Հարգելի այցելուներ, Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է մինչև 2013թ.-ի հունվարի 25-ը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր
01.12.2012
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի կառուցման պատմությունը, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներին: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում ընդգծեց թուրքական վարչակարգերի կողմից Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ ազգաբնակչությանը ոչնչացնելու դրդապատճառների` ծրագրված ցեղասպանության մասին, որի նպատակն էր ստեղծել թուրքական ազգային պետություն` «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով:
ՀՑԹԻ տնօրենը Ժոզե Մանուել Բարոզոյին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանի վերջին հրատարակությունները:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
17.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն գրառում թողեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և համապատասխան օրենքով դատապարտած առաջին երկիրն է:
Բեյրութում կայացել է համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
13.11.2012
Նոյեմբերի 9-ին Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցու սրահում տեղի ունեցավ դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարած Լիբանանի ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ: Համերգն անց էր կացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում:
Համերգին, որի ընթացքում հնչեցին Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ֆերենց Լիստի ստեղծագործությունները, ներկա էին պետական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ազգային կառույցների ներկայացուցիչներ, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը և Հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորեց 100 համերգների ծրագրի շրջանակներում 21-րդ համերգի անցկացումը Լիբանանում, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց համերգի աջակիցներին և հովանավորներին, մասնավորապես` Լիբանանի մշակույթի նախարարին, ֆիլարմոնիկ նվագախմբին և «Փյունիկ» համահայկական հիմնադրամին:
«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը»
ժամանակավոր ցուցադրության բացում Կոպենհագենում
07.11.2012
Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների և այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:
Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:
Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարևորելով այսպիսի ցուցադրության կարևորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության և տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:
ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարները և ոլորտի աշխատակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
18.10.2012
ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարները և ոլորտի աշխատակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Տարբեր երկրներից ժամանած հյուրերը գրառումներ թողեցին պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-19-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը և ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որոնց կմասնակցի շուրջ 500 պատվիրակ:
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
17.10.2012
Սույն թվականին հոկտեմբերի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները` ՊՆ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորությամբ, եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
17.10.2012
Հոկտեմբերի 20-ին ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության) կայանալիք 87-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Տարբեր երկրներից Հայաստան ժամանած ՀԲԸՄ անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը, գրառումներ թողեցին պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.10.2012
Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՌԴ հաշվիչ պալատի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը, որից հետո Սերգեյ Ստեպաշինը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Սերգեյ Ստեպաշինը ջրեց նախորդ այցի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակություններն այցելեցին Ծիծեռնակաբերդ
13.10.2012
Հոկտեմբերի 14-ին կայանալիք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած 14 երկրների 25 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Տարբեր երկրներից ժամանած հյուրերը գրառումներ թողեցին պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
5000 որբերի փրկիչը
Սառա Քորնինգ -140
05.10.2012
Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արևելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին և որպես կամավոր` ուղևորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին և որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse և այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին` իրազեկելով հասարակությանը խնդրին: 1922թ. անդամագրվելով Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա:
1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին «գյավուր Իզմիրը», որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն: Քաղաքում մեծ խուճապ բարձրացավ. հրդեհից փրկված քրիստոնյաները ապաստան էին որոնում եվրոպական և ամերիկյան հյուպատոսարաններում: Դեպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպությունները` Կարմիր խաչը, Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցը և այլն:
Հայտնվելով իրադարձություների կիզակետում` Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիվ Զմյուռնիայում հավաքագրում է հիմնականում իգական սեռի մինչև 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաև հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան: Այստեղ նա հիմնում է որբանոց` իր սաներին կրթելով և դաստիարակելով որպես իրական քրիտոսնյաների:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
05.10.2012
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հայտարարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:
Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
• արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը,
• ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս:
Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:
Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը` Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ հասցեով:
Մանրամասների համար զանգահարել` 39-09-81 հեռախոսահամարով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարություն
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
02.10.2012
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Բունդեսթագի փոխնախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Դատապարտում ենք Ցեղասպանությունն ու պարտավորվում խաղաղություն հաստատել և պաշտպանել մարդու իրավունքները»։
Վոլֆգանգ Տիրզեն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է. «Գերմանական ժողովուրդը հիշում է 20-րդ դարում նաև տարբեր ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները։ Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին իր որոշմամբ դատապարտել է հայ ժողովրդի ջարդերը և դիրքորոշում հայտնել այդ պատմական իրադարձությունների առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ այդպիսի պատմական իրադարձությունները պետք է արժանանան գնահատանքի և դատապարտվեն»:
Եվգենի Կիսինի մենահամերգը Երևանում
01.10.2012
Եվգենի Կիսինիի երևանյան համերգն անց էր կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» խորագրով
Սեպտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ ունեցավ ժամանակակից ամենահայտնի երաժիշտներից մեկը` ռուսաստանցի դաշնակահար Եվգենի Կիսինը:
Համերգից հետո աշխարհահռչակ դաշնակահարը այցելեց նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Տեղեկացնենք նաև, որ Եվգենի Կիսինիի երևանյան համերգն անց էր կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և հովանավորվում էր «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջյանի կողմից:
«Ես որոշ վերապահումներով եմ մոտենում հայտարարված մրցույթներին»,-Սուրեն Մանուկյան
28.09.2012
Սուրեն Մանուկյանը գիտական ուսումնասիրություն է իրականացնում Ռագերս համալսարանում (ԱՄՆ, ՆՅու Ջերսի նահանգ): Նա արժանացել է Ֆուլբրայթի թոշակին և ամերիկյան համալսարանում կմնա 9 ամիս: Նրա ուսումնասիրության թեման է` «Հայոց Ցեղասպանության գործող անձինք և հասարակության տարբեր շերտերի մասնակցություն նրանում»: Պատմական գիտությունների թեկնածուն նախատեսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրականացնողների, հայերին փրկողների և անտարբեր հետևողների, ինչպես նաև հանցագործների հետ համագործակցողների վարքագծային առանձնահատկությունները:
Սուրե՛ն, բարև Ձեզ։ Մինչ այս հարցազրույցը, ես որոշ տեղեկություններ փորձեցի հայթայթել Ձեր մասին և ինձ ասացին, որ Դուք շահել եք մի կրթաթոշակ և մեկնել եք ԱՄՆ վերապատրաստման։ Եթե տեղեկությունս ճիշտ է, ապա շնորհավորում եմ։
Բարև Ձեզ: Շնորհակալ եմ: Ձեր տեղեկությունը ճիշտ է, ստացել եմ Ֆուլբրայթ կրթաթոշակ և ինը ամիս գիտահետազոտական աշխատանք եմ իրականացնելու ԱՄՆ-ում, Նյու Ջերսի նահանգի Ռաթգերս համալսարանում: Հետազոտությունը Հայոց ցեղասպանության գործող անձանց և տարբեր հասարակական շերտերի մասնակցության վերլուծություն է: Քննարկելու եմ ցեղասպանության կազմակերպիչների, իրականացնողների, հայերին փրկողները, անտարբեր դիտորդների, ինչպես նաև վերապրածների, ոճրագործների հետ համագործակցողների վարքային առանձնահատկությունները:
Համայն եզդիների հոգևոր առաջնորդն այցելեց Ծիծեռնակաբերդ
27.09.2012
Իրաքի Դաշնակցային Հանրապետության համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միր Միրա Թահսին բեգը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության կազմում էին առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ: Պատվիրակության ղեկավարները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եզդիների պատվիրակության ժամանման առիթը՝ առաջին անգամ Հայաստանում կառուցված եզդիների սրբատեղիի օծումն է:
Սիրիայի Մարկատեի շրջանի հայկական մատուռը կվերականգնվի Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախաձեռնությամբ
25.09.2012
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնել է, որ այս օրերին, երբ հալեպահայ գաղութը ծանր պահեր է ապրում, յուրաքանչյուր հայ մարդ և կազմակերպություն իր ուժերի ներածին չափով պետք է սատար կանգնի սիրիահայ հայրենակիցներին՝ այդ աջակցությունը չթողնելով միայն հայտարարությունների մակարդակի վրա:
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտն իր պատրաստակամությունն է հայտնել վերականգնել Մարկատեի Ս. Հարություն մատուռը, որը վնասվել էր վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
«Այս քայլը մենք կարևոր ենք համարում մի քանի տեսանկյունից: Նախ գործ ունենք մի սրբավայրի հետ, որը գտնվում է Մեծ Եղեռնին զոհ դարձած հազարավոր հայորդիների վերջին հանգրվանում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը ցանկություն է հայտնել իր մասնակցությունը բերել սիրիահայությանն աջակցելու համընդհանուր կոչին և տեղեկանալով մատուռին հասցված վնասների մասին, միահամուռ որոշեց հանդես գալ նման նախաձեռնությամբ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է մասնակից դառնանք միմյանց սատարելու կարևոր այս կոչին, որը հնչեց նաև ՀՀ Նախագահի՝ Անկախության տոնի առթիվ արտասանած ճառի մեջ»,-ընդգծել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գումարեց երկրորդ նիստը
22.09.2012
Սեպտեմբերի 20-ին Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը, Նախագահը տեղեկացրեց, որ առաջին նիստից հետո պետական հանձնաժողովի քարտուղարությունը աշխատանքներ է իրականացրել տարբեր երկրներում տեղական հանձնաժողովների կազմակերպման ուղղությամբ:
Օրակարգի հարցերի շրջանակում նիստի մասնակիցներն անդրադարձան պետական հանձնաժողովի և հանձնաժողովին կից փորձագիտական խմբի կազմերին: Ներկայացվեց հանձնաժողովի կազմն ընդլայնելու առաջարկություն, որն ընդունվեց: Որոշման համաձայն, հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին Հոմենետմենի, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ու Հոմենմենի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով երիտասարդությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներգրավելու կարևորությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվեց նաև «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջյանը:
ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալական նամակ է ուղարկել Կլարա Բարտոնին նվիրված միջոցառման համար
20.09.2012
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն «Ամերիկյան Կարմիր Խաչ»-ի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված միջոցառման շրջանակներում ՀՑԹԻ կողմից «Կլարա Բարտոն» ոսկե հուշամեդալին արժանանալու կապակցությամբ շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:
Այս տարվա մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Ամերիկյան Կարմիր Խաչ»-ի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը «Երախտագիտություն» անվանակարգով թողարկված և Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալով պարգևատրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, Կ. Բարտոնի թանգարանի աշխատակից Քևին Փաթիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Ի նշանավորումն հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով «Կլարա Բարտոն» ոսկե մեդալներ հանձնվեցին նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
ՀԱՊԿ Համակարգող խորհրդակցության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18.09.2012
Սեպտեմբերի 18-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Պատվիրակության անդամները գրառում կատարեցին թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին
14.09.2012
Այսօր ժամը 12-00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Ցուցադրության բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը. «Զմյուռնիայի հրդեհը ազդարարեց նոր պետության ծնունդը, որն աշխարհի քարտեզին հայտնվեց երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արդյունքում: Այսպիսով, Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը հանդիսացավ` ազդարարելով նաև «Թուրքիան` թուրքերին» քեմալականների պետականաստեղծ ծրագրի սկիզբը»:
Միջոցառմանը ողջույնի և երախտիքի խոսք ասեց նաև ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Վասիլիկի Դիկոպուլուն:
Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները այցելել են Ծիծեռնակաբերդ
13.09.2012
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՀԱՊԿ զինծառայողները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին
13.09.2012
Ս.թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12-00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին:
Ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
Ժամանակավոր ցուցադրությունից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Գևորգ Վարդանյանը:
Ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գիրքը այժմ նաև ռուսերեն
12.09.2012
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է
ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի ռուսերեն թարգմանությունը:
Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում:
2010թ. Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ թարգմանվել է հայերեն և տպագրվել Երևանում:
Լյուքսեմբուրգի փոխվարչապետը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
11.09.2012
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Լյուքսեմբուրգի փոխվարչապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ասելբորնին ուղեկցում էին Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայի Թագավորությունում և Լյուքսենբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Փոխվարչապետը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Հայ ժողովրդին պատճառած այդ ցավը երբեք չպետք է մոռացվի: Պետք է մշտապես վառ պահել անմեղ զոհերի հիշատակը, և այն պատմել հետագա սերունդներին»:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը Հայաստանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
ՀՑԹԻ գիտաշխատողները Զորյան ինստիտուտում
06.09.2012
ՀՑԹԻ գիտաշխատողներ Ասյա Դարբինյանը և Աննա Ալեքսանյանը մասնակցեցին Զորյան ինստիտուտի կազմակերպած «Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին», Տորոնտո, Կանադա:
Սույն թվականի օգոստոսի 6-17-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Զորյան ինստիտուտի կազմակերպած ամենամյա «Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագիրը»: Ծրագիրն իրենից ներկայացնում էր երկշաբաթյա ակադեմիական կուրս, որտեղ բարձրակարգ դասախոսներն ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացնում և քննարկում էին մարդու իրավունքների, ցեղասպանության տեսությունների, Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ժխտողականություն, ցեղասպանության հոգեբանական ազդեցությունների, ցեղասպանության և միջազգային իրավունքի, ցեղասպանության կանխարգելմանն առնչվող թեմաներն ու հարցերը:
Այս տարի ծրագրին մասնակցեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Աննա Ալեքսանյանն ու Ասյա Դարբինյանը: Ա. Ալեքսանյանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայցորդ է, և նրա ուսումնասիրության թեման է «Հայ կնոջ փորձառությունները ցեղասպանության տարիներին»: Ա. Դարբինյանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ է, և նրա ուսումնասիրության թեման է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեությունը հայ որբերի շրջանում հայոց ցեղասպանության տարիներին և նրանից հետո»:
Կրթական ծրագրի վերջին օրը մասնակիցները հանդես են եկել ամփոփիչ զեկույցներով: Ա. Ալեքսանյանը իր զեկույցի շրջանակներում ներկայացրել է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունը և վերջինիս մասնակցությամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի պատմությունը: Ա. Դարբինյանը իր զեկույցում ներկայացրել է հումանիտար ինտերվենցիայի և մարդասիրական օգնության կարևորությունը և «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» կազմակերպության կողմից իրականացված հումանիտար աշխատանքը հայ որբերի համար:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
04.09.2012
Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը սեպտեմբերի 4-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Թիմերմանին ուղեկցում էին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան, պատվիրակության այլ անդամներ:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Հեկտոր Մարկոս Թիմերմանը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստն Արգենտինայի կողմից ճանաչվել և օրենքով ամրագրվել է դեռ 2006 թվականին: Հեկտոր Մարկոս Թիմերմանը Հայաստանում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Բեռլինը հիշում է Սողոմոն Թեհլերյանին
03.09.2012
Բեռլինում կազմակերպված ցուցադրության մեջ հիշատակվում է Սողոմոն Թեհլերյանը և Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
Գերմանիայի դաշնային հանրապետության մայրաքաղաքն այս տարվա աշնանը պատրաստվում է տոնել իր 775-ամյակը: Այս կապակցությամբ քաղաքի տարբեր վայրերում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, այդ թվում` բացօթյա ցուցադրություններ: «Բազմազանության քաղաքը» խորագրով այսպիսի մի ցուցադրություն է կազմակերպված քաղաքի կենտրոնական հատվածում, այսպես կոչված «թանգարանների կղզու» հարևանությամբ: Այն նվիրված է Բեռլին քաղաքի էթնիկ բազմազանությանը և տարբեր ազգությունների թողած մշակութային ու պատմական հետքերին, հիշարժան դեպքերին, որոնք ներկայացված են առանձին ցուցանակներով:
Ի թիվս այլ իրադարձությունների, քաղաքի խորհրդանշական 1:775 մասշտաբով հատակագծի վրա զետեղված է առանձին ցուցանակ, որն այցելուներին պատմում է Հայոց ցեղասպանության, Սողոմոն Թեհլերյանի ու վերջինիս կողմից Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային սպանելու դրդապատճառների ու գերմանական դատարանի կողմից արձակված արդարացման դատավճռի մասին: Ցուցանակը դրված է քաղաքի հատակագծի վրա պատկերված պատմական Հարդենբուրգշտրասսե փողոցի վրա:
Այս ցուցանակի նյութերը տրամադրել է Հայկական փաստագրության և տեղեկատվության կենտրոնը:
Համագործակցության հուշագրի ստորագրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև
01.09.2012
Օգոստոսի 28-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք էր այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Օգոստոսի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում պարոն Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:
Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Հանդիպմանն ու արարողությանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող «Ինը դարպաս» փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնեաբանություն» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտեցին հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:
Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան
24.08.2012
Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլիան Էդելշտեյնը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իսրայելի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլիան Էդելշտեյնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Այնուհետև Յուլիան Էդելշտեյնը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՌԴ Պետդումայի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
24.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բարձրաստիճան հյուրը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Այնուհետև, ՌԴ Պետական դումայի նախագահը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը տնկեց արծաթափայլ եղևնի:
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ելենա Աբրահամյանը
14.07.2012
Հուլիսի 13-ին կյանքի հարյուրերորդ տարում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ելենա Աբրահամյանը: Գեղանկարիչ Ելենա Աբրահամյանը ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 26-ին Կարսում: ՀՀ նկարիչների միության անդամ էր, ՀՀ վաստակավոր մանկավարժ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր խորը ցավակցությունն է հայտնում դարասկզբի ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության ականատես և վերապրող Ելենա Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Մինչ իր մահը Ելենա Աբրահամյանն ապրում էր մենակ, անտրտունջ, իր հուշերի ու հեղինակած բազմաթիվ կտավների հետ: «Կարծում էի, թե ցավից և սարսափից ճչացող մեկ կնոջ ձայնից չեմ ուշաթափվի, բայց երբ սկսվեց համատարած ողբ ու աղաղակ, ուշագնաց եղա»,-ասել է տիկին Ելենան իր հարցազրույցներից մեկում:
Ցեղասպանությունը վերապրած Ելենա Աբրահամյանը թուրքական կոտորածներից փրկված միակ հարազատի՝ հորաքրոջ հետ մազապուրծ հասնում է Գյումրի, այնուհետև տեղափոխվում՝ Երևան:
Ցեղասպանություն վերապրած գեղանկարչուհու, մանկավարժի լավագույն հիշողությունները կապված էին պապի՝ Կարսի եկեղեցու հովիվ Խորեն ավագ քահանա Ստամբոլցյանի հետ: Նա ժամանակի ուսյալ հոգևորականներից մեկն էր, օժտված էր ոչ միայն գրական, այլև նկարչական շնորհով: Նիկողայոս Մառի արշավախմբի կազմում մասնակցել է Անիի պեղումներին, հավաքել ավերակների վրա պահպանված զարդամոտիվներն ու որմնաքանդակների գծապատկերները: Նրա մահվանից հետո Ելենա Աբրահամյանը հրատարակում է իր պապի գրական ժառանգությունը, որն ամփոփված է «Պապիս հուշերը» գրքում:
Լուսանկարը և տեղեկությունը՝ news.am -ի
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան
11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրությանը ծանոթանալուց հետո, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ տիկին Մատվիենկոն ջրեց նախորդ այցի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Եվրոպական խորհրդի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
04.07.2012
Դեպի Հարավկովկասյան տարածաշրջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Եվրոպական խորհրդի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան
26.06.2012
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը և առաջին տիկին Մարգիթ Ֆիշերը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ավստրիայում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ավստրիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանային ցուցադրությանը: Այնուհետև, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տնկեց արծաթափայլ եղևնի:
Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ
25.06.2012
Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիտվական պատվիրակության անդամները՝ Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որտեղ տիկին Ռասա Յուկնևիչիենեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Հիշեցնենք նաև, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի աշխատանքները համակարգող հերթական նիստը Մոսկվայում
22.06.2012
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Մոսկվայում մասնակցեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումները համակարգող մոսկովյան տեղական հանձնաժողովի նիստին՝ քննարկելով միջոցառումների կազմակերպման ռազմավարությունն ու ժամանակացույցը: Նիստին ներկա էին նաև Մոսկվայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդես եկավ դասախոսությամբ, որի ընթացքում կենտրոնի վերլուծաբաններին ներկայացրեց այս տարի տպագրվելիք «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության հիմնական դրույթներն ու եզրակացությունները: Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխան ու հետաքրքիր քննարկում:
Կենտրոնի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի հետ հետագա փոխհամագործակցության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն այցելեց Ծիծեռնակաբերդ
12.06.2012
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Երևան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՉԺՀ գլխավոր դատախազը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Չինաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Չինական պատվիրակությունը այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, այնուհետև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ԱՄՆ Սենատոր Դիք Դարբինն այցելեց Ծիծեռնակաբերդ
01.06.2012
ԱՄՆ Սենատի անդամ Դիք Դարբինը Հայաստան կատարած այցի շրջա-նակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնիի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:
ԱՄՆ սենատորը ծաղիկներ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետև այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված ժամանակավոր ցուցադրությանը:
Սենատոր Դիք Դարբինը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Սենատոր Դիք Դարբինը Սենատում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Ցեղասպանության հուշահամալիր կատարած իր այցին և Կլարա Բարտոնին նվիրված ցուցահանդեսին:
ՀՀ Նախագահի մրցանակակիրներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան
30.05.2012
ՀՀ Նախագահի 2012 թ մրցանակակիրներ` ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը և թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում ունեցան ՀՑԹԻ աշխատակիցների հետ:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ռագըփ Զարաքոլուին պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով:
Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսի 29–ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին՝ Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար:
ՀՑԹԻ հրատարակել է Համբարձում Չիթչյանի հուշագրության ռուսերեն թարգմանությունը
25.05.2012
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Համբարձում Չիթչյանի «Մազի չափ մահին մոտ» հուշագրության ռուսերեն թարգմանությունը: Մեծ Եղեռնը վերապրողի այս եզակի հուշապատման մեջ ներկայացվում են Խարբերդի Բերրի գյուղում ապրող Հ. Չիթչյանի ոդիսականն ու տառապանքով ու մաքառումներով լի ուղին:
Հ. Չիթչյանի այս հուշագրությունն արժեքավոր վկայություններ է պարունակում Խարբերդի նահանգի հայ բնակչության կոտորածների մասին: Գրքում կարևոր տեղեկություններ կան նաև արևմտահայոց կենցաղի, ծեսերի և սովորույթների մասին: 14-ամյա Համբարձումը, փրկվելով Մեծ Եղեռնի արհավիրքներից, վեց տարի թափառել է գյուղից գյուղ, մաքառել՝ ամեն վայրկյան բռնվելու և տանջանքներով սպանվելու վախով, բազմաթիվ անգամներ «մազին չափ մոտ լինելով» մահվանը: 1921թ. միանալով քրդական մի քարավանի, հասել է Պարսկաստան, որտեղից էլ ճանապարհը շարունակել է դեպի Ամերիկա: Հ. Չիթչյանը սկզբում հաստատվել է Մեքսիկայում, իսկ այնուհետև տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Հուշագրության արևմտահայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել 2004թ.` “Taderon Press” հրատարակչությունում: Գրքի ռուսերեն թարգմանությունն ու տպագրությունը հովանավորվել է «Համբարձում Չիթչյան» հիմնադրամի կողմից:
Հայոց ցեղասպանության թանգարանում
տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում ի հիշատակ
Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնի
23.05.2012
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին:
Տեղի ունեցավ նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ:
Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, ինչպես նաև հիշատակի անվանական բացիկ: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հուշամեդալներով պարգևատրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, բարտոնագետ Քևին Փաթիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ինչպես նաև ի նշան հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով ոսկե մեդալներ կհանձնվեն ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ Հայոց ցեղասպանության թանգարանում` նվիրված Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնին
22.05.2012
2012թ. մայիսի 23-ին, ժամը 11.00-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին:
Տեղի կունենա նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ:
Այս կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, որով պարգևատրվելու են մարդասիրական աջակցություն ցուցաբերած անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունեցած անձինք:
Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացվելու է նաև ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Միջոցառման մասնակիցներին կտրվեն Կլարա Բարտոնի 190-ամյակի առթիվ թողարկված հիշատակի բացիկներ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը Բուխարեստի համալսարանում
19.05.2012
Սույն թվականի մայիսի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ Բուխարեստի համալսարանում`ուսանողների, դասախոսական կազմի և օտարերկրյա ունկնդիրների լսարանի առջև:
Հայկ Դեմոյանն անհերքելի փաստարկներով ներկայացրեց օսմանյան և թուրքական իրավահաջորդ երեք վարչակարգերի` աբդուլհամիդյան, երիտթուրքական և քեմալական իշխանությունների ծրագրավորած և իրականացրած Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքները մինչև այսօր ծանրացած են հայ ժողովրդի ուսերին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ներկա, քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումներ իրականացնել Հայաստանի վրա` Ադրբեջանի հետ համատեղ խոչընդոտելով Հայաստանի զարգացմանը, ահաբեկում և հետապնդում են պատմական արդարության մասին բարձրաձայնողներին, միջազգային մակարդակով ծավալում ժխտողական քաղաքականություն, վիրավորում և վարկաբեկում զոհերի հետնորդներին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ցեղասպանությունը համայն մարդկության հիշողության և զգոնության մաս է կազմում, հատկապես այն երկրներում, որոնք ներգրավված են եղել Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մեջ և որտեղ հետագայում ապաստանել են կոտորածներից վերապրածները: Այս իմաստով նա կարևորեց կատարվածը դատապարտելու և արդարությունը վերականգնելու համընդհանուր ջանքերը, առանց որի այդ վտանգը մշտապես կսպառնա մարդկությանը:
Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
03.05.2012
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Լուիս Ալմագրոնի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, այնուհետև գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լուիս Ալմագրոն տնկեց արծաթափայլ եղևնի:
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:
Ժամանակավոր ցուցադրության բացում Ստոկհոլմում
03.05.2012
2012թ. ապրիլի 23-27-ը Ստոկհոլմի կաթոլիկ տաճարի սրահում Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունն առաջին անգամ 2011թ. ապրիլին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` աշխարհահռչակ նորվեգացի բևեռախույզ, մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:
2011թ. պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեդիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև 2011թ. ընթացքում Սկանդինավյան երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթացել են ցուցադրության բովանդակությանը:
Ստոկհոլմում բացված ցուցադրությունը բաղկացած էր 11 հիմնական, ինչպես նաև 6 նոր ցուցատախտակներից, որոնք ներկայացնում են սկանդինավյան դիվանագետների, քաղաքական գործիչների և միսիոներների գործունեությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Հավելյալ ցուցատախտակներում ներկայացվեցին Կոստանդնուպոլսում Շվեդիայի դեսպանատնից ուղարկված 12 դիվանագիտական զեկույցներ` որոնցում տեղեկություններ են հաղորդվում հայ ժողովրդի բնաջնջման մասին:
Ժամանակավոր ցուցադրության բացում Բեյրութում
02.05.2012
Ապրիլի 28-ին Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության բացումը կազմակերվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի («Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմին») և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, ինչպես նաև Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ցուցադրության բացմանը ելույթ ունեցան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը Թորգոմ վրդ. Տոնոյանի ղեկավարությամբ և «Կռունկ» երգչախումբը խմբավար դոկտ. Էդուարդ Թորիկյանի մասնակցությամբ:
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, գաղութի պատկան մարմինների և համայնքի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ:
Ցուցադրության մեջ ներառնված են 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից արաբերենով և հայերենով ելույթ ունեցավ Ահարոն Շխրտմյանը:
Մայրաքաղաք Երևանում բացվեց ասորի ժողովրդի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
27.04.2012
Երևանի կենտրոնում բացվեց «Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված» հուշարձան: Հուշարձանի բացման արարողության ընթացքում ասորական Արևելյան եկեղեցու քահանա Իսխակ Թամրազն արամեերենով կատարեց հոգեհանգստի արարողություն:
Հայաստանի ասորական միության նախագահ Արսեն Միխայելովն ասաց, որ այս հուշարձանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի մոռացվել այն ցավը, որ ապրել են հայերը, ասորիները, հույները: «Բոլորս միասին պետք է պահանջատեր լինենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու հատուցի այն կորուստները, որ պատճառել է մյուս ազգերին»,- ասաց նա:
Արսեն Միխայելովը նաև տեղեկացրեց, որ հուշարձանի կառուցման գործում ասորիներին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ իշխանությունները` ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի:
Հուշարձանի ճարտարապետը Հանիբալ Ալխազն է, իսկ քանդակագործը` Ռուբեն Նալբանդյանը: Հուշարձանի բացմանը ներկա էին նաև տարբեր երկրներից ժամանած ասորի հյուրեր: Ասորիների պատվիրակությունն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:
Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը զանգվածային կոտորածներ իրականացրին կայսրության տարածքում գտնվող քրիստոնյա ասորիների և հույների նկատմամբ:
Լույս է տեսել «Ազդակ բացառիկի» ապրիլյան թողարկումը
26.04.2012
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի և Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:
«Ազդակ բացառիկ»-ում տեղ են գտել նաև ՀՑԹԻ գիտաշխատողներ՝ պ.գ.թ Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով», պ.գ.թ. Արամ Միրզոյանի «Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու ուղղությամբ», պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի «Զմյուռնիայի տարագիրների զանգվածային վերաբնակեցումը Հունաստանում», պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայ տարագիրների ինտեգրումը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում Հայոց ցեղասպանությունից հետո (1915-1925թթ.)», պ.գ.թ. Գևորգ Վարդանյանի «Օսմանյան տիրապետության դեմ հայ-հունական հանագործակցության փորձերը» և ՀՑԹԻ հայցորդ Հասմիկ Գրիգորյանի «Մշակութային մոդելները որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում» հոդվածները:
ՀՀ Նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան
24.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և պետական այլ պաշտոնյաներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ներկայացրեցին 2012-2015թթ. կառուցվելիք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի ճարտարապետական նախագիծը և շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
2012-2015թթ. ընթացքում նախատեսվում է կրկնապատկել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրական մակերեսը, հիմնավերանորոգել թանգարանի հին մասնաշենքը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
24.04.2012
Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512թ. սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Անմասն չմնաց նաև Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567թ. տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը դարձավ հայ գրատպության հիմնական կենտրոններից մեկն ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը:
Կ. Պոլսում Աբգար Թոքատեցու (1568-1569) և Երեմիա Քյոմուրճյանի (1677-1678) տպագրական կարճատև գործունեությունից հետո, 17-րդ դարում հիմնվեցին անընդմեջ գործող Սարգիս Եվդոկացու, Գրիգոր Մարզվանցու և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանները, որոնք երկար ժամանակ տպագրական բեղուն գործունեություն ծավալեցին: Արևմտահայ ականավոր տպագրիչներից են եղել նաև Պողոս Արապյանը, Սարգիս Դպիրը, Չնչին Հովհաննեսը և ուրիշներ: Մինչև 1800թ. միայն Կ. Պոլսում լույս է տեսել շուրջ 350 անուն հայերեն գիրք:
Կրոնաբարոյական բնույթի վաղ հրատարակությունների կողքին տպագրվեց նաև պատմական, գեղարվեստական, ուսումնական, գիտական և այլ բովանդակության գրաբար և աշխարհաբար, հեղինակային և թարգմանական գրականություն:
Հայկական տպարաններ հիմնվեցին Զմյուռնիայում, Արմաշում, Վանում, Մուշում, Բուրսայում, Ադանայում, Ադրիանապոլսում, Ադաբազարում, Կոնիայում, Նիկոմեդիայում, Սամսունում, Կարինում, Երզնկայում, Եվդոկիայում, Խարբերդում, Ամասիայում, Մարզվանում, Այնթապում և այլուր:
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24.04.2012
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամների ուղեկցությամբ, այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ: Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ .Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
ՀՑԹԻ-ում բացվեց «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը
23.04.2012
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն իր բացման խոսքում երախտագիտություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ջևան Չելոյանցին (Մոսկվա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Տիգրան Քալայջյանին (Կիպրոս), «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամին, Մատիաս Բյորնլունդին (Դանիա), Լաուրա Դաունին (Շվեդիա), Սուրեն Բայրամյանին (Եգիպտոս), Ռուբէն Գալչեանին, որոնց աջակցության և նվիրատվությունների շնորհիվ վերջի հինգ տարիներին ձեռք են բերվել ցուցադրության մեջ ներառնված հազվագյուտ ու արժեքավոր հսկայական գրականությունը:
Այնուհետև Հայկ Դեմոյանը հյուրերին, լրագրողներին ծանոթացրեց թանգարանային ժամանակավոր ցուցադրությանը:
Մամուլի ասուլիս ՀՑԹԻ-ում
23.04.2012
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին անցած մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները: Ասուլիսին ներկա էին նաև անգլիացի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով 2010թ. հրապարակել է «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ հաղորդեց կորած համարվող և բոլորովին վերջերս պատահաբար հայտնաբերված Բոդիլ Բյորնի՝ 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները նկարագրող ձեռագիր հուշագրության մասին:
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին 2006-2011թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներն ու Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարությունները:
Ասուլիսի վերջում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՑԹԻ ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ջեֆրի Ռոբերտսոնին և Յուսսի Բյորնին պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով:
ՀՑԹԻ-ում կբացվի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը
21.04.2012
Ապրիլի 23-ին, ժամը 12:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ:
Ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Թանգարանի սրահներում ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ: Առանձին սեղաններով տրված են համիդյան ու Ադանայի կոտորածներին առնչվող ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ներկայացնում են մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների անհերքելի վկայությունները: Ներկայացված գրականության մեծ մասը լույս է տեսել օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության տարիներին և հիմնավոր պատասխան է մեր օրերում կիրառվող թուրքական ժխտողականության բոլոր դրսևորումներին:
Ցուցադրության մեջ ներառնված հազվագյուտ ու արժեքավոր գրականությունը վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Տիգրան Քալայջյանի (Կիպրոս), ինչպես նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հավաքածուն հարստացել է արժեքավոր գրականությամբ` Մատիաս Բյորնլունդի (Դանիա), Լաուրա Դաունի (Շվեդիա), Սուրեն Բայրամյանի (Եգիպտոս), Ռուբէն Գալչեանի և այլոց նվիրատվությունների շնորհիվ:
Մամլո հաղորդագրություն ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի վերաբերյալ
20.04.2012
Ս. թ. ապրիլի 23-ին ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվելու է անցած մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները: Ասուլիսին ներկա են լինելու Ջեֆրի Ռոբերտսոնը, ով 2010թ. հրապարակեց «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին: Ասուլիսին ներկա է լինելու նաև նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ կհաղորդի բոլորովին վերջերս պատահաբար հայտնաբերած Բոդիլ Բյորնի կորած համարվող և 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները նկարագրող ձեռագիր հուշագրության մասին:
Ասուլիսի ժամանակ կներկայացվեն 2006-2011թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներն ու Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարությունները:
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ – 90
19.04.2012
Զմյուռնիայում` Փոքր Ասիայի նշանավոր առևտրական և մշակութային կենտրոններից մեկում, հայերը հաստատվել էին հնագույն ժամանակներից և բնակվում էին քաղաքի առանձին հայկական Գետեզերք, Քարափ և Հայոց թաղամասերում:
Արդեն 18-19-րդ դարերում քաղաքը դարձավ հայկական մշակութային խոշոր կենտրոն: Այստեղի տպարաններում հրատարակվել են գրքեր ու պարբերականներ, որոնք նշանակալից են եղել հայ մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքում գործում էին դեռ 1799թ. հիմնված Մեսրոպյան և օրիորդաց Հռիփսիմյան վարժարաները, ինչպես նաև մի շարք մասնավոր դպրոցներ: Զմյուռնիահայ համայնքն ուներ չորս եկեղեցի, (նշանավոր էր Սուրբ Ստեփանոսի եկեղեցին), Ազգային հիվանդանոց և թատրոն: Զմյուռնիայի տնտեսական կյանքում կարևոր տեղ ունեին հայ վաճառականները, որոնք արտահանում էին գորգ, կաշի, բուրդ, չոր մրգեր և իրենց առևտրական տներն ունեին Եվրոպայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Եգիպտոսում:
Իր բազմամշակույթ և զարգացած քաղաքային կենցաղի համար Զմյուռնիան հայտնի էր «Արևելքի փոքր Փարիզ» անվամբ:
Մինչ 1922թ. Զմյուռնիայում ապրում էր շուրջ 30 000 հայ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի այցը Հայոց ցեղասպանության թանգարան
17.04.2012
Գերմանիայի պետնախարար Կորնելիա Պիպերը, ով Հայաստան է ժամանել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Կորնելիա Պիպերի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Գերմանիայի պետնախարար Կորնելիա Պիպերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: Գերմանիայի պետնախարարը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում՝ նշելով, որ չափազանց տպավորված է թանգարանային ցուցադրությամբ և մեծ կարեկցանքով է հիշում 1915-1916թթ. հայ զոհերին:
Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
17.04.2012
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Բելառուսի պատվիրակության անդամները՝ նախարար Սերգեյ Մարտինովի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Սերգեյ Մարտինովը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը այցելեց Ծիծեռնակաբերդի hուշահամալիր
16.04.2012
Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները նախարար Օրիթ Նոկեդը գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ՀՀ գյուղ նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանն, ապա Օրիթ Նոկեդը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Որպես կին, որպես հրեա և իբրև մարդ արարած` ես ցնցված եմ այս նկարներում ցուցադրվածը տեսնելով, անմեղ հայ մարդկանց և ընտանիքների սպանություններից»:
ՀՈՒՄԱՆԻՍՏ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ
14.04.2012
1896 թ. տառապյալ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու առաքելությամբ 74-ամյա մի ամերիկուհի ժամանեց Ստամբուլ, ապա ուղղություն վերցրեց դեպի Կ. Պոլիս: Հարյուր տարի առաջ, այս օրը, կյանքին հրաժեշտ տվեց Կլարա Բարթոնը, մի ուշագրավ կին, ում ջանքերի շնորհիվ առնվազն 50000 հոգու կյանք է փրկվել: Դուք թերևս հարց կտաք, թե այս գաղափարական առաջնորդն, ում գրեթե բոլոր դպրոցահասակ ամերիկացիները գիտեն որպես «Մարտադաշտի հրեշտակի», ինչո՞ւ եկավ Կ.Պոլիս:
1861 թ. Կլարա Բարթոնն աշխատում էր մայրաքաղաք Վաշինգտոնում, ԱՄՆ արտոնագրային վարչությունում:
Ամերիկյան քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո նրա հայրենի Մասաչուսեթս նահանգից վիրավոր զինվորներ էին գալիս դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, և նա այդ զինվորների խնամքն իր վրա վերցրեց: Խնամքն իրականացնելու հարցում նրան օգնեց տարիներ առաջ իր հիվանդ եղբորը խնամելու ընթացքում ձեռք բերած փորձը: 1862 թ. նա արդեն մարտադաշտերում էր և օգնություն էր ցուցաբերում ամերիկյան պատմության ամենաարյունալի պատերազմի զոհերին: 1865 թ., պատերազմն ավարտվելուց հետո, Կ. Բարթոնը ձեռնամուխ եղավ տասնյակհազարավոր անհայտ զինվորների ինքնությունը պարզելու գործին, քանզի գիտակցում էր, որ նրանց ընտանիքները ցանկանում են իմանալ իրենց սիրեցյալների ճակատագրի մասին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկում է անգլերեն միջազգային գիտական հանդես
11.04.2012
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում ՀՑԹԻ գիտական հետազոտությունների արդյունքները միջազգային գիտական շրջանակներին հասանելի դարձնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների աշխատանքներն ավելի լայն լսարանին ներկայացնելու համար ՀՑԹԻ հայտարարում է նոր` «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» թողարկումը: Սկզբնական փուլում հանդեսը լույս է տեսնելու տարեկան երկու թողարկումով: Բացի գիտական հոդվածներից, հանդեսում զետեղվելու են նաև Հայոց ցեղապանության թեմայով լույս տեսած գրականության գրախոսականներ: Հանդեսի խմբագրական կազմում ընգրկված են հեղինակավոր ցեղասպանագետ-գիտնականներ:
Հոդվածների ներկայացման պայմաններին կարելի է ծանոթանալ ստորև:
Ռուբինա Փիրումյան. «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ»
10.04.2012
Այսօր, «Նոյյան Տապան» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվեց Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Ռուբինա Փիրումյանի՝ «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. աղետի տարիները վերապրածների զգացողություններն» անգլալեզու գիրքը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ռուբինա Փիրումյանն իր խոսքում նշեց, որ գիրքը ևս մեկ ներդրում է ցեղասպանության դատապարտմանն ուղղված պայքարին: Գրքի ուսումնասիրության առարկան ցեղասպանության թեմայի արտացոլումն է գեղարվեստական գրականության մեջ: «Այստեղ պատկերվում է թուրքի ձեռքով վառված դժոխքից անցած հայ մարդու հոգեկան վիճակը, ապրած սարսափելի տեսարանների ու կրած սոսկալի տառապանքի բացած վերքը՝ իբրև անդառնալի դրոշմ նրա ու նրա սերունդների հոգու վրա»,- գրված է գրքի վերջաբանում:
Այս մենագրությունը Ռուբինա Փիրումյանի երկրորդ աշխատանքն է, որ հրատարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: 2008 թ. լույս էր տեսել «Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել Թուրքիայում 1915 թվականից հետո» մենագրությունը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի գիտնականների համատեղ աշխատանքների պատրաստումն ու դրանց արդյունքների հրատարակումը:
Լիտվայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ
05.04.2012
Պաշտոնական այցով Երևան ժամանած Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիտվայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Լիտվայից ժամանած հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Այնուհետև, նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Միայն հիշողության պահպանման միջոցով կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ նման ողբերգությունների կրկնությունն անհնարին կլնի ինչպես հայերի, այնպես էլ ցանկացած այլ ժողովրդի համար»:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լիտվայի ԱԳ նախարարը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) 2005թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին
04.04.2012
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ֆինլանդիայից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Էրկկի Տուոմիոյիայի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ֆինլանդիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Ֆինլանդիայի ԱԳ նախարար տնկեց արծաթափայլ եղևնի:
Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսի այցը Հայոց ցեղասպանության թանգարան
04.04.2012
ՀՀ արտգործնախարարության հրավերով Երևան ժամանած Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կիպրոսի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Էրատո Կոզակուի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Կիպրոսի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Նախարար Էրատո Կոզակուն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Կիպրոսի ԱԳ նախարար տնկեց արծաթափայլ եղևնի:
Բուլղարիայի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
03.04.2012
Պաշտոնական այցով Երևան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Բուլղարիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամները՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բուլղարիայի վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Վարչապետ Բոյկո Բորիսովը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Բոյկո Բորիսովը տնկեց արծաթափայլ եղևնի:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ
03.04.2012
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՌԴ ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության անդամները՝ նախարար Ս. Լավրովի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Սերգեյ Լավրովը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում և ջրեց իր նախորդ այցելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Ռուսական պատվիրակությանը ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն այցելեց Ծիծեռնակաբերդ
16.03.2012
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանական պատվիրակության անդամները արտգործնախարարի գլխավորությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ մեկնարկը` Բեյրութում
23.02.2012
Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հատուկ դասախոսությունը:
Դասախոսությանը ներկա էին հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, Պուրճ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, ազգային և կուսակցական մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառման բացումն արեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական ատենապետ Սեդա Խտշյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց ՀՑԹԻ ծավալած գործունեությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
Նշենք նաև, որ Բեյրութում ներկայացվեց «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն, որը պատրաստվել է ՀՑԹԻ ջանքերով:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսություն կարդաց լիբանանահայ ուսանողների համար
23.02.2012
Փետրվարի 22-ին Բեյրութի Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում լիբանանահայ երկրորդական վարժարանների բարձրագույն կարգի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ավելի քան մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը ուսանողներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքները: Կենտրոնանալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վրա՝ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ցույց տվեց թանգարանի շենքի նոր կառույցի մանրանկարը:
«Ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու մեր ազգային հիշողությունն է, որ հազարավոր հայորդիների կմղի այցելել Ծիծեռնակբերդ: Հիմա մենք հաղթած ենք մեր միասնականությամբ, մինչ 100 տարի առաջ մենք վտանգված էինք: Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր գրավյալ հայրենիքը», - նշեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց. «2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակը մեր պայքարն ամփոփելու տարելից չէ, այլ ընդհակառակը՝ պայքարի վերապնդման և տարբեր եղանակներով մեր պահանջատիրությունը շարունակելու մեկնակետ»:
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
24.01.2012
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը:
Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է դեռևս 2001թ.:
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
20.12.2011
Թուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված ցեղասպանության զոհ դարձան նաև տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Նրանք, ովքեր կարողացան կենդանի մնալ, դարձան ծնողական գուրգուրանքից զրկված որբեր, որոնց մի մասը, կտրվելով իր միջավայրից, կորցրեց հայի ինքնությունը: Բռնի թրքացման ու իսլամացման նպատակին ծառայեցին նաև հատուկ այդ նպատակով թուրքական կառավարության կողմից ստեղծված որբանոցները:
Ցեղասպանությունից հետո հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ և անհատ բարերարներ տարաբնույթ նախաձեռնություններով փորձեցին փրկել հայության բեկորները: Սկիզբ առավ մարդկության հումանիտար պատմության մեջ աննախադեպ մի փրկարար առաքելություն, որի նպատակն էր փրկել ու փրկագնել բռնի թրքացված և իսլամացված հազարավոր հայ երեխաների ու կանանց: Այդ առաքելության առաջին դիրքերում էր «Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպությունը», որը ստեղծվել էր դեռևս 1915թ.:
Ստորև ներկայացվող թվով 17 լուսանկարները վերջերս ՀՑԹԻ ջանքերով հայտաբերվեցին երևանաբնակ ընտանիքներից մեկում: Այն ներկայացնում է Մերձավորարևելյան նպաստամատույցի որբախնամ գործունեությունը Ալեքսանդրապոլում, (ներկայիս` Գյումրի), Պաղեստինում և Լիբանանում:
Այս լուսանկարները, հիրավի, իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային հումանիտար պատմության տարեգրության մեջ:
|