Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահը ս.թ. դեկտեմբերի 13-ից դադարեցնում է աշխատանքը մինչև հունվարի 20-ը:

Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



ՀՑԹԻ-ն հրատարակել է Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրության ռուսերեն թարգմանությունը


27.12.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի բացառիկ նշանակության հուշագրության ռուսերեն թարգմանությունը:

Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը


26.12.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) մեկնարկում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը: Այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված աշխարհի խոշորագույն նպաստամատույց առաքելությանն ու ժառանգությանը, որը, ցավոք, մեր օրերում մոռացվում ու անտեսվում է ամերիկյան հիշողության և ներկա քաղաքականության մեջ: Ուշագրավ է, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ժառանգությունը որպես օրինակ ծառայեց հետագայում նպաստամատույց գործունեության իրականացման համար ողջ աշխարհում:

Այս առիթով ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասում է. «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշանմուշներ և այլ իրեր, որոնք կապված են Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցի պատմության հետ:

Մամուլի ասուլիս և գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում


25.12.2014

Այսօր ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենության հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի ընթացիկ և նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև 2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումներին:

Ասուլիսից հետո տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակցել է «Եվրոպական ոգեկոչում 2014» միջազգային գիտաժողովին Բեռլինում


25.12.2014

Դեկտեմբեր 17-ին ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը մասնակցեց Բեռլինում կայացած «Եվրոպական ոգեկոչում 2014» միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովում «Հիշողության աշխարհագրական և քաղաքական ուղղությունները. Հայաստանի դեպքը» խորագրով մի նիստ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովի պաշտոնական ծրագրում նշված էր. «2015 թվականին կնշվի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոտորածների 100 ամյակը, մի իրադարձություն, որը բևեռանում է հիշողության մեջ մինչ օրս: Այս հակամարտող հիշողությունները եվրոպացի քաղաքական և հասարակական գործիչների առաջ բարձրացնում են բարդ հարցեր: Հետևաբար, այս նիստի նպատակն է, հատուկ ուշադրություն հրավիրել ուսումնասիրելու, թե ինչպես են այդ դեպքերը հիշվում Եվրոպայում»:

ՀՑԹԻ-ին լույս է ընծայել «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես» գիտական պարբերականի առաջին թողարկումը


24.12.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված օտարալեզու, գրախոսվող (peer-review) ամսագրի առաջին համարը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այս հանդեսի հրատարակումը լինելու է երկարաժամկետ նախաձեռնություն, որը հնարավորություն կտա ցեղասպանագետների հաջորդ սերնդին մշակել նոր գաղափարներ և հետազոտական նոր մոտեցումներ ցեղասպանությունների և նրանց հետևանքների ուսումնասիրման համար: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» նպատակ ունի հաստատուն դիրք ապահովել ընդհանուր պայքարում` ուղղված ցեղասպանությունների ժխտման ու դրա հետևանքների դեմ: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» պայքարելու է ցանկացած ցեղասպանության ժխտման դեմ: Այս նախաձեռնությունը համարում ենք համաշխարհային անվտանգության հաստատման համար նախազգուշական քայլերի և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մի մաս»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն և միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը:

Ավստրալիայի ցուցաբերած մարդասիրական օգնությունը հայ գաղթականներին և որբերին 1915-30թթ.


10.12.2014

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մեծ արձագանք գտան ԱՄՆ-ում և եվրոպական պետություններում, ինչպես նաև հեռավոր Ավստրալիայում: Հայերի կոտորածների մասին լուրերն Ավստրալիա էին հասնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՆԶԱԿ-ի(1) զինվորների, պատերազմական թղթակիցների հեռագրերի, ինչպես նաև մամուլի միջոցով: Մերձավոր Արևելքի միլիոնավոր կարիքավորներին օգնելու նպատակով Ավստրալիայում սկիզբ առավ աննախադեպ մարդասիրական շարժում, որը տարածվեց գրեթե բոլոր նահանգներում` ընդունելով համազգային բնույթ:

1915թ. դեկտեմբերին Մելբուռնում կազմավորվեց Հայկական նպաստամատույց հիմնադրամը (Armenian Relief Fund), որի գործունեությանը մեծապես աջակցեցին Վիկտորիա նահանգի կառավարությունը, եկեղեցական առաջնորդները, մի շարք առաջադեմ գործիչներ և գործարարներ: Հիմնադրամի քարտուղարն էր օրիորդ Մ. Ե. Սըրլը:

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին


02.12.2014

Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Բոլիվիան ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը


01.12.2014

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915թ. ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը:
Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

«1914 թվական` խաղաղությունից պատերազմ. հայացք հարյուր տարի անց»
IV Միջազգային գիտական-գործնական գիտաժողով


02.12.2014

Մոսկվայում նոյեմբերի 27-28 – ը կայացավ IV միջազգային գիտական-գործնական «1914 թվական`խաղաղությունից պատերազմ. հայացք հարյուր տարի անց» գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցեցին պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, պատմական գիտությունների թեկնածու, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես եկավ «Գերմանական ծագմամբ օսմանյան ջիհադը. Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Սրբազան պատերազմի հայտարարման գերմանական հետքի հարցի շուրջ» զեկույցով:

Հայոց ցեղասպանության «շարքային» իրականացնողները. երեխաների գործառութային առանձնահատկությունները


21.11.2014

Ցեղասպանագիտության մեջ գերակայող տեսակետներից մեկի համաձայն` զանգվածային կոտորածներ կամ ցեղասպանություն իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակության անմիջական մասնակցություն կամ առնվազն ակտիվ աջակցություն: Այս հանգամանքը ենթադրում է զանգվածային կոտորածների կազմակերպումն ու հրահրումը կանխարգելելու համար հասարակության տարբեր սոցիալական խմբերի համոզմունքների, մտայնությունների, բռնություններին մասնակցելու նրանց նպատակների ու շարժառիթների ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Ընդունված է համարել, որ ցեղասպանության ամենախոցելի զոհերը երեխաներն են: Զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ժամանակ երեխաները զոհ են դառնում տարաբնույթ հիվանդությունների, սպանությունների, սեռական և այլ բռնությունների

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


20.11.2014

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցլեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Յանակիս Օմիրուն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Կիպրոսից ժամանած հյուրերը եղան նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը` Թեհրանում


18.11.2014

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ Թեհրանում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը և տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նոյեմբերի 14-ին «Արարատ» մարզամշակութային համալիրի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացվել էին միջազգային մամուլի առաջին էջերի 60 պատկերներ, որոնք արտացոլում են մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Մարիո Մացցոլան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


11.11.2014

«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մարիո Մացցոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Մարիո Մացցոլան եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:

Կաթողիկոսների գլխավորությամբ թեմերի առաջնորդները միասնական աղոթք հղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի


10.11.2014

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ հայկական թեմերի առաջնորդներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Կաթողիկոսները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Տարբեր երկրների հայոց թեմերի առաջնորդները երկու կաթողիկոսների առաջնորդությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա Հայոց ցեղասպանության հուշահամալիրում միասնական աղոթք հղեցին առ Աստված և կատարեցին հոգենհանգստի կարգ Մեծ Եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ին իր աշխատանքներն է սկսելու Եպիսկոպոսաց ժողովը, որի քննարկման առանցքում է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը:

Երևանի դպրոցի տնօրենները հյուրընկալվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


10.11.2014

Այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին տեղեկացրեց, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծեց, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, որտեղ դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։
«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարևորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ն ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաև գրահրատարակչական ասպարեզում։

Հայոց ցեղասպանության ժխտման պատմությունից
Թուրքական մի վաղ հրատարակության քննական դիտարկում


08.11.2014

Թուրքիայի կողմից շուրջ մեկ դար շարունակվում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը, որի «ակադեմիական» հենքն ապահովելու համար միտումնավոր շրջանցվում է արդարության, գիտական անաչառության ու անկողմնակալության սկզբունքը: Վերջին տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մենագրությունների և հոդվածների պակաս չի նկատվել: Դրանցում ընդհանուր առմամբ զարգացվում են դեռևս կոտորածների ընթացքում շրջանառության մեջ դրված մի քանի թեզեր՝ փորձելով տարբեր «փաստարկներով» գիտական հանրությանը պարտադրել պատմության իրենց վարկածը: Այդ թեզերի ակունքները կարելի է գտնել Մեծ եղեռնի և դրան հաջորդած տարիներին երևան եկած մի շարք հրատարակություններում, որոնցում փորձ էր արվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել իրադարձությունների ընթացքից, աղավաղել փաստերը կամ պարզունակ կերպով հերքել հայերի ոչնչացման գործում թուրքերի դերակատարությանն առնչվող ցանկացած մեղադրանք:

Այս հոդվածում քննական մոտեցմամբ դիտարկելու ենք թուրքական վաղ հրատարակություններից մեկը, որը, իրավամբ, կարելի է համարել Հայոց ցեղասպանության ժխտման և կեղծարարության «հիմնարար մատյան»:

ԼՂ Ազգային ժողովի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


07.11.2014

ՀՀ Ազգային ժողովի և ԼՂ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակը


05.11.2014

Նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դեյվիդ Լիդինգթոնը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, եղավ նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Նիկոլայ Ռիժկովն այցելեց Ծիծեռնակաբերդ


01.11.2014

Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նիկոլայ Ռիժկովին ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նիկոլայ Ռիժկովը և Հերմինե Նաղդալյանը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Լիտվայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


24.10.2014

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ուղեկցեց Լիտվիայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսին և ներկայացրեց Հայոց ցեղասպանության ու հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Լիտվայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

Թուրք լրագրողները հանդիպում ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հետ


23.10.2014

Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Media Bus Tour» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրք լրագրողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտ: Նրանք եղան Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում և ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարներին և նյութերին:

Այնուհետև հայ և թուրք լրագրողները հանդիպում և ակտիվ քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի հետ:

Գերմանիայի ԱԳ նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


23.10.2014

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Երևան այցելած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

Գերմանիայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՉԺՀ համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ


23.10.2014

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Ռուզան Մուրադյանի և ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամները այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

Լույս է տեսել «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի երկրորդ թողարկումը


22.10.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի երկրորդ հատորը: Հանդեսի երկրորդ հատորում զետեղված են Ցեղասպանության պատմությանը, սոցիոլոգիային, հոգեբանությանը, իրավունքին, թանգարանագիտությանը, լեզվաբանությանը վերաբերող հոդվածներ:

Հատորի խմբագրականում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հայեցակարգային մոտեցումները:

Ինչպես արդեն նշել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսել է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի թողարկումը:

Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդես ՀՑԹԻ-ում


18.10.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Շնորհանդեսին հաջորդեց «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտա-գործնական սեմինարը, որի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ուսումնական ձեռնարկի համահեղինակներ Իլյա Ալտմանը (Հոլոքոստի կենտրոնի համանախագահ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ), Ալլա Հերբերը (Հոլոքոստի հիմնադրամի տնօրեն, առաջին գումարման ՌԴ Պետդումայի անդամ), ինչպես նաև Հայկ Դեմոյանը (ՀՑԹԻ տնօրեն), Սուրեն Մանուկյանը (ՀՑԹԻ փոխտնօրեն), Հարություն Մարությանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող), ռուս ուսուցիչներ Տատյանա Պասման (Կրթության ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման Պսկովի համալսարանի մեթոդիստ), Նատալյա Անիսիսնան (Հրեական ժառանգության և Հոլոքոստի թանգարանի ավագ ֆոնդապահ, Մոսկվա), Օլգա Գորսկիխը (Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ):

ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը


17.10.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

Բելառուսի մշակույթի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին


16.10.2014

Այսօր Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում Հայաստան ժամանած Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բելառուսի մշակույթի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին
Գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում


16.10.2014

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Ելույթ կունենա նաև գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը:

Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը հարգեց անմեղ զոհերի հիշատակը


12.10.2014

Հոկտեմբերի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Սերբիայի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Սերբիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Սերբիայի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդ


11.10.2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքն այցելեցին Ծիծեռնակաբերդ


11.10.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար անմար կրակի մոտ:

Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՑԹԻ-ում


10.10.2014

Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար, Հայ կանանց միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանի և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն այցելեց Ծիծեռնակաբերդ


10.10.2014

Հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Տիկին Թեոխարուսին և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց իր նախորդ այցելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:

Հայոց ցեղասպանությանը նվիրված բացառիկ ցուցադրություն Փարիզում` 2015 ապրիլին


09.10.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հյուրընկալեց Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչ պարոն Ժան Իվ Կամյուին:

Ժան Իվ Կամյուն Երևան է ժամանել ծանոթանալու համար հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք ցուցադրության ցուցանմուշների հետ, որոնք ներկայացվելու են Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահներում:

Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը` պարոն Ժան Իվ Կամյուն, և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը քննարկեցին համատեղ ցուցադրության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Դանիացի գրող Ինգա Նալբանդյանին նվիրված միջոցառում ՀՑԹԻ-ում


07.10.2014

Այսօր ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղ ունեցավ դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135 ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էր նաև Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունը հայտնեց մեծ հայասեր Ինգա Նալբանդյանին` նրա կատարած անգնահատելի աշխատանքի համար:

ՀՑԹԻ աշխատակիցը Դնեպրոպետրովսկ քաղաքում մասնակցել է Բաբիյ Յարի ողբերգության 73-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը


04.10.2014

Հոլոքոստի ուսումնասիրության ուկրաինական «Տկումա» («Վերածնունդ») կենտրոնի հրավերով՝ ՀՑԹԻ աշխատակից Ռոբերտ Թաթոյանը 2014 թ. սեպտեմբերի 28-29-ին Ուկրաինայի Դնեպրոպետրվսկ քաղաքում մասնակցել է Բաբիյ Յարի ողբերգության 73-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանն, ինչպես նաև արարողության շրջանակներում կազմակերպված մի շարք այլ միջոցառումների, այդ թվում՝ «Բռնապետությունը և ժողովրդավարությունը ծայրահեղությունների դարաշրջանում» գերմանական շրջիկ ցուցադրության բացմանը և «Պատերազմի և Հոլոքոստի դասերը» ստեղծագործական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփմանը։

Ոգեկոչման արարողության ընթացքում իր ունեցած խոսքում Ռոբերտ Թաթոյանն անդրադարձել է հրեական Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև զուգահեռներին, նշվել է, որ այսօր ինչպես երբեք կարևոր է, որպեսզի հայ, հրեա և ցեղասպանություն վերապրած այլ ժողովուրդների հիշողությունը դառնա ամբողջ մարդկության ընդհանրական հիշողության մաս, ինչը թույլ կտա ավելի կայուն հիմքեր ստեղծել հետագայում նման հանցագործություններին հակազդելու համար։

Ես զգում եմ, որ սա պատմական պահ է մի քանի պատճառներով...
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտ Սամանտա Լակինի հետ


02.10.2014

- Բարև սիրելի Սամանտա, շնորհավորում եմ, դու դարձար այս տարի տարվա Լեմկինի կրթաթոշակի երկրորդ շրջանավարտը: Ինչպիսի՞ն են քո տպավորությունները:

Ես շատ լավ տպավորություններ ունեմ Հայաստանից և ՀՑԹԻ-ից: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինձ համար շատ հետաքրքիր էր ապրել Հայաստանում: Հայաստանը դեռևս լիովին չի իրականացրել արևմտյան կամ եվրոպական ինտեգրումը: Շատ մարդիկ անգլերեն չեն խոսում և դեռևս ոգևորվում են, երբ տեսնում են ամերիկացիներին իրենց երկրում: Ինձ հանդիպած բոլոր գործընկերները, նրանք ում հետ հարցազրույցներ եմ արել, երիտասարդ գիտաշխատողները սիրալիր էին, օգտակար և քաղաքակիրթ:

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


01.10.2014

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան մասնաճյուղի կամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նրանք ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

Հունաստանի Նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


30.09.2014

Սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված դասընթացներին


26.09.2014

Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի թանգարանի հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ս.թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի կողմից կազմակերպված ամենամյա «Ռուսական պետության պատմություն» դասընթացին:

Այս տարի դասընթացը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին:

ԱՊՀ Հարկային ծառայությունների ղեկավարները հարգեցին անմեղ զոհերի հիշատակը


25.09.2014

Երևանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարներ համակարգող խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ԱՊՀ Հարկային ծառայությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Միհրան Մեսրոպյան. Դարդանելի հայ զինվորականներից
(Հարցազրույց Քարոլայն Մեսրոպյան-Հիքմանի հետ)


25.09.2014

Միհրան Մեսրոպյանի պատմությունը հիշեցնում է Սարգիս Թորոսյանի և մյուս հայերի կենսագրությունները, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայեցին Օսմանյան բանակում և միևնույն ժամանակ նրանց ընտանիքները դարձան Հայոց ցեղասպանության զոհ:

Միհրան Մեսրոպյանի թոռնուհին` Քարոլայն Մեսրոպյան-Հիքմանը, ով ուսումնասիրում է իր պապի արվեստն ու կենսագրությունը, կիսվեց իր հիշողություններով նրա մասին:

ՀՑԹԻ մեկնարկում է 2015թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը


24.09.2014

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Հայաստան – Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


19.09.2014

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող Հայաստան – Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:

Արդար թուրքեր. ովքե՞ր են և ինչու՞ են նրանք կարևոր


17.09.2014

Առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում կարելի է լսել խոսակցություններ ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերին փրկելու դեպքերի մասին: «Թուրքեր, ովքեր փրկել են հայերին» արտահայտությունը, խոստովանենք, հայի ականջին խորթ է հնչում, եթե չասենք` ցասում առաջացնում: Բայց արդյոք այդ պատմությունները ճի՞շտ են: Այո՛, ճիշտ են: Կան բազմաթիվ օրինակներ ցեղասպանությունը վերապրածների գրավոր և տպագրված հուշերում, ինչպես նաև բանավոր պատմություններում, որոնք վկայում են, որ շարքային մուսուլմանները (թուրքեր, քրդեր, արաբներ) հայ անհատներին և ամբողջական ընտանիքներին օգնել են գոյատևելու, թեկուզ և` ժամանակավոր:

Այսուամենայնիվ կա երկու հարց, որ պետք է հաշվի առնել այս թեմայի մասին խոսելիս: Դրանցից առաջինը վերաբերում է այս դեպքերի դասակարգմանը: Առհասարակ պատերազմների, զանգվածային կոտորածների և բնական աղետների ժամանակ մարդկային վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը` Երևանում


16.09.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:
Հեղինակավոր այս համաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:

Միջազգային գիտաժողով. «Առաջին համաշխարհային պատերազմ` 20-րդ դարի նախաբան»


15.09.2014

2014թ. սեպտեմբերի 8-10-ը Մոսկվյում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Առաջին համաշխարհային պատերազմ` 20-րդ դարի նախաբան» թեմայով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի և Հումանիտար գիտությունների ակադեմիայի համալսարանի (ՄՊՄՀ) կողմից:

Գիտաժողովի ժամանակ զեկույցներով հանդես եկան ավելի քան 100 պատմաբան 25 երկրներից` Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներից:

Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր


14.09.2014

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակությունը գլխավորում էր ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՂԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:

Ավստրիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին


09.09.2014

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը սեպտեմբերի 8-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախարար Սեբաստիան Կուրցը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ավստրիայի Արտաքին գործերի նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակ:

Ֆրանսիացի սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսի հիշատակի ոգեկոչում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում


04.09.2014

Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը` Ֆրանիսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ, պատվիրակության ղեկավար պարոն Բրյունո Լը Ռուի գլխավորությամբ և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Առաջին համաշխարհայի պատերազմը և Հայոց ցեղասպանությունը «Նոր Մանեժում»


02.09.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:

Կանադացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


26.08.2014

Հայաստան ժամանած Կանադայի Համադաշնության խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Կանադայի խորհրդարանի անդամներն ծաղիկները դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


Եզդիների և քրիստոնեաների ցեղասպանությունը Իրաքում և Հայոց ցեղասպանության պատկերների վերաարդիականացումը


21.08.2014

«Իրաքում և Շամում Իսլամական պետություն» /ԻՇԻՊ/ ծայրահեղական կազմակերպությունը, որը որոշ տեղեկությունների համաձայն աջակցություն է ստանում Թուրքիայից հունիսի վերջին Իրաքի և Սիրիայի մի հատվածի վրա հռչակեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին: Այս կիսապետական կազմավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտարարեց շարիաթի օրենքների գերակայություն և ակտիվորեն սկսեց այն կյանքի կոչել:

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


21.08.2014

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը 2014 թ. օգոստոսի 21-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Վրաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Բելառուսի արդարադատության նախարարության պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ


11.08.2014

Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների միասնական պետական ռեգիստրի վարչության ղեկավար Դմիտրի Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը 2014 թ. օգոստոսի 11-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:


Հայփոստը թողարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված 5 նամականիշ


09.08.2014

2014 թվականի հուլիսի 29-ից շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշ:

Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը` տրամադրելով բացառիկ լուսանկարներ:
Նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մեծ մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ամառային դպրոց ուսուցիչների համար


31.07.2014

Հուլիսի 30-31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպած երկօրյա ամառային դպրոցը ուսուցիչների համար:

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» դասընթացին մասնկացեցին Հայոց պատմության ուսուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև Արցախից և Սփյուռքից:

Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ջեյսոն Քեննին այցելեց Ծիծեռնակաբերդ


30.07.2014

Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին, 2014 թ. այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ջեյսոն Քեննին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Կանադայից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ փոխտնօրենը մասնակցեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 11-րդ տարեկան գիտաժողովին


25.07.2014

Կանադայի Վիննիպեգ քաղաքում 2014 թ. հուլիսի 16-19-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 11-րդ տարեկան գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Ժամանակը, շարժումը և տարածությունը։ Ցեղասպանագիտությունը և բնիկ ազգերը» (Time, Movement, and Space. Genocide Studies and Indigenous Peoples) անվանումը։

Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Զեկույցի թեման էր «Նորեկածները և տեղաբնիկները: Հայոց հայրենիքի միատարրացումը որպես Օսմանյան կայսրության վերջին տարիների ազգա- և պետականաստեղծ նախագիծ»:

Գերմանա-հայկական ընկերություն – 100
Այս տարի լրանում է Գերմանա-հայկական ըներկության հիմնադրման 100-ամյակը


22.07.2014

1914 թվականի ամռանը գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, արևելագետ և մեծ հայասեր Յոհաննես Լեփսիուսի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը:
Երկար տարիներ զբաղվելով Հայկական հարցով` Յոհաննես Լեփսիուսը միջոցներ է հավաքում Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար: Հենց նրա անվան հետ է կապված Գերմանա-հայկական ընկերության գործունեությունը, որի նախագահն էր մինչև իր մահը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ամառային դպրոց լրագրողների համար


12.07.2014

Հուլիսի 11-12 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպված երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար:

«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դասընթացին մասնկացեցին ՀՀ և Սփյուռքի լրագրողները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բունեոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը


09.07.2014

Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում


23.06.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանը և ներկայացրեց «Հոգիների աճուրդ» հոլիվուդյան ժապավենը` Հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


23.06.2014

Հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՌԴ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Սուրբ Էջմիածնի միաբանները կատարեցին հոգեհանգստի արարողություն


20.06.2014

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և կատարեցին հոգեհանգստի արարողություն:


Իսրայելի Արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


18.06.2014

Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հրեական պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՀՀ-ում Իսրայելի Արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմը և Իսրայելի Արտաքին գործերի նախարարության Իրան-Իրաք վարչության պետ Նիսան Ամդուրը, ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Գերմանիայի Ռազմական ոստիկանության գնդապետն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


18.06.2014

Հունիսի 17-ին Գերմանիայի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայիկո Թիջերը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկները դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ-ի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին նվիրված խորհրդարանական լսումներ


13.06.2014

ՀՑԹԻ-ի գիտաժողովների դահլիճում 2014 թ. հունիսի 13-ին տեղի են ունեցել «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները և խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով ՀՀ Ազգային ժողովի լսումներ:

Նիստը կազմակերպված էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ


12.06.2014

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվեյթի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերն այցելեց Ծիծեռնակաբերդ


04.06.2014

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Դիդիե Բուրկհալտերը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

ՌԴ Դեսպանատան աշխատակիցները այցելեցին ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունը


03.06.2014

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները այցելեցին ՀՑԹԻ-ի «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց հյուրերին բացառիկ նյութերի պատմությունը, որոնք պահպանվում են Հայոց Ցեղասպանության թանգարանում:

Մասնավորապես, բնօրինակ նմուշներ` լուսանկարներ, ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ, 20-րդ դարասկզբի ռուսական մամուլ և այլ նյութեր, որոնք Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանություն վկաներն են:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը VivaCell-MTS ընկերության աշխատակիցների համար


30.05.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մայիսի 30-ին հանդիպեց VivaCell-MTS ընկերության աշխատակիցների հետ և ներկայացրեց «Հայոց Ցեղասպանությունն օտար հեղինակների աչքերով» դասախոսությունը:

Նա անդրադարձավ ՀՑԹԻ-ի կողմից տարբեր տարիներին հրատարակված գրքերին, որոնք լույս են տեսել VivaCell-MTS օժանդակությամբ:

Տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը


27.05.2014

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպումը սկսեց իր աշխատանքները


26.05.2014

Մայիսի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպումը:

Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է շուրջ 450 բնօրինակ լուսանկարներով


23.05.2014

Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին առնչվող լուսանկարների բացառիկ և հարուստ հավաքածու:
Շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնեցին հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարևորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և փոխանցումը սերունդներին:

Հայոց ցեղասպանության թանգարանն ընգրկվել է Forbes-ի հիշատակի թանգարանների ցանկում


22.05.2014

Հայոց ցեղասապանության թանգարանն ընգրկվել է ռուսական Forbes-ի 9 հիշատակի թանգարանների ցանկում, որոնք պետք է այցելի յուրաքանչյուրը:

Շարքը նվիրված է մայիսի 21-ին Նյու-Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված թանգարանի բացմանը:

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման»
ամառային դպրոց ուսուցիչների համար


22.05.2014

«Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 30-ից 31-ը կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար: Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի հանրակրթական և ավագ դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչները: Ծրագրին մասնակցող ուսուցիչները դասընթացն սկսվելուց առաջ կստանան նաև համապատասխան գրականություն՝ նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր:

«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը»
ամառային դպրոց լրագրողների և բլոգերների համար


20.05.2014

«Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 11-12-ին կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց լրագրողների և բլոգերների համար:

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության


19.05.2014

Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորները, ՀՀ-ում Հունաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ և ծաղիկները դրեցին Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին:

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացավ նաև ՀՑԹԻ` ժամանակավոր ցուցադրությամբ


17.05.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ցուցադրությունը բաց է առավոտյան ժամը 11:00-ից և միայն այսօր կգործի մինչև երեկոյան ժամը 21:00-ը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորակառույց մասնաշենքում ապրիլի 21-ին բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Հայկ Դեմոյանը հրապարակային դասախոսություն կարդաց Աթենքի Ռազմական թանգարանում


15.05.2014

Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ռազմական թանգարանում տեղի ունեցավ հույների ցեղասպանությանը նվիրված երեկո: Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը հանդես եկավ «Ավրորա Մարտիկանյանի ոդիսականը» թեմայով հրապարակային դասախոսությամբ:
Միջոցառումը կազմակերպել էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ՌԱԿ-ի շրջանային վարչությունը և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


12.05.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրան ուղեկցող ֆրանսիական պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի և ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ Կախաբեր Չիխրաձեն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


06.05.2014

Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գնդապետ Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Լիդիցեի Գեղեցիկ Արվեստների Միջազգային Պատանեկան Ցուցահանդեսի Մրցանակների հանձման արարողություն ՀՑԹԻ-ում


30.04.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողությունը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարի գալուստ մաղթեց այցելուներին և նշեց, որ նրանք նոր ցուցադրության առաջին երեխա այցելուներն են: «Նորակառույց թանգարանում դպրոցական երեխաների համար հատուկ սենյակ է գործելու, որտեղ անցկացվելու են Հայոց ցեղասպանության պատմության դասընթացներ»,-նշեց Հ. Դեմոյանը:

Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Ծիծեռնակաբերդ


29.04.2014

Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԼՀ ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ծաղիկների վերամշակման գործընթացը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


27.04.2014

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ արդեն հինգերորդ անգամ ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացնում են անմար կրակի մոտ դրված ծաղիկների վերամշակման գործընթացը:

Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները:


ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


24.04.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամների ուղեկցությամբ, այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ցուցադրություն բացվեց Սեուլում


24.04.2014

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կորեական Սեուլ քաղաքում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, բացվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում


24.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:

Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

ԱՄՆ կոնգրեսականները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


24.04.2014

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ավագ անդամ Էլիոթ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին, Լոիս Ֆրենկելն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱՄՆ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի պատասխանը Էրդողանի հայտարարությանը


24.04.2014

Հարգելի վարչապետ,

Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության հաստատմանը:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


23.04.2014

Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԼՀ ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջազգային գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները


22.04.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում իր աշխատանքայի երկրորդ օրը մեկնարկեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Ելույթ ունեցան ՀՑԹԻ գիտաշխատողներ պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, գիտաշխատող Գոհար Խանումյանը, Լուսինե Աբրահամյանը, Ռոբերտ Թաթոյանը, ինչպես նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը:

Միջազգային գիտաժողովը մեկնարկեց իր աշխատանքները


21.04.2014

Այսօր ժամը 10:30-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկվեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովի առաջին օրվա աշխատանքները:
Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից և ԱՄՆ-ից:

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացումը


21.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունում ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հաշվետու ասուլիսը


18.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախասրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսում Հայկ Դեմոյանն անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներին:

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ


17.04.2014

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանապահ զորքերի շտաբերի պետերին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:

Ցեղասպանություն և տարհանում
Հայ երեխաների տարհանումն Օսմանյան Թուրքիայից 1914-1922թթ.


15.04.2014

1914-1922 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով շուրջ 500 000 հայ երեխաներ սպանվեցին (ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից: Ցեղասպանությունը վերապրած շատ երեխաներ՝ որբացան, բռնի իսլամացվեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու և կայսրության տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով Բուենոս Այրեսում


14.04.2014

Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:
Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչնե:

ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ


09.04.2014

Ռուսաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն ապրիլի 9-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանությանզորքերի շտաբի պետ, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարիառաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկը:

Միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության ժառանգների փրկողներին


05.04.2014

Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում 2014 թ. մարտի 22-ին տեղի ունեցավ «Պատվել նրանց, ովքեր օգնել են Հայոց ցեղասպանությունից փրկված սերնդին (1915-1930 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովը:

Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ անցկացվող այս միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր այն բոլոր պետություններին ու անհատներին, որոնք օգնության ձեռք էին մեկնել կործանվող մի ազգի:

Հայերը Քեսաբում. գոյատևման շարունակական պայքար


28.03.2014

Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպի գավառում՝ Ալեքսանդրեթի, Անտիոքի ու Լաթաքիա քաղաքների մոտակայքում, Միջերկրական ծովեզերքից 3 կմ հեռավորության վրա:

Կիլիկիայում և Ասորիքի առափնյա շրջաններում հայերի ներկայությունը վկայված է Տիգրան Մեծի ժամանակներից:

ԱՄՆ-ում ՀՑԹԻ տնօրեն դոկտ. Հայկ Դեմոյանը ներկայացրեց նոր նյութեր կապված Ավրորա Մարտիկանյանի հետ


15.03.2014

Մարտի 8-ին Բոստոնում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը, որը նվիրված էր Ավրորա Մարտիկանյանին: Միջոցառումը նվիրված էր կանանց միամսյակին և կանանց միջազգային տոնին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի մշակութային հիմնադրամի կողմից և Ազգային Ասոցիացիայի Հայկական Հետազոտությունների և Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայի հովանավորությամբ:

Ավրորա Մարտիկանյանի հետ կապված նոր հայտնաբերված նյութերի հիման վրադոկտ. Դեմոյանը պատկերավոր դասախոսություններկայացրեց: Մարտիկանյանի պատմությունը նման է թուրքական վայրագություններից հրաշքով փրկված հազարավոր մարդկանց պատմությանը: Բայց միաժամանակ այն ունի մի յուրահատկություն:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը այցելեց Ծիծեռնակաբերդ


10.03.2014

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իվան Մրկիչը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Սերբիայի արտգործնախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹՒ տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզում հանդիպեց Շոայի հուշահամալիր-թանգարանի տնօրեն Ժակ Ֆրեջի հետ


05.03.2014

Մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ:
Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկեցին երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր:

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


28.02.2014

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցները փետրվարի 28-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Տարբեր երկրներից ժամանած հայազգի մարզիկների պատվիրակության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ


27.02.2014

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:


Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի այցելեց Ծիծեռնակաբերդ


25.02.2014

Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Էվանգելոս Մեյմարակիսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հունաստանի խորհրդարանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հրատարակվել է Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն թարգմանությունը


20.02.2014

Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն տարբերակը:

Գիրքը պարունակում է հարյուրավոր նամակներ, հեռագրեր ու զեկույցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի պաշտոնյաներն ուղարկել են իրենց երկրի արտգործնախարարությանը: Այս փաստաթղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանությունն իրագործելու երիտթուրքերի մտադրության և դրա մասին գերմանական պաշտոնյաների տեղյակ ու հանցակից լինելու վերաբերյալ:


Հովհաննես Թումանյան - 145


19.02.2014

2014 թ.փետրվարի 19-ին լրանում է մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հայոց ցեղասպանության տարիներին Հ. Թումանյանն անտարբեր չմնաց Օսմանյան կայսրությունում բնաջնջվող իր ժողովրդի ճակատագրին:
1915 թվականին նա իր դստեր` Նվարդի հետ Թիֆլիսից մեկնեց Էջմիածին, ուր ապաստանել էին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հատկապես անապաստան, խնամազուրկ որբերը: Այստեղ նրա անմիջական ղեկավարությամբ և վերահսկողությամբ բացվում է որբանոց, ուր ապաստան է գտնում շուրջ 3000 երեխա:

Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ


18.02.2014

Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը փետրվարի 18-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բրիտանական պատվիրակությունը նաև եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացավ ՀՑԹԻ թանգարանային հավաքածուում ընգրկված հայերի կոտորածների մասին պատմող բրիտանական մամուլի արխիվային նյութերի հետ:

Մի շշի պիտակը բերում է հետազոտության
Հոդվածը Քեթրին Յամադայի` հրատարակված Գլենդել Նյուզ Փրես գործակալությունում


14.02.2014

Անցյալ ամառ, Օրեգոնի հնաոճ իրերի խանութներից մեկում պատահաբար տեսա բրնձով լցված մի ապակե շիշ, վերցրեցի և պիտակի վրա կարդացի. «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում էր ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»:

Պիտակի վրա նշված էր Սամուել Գ. Լանկասթեր անունը որպես նախագահ, Ջ. Ջ. Հանդսակեր որպես տնօրեն, և կար հետևալ հասցեն` 606 Ստոք Էքչենջ շենք, Պորտլանդ, Օրեգոն, առանց որևէ ամսաթվի կամ այլ տեղեկության:
Գնեցի այդ շիշը, բերեցի տուն ու դրեցի դարակներից մեկում՝ խոստանալով ինքս ինձ մի օր ուսումնասիրել այդ փաստը:

Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունն առաջին անգամ հրատարակվել է արևելահայերեն


12.02.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում 1913-1916թթ. Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերի լիակատար արևելահայերեն հրատարակությունը:

Այս հուշագրությունը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:


Ի հիշատակ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի մահվան 20-րդ տարելիցի


07.02.2014

Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմությունը մեկն է այն բազմաթիվ տպավորիչ ու զգայացունց պատմություններից, որի միջոցով կարելի է պատմել Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:

Տասնչորս տարեկանում կորցնելով ընտանիքը, որի անդամները գազանաբար սպանվել էին նրա աչքերի առջև, Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է գերմանացի սպաների կողմից, թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում:

«Ազգի Առաքյալ» հուշամեդալի հանձման արարողություն


06.02.2014

Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հետմահու արժանացել է «Ազգի Առաքյալ» հուշամեդալի (Righteous Among the Nations Award) հրեական «Յադ Վաշեմ» (Yad Vashem) կազմակերպության կողմից:

Փետրվարի 4-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շմուել Մայրոմը և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շախմուրադյանը հուշամեդալը հանձնեցին Հարություն Խաչատրյանի թոռնուհուն` երգչուհի Աննա Խաչատրյանին:

The Guardian-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության վերապրածի պատմությանը


25.01.2014

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադրաձել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106 ամյա Օվսաննա Գալուստյանի պատմությանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների հիշողությունները» հատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է եվրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ։


Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը


21.01.2014

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. Բուխարեստում և դարձելհրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած ևամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը:
Շշուկների մատյանը պատմում է Հայոց ցեղասպանության և 20-րդ դարիսարսափների մասին: Ցեղասպանության արհավիրքների և օտար ափերումվերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրականճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի ևգրական շրջանակների բարձր գնահատականներին: Գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն,գերմաներեն և այլն:

ՀՑԹԻ հրատարակել է Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը


09.01.2014

ՀՑԹԻ հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը: Արխիվային նյութերի և սկզբնաղբյուրների վրա հիմնված այս հետազոտությունը բացահայտում է Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում որոշումների ընդունման մեխանիզմներն ու դրանց իրագործումը:
Գրքում խորը և բազմակողմանի վերլուծության են ենթարկվում երիտթուրքերի` հայերի ոչնչացման մասին որոշումների ընդունման գործում պատասխանատու «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին կառուցվածքը, իթթիհադի Կենտրոնական մարմնում ուժերի տեղաբաշխումը, «Հատուկ կազմակերպության» ստեղծման գործընթացն ու կառուցվածքը, ինչպես նաև լուսաբանվում է երիտթուրքական կառավարության և խորհրդարանի պատասխանատվությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության բնաջնջման գործում:

Լույս է տեսել Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը


21.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը:

Գրքի հեղինակը՝ Նարինե Մարգարյանն, անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հանգրվանած հայ տարագիրներին առնչվող խնդիրներին՝ քննության նյութ դարձնելով վերջիններիս նկատմամբ Սիրիայի արաբ բնակչության ունեցած դիրքորոշումն ու կեցվածքը:

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքը
Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին


11.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:

Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:

Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման:





Կայքի նորություններ

27.12.2014Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am