար պատմության տարեգրության մեջ:
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
22.12.2011
Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտ ամսին դեռ պետք է քննարկվի Վերին պալատի` Սենատի հավանությանը:
Օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է: Ֆրանսիացի պատգամավորները նշեցին, որ դա արվեց հանուն Մեծ եղեռնի զոհերի: Մարդու իրավունքների երկիրը չհանդուրժեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Ֆրանսիացի պատգամավորներն արձանագրեցին, որ ժխտելով մասնակցում են կոլեկտիվ բնաջնջմանը:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է դեռևս 2001թ.:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
09.12.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` տիկնոջ Վաաֆա Սուլեյմանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Լիբանանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիբանանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Միշել Սուլեյմանը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Նա, ով կանգնում է այս կոթողի առջև, տեսնում է պայքարի և զոհողության փառավոր պատմություն: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Լիբանանյան պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Միշել Սուլեյմանը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Լիբանանի խորհրդարանը Ճանաչեց և դատապարտեց հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:
ՀՑԹԻ կայքէջը հաղթող ճանաչվեց համահայկական հեղինակավոր մրցույթում
06.12.2011
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջը հաղթող ճանաչվեց «ArmNet Awards 2011» համահայկական վեբ-մրցույթում: Համաձայն մրցանակաբաշխության պայմանների, մրցույթին մասնակցել են այն կայքերը, որոնք ստեղծվել են 2009-2011 թթ. ընթացքում, կամ վերոհիշյալ ժամանակահատվածում ենթարկվել են նկատելի փոփոխության (դիզայնի, բովանդակության, կիրառվող տեխնոլոգիայի): Մրցույթին ներկայացված կայքէջերը նախատեսված են եղել հայկական (Հայաստան կամ սփյուռք) շուկայի համար, կամ ներկայացրել են Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները կամ ամբողջովին պատրաստված են Հայաստանում գրանցված ընկերության կողմից: Մրցույթին ներկայացվել են շուրջ 650 կայքէջ:
ՀՑԹԻ կայքէջը հաղթող ճանաչվեց մրցանակային ութ անվանակարգերից «Լավագույն բովանդակություն» անվանակարգում` օրիգինալ, հետաքրքիր և գրագետ բովանդակության համար:
Հիշեցնենք, որ սա ՀՑԹԻ կայքէջի երկրորդ համանման հաջողությունն է: 2008 թ. ՀՑԹԻ կայքէջը էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի, ինչպես նաև հաղթող էր ճանաչվել էլ-գիտություն անվանակարգում: Մանրամասն տե´ս` http://genocide-museum.am/arm/17.01.2009.php կայքէջում:
100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
06.12.2011
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում են 100 համերգից բաղկացած համերգաշար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համերգներից առաջինը կայացել է նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Յունիսեֆ» մանկական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
100 համերգի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն հայ, այլ նաև այլազգի հայտնի կատարողներ: Համերգները կայանալու են ինչպես Հայաստանում, Արցախում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներում, լինելու են անվճար ու հասանելի բոլորին:
Հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Գերմանիայում։
«Տեսնեմ Անին…» ցուցահանդեսը` Երևանի պատմության թանգարանում
30.11.2011
Նոյեմբերի 29-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց «Տեսնեմ Անին …» ցուցահանդես` նվիրված Անին Բագրատունյաց մայրաքաղաք հռչակելու 1050-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսում ներկայացված են Անի պատմական մայրաքաղաքի պատմությանը վերաբերող ցուցանմուշներ` փաստաթղթեր, լուսանկարներ, կտավներ, գրքեր, բացիկներ ու քարտեզներ: Ցուցանմուշները բերվել են Ազգային պատկերասրահից, Ազգային արխիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից և Երևան քաղաքի պատմության թանգարանից:
Ցուցադրության բացման խոսքով հանդես եկան Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Կլարա Բարտոն 190
Մարտադաշտի Հրեշտակի Հայկական Առաքելությունը
18.11.2011
ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894 -96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:
Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:
Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին:
1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ.Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար:
Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս:
«Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
11.11.2011
«Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Աշխարհահռչակ «Էփլ»-ի համահիմնադիրը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Սթիվ Վոզնյակը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Մայրաքաղաքում բացվել է Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված հուշարձան
10.11.2011
Հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ մեծ հայասերի հուշարձանի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրևը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Հուշարձանի բացումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Իմ պապիկին շատ չեմ հիշում, որովհետև երեխա էի, երբ նա մահացավ, սակայն նրա գրքերի միջոցով ես շատ բան իմացա Հայաստանի, ինչպես նաև հայ ազգի հանդեպ իմ պապի սիրո մասին»,- նշել է Գրեվը: Նա նաև շնորհակալություն է հայտնել, որ հայերը իր ընտանիքի հիշողությունն այդքան վառ են պահում:
Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին
09.11.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Նորվեգական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ նախարար Յոնաս Գահր Շտյորեն տնկեց արծաթափայլ եղևնի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենին, Նորվեգիայի Թագավորական ընտանիքին և Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհուն` Մարիտ Գրեվին, հանձնեց ՀՑԹԻ կողմից վերջերս թողարկած «Ֆրիտյոֆ Նանսեն - 150» ոսկե մեդալներ:
ՀՑԹԻ արժանացավ Ոսկե մեդալի ՀՀ անկախության քսանամյակի առիթով կազմակերպված ֆիլատելիստական ցուցահանդեսում
09.11.2011
Հայաստանի Հանրապետության 20–ամյա հոբելյանի և Երևանի տոնի կապակցությամբ Հայաստանի ֆիլատելիստների միության նախաձեռնութամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հանդես եկավ «Եղեռն և մարդասիրություն» խորագրով առանձին ֆիլատելիստական ցուցադրությամբ: Ցուցադրության մեջ զետեղված էին բացիկներ, հազվագյուտ դրոշմանիշեր, ծրարներ, հանգանակության միջոցներ, ՀՑԹԻ կողմից թողարկված բացիկներ և այլ նմուշներ: Ցուցադրությունը պատրաստվել էր ՀՑԹԻ գիտաշխատողներ Տաթևիկ Ղալթախչյանի և Գոհար Խանումյանի ջանքերով:
Ժյուրիի որոշմամբ ՀՑԹԻ ցուցադրությունն արժանացավ Ոսկե մեդալի:
Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
27.10.2011
Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Կանադական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Մոնրեալի քաղաքապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեն ջրեց նախորդ այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Փարիզի քաղաքապետ. «Կոչ եմ անում արգելել ցեղասպանության ժխտողականությունը»
25.10.2011
Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում` արգելել ցեղասպանության ժխտողականությունը»:
Փարիզից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ քաղաքապետ Բերթրան Դելանոեն տնկեց արծաթափայլ եղևնի:
ԱՊՀ ՆԳ նախարարները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին
15.10.2011
2011 թ. հոկտեմբերի 14-ին Երևան ժամանած ԱՊՀ ներքին գործերի նախարարները ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ներքին գործերի նախարարները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեցին թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Այնուհետև ԱՊՀ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը ջրեց նախորդ ացելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
13.10.2011
Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը, որն օրերս ստացել է Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամի կոչում, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Ռուս Նոբելյան մրցանակիրն իր կնոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, ապա գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ժորես Ալֆյորովը Նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:
Ֆրիտյոֆ Նանսեն – 150
11.10.2011
Նորվեգացի բևեռախույզ-գիտնական, քաղաքական գործիչ, մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը, որը հայտնի է նաև իր հայանպաստ գործունեությամբ, ծնվել է 1861թ. հոկտեմբերի 10-ին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆ. Նանսենն ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի աշխատանքներին: 1920-22թթ. նա հանդիսացել է ռազմագերիների հայրենադարձման գործերով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, իսկ 1921թ. նշանակվել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար` կազմակերպելով ռազմագերիների փոխանակումը և փախստականների վերադարձը:
Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկով Ազգերի լիգան վավերացրեց «Նանսենյան անձնագրերը», որոնցով քաղաքացիություն չունեցող փախստականներն իրավունք ստացան մուտք գործել տարբեր երկրներ: Դրանց շնորհիվ շուրջ 320 հազար հայ ազատ տեղաշարժի իրավունք ձեռք բերեցին:
1924 թ. Ազգերի լիգայի հանձնարարությամբ Ֆրիտյոֆ Նանսենը սկսում է զբաղվել հայ փախստականների հայրենադարձության հարցի ուսումնասիրությամբ: 1925թ. հունիսին Ֆ. Նանսենի ղեկավարած հանձնաժողովն այցելում է Խորհրդային Հայաստան, որի արդյունքում նրա անմիջական ջանքերով կազմակերպվում է շուրջ 7.000 հայ գաղթականների հայրենադարձությունը:
Նանսենը մահացել է 1930 թվականին մայիսի 13-ին Նորվեգիայում։
Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է անվանական բացիկ, ինչպես նաև «Ֆրիտյոֆ Նանսեն - 150» մեդալ:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
06.10.2011
Երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի և ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայկական և ֆրանսիական պատվիրակությունները` երկու նախագահների գլխավորությամբ, այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրերին ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը, որը բարձրաստիճան հյուրի այցի կապակցությամբ համալրվել է նոր նյութերով: Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում»:
Այնուհետև Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սարկոզին արծաթափայլ եղևնի տնկեց:
Ֆրանսիան 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որ առանձին օրենքով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Լիբանանի խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
03.10.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին հոկտեմբերի 3-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Լիբանանի խորհրդարանի պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ն. Բըրրին նաև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցուցադրվող նյութերին, ապա գրառում թողեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որում մասնավորապես գրված է. «Ցավ եմ ապրում հայ ժողովրդի ողբերգության համար: Այս զոհերը իրենց հասակով արմատ են գցել հայոց հողի մեջ: Եվ այդ արմատների վրա էլ դեռևս կանգուն է Հայաստանը»:
Ն. Բըրրին եղևնի տնկեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշամահալիրի հարևանությամբ գտնվող Հիշողության պուրակում:
Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային Գիտաժողով Կոպենհագենում
29.09.2011
2011 սեպտեմբերի 26-27-ին Կոպենհագենում «Օգնություն և Ցեղասպանություն. Սկանդինավյան նպաստամատույց աշխատանք Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնության շրջանում» խորագրով Միջազգային գիտաժողով է տեղի ունեցել, որը կազմակերպել էր Միջազգային հետազոտությունների դանիական ինստիտուտը (ՄՀԴԻ):
Այդ գիտաժողովի նպատակը Օսմանյան Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների շրջանում Առաջին աշխարհամարտից առաջ, ընթացքում և հետո սկանդինավցի քարոզիչների իրականացրած նպաստամատույց աշխատանքի ներկայացումն էր: Բացի այդ` քննարկվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանական քաղաքականությունների համատեքստային հասկացությունը: Գիտաժողովի մի առանձին նիստ նվիրած էր Հայոց ցեղասպանությանը:
Գիտաժողովին ներկայացրած զեկույցները վերաբերում էին Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Հայաստանում կատարված վերջին հետազոտություններին, Օսմանյան կայսրությունում իրականացված նպաստամատույց աշխատանքներին: Այն նպատակ ուներ ավելի խորը պատկերացում տալ նպաստամատույց աշխատանքի, նրա պատմական հետնախորքի ու գործառույթների, ինչպես նաև Ցեղասպանությանըª Սկանդինավյան երկրների հակազդեցություններին և ընդհանրապես պետության արտաքին քաղաքական դիրքորոշմանը:
Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանության պատմության համատեքստայնացումը: Սկանդինավյան արձագանքներ և հիշողություններ» գիտական զեկուցումով:
Յակոբ Կյունցլեր -140
24.09.2011
Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական արևելյան առաքելություն» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899թ. Կյունցլերը ևս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը: Իր մեղմ բնավորության և աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվում է լավ կապեր հաստատել Ուրֆայի բազմազգ բնակչության հետ:
Յ. Կյունցլերի համար հատկապես լարված էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Այդ ժամանակահատվածում եղել են պահեր, երբ նա միակն էր, ով կարող էր Ուրֆայում և նրա շրջակայքում բժշկական օգնություն ցուցաբերել:
1914-1918թթ. Յակոբը և հատկապես նրա կին Էլիզաբեթը մեծ թվով հայերի են փրկել վերահաս մահից:
Պատերազմից հետո Կյունցլերն ընտանիքով մեկնում է Շվեյցարիա: Սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է Ուրֆա` շարունակելու կիսատ թողած գործը: Շուտով Կյունցլերը սկսում է համագործակցել «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի» (ՄԱՆ) հետ:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
23.09.2011
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ի հրավերով Հայաստան ժամանած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը` Օլավ Տվեյտի գլխավորությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: ԵՀԽ գլխավոր քարտուղարը Օլավ Տվեյտին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում: Այնուհետև պատվիրակության անդամներն շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ ԵՀԽ գլխավոր քարտուղարը Օլավ Տվեյտին տնկեց իր անվանական արծաթափայլ եղևնին:
Դեսպանաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
01.09.2011
Oգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Խորհրդակցության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքը իր աշխատանքները մեկնարկել է օգոստոսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում:
Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
17.08.2011
Օգոստոսի 13-ին աշխարհի 125 քաղաքների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկված Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Համահայկական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հազարավոր հայ մարզիկներ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:
Լեհաստանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
28.07.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լեհական պատվիրակությունը` նախագահ Բ. Կոմորովսկու գլխավորությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Բ. Կոմորովսկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերի հիշատակին: Լեհաստանը նույնպես ունեցել է դրամատիկ պատմություն: Խորը ցավակցությամբ խոնարհվում եմ հայ ժողովրդին ողբերգության առաջ»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Այցի վերջում նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
15.07.2011
2011թ. հուլիսի 13-ին «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահում տեղի ունեցավ «Ազդակ»-ի խմբագրության կողմից կազմակերպված մամլո 58-րդ լսարանը, որի թեման էր` «Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համահայկական ռազմավարությունն ու հայեցակարգային մոտեցումները»: Զեկուցմամբ հանդես եկավ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, ով իր ելույթում մանրամասն ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքները, մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը առիթ է ամբողջ աշխարհին ցույց տալու մեր համախմբվածությունն ու ներուժը: Իր ելույթում Հայկ Դեմոյանը կարևորել է Հայոց ցեղասպանության դասվանդման խնդիրը` խոսելով գոյություն ունեցող տարբեր մոտեցումների և թե´սփյուռքի, թե´ Հայաստանի համար համընդհանուր, խորքային դասընթացների կազմակերպման անհրաժեշտության մասին: Հայկ Դեմոյանը նշել է նաև, որ գիտական սերնդափոխության խնդիր կա, ուստի պետք է աշխատանքներ տարվեն նոր ցեղասպանագետներ պատրաստելու ուղղությամբ: Իր ելույթում Հայկ Դեմոյանը կարևորելով Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի բացառիկ նշանակությունը` խոսել է նաև վերջինիս կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների և տարվող աշխատանքների մասին:
Վատիկանի գաղտնի արխիվները Հայոց ցեղասպանության մասին
Թուրք զինվորի վկայությունը. «Մտանք հայկական գյուղերն և առանց տարիք ու սեռ հաշվի առնելու բոլորին կոտորեցինք»
13.07.2011
Օրերս Վատիկանի գաղտնի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին տեղեկացրել է, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։ 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են «Lux in Arcana» ցուցահանդեսում։
Մոնսենյոր Սերջիո Պագանին նշել է նաև, որ հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր` Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին։
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»,– ասել է Պագանին։
Պաշտոնական հայտարարությունից հետո Վատիկանի գաղտնի արխիվների պատասխանատուն հարցազրույց է տվել թուրքական « Vatan» օրաթերթի, որում մասնավորապես նշել է, որ 1896թ. Հռոմի Պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել և դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը։ Պագանին շեշտել է, որ Վատիկանի գաղտնի արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը կհրապարակվեն մեկ հատորանոց առանձին գրքով և այդ գրքից որոշ օրինակներ է մեջբերել, ինչպես օրինակ.
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
11.07.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ուկրաինայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո պարոն Լիտվինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Վլադիմիր Լիտվինը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Նոր համալրումներ ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի մեջ
22.06.2011
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունենացավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակված Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում ՀՑԹՒ հավաքածուն հարստացել է նորանոր արժեքավոր թանգարանային միավորներով:
Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ վերջին վեց ամիսների ընթացքում ձեռք են բերվել եզակի թանգարանային միավորներ`
Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին Հայոց ցեղասպանության թանգարանում
14.06.2011
Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Շվեդիայի Թագավորության պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ հանձնեց Իսրայել Չարնիին և Ռայմոնդ Գևորգյանին
31.05.2011
Մայիսի 30-ին, ՀՀ նախագահի նստավայրում հանձնվեցին Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակները: Գիտության, կերպարվեստի, գրականության, արվեստի բնագավառի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակներն անձամբ հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս. Սարգսյանը Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակը Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար մրցանակ հանձնեց Երուսաղեմի Հոլոքոսթի և Ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցության նախագահ Իսրայել Չարնիին և Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության մեջ մեծ ավանդ ունեցող Ռայմոնդ Գևորգյանին:
Առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը
31.05.2011
Մայիսի 30-ին Արմենիա–Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Արա Պապյանի հեղինակած «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճռի ամբողջական զեկույցը» անդրանիկ հրատարակության շնորհանդեսը։
Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը երբևէ ամբողջությամբ չի տպագրվել: Տասնամյակներ առաջ տպագրվել է միայն վճռի 7-րդ գլուխը` 10 մեքենագիր էջ: Ներկա հրատարակությունն ընդգրկում է բուն վճիռն ամբողջությամբ` 86 էջ, առդիր հավելվածնները` 159 էջ, ինչպես նաև բոլոր համապատասան քարտեզները` ընդամենը 25 քարտեզ: Հրատարակությունն ունի համառոտ նախաբան` 12 էջ, և հանգամանալից ցրվածաթվային ցանկեր` 58 էջ, անձնանունների ցանկ, աշխարհագրական անունների ցանկ, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ցանկ և առարկայական ցանկ:
Անուրանալիորեն մեծ է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի դերը նաև հայ ժողովրդի կյանքում: Դեռևս 1916թ. հոկտեմբերին նա հայանպաստ դրամահավաքի կոչով դիմեց Միացյալ Նահանգների ազգաբնակչությանը և երկու հատուկ օր հատկացրեց դրա համար: Նրա անմիջական ներգրավման շնորհիվ հայանպաստ դրամահավաքները լայն տարածում գտան Միացյալ Նահանգներում և մի քանի տարվա ընթացքում հավաքվեց աննախադեպ գումար, ավելի քան 130 մլն. դոլար` ներկա համարժեքով գրեթե երկու միլիարդ: Վուդրո Վիլսոնի աջակցությամբ Մերձավորարևելյան նպաստամատույցը (Near East Relief) ողջ Միջին արևելքում հիմնեց մի քանի տասնյակ որբանոցներ, որտեղ մինչև 1920-ական թվականների վերջը հոգատար խնամքի տակ էին գտնվում և անխուսափելի սովամահությունից փրկվեցին ավելի քան հարյուր հազար հայ որբեր: Անվարան կարող ենք ասել, որ այսօր առնվազն կես միլիոն հայ իր աշխարհ գալով իսկ պարտական է ամերիկյան որբանոցներին, որի թիկունքին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն էր:
Գիրքը հույժ կարևորություն ունի ոչ միայն հայ ժողովրդի քաղաքական պատմության, այլև Հայաստանի Հանրապետության հենց քաղաքականության համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գումարեց իր անդրանիկ նիստը
30.05.2011
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների համակարգման հարցը:
Շնորհավորական ուղերձ Վահագն Դադրյանի ծննդյան 85-ամյակի արթիվ
26.05.2011
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված պատմաբան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող գիտնական Վահագն Դադրյանին` ծննդյան 85-ամյակի առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Երկար տարիների Ձեր արգասաբեր գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների նոր սերնդի համար դարձել եք կենդանի լեգենդ: Ձեր կատարած ուսումնասիրությունները մեծապես նպաստել են Հայոց ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:
Համոզված ենք, որ գիտական Ձեր ուղին շարունակ է և գիտական հանրույթի ուշադրությանը կներկայացնեք նորանոր հատորներ ու ուսումնասիրություններ:
Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, երկար տարիների կյանք և գիտական նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով և սիրով`
ՀՑԹԻ աշխատակազմ»:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ
18.05.2011
Մայիսի 14-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու «Ֆռնջյան» սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի Հայ առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով: Բացման արարողությանը ներկա էին ֆրանսահայգաղութի ներկայացուցիչներ և պաշտոնական հրավիրյալներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Կլամարի և Արնուվիլի քաղաքապետերը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մաս կազմող արտասահմանյան մամուլի այս ընտրանին ձեռք է բերվել կիպրահայ բարերար Տիգրան Քալայջյանի աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Արք. Զաքարյանը, Ֆրանսիայի ծխական խորհուրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Բացման իր խոսքում ՀՑԹԻ տնօրեն Հ. Դեմոյանը նշեց. «Այս ցուցադրությունը բացառիկ է այն առումով, որ այն հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի: Ներկայացված նյութերը վերստին ապացուցելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը, միաժամանակ հաստատում են այն կարիքը, որ այն երկիրը, որն իրագործեց ցեղասպանությունը և ներկայումս ժխտում է դրա եղելությունը, պետք է դատապարտվի մարդկության ու քաղաքակրթության օրենքներով»:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18.05.2011
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԵԽ նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Եժի Բուզեկն այնուհետև Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Հունգարիայի խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
17.05.2011
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Լասլո Կյովերն այնուհետև թանգարանի հարևանությամբ գտնվող Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն այցելեց Ծիծեռնակաբերդի
10.05.2011
Երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն մայիսի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև, ԵԱՀԿ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Պարոն Էֆթիմիուն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով
05.05.2011
1914 թ. դեկտեմբերին -1915 թ. հունվարին Սարիղամիշի ռազմական գործողության ընթացքում ռուսական Կովկասյան բանակը գլխովին ջախջախեց ռազմական նախարար Էնվերի հրամանատարության ներքո գտնվող օսմանյան 3-րդ բանակին և կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Կարս: Զարգացնելով հաջողությունը` 1915թ. մարտի վերջին ռուսական բանակը մաքրեց թուրքերից Հարավային Աջարիան և ամբողջ Բաթումի մարզը, իսկ հարավային ուղղությամբ առաջ ընթացավ 100 կմ:
Հաղթական առաջխաղացումը դեպի Թուրքիայի խորքը, լայնածավալ տարածքի զբաղեցումը և ռազմական փառքի քաղցր զգացողությունը տարածվեց ռուսական զորքերի շարքերում: Թվում էր՝ թուրքական կոմպանիան կարող էր դառնալ Ռուսաստանի պատմության երջանիկ էջերից մեկը:
Բայց զուգահեռաբար, ինչ-որ տարօրինակ, ինչ-որ սարսափելի և աներևակայելի բան էր կատարվում: Կոտորած էր իրականացվում՝ ողջ ժողովրդի անխիղճ ոչնչացում, որը նախաձեռնվել էր Ստամբուլի կողմից: Ամենուրեք ռուսական զինվորը հանդիպում էր կանանց ու երեխաների դիակների և ոսկորների մնացորդների:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր
05.05.2011
Մայիսի 5-ին տարածաշրջանային այցելության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո Լիտվայի ժողովրդի անունից գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ:
Այցի վերջում Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Հարություն Մարության. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԵԻՑ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
04.05.2011
Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը Հոլոքոստի զոհերի հիշողության շաբաթի շրջանակներում մայիսի 4-ին կազմակերպեց հանրային հերթական դասախոսություն: Հայոց ցեղասպանության և Հրեից Հոլոքոստի հիշողություն. կառուցվածքային առանձնահատկությունները թեման ներկայացեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: 2009-2010 թթ. պարոն Մարությանը բազմակողմանիորեն ուսումնասիրել և արժեքավոր հետազոտություններ է իրականացրել Վաշինգտոնի հոլոքոստի հուշային թանգարանում «Հիշողության վրա հենված քաղաքականություն. հայոց և հրեից փորձառության համեմատական ուսումնասիրություն» թեմայով։
Դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության և Հրեից հոլոքոստի պատմության պարբերականացումը, դրանց առաջնայնությունը և բացառիկությունը:
Հաճախ հանդիպող որակումները դիտարկվեցին ավելի լայն հենքի վրա, մանրամասվեցին «Հոլոքոստ» բառեզրը և դրա սահմանները, քննարկվեց ցեղասպանություններն իրականացնողների հարցում նրանց էթնիկության և որոշակի գաղափարախոսության կրողներ լինելու հանգամանքը, դիտարկվեց երախտավորների խնդիրը:
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24.04.2011
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դնելու անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները, առաջին այցելուների շարքերում էին: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակն, այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հանգստության համար:
Նախագահը և պետական պաշտոնյաները այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությանը:
Այցելուների հոսքը դեպի անմար կրակ չի դադարում:
«Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» արժեքավոր աշխատությունը հայերեն
24.04.2011
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է ֆրանսիացի լրագրող Ա. Ադոսիդեսի արժեքավոր աշխատությունը` «Հայերը և երիտթուրքերը. Կիլիկիայի կոտորածները»: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Փարիզում, 1910 թ.: Հեղինակն այն շարադրելիս հենվել է ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի դիվանագետների և միսիոներների վկայությունների վրա: Ադոսիդեսը մանրամասն քննարկում է Կիլիկիայում, ինչպես նաև Հալեպում տեղի ունեցած հայերի կոտորածներն ու վերլուծում դրանց պատճառները: Կիլիկիահայության բնաջնջման ընթացքում մի քանի հարյուր հույների և ասորիների սպանությունը հեղինակը վերագրում է պատահականությունների զուգադիպությանը` մատնանշելով, որ Ադանայում և հարակից շրջաններում կոտորածների հրահանգն առնչվում էր բացառապես հայերին:
Կիլիկիահայության կոտորածների պատճառների թվում հեղինակը մատնանշում է քրիստոնյաների բարեկեցիկ վիճակը, բնակչության նյութական ապահովությունը, ներքին նահանգներից հայերի հոսքը Կիլիկիա:
Հեղինակը մեծ տեղ է հատկացնում Կիլիկիայում հայերի կազմակերպած ինքնապաշտպանական մարտերին: Նա վերլուծում է նաև եվրոպական մեծ տերությունների քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Ադոսիդեսի աշխատությունը մեծապես նպաստել է ժամանակակիցների իրազեկմանը և տեղեկացվածության ընդլայնմանը:
Գրքի ֆրանսերեն և հայերեն տարբերակների հրատարակումը հովանավորվել է Ռալֆ Յիրիկյանի կողմից:
Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը հայերեն
24.04.2011
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը հանդիսանում էր գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսը, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:
1899թ. գալով Ուրֆա` Յ. Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, ով ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի և շրջակա բնակավայրերի բնակչությանը:
Յակոբ Կյունցլերին և նրա կնոջը` Էլիզաբեթին հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևալագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին
24.04.2011
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով որուշում եմ.
1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:
Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը
ժամանակավոր ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարանում
23.04.2011
Հայոց ցեղասպանությունը մեծ ազդեցություն ունեցավ միջազգային հանրության վրա այն պահից, երբ 1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացվող կոտորածների մասին տեղեկությունները հասան տարբեր երկրների արտաքին գերատեսչություններին և հայտնվեցին միջազգային մամուլի էջերում` առիթ հանդիսանալով հասարակական մարդասիրական արձագանքի ու բողոքի արտահայտման: Այս առումով սկանդինավյան երկրները ևս բացառություն չկազմեցին:
Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, կազմակերպությունները և անհատներն ամենատարբեր միջոցներով արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: Սկանդինավյան պետությունների թրքական բռնակալությունից հալածվող հայերին օգնություն ցուցաբերելու առաջին փաստերը գրանցվեցին 1890-ական թվականներից` «Արյունոտ Սուլթան» Աբդուլ Համիդ Երկրորդի կառավարման տարիներին: Իրականացված բռնություններին ի պատասխան սկանդինավյան երկրներում տպագրվեցին բազմաթիվ գրքեր և քայլեր ձեռնարկվեցին տուժած հայերին օգնելու համար:
Օսմանյան կայսրությունում հավատարմագրված շվեդ, դանիացի, նորվեգացի դիվանագետները, միսիոներները, նպաստամատույց կազմակերպության աշխատողները, ինչպես նաև Սկանդինավիայում գտնվող բազմաթիվ անհատներ՝ գրողներ, եկեղեցականներ, լրագրողներ և նույնիսկ աշակերտներ, նպաստում էին հայկական կոտորածների հումանիտար ու քաղաքական հետևանքների մասին իրազեկմանը և միջոցներ հավաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Հանդիսավոր արարողություն` ի հիշատակ սկանդինավցի միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի
21.04.2011
2011թ. ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սկանդինավցի նշանավոր միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի գերեզմաններից բերված հողի` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակների տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն են ժամանել սկանդինավյան երկրների քաղաքացիներ, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի պատգամանվորներ:
Միսիոներուհիների գերեզմաններից բերված հողի` Հուշապատի մեջ ամփոփումն ուղեկցվեց հոգեհանգստի արարողությամբ` հայերեն և շվեդերեն լեզուներով:
Հանդիսավոր արարողության վերջում սկանդինավյան երկրներից ժամանած հյուրերը Հիշողության պուրակում տնկեցին ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԾԱՌԸ` ի հիշատակ սկանդինավցի հայասերների:
Միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով
21.04.2011
2011թ. ապրիլի 20-21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան պատմաբան-հետազոտողներ` Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից: Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ` գրավելով նաև համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը: Բացառություն չկազմեցին նաև սկանդինավյան երկրները: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: Սկանդինավյան միսիոներների ջանքերը, հիմնականում, ուղղված էին Օսմանյան կայսրության տարածքում կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելուն և նրանց շրջանում կրոնական քարոզչություն իրականացնելուն, որոնք, մեծամասամբ, իրականացվում էին դանիական, նորվեգական և շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A.) կազմակերպության միջոցով: 20-րդ դարի սկզբներին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը` անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր:
Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը
19.04.2011
Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը Լոնդոնի համալսարանի Պատմության և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է: Ռ. Ջինքսը զբաղվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրությամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների և տիրապետում է անգլերեն, գերմաներեն և սերբերեն լեզուներին:
Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարեց Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստանի Հանրապետություն` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:
ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների այս ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Հայոց ցեղասպանության գծով մասնագիտացող հետազոտողների պատրաստման գործին:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
19.04.2011
Տարբեր հասարակություններում ընտանիքը հանդիսանում է սերունդներին նյութական, հոգևոր, մշակութային արժեքներ փոխանցող կարևորագույն ինստիտուտ: Հայ ժողովրդի համար պետականության բացակայության և օտար տիրապետության պայմաններում ազգային արժեհամակարգի և հայ ինքնության պահպանման գործում դարեր շարունակ ընտանիքը անփոխարինելի դերակատարություն է ունեցել: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ամուսնական սովորույթներն արևմտահայոց մեջ հանդիսանում էին ազգային ինքնության պահպանման կարևոր նախապայման:
Օսմանահպատակ հայերի ամուսնական սովորույթները եղել են բազմաբովանդակ, երբեմն էլ` միմյանցից խիստ տարբեր, պահպանելով սակայն իրենց կրոնական ու ազգային նշանակությունը: Օրինակ նշանախոսությունը կարող էր որոշ վայրերում տեղի ունենալ օրորոցից կամ մանկական տարիքից, իսկ մեկ այլ վայրում իրականացվեր միայն չափահաս դառնալուց հետո: Նշանախոսությանը հաջորդում էր նշանադրության արարողությունը, որին մասնակցում էր նաև քահանան, ով օրհնում էր այդ կապակցությամբ բացված սեղանը:
Արգենտինայի Դաշնային դատարանի աննախադեպ որոշումը Հայոց ցեղասպանության մասին
14.04.2011
Արգենտինայի Դաշնային դատարանը 2011 թ. ապրիլի 1-ին բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։ Գ. Հայրապետյանը արգենտինական դատարան էր դիմել 2000 թ., պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Սվազում և Խարբերդում անհետ կորած իր 50 ազգականի ճակատագրի համար: Դատարանը որոշել է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Արգենտինայում բնակվող հայերին, որոնց նախնիները սպանվել են ցեղասպանության տարիներին և տեղեկություններ տրամադրել այն հայերի մասին, որոնք անհետ կորել են մոտ 100 տարի առաջ: Դատավորը միաժամանակ նշել է, որ իր որոշումը դեկլարատիվ բնույթ է կրում:
Որոշման կայացման համար դատարանը 11 տարի շարունակ ուսումնասիրել է Անգլիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Վատիկանից, Ֆրանսիայից ստացված փաստաթղթերը: Որոշման համար մեծ նշանակություն են ունեցել հատկապես Գերմանիայից ուղարկված այդ ժամանակաշրջանի հյուպատոսների և դեսպանների գաղտնի հեռագրերը, որոնցում նշվում է, որ թուրքական պետությունը սիստեմատիկ կերպով իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը հայ ժողովրդին ոչնչացնելն է:
Շվեյցարիայի նախագահը Ծիծեռնակաբերդում
31.03.2011
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն ջրեց դեռևս 2006թ. Հիշողության պուրակում իր կողմից տնկված եղևնին:
Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձև, ինչպես նաև Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք:
«Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը»
10.03.2011
Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:
Առաջին փորձ
Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար:
«Մարմնամարզ» - 100
24.02.2011
1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո երիտասարդության շրջանում սպորտի և մարմնամարզության զարգացման հարցը հայտնվեց հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարմնամարզության և սպորտի հանդեպ հետաքրքրության ծավալման և պրոֆեսիոնալ մարմնամարզիկների ասպարեզ գալուն զուգընթաց արհրաժեշտություն էր առաջացել մարմնակրթությունը մասսայականացնելու համար ստեղծել մի պարբերական, որը կնպաստեր մարմնակրթութան զարգացմանը: Ահա այդ հրամայականով 1911թ. փետրվարին Կ.Պոլսում լույս տեսավ հայկական մարզական անդրանիկ ամսագիրը` «Մարմնամարզը»: Կարելի է փաստել, որ եթե մարմնամարզական շարժումն արևմտահայ իրականության մեջ մտավ Օսմանյան կայսրության տարածքում գործող օտարերկրյա և, հատկապես, ամերիկյան քոլեջների միջոցով, ապա դրա «հայկականացումը» տեղի ունեցավ Շավարշ Քրիսյանի կողմից հրատարակվող «Մարմնամարզ» ամսագրի (1911-1914թթ.) շնորհիվ: Հանդեսի վարչական տնօրեն-պատասխանատու նշանակվեց Կարո Ունճյանը: Սկզբնական շրջանում պարբերականը լույս էր տեսնում արևմտահայ գրող-հրապարակախոս Հակոբ Սիրունու անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: «Մարմնամարզը» դարձավ Օսմանյան կայսրության մարզական առաջին պարբերականը` յուրօրինակ երևույթ հանդիսանալով արևմտահայ մամուլի պատմության մեջ:
Ի սկզբանե «Մարմնամարզ»-ի առջև ծառացել էին մի քանի կարևորագույն խնդիրներ:
Կայքէջ Բաքու քաղաքի հայ համայնքի պատմության և ոչնչացման մասին
23.02.2011
Փետրվարի 23-ին ժամը 12.00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ www.baku.am կայքէջի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի եռալեզու կայքէջը: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:
Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ:
Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչը հարգանքի տուրք մատուցեց
17.02.2011
Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Այնուհետև Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ
11.02.2011
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...»
23.12.2010
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Ժորժ Բրեզոլի «Այստեղով թուրքերն են անցել…» հազվագյուտ մենագրությունը: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի ապրիլին Ադանա քաղաքում և հարակից հայկական գյուղերում տեղի ունեցած կոտորածների մասին: Գրքում առկա են 1909թ. Ադանայի կոտորածներին առնչվող բացառիկ վավերագրեր, վկայություններ ու լուսանկարներ: Ժողովածուում ամփոփված վավերագրերն օժանդակում են կողմնորոշվել երիտթուրքական հեղաշրջմանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում կիլիկյան կոտորածներին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններում: Ժ. Բրեզոլի հրատարակած մենագրությունը կիլիկյան կոտորածներին առնչվող պատմագրությանը նվիրված միակ փաստագրական հրատարակությունն է, որը հնարավորություն է ընձեռում տարատեսակ սկզբնաղբյուրների համադրման միջոցով պատկերացում կազմել Կիլիկիայում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցած կոտորածների մասին:
Ժ. Բրեզոլի կազմած ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում` 1911թ.: Մենագրությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից հովանավորվող «Կիլիկյան մատենաշարի» երկրորդ թողարկումն է:
|