Հարգելի այցելու,
Ս.թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թ. հունվարի 8-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում Է 2019 Թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը
25.12.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:
Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը:
ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) նախահայրը. Գուրգեն Յանիկյան (1895-1984)
24.12.2018
1973 թ. հունվարի 27-ին Բալթիմոր հյուրանոցում հնչում է Գուրգեն Յանիկյանի կրակոցը: Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքի Թուրքիայի հյուպատոս Մահմեդ Բայդարի և փոխհյուպատոս Բահադր Դեմիրի սպանությունը ցնցեց աշխարհը և միջազգային հանրության ուշադրությունն ուղղվեց առ այն, թե ինչու կատարվեց այդ «տարօրինակ ահաբեկչությունը»: Հերոսին տրվեցին «անհավասարակշիռ», «խելագար» ու նման այլ որակումներ: 78-ամյա հիվանդ ու տկար ծերունուն՝ Գուրգեն Յանիկյանին, ինչը՞ դրդեց դիմել այդ քայլին, և վերջապես, ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը` սովորական մի հանցագործ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, թե՞ իր պարտքը գիտակցող մեկը:
Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 24 –ին` Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում, ավանդապահ ընտանիքում: Գուրգենը վեց ամսեկան էր, երբ սկիզբ առան համիդյան կոտորածները, որին զոհ դարձավ շուրջ 300.000 հայ: Հայրը լավ հարաբերություններ ուներ Կարինում պարսկական հյուպատոսի հետ. վերջինիս օգնությամբ Յանիկյանների քսանութ հոգուց բաղկացած գերդաստանը ապաստանում է պարսկական հյուպատոսարանում` փրկվելով կոտորածներից: Երկու շաբաթ ապահով պատսպարվելուց հետո հյուպատոսի կարգադրությամբ լեռնային ճանապարհով տեղափոխվում են Կարսի մոտ գտնվող Քյոթահ գյուղը: Հանկարծ պարզվում է, որ Գուրգենը չկա. ցրտից անզգայացած մոր գրկից երեխան ընկել էր ճանապարհին: Մայրն ու Հակոբ եղբայրը, չնայած արգելքներին հետ են դառնում և անցնելով մոտ վեց կիլոմետր` գտնում են Գուրգենին գրեթե անկենդան վիճակում: Իրենց մարմինների ջերմությամբ կարողանում են վերակենդանացնել երեխային:
ՀՑԹԻ արխիվում պահվող Սողոմոն Թեհլիրյանի եզակի լուսանկարը Վարշավայում բացված ժամանակավոր ցուցադրության մեջ
21.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վարշավայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրավագետ Ռաֆայել Լեմկինին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ տրամադրել էր ՀՑԹԻ արխիվում պահվող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարը:
1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրյանի և կնոջ` Անահիտ Թաթիկյանի արված այս լուսանկարը ՀՑԹԻ ձեռք էր բերել 2009 թ., այն նվիրաբերել էր ամերիկաբնակ Լևոն Սարյանը:
Վարշավայի մեր գործընկերների համար ցուցադրության մեջ Թեհլիրյանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանություն» եզրի շրջանառության մեջ դնելու նախապատմությունը:
Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները:
Փոխըմբռնման հուշագիր Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ
12.12.2018
Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) միջև:
Հուշագիրը ստորագրեցին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի նախագահ Ջոն Յանգը:
Երկու կառույցներն էլ, իրենց գործունեության հիմքում ունենալով մարդու իրավունքների խթանումը, հարգանքը մյուսների հանդեպ, կրթության, երկխոսության միջոցով հաշտեցումը, կարևորել են այս հարցերում իրենց ջանքերի համատեղումը, և նախաձեռնել են Փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը հնարավորություն կտա շատ հարցերում հանդես գալ համատեղ և, իհարկե, ունենալ համագործակցության լուրջ ոլորտներ:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ելույթ ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում
11.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:
Ֆորումի՝ «Թանգարանները և ցեղասպանությունը. Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը» թեմատիկ քննարկմանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը հանդես եկավ «Թանգարաններ և ցեղասպանություն. Օժանդակել ցեղասպանության կանխարգելմանը պահպանելով ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը. հայացք Երևանից» զեկույցով:
Զեկույցի մեջ պարոն Մարությանն հանգամանորեն անդրադարձավ հիշատակի օրերի, դրանց անհրաժեշտության, Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի համար դրա ընկալման ու կարևորության առանձնահատկությունների, նման հարցերում թանգարանների դերի մասին:
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակի առիթով
08.12.2018
70 տարի առաջ՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: 2015 թ.-ից ի վեր դեկտեմբերի 9-ը հռչակվել է նաև «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օր՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը։ Այդ բանաձևն իր հերթին հիմնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի վրա, որը ևս հեղինակել էր Հայաստանը։
«Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի մասին
1933 թ. Մադրիդում գումարված կոնֆերանսին իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ առաջարկել է ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն: Իր զեկույցում նա առանձնացնում էր նոր տեսակի հանցագործություններ՝ «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին, և «վանդալիզմը»՝ արվեստի և մշակույթի գործերի ոչնչացումը:
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
07.12.2018
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։
Գլխավոր քարտուղարները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Սիամանթո 140
06.12.2018
Ատոմ Եարճանեան՝ նույն ինքը մեծանուն գրող Սիամանթոն, ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին, Խարբերդ նահանգի Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստան, ներկայիս Արևելյան Թուրքիա, տեղանքն այժմ կոչվում է Քեմալիե): Բնակչությամբ սակավ, բայց մշակույթով հարուստ այս քաղաքը տվել է բազմաթիվ մեծ դեմքեր՝ Նահապետ Քուչակ, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Մ. Մեծարենց, Ա. Չոպանյան և այլք: «Ակնեցին բանաստեղծ կը ծնի»՝ փաստում է Ակնի ու ակնեցիների մասին գրականությունը: Եփրատի ափին գտնվող ժայռոտ ու լերկ տարածքը մարդու ձեռքով, մարդու համառությամբ դարձել էր դրախտավայր, ու այս գողտրիկ անկյունում էր մեծացել ապագա գրողը. «Ակնա մեր տան բազմաթիվ գորգերուն վրա»,- իր հուշերում գրել է բանաստեղծի քույրը՝ Զապելը:
Ընտանիքը մեծ էր: Եարճանեան երեք եղբայրները բնակվել են միասին՝ 16 հոգով. տոհմիկ ավանդություններով ապրող ընտանիք: Բանաստեղծի հայրը՝ Հովհաննեսն, ակնավաճառ էր, մայրը՝ Նազենին, շատ լավ երգել է Ակնի ժողովրդական երգեր և անտունիներ: Ասացող էր տատը՝ Հեղինեն: Ատոմն ուներ մեկ եղբայր և երեք քույր:
Նախնական կրթությունն ստացել է Ակնի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչը՝ հայտնի արձակագիր ու բանահավաք Գարեգին Սրուանձտեանցը, պատանի Ատոմին կնքել է Սիամանթո մականվամբ: 1891 թ. ապագա բանաստեղծը հոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս. վերջակետ է դրվել իր «արշալույսի և հույսի օրերին»: Հեռանալով հայրենի քաղաքից՝ նա մինչև իր կյանքի վերջը մնացել է նրա կախարդական ազդեցության տակ: Բանաստեղծի պոեզիայում միշտ կա անդրադարձ Ակնին. «Թախիծներու մեջ թաղված հի՜ ն օրերու իրիկուն, Անբուժելի կարոտներովս՝ կը վերհիշեմ զքեզ այսօր»: Ավելի ուշ՝ Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896 թթ.), կրելով բազմաթիվ մարդկային և նյութական կորուստներ, Կ.Պոլիս են տեղափոխվել նաև ընտանիքի մյուս անդամները:
Լիդիցեի գեղեցիկ արվեստների 2018թ. միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՑԹԻ-ում
05.12.2018
Լիդիցեի գեղեցիկ արվեստների մանկական կերպարվեստի միջազգային մրցույթի ամփոփումն ու ցուցահանդեսի կազմակերպումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տանիքի տակ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել:
Լիդիցեի գեղեցիկ արվեստների 46-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակակիրների պարգևատրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ով և հանձնեց մրցանակները: Պարոն դեսպանը կարևորեց ՀՑԹԻ – Չեխիայի դեսպանատան համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուր տարի միջոցառմանն աջակցելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը.
«Ուրախ եմ ձեզ ողջունել և հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության հիմնադիր Ջեյմս Թրուշարդը Հայոց ցեղասպանության թանգարանում
30.11.2018
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրուշարդն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:
Պատվավոր հյուրին ընդունեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
«Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը»
Ժամանակավոր ցուցադրության բացում Շվեդիայի խորհրդարանում
29.11.2018
Նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում: Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011թ.ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:
Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
28.11.2018
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները նոյեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորեցին ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը, վերջիններս ներկայացրեցին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցեղասպանությունը հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հայտարարություն ասպիրանտուրայի ընդունելության համար
23.11.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2018 թվականի հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտության գծով՝
- «Հայոց պատմություն» է.00.01- 1 տեղ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը, ժամը 17.00 ներառյալ, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8:
Մասնագիտական քննությունը՝ ս.թ. դեկտեմբերի 8-ին: Քննության հարցաշարը կազմվել է՝ առաջնորդվելով ԲՈԿ-ի՝ Պատմական գիտություններ քննական ծրագրերով՝
Գերմանացի լրագրողները Հայոց ցեղասպանության թանգարանում
20.11.2018
Երևան ժամանած Գերմանիայի տարբեր առաջատար լրատվամիջոցների լրագրողներ այսօր այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանց ուղեկցեց և Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Թանգարան կատարած այցից հետո գերմանացի լրագրողները եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Լրագրողները Երևանում են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմի քարտուղարության և «Գերմանական հասարակություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
19.11.2018
Նոյեմբերի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Տիկին Պեկրեսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Շնորհակալական ուղերձ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին
17.11.2018
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր շնորհակալությունն է հղել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին, Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական պատվիրակությունները՝ մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին և տիկին Բրիջիթ Մակրոնին հավուր պատշաճի ընդունելու, ինչպես նաև միջոցառմանն օժանդակելու համար:
«Ձեր ներգրավվածությունը գագաթնաժողովի մշակութային ծրագրում մեծապես գնահատվել է: Նպաստելով նախագահական այցի և գագաթնաժողովի լավ ընթացքին՝ Դուք մարմնավորեցիք մեր ընդհանուր պարտավորությունը հանուն ֆրանկոֆոնիայի»,- ասված է նամակում:
Արևմտահայ թանգարաններ
06.11.2018
19-րդ դարի կեսերից արևմտահայ իրականության մեջ հիմնականում կրոնածիսական հավաքածուների և այլ հնությունների հիման վրա ձևավորվում են առաջին եկեղեցական-վանական թանգարանները: Նմանօրինակ թանգարանները հայտնի նաև որպես գանձատուն-թանգարաններ, որոնք որպես մշակութային հաղորդակցության յուրօրինակ միջավայր, նպաստում էին անցյալի հոգևոր ժառանգության փոխանցմանը: Գանձատուն-թանգարանները պարունակել են հնագույն և միջնադարյան այնպիսի անգին հավաքածուներ, ինչպիսիք են սրբերի մասունքները, եկեղեցական զարդերը, զգեստները, գավազանները, սպասքը, անոթները, ասեղնագործ սփռոցները և զանազան այլ հնություններ: Արևմտահայ իրականության մեջ այսօրինակ թանգարանները չառանձնացան և չվերածվեցին հասարակական հաղորդակցման մշակութային լիարժեք հաստատությունների, քանի որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում գոյություն ունեցող քաղաքական և սոցիալական միջավայրն ամեն կերպ խոչընդոտում էր թանգարանների ստեղծման ու բնականոն զարգացման գործընթացին:
Հայտարարություն ՀՑԹԻ հիմնադրամի տարբերանշանի մրցույթի մասին
03.11.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ: Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է ներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը:
Նախագծերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր: Հաղթողին կտրվի շնորհակալագիր, կլինի հրապարակում ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում:
Ընդունվում են դիմումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ մասնագետների հանձնախումբը:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 10-ը` info@genocide-museum.am հասցեով: Խնդրում ենք նշել նամակի թեման՝ Տարբերանշանի մրցույթ: Ընդունվում են միայն պահանջվող պայմանները պահպանած դիմումները:
ՀՑԹԻ գիտաշխատողը մասնակցել է Իտալիայում կայացած միջազգային գիտաժողովին
31.10.2018
Հոկտեմբերի 24-27-ը ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը մասնակցել է Իտալիայում՝ Բոսեի վանական համալիրում, կայացած ամենամյա միջազգային գիտաժողովին: Այս տարի գիտաժողովը կրում էր «Աստվածաբանությունը և բռնությունը. վեր հանելով կրոնական բռնությունների հիմքերը» (“Theology and Violence: Discerning the Roots of Religious Conflicts”) խորագիրը:
Շուշան Խաչատրյանը ներկայացրեց «Կայենի սինդրոմը. ցեղասպանությունն իբրև զոհաբերական երևույթ» (“The Syndrome of Cain”: Genocide as a Sacrificial Phenomenon) վերնագրով զեկույցը, որտեղ շոշափված են ցեղասպանությունների կրոնագիտական և աստվածաբանական մեկնաբանությունների հարցեր, հեղինակն առաջարկում է կիրառության մեջ դնել նոր՝ «Կայենի սինդրոմ» կոչվող ֆենոմենոլոգիական եզրույթ:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին Ս. Անդրեաս առաքյալի աստվածաշնչային- աստվածաբանական ինստիտուտը (Մոսկվա, Ռուսաստան) և Բոսեի վանական համալիրը (Մանյանո, Իտալիա):
Հարեմներից ազատագրված հայուհիներ
26.10.2018
Լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը:
Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների, կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում:
Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ բռնագաղթյալ հայուհիներ ճանապարհին առևանգվեցին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. ցանկացած դիմադրության փորձ անխուսափելի մահ էր:
ԱՄՆ նախագահի խորհրդականի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
23.10.2018
Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի ուղեկցությամբ մասնավոր այցով ժամանեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին նաև Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետև պատվիրակության անդամներն եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը, այցի ավարտին Ռուդոլֆ Ջուլիանին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք մատուցեցին
23.10.2018
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետ պատվիրակության անդամներն եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը և գրառում կատարեցին թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
19.10.2018
Երևանում կայանալիք խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյան ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Վանուատուի վարչապետը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
13.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին ՀՀ Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վանուատուից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Վանուատուի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Կանադայի վարչապետի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, Կանադայում հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Կանադայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Քվեբեկի վարչապետը ծառ տնկեց Հիշողության պուրակում
12.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լգոն ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Քվեբեկի նորընտիր վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Քվեբեկից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Վեհափառ Հայրապետը ծանոթացավ ժամանակավոր ցուցադրությունների հետ
12.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ֆրանսիահայ Պատրիս Ճօլօլեանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ օրերս բացված ժամանակավոր ցուցադրությունների հետ՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:
Առաջին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» ցուցադրության մեջ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:
Բացառիկ ու մեծ արժեք ներկայացնող այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան:
Մարդասիրության պատմության էջերից. Կանադա
12.10.2018
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մարդասիրական մեծ արձագանք գտան նաև Կանադայում: Հայերի կոտորածների մասին լուրերը Կանադա էին հասնում Մերձավոր Արևելքում գտնվող կանադացի միսիոներների, ինչպես նաև մամուլի միջոցով: Կոտորածները վերապրածներին օգնություն տրամադրելու նպատակով Կանադայում սկիզբ առավ հայանպաստ շարժում, որի հիմքերը դրվել էին դեռևս 1880-ականներին: Մարդասիրական շարժման ակունքներում կանգնած էին կանադացի միսիոներները:
Հնավանդ մարդասիրություն. Կանադան անտարբեր չէ
Կանադայի բնակչությունը Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրությանը և Հայկական հարցին առաջին անգամ ծանոթացավ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: Տեղեկատվության հիմնական աղբյուրը Օսմանյան կայսրությունում դեռևս 1860-ականներից գործունեություն ծավալած կանադացի միսիոներներն էին:
«Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր». Էմանուել Մակրոն
12.10.2018
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915 թվականից ի վեր, դատապարտել է Ցեղասպանությունն Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը:
Բելգիայի Թագավորության վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ ժամանած Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:
Բելգիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Միշելը տնկեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ֆրանսիայի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Հյուրերին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ գործընկեր Արմեն Բաղդասարյանը:
Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Ժամանակավոր ցուցադրությունների բացում ՀՑԹԻ-ում
10.10.2018
Այսօր, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:
Բազմաթիվ հյուրերի, լրատվամիջոցների, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությամբ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հանդիսավոր խոսքով բացեց ժամանակավոր ցուցադրությունները:
Միջոցառմանը ներկա էր նաև Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, ով և ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում և իր շնորհակալությունը հայտնեց Հայկ Դեմոյանից ցուցադրությանն աջակցելու համար:
Հանդիպում «Որբաքաղաքը» գրքի հեղինակ Նորա Ներսեսյանի հետ ՀՑԹԻ-ում
10.10.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ պատմաբան, ուսումնասիրող, «Որբաքաղաքը. նպաստամատույց, աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողները»» գրքի հեղինակ տիկին Նորա Ներսեսյանի հետ:
Աշխատությունը նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյումրի) ստեղծված որբանոցներին ու այնտեղ բնակված շուրջ 20,000 որբերին:
Հեղինակը հետազոտություններ է արել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, և գրքի նախաբանում հայտնում է իր երախտիքի խոսքն ուղղված ՀՑԹԻ աշխատակիցներին՝ ցուցաբերած աջակցության, խորհրդատվության համար:
«Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը»
Ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում
09.10.2018
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա ցուցադրության բացում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի կապակցությամբ, կազմակերպել է ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:
Բացառիկ ու մեծ արժեք ներկայացնող այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան:
Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը
Ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում
09.10.2018
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա ցուցադրության բացում:
ՀՑԹԻ-ն Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել է ժամանակավոր ցուցադրություն՝ ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներով, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ: Սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր:
Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները:
WITSA-ի նախագահ Իվոն Չիուն Հիշողության պուրակում եղևնի տնկեց
06.10.2018
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսի (ՀՏՏԾԱ / WITSA) նախագահ տիկին Իվոն Չիուն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ տիկին Չիուն տնկեց արծաթափայլ եղևնի:
Հյուրերն այցելեցին նաև թանգարան, ծանոթացան ցուցադրության հետ:
Ջեյմս Բրայս 180
03.10.2018
Բրիտանական հայասիրական շարժման ականավոր գործիչ, իրավաբան, պատմաբան, պետական հասարակական-քաղաքական գործիչ, լորդ Ջեյմս Վիսկոնտ Բրայսը ծնվել է 1838թ. մայիսի 10-ին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Սովորել է Գլազգոյի համալսարանում և Օքսֆորդի Թրինիտի քոլեջում: Հետագա տարիներին Ջ. Բրայսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել բրիտանական տարբեր կառավարությունների կազմում` արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերի գլխավոր քարտուղար, իսկ 1907-13թթ. եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱՄՆ-ում:
1876թ. Բրայսն առաջին անգամ այցելել է պատմական Հայաստան` բիբլիական Արարատի գագաթը բարձրանալու նպատակով, որից հետո իր տպավորություններն ամփոփել է «Անդրկովկաս և Արարատ» (Transcaucasia and Ararat, London) գրքում, Լոնդոն, 1877թ.: Այն հիմնականում ճամփորդական նոթերի շարադրանք է, սակայն պարունակում է նաև որոշ քաղաքական դիտարկումներ ու եզրահանգումներ: Հայաստան կատարած ճամփորդությունից հետո Ջ. Բրայսը 1878թ. հիմնել է առաջին բրիտանական հայասիրական կազմակերպությունը` Անգլո-հայկական ընկերությունը (Anglo-Armenian Association), որի նախագահը դարձավ լորդ Կարնարվոն, իսկ քարտուղարի պաշտոնը ստանձնեց ինքը` Բրայսը: 1880թ. Բրայսն իր երկրորդ ճամփորդությունն է կատարել դեպի պատմական Հայաստան` այցելելով նաև Զմյուռնիա և Կ. Պոլիս:
1893թ. Ջ. Բրայսի նախաձեռնությամբ Լոնդոնում հիմնադրվել է նոր Անգլո-հայկական ընկերակցությունը (Anglo-Armenian Association), որի առաջին նախագահը եղել է բրիտանական պառլամենտի անդամ Ֆ. Ստիվենսոնը:
Մեդալ և շնորհակալագիր Շահեն Խաչատրյանին
02.10.2018
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրընկալեց և պարգևատրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին:
Շահեն Խաչատրյանին տրվեց «Ավրորա Մարդիգանյան» ոսկե հուշամեդալ և շնորհակալագիր՝ տպագրված ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներից պատրաստված թղթի վրա:
Արվեստագետ Շահեն Խաչատրյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը, աջակցել է ինչպես խորհուրդներով, այնպես էլ գրքերի նվիրատվություններով:
ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցեցին գիտաչափության խնդիրներին առնչվող ամառային դպրոցի
29.09.2018
Սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվեց գիտաչափության խնդիրներին վերաբերող 2nd International Summer School “Modern Trends in Science: Scientometrics” ամառային դպրոցը, որի կազմակերպիչներից էր Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը, ով նաև հանդես եկավ առանձին դասախոսությամբ՝ հետևյալ խորագրով. «Գիտաչափությունը հումանիտար և հասարակական գիտություններում»:
Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը՝ ավարտին ստանալով մասնակցության հավաստագիր:
Հարցազրույց ՀՑԹԻ նորընտիր տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ
27.09.2018
- Պարո´ն Մարության, ո՞րն է Ձեր առաջարկած ՀՑԹԻ հիմնադրամի զարգացման տեսլականը: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:
- Հայոց ցեղասպանությունը բովանդակ հայության ճակատագրի և նրա ժամանակակից հավաքական ինքնության վրա մեծապես ազդած իրադարձություն է։ Այն նաև միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) պետք է շարունակի Հայոց ցեղասպանության հետևողական ուսումնասիրությունը և թանգարանային ցուցադրության տարաբնույթ միջոցներով ճանաչելի դարձնի ցեղասպանության վերաբերյալ փաստերը ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկյա քաղաքացիների համար։ ՀՑԹԻ-ի անուղղակի գործառույթներից մեկը ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն է։ Աշխատանքներ կտարվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝ հիմնական ցուցադրություն, գիտահետազոտական աշխատանքներ, արխիվ և կայք, կրթական գործունեություն և այլն:
UCLA ռեկտորը Էրիկ Էսրաիլյանի հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան
20.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը ջրեցին «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից 2017թվականին տնկած եղևնին՝ ի հիշատակ Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ պահպանելով խոստումը երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.09.2018
Սեպտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությունը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Զմյուռնիայի հրդեհի ցերեկային և գիշերային տեսարան
19.09.2018
Լուսանկարը ներկայացնում է Զմյուռնիայի համայնապատկերը Մեծ հրդեհի` 1922 թ. սեպտեմբերի 13-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Զմյուռնիան, որը թուրքերի շրջանում հայտնի էր որպես «գյավուր Իզմիր», մի քանի օրվա ընթացքում վերածվեց մոխրակույտի ու փլատակների: Ոչնչացվեցին տասնյակ քրիստոնեական տաճարներ ու հաստատություններ: Այս հրդեհից հետո քաղաքի՝ հունական ու հայկական գեղեցիկ շենքեր ունեցող թաղամասերն ավերվեցին:
Սեպտեմբերի 9-ին քեմալական բանակը Զմյուռնիա մտնելուց հետո սկսվեցին քրիստոնյաների կոտորածները: Օսմանյան կայսրության փլատակների վրա նոր պետություն կառուցող քեմալականները նպատակ ունեին քաղաքում հիմնահատակ ոչնչացնելու քրիստոնեական ներկայության հետքերը, բացառելու խաղաղության հաստատման ժամանակ նրանց վերադարձը:
Սեպտեմբերի 13-ին քաղաքի հայկական ու հունական թաղամասերում հրդեհ է բռնկվում: Այն անարգել շարունակվում է մի քանի օր: Հրդեհն ուղեկցվում է անզեն խաղաղ բնակչության` կանանց, երեխաների, ծերերի կոտորածով: Այս արհավիրքից փրկված քրիստոնյաներն ստիպված են լինում ընդմիշտ հեռանալ իրենց հայրենի քաղաքից:
Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան
15.09.2018
Վրաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Դիվանագիտական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին դեսպանները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Հարություն Մարությանն ընտրվեց ՀՑԹԻ տնօրեն
15.09.2018
Սեպտեմբերի 14-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Տիրանի Մարությանը։
Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասներեքը: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված հիմնադրամի գործունեության հետ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1963-1973 Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց
1973-1978 Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն
1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն
ՀՑԹԻ աշխատակից Գևորգ Վարդանյանը կուսանի Հյ. Կարոլինայի պետական համալսարանում
14.09.2018
ՀՑԹԻ աշխատակից Գևորգ Վարդանյանն ընդունվել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շուրջ մեկ տասնամյակ գիտահետազոտական աշխատանքից հետո: Միացյալ նահանգներում նրա հետազոտությունները կենտրոնացված են լինելու ցեղասպանության հիշողության և դրա ներկայացման վրա: Իր դոկտորական աշխատանքի ընթացքում նա նաև դասավանդելու է նույն ԲՈՒՀ-ում և ակտիվ աշխատանքային փորձառություն կանցնի ամերիկյան թանգարաններում:
Հիշեցնենք, որ նա Հայոց ցեղասպանության թանգարանում աշխատել է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ապա Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, գիտքարտուղար, իսկ 2017 թ. հոկտեմբերից մինչև Միացյալ նահանգները մեկնելը նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
12.09.2018
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ՀՑԹԻ աշխատակիցները մասնակցեցին Զորյան ինստիտուտի ամենամյա կրթական ծրագրին
11.09.2018
ՀՑԹԻ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը և էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը Կանադայում մասնակցել են Զորյան ինստիտուտի մասնաճյուղ հանդիսացող Ցեղասպանության ու մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (The International Institute for Genocide and Human Rights Studies) ամենամյա Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին (the Genocide and Human Rights University Program):
Այս տարի Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրի 16-րդ ամենամյա դասընթացին մասնակցել է 19 ուսումնասիրող աշխարհի տարբեր երկրներից: Հայազգի մասնակիցներն ընդհանուր թվով 7-ն էին; Դասընթացի ղեկավարը Սթոքթոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր ցեղասպանագետ Էլիզա ֆոն Յոեդեն-Ֆորգին էր:
«Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը»,- Միկաել Ժան
11.09.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:
Տիկին Ժանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ:
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11.09.2018
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ:
Հյուրերին ընդունեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Ճապոնիայի ԱԳ նախարարը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
04.09.2018
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը և Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:
Եզակի նվիրատվություն. Այնթափի հերոսամարտից մինչև Հայոց ցեղասպանության թանգարան
29.08.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ եզակի նվիրատվության միջոցառում: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ:
Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Առավել կապվելով հայրենիքին՝ նա հաստատապես որոշել է սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքը` ատրճանակը, ի պահ տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը` մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- համոզված է պարոն Բարսեղյանը:
Անգելա Մերկելը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.08.2018
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անգելա Մերկելին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս Գերմանիայի կանցլերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.08.2018
Օգոստոսի 22-ին Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյը և Գաբոնի ԱԳ, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին։ Ռուանդայից և Գաբոնից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը։
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարները գրառում կատարեցին Հուշամատյանում։
Իսրայելի արտգործնախարարի տեղակալն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21.08.2018
Օգոստոսի 21-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմիի (նստավայրը՝ Երուսաղեմ) ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Իտալիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
31.07.2018
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Երկու երկների նախագահները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Երկու նախագահներին ուղեկցում էին նաև տիկին Մատարելան և տիկին Սարգսյանը:
Բարձրաստիճան հյուրերին ուղեկցեց ՀՑԹՒ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
Բաց մրցույթ` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար
27.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,
2)առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,
3)ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:
ՀՑԹԻ ավագ գիտաշխատողը մասնակցել է մի քանի գիտական միջոցառումների
25.07.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը սույն թվականի հունիսի 25-30-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած
«Remembering the Democratic Republic of Georgia 100 years on: a Model for Europe?» միջազգային ֆորումին:
Հուլիսի 4-7-ը Էդիտա Գզոյանը մասնակցել է «Genocide and Mass Violence: diagnosis, treatment, and recovery? Humanities, social and medical sciences facing extreme violence» ցեղասպանագետների միջազգային ցանցի 6-րդ գլոբալ համաժողովին, որը տեղի է ունեցել Էքս Մարսել համալսարանի (Ֆրանսիա) բժշկական ֆակուլտետում:
Համաժողովին մասնակցում էին շուրջ 100 գիտնականներ աշխարհի տարբեր մասերից:
ՀՄԸՄ 100. պատմական միջոցառում և ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
21.07.2018
Հուլիսի 20-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք տոնակատարությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Այս առիթով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերաբացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը:
Պատմական միջոցառմանը ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, ՀՄԸՄ նախկին և նոր անդամներ։
ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարինե Մարգարյանը
20.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ս.թ. հուլիսի 3-ի նիստի որոշմամբ պ.գ.թ. Նարինե Մարգարյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքում տնօրենը ընտրելը:
Նարինե Մարգարյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ է:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1997-2004 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում՝ ստանալով արևելագիտության մագիստրոսի աստիճան՝ արաբագիտություն մասնագիտությամբ:
«Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
17.07.2018
Հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը:
Հյուրերին ողջունեց և Դանիել Վարուժանի կենսագրությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը նկարվել է նուար ոճում՝ արևմտահայերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը համեմված է վարուժանական պոեզիայով:
Միջոցառմանը ներկա էր ֆիլմը ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր Կարօ Պէրպէրեանի գլխավորությամբ: Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հյուրընկալության և ցուցաբերած աջակցության համար:
101 տարեկանում մահացել է Հենրի Մորգենթաուի թոռը՝ Հենրի Մորգենթաու 3-րդը
14.07.2018
Հուլիսի 11-ին, կյանքի 101-րդ տարում մահացել է 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հենրի Մորգենթաուն 3-րդը (11 հունվարի 1917 թ. – 11 հուլիսի 2018թ. ):
Գրող և հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր Հենրի Մորգենթաու կրտսերը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային, մասնավորապես Միացյալ նահանգների կողմից, ճանաչման համար: Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները լսել է ականատեսից՝ իր պապիկից, տեսել և որպես օրինակ է ունեցել հենց նրա կյանքի պայքարը հանուն արդարության հաստատման, մարդասիրության:
Հենրի Մորգենթաու կրտսերն իր հարցազրույցներում ու ելույթներում հետևողականորեն խոսել և պատմել է իր պապիկի հիշողություններից ստացած տեղեկությունները:
Հարգելի այցելու,
Ս.թ. հուլիսի հինգին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության հետևանքները ներկայացնող բացառիկ լուսանկարները համալրեցին ՀՑԹԻ հավաքածուն
04.07.2018
Շուրջ 70 բնօրինակ լուսանկարներից բաղկացած այս եզակի հավաքածուն մինչ օրս ՀՑԹԻ հավաքածուն համալրածներից մեծաքանակն է:
«Իմ հավաքչական գործունեության վերջին տասը տարվա լավագույն ձեռքբերումն է սա, ֆանտաստիկ լուսանկարներ են՝ հայտնի և անհայտ, որոնց մեծադիր և որակյալ տպագիր տարբերակները կարող ենք ստանալ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության համար: Սրանք ես ձեռք եմ բերել ԱՄՆ-ում՝ իմ գործուղման ընթացքում. շուրջ երկու տարվա բանակցություններից հետո հավաքածուի տերը համաձայնվեց այն նվիրաբերել թանգարանին»,-նշում է պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:
Լուսանկարների բացառիկությունը կայանում է նրանում, որ դրանց մեծ մասը գունավոր են և պատկերում են ցեղասպանության հետևանքների մինչ օրս անհայտ տեսարաններ, հայ որբերի ու վերապրածների խմբանկարներ, գաղթական-վերապրողների տեղափոխման տեսարաններ և այլն:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
29.06.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից:
Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիներին տնօրենության ու աշխատակազմի համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել համահայկական ու միջազգային ճանաչում և հեղինակություն: Այս տարիների ընթացքում ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր թանգարանային միավորներով, արձանագրվել են գիտական ձեռքբերումներ: Ուստի ակնկալում ենք չանտեսել վերոնշյալը և դրսևորել ողջամիտ դիրքորոշում:
Ստորև ներկայացված են վերջին 10 տարվա ՀՑԹԻ գործունեության հաշվետվությունները:
Ուրֆացի վերապրածները՝ հայրենակիցների աճյունների հետ
15.06.2018
Լուսանկարն արված է 1919 թ. Ուրֆայում: Լուսանկարիչը կաթովւկ հոգևորական Ֆրեր Ռաֆայելն է: Լուսանկարում հավաքված ցեղասպանությունը վերապրածները՝ կանայք, երեխաներ, ազգային գործիչներ, 1915 թվականին Ուրֆայի հերոսամարտի ժամանակ զոհված իրենց հայրենակիցների մասունքների մոտ կանգնած, դատապարտող հայացքով աշխարհին են ներկայացնում երիտթուրքերի կողմից կատարված հանցագործության ահասարսուռ վկայությունները: Առաջին շարքում երեխաները խորհրդանշում են ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայ մանուկների:
1918 թվականի զինադադարից հետո Ուրֆայում հավաքվեցին ցեղասպանությունը վերապրած մոտ 4500 հայեր, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում Ուրֆայի հերոսամարտից հետո հայրենի քաղաքում, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ այլ շրջաններում մնացած՝ կոտորածից փրկված հայերը:
ՀՑԹԻ գիտաշխատողը մասնակցել է Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի
09.06.2018
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ. սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» գիտաժողով-քննարկմանը, որը տեղի է ունեցել մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում և կազմակերպվել է ՎԷՄ համահայկական հանդեսի խմբագրության կողմից:
Էդիտա Գզոյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական կարգավիճակը` ըստ Ազգերի Լիգայի ժնևյան արխիվի նորահայտ վավերագրերի» վերնագրով զեկուցումը:
Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության իրավական կարգավիճակը` Ազգերի լիգային նորանկախ հանրապետության անդամակցության համատեքստում, գնահատել է Սևրի պայմանագրի դերը հանրապետության իրավական կարգավիճակի հարցում, միաժամանակ զուգահեռներ են տարվել նախկին Ռուսական կայսրության տարածքում ստեղծված նորանկախ այլ հանրապետությունների միջազգային-իրավական կարգավիճակների հետ:
Սամանթա Փաուերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
08.06.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հայկ Դեմոյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Սամանթա Փաուերը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեց ցուցանմուշները, հնարավորություն ունեցավ դիտելու նաև Ավրորա Մարդիգանյանին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսը։
Սամանթա Փաուերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նրան տրվեց ՀՑԹԻ հրատարակություններից՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը», և Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ:
«Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանն
07.06.2018
Հունիսի 7-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների հետ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցած հանդիպմանը պ.գ.դ. Հայկ Դեմոյանը ներկայացրեց իր նոր՝ «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն», մենագրությունը: Գիրքը հրատարակվել է «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից:
Այնթապի հերոսամարտի բացառիկ վավերագրերն ու լուսանկարները համալրեցին ՀՑԹԻ հավաքածուն
05.06.2018
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հավաքածուն համալրվեց շուրջ քսան հազվագյուտ փաստաթղթերով և ավելի քան 130 բացառիկ բնօրինակ լուսանկարներով, որոնք առնչվում են 1920 թ. Այնթապի հայության հերոսական դիմադրությանը:
Լուսանկարները ներկայացնում են ինքնապաշտպանական մարտերի դրվագներ, պաշտպանական ամրությունների կառուցման տեսարաններ, ինչպես նաև հերոսամարտի մասնակիցներին:
ՀՑԹԻ տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում լոսանջելոսաբնակ մեր հայրենակից Հարութ Յաղսըզեանին` այս բացառիկ նվիրատվության համար:
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
04.06.2018
Հունիսի 4-ին «Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իր կնոջ և «Ավրորա» նախաձեռնության թիմի հետ, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները:
Բժիշկ Թոմ Քաթինան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ֆրանսիայի արտգործնախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
28.05.2018
Երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ֆրանսիայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Նախարար Ժան-Իվ Լը Դրիանի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
22.05.2018
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը Կիպրոսի Հանրապետության անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. մենք ասում ենք` այլևս երբեք»:
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
19.05.2018
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և խոնարհումով ու լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:
Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.05.2018
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր 2018» ծրագրին
15.05.2018
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայոց ցեղասպանության թանգարանը կմիանա միջազգային «Թանգարանների գիշեր 2018» ծրագրին: Մայիսի 19-ին թանգարանը բաց կլինի մինչև երեկոյան ժամը 7-ը:
Թանգարանի այցելուները, բացի հիմնական ցուցադրությունից, հնարավորություն կունենան ծանոթանալ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը:
«Հանրապետության ծնունդը» խորագիրը կրող ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:
Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացված է Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալ, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ և այլն:
Հայերի ոսկորներով լցված Եփրատի ավազանը
12.05.2018
Նորվեգիայի թագավորական արխիվում պահվող այս լուսանկարը ներկայացնում է Փափազյան ազգանունով մի հայի, ով կանգնած է սիրիական անապատում՝ Եփրատի ավազանի մոտ:
Լուսանկարում տեսանելի են ոսկորներ, որոնք Եփրատի ջրեր նետված նահատակ հայերի ոսկորներն են:
Եփրատի ավազանով մեկ ցրիվ եկած՝ սպանված ու խեղդամահ արված հայերի ոսկորները հավաստիորեն վկայում են թուրքերի կողմից իրագործված ցեղասպանության սարսափների մասին: Ականատեսների վկայությամբ՝ հայ գաղթականների քարավանները, որոնք անցնում էին Եփրատ գետի երկայնքով, թուրքերի ու քրդերի կողմից պարբերաբար հարձակումների էին ենթարկվում, իսկ սպանվածների դիակները նետվում էին գետը: Այնքան շատ էին հայերի դիակները, որ բնական ամբարտակ էին ստեղծել՝ խոչընդոտելով գետի ջրերի հոսքը, ինչի պատճառով Եփրատը դուրս էր եկել իր բնական հունից՝ մի քանի կիլոմետր շեղվելով:
Հարգելի այցելու,
Ս.թ. մայիսի իննին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լեհ գրադանավարներն այցելեցին ՀՑԹԻ գրադարան
05.05.2018
Մայիսի 4-ին Լեհաստանի գրադանավարների միության ավելի քան 40 անդամներ «Այց Եվրոպայի գրադարաններ» ծրագրի շրջանակներում այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:
Լեհաստանից ժամանած գրադանավարներն ունեցան հանդիպում-քննարկում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ: Նրանք եղան ՀՑԹԻ ընթերցասրահում, տեղում ծանոթացան գրադարանային մեծ հավաքածուի հետ:
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն ու գրադարանի և արխիվի բաժնի վարիչ Տաթևիկ Ղալթաղչյանը լեհ գործընկերներին ներկայացրեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի աշխատանքի առանձնահատկությունները, թեմատիկ և եզակի հավաքածուները, տեղի ունեցավ ակտիվ քննարկում, փորձի փոխանակում:
Վերապրած Թևեքելյանները. 24 հոգուց փրկվեց 4-ը
28.04.2018
«Մալաթիան երկրային դրախտ էր: Ամեն տուն ուներ երկու աղբյուր` մեկը խմելու, մյուսը լվացքի համար: Ամեն տանտիրուհի զբաղված էր չիր ու աղանդեր պատրաստելով: Արդյունքն անմրցելի էր: Մալաթիացիների տքնաջան աշխատանքի և բացառիկ ճաշակի շնորհիվ Մալաթիան դարձել էր վայելքի և առատ բերքի եզակի շտեմարան: Այս դրախտավայրը հայտնի էր իր ընտիր մրգերով, ցորենով, իր ծխախոտով, մետաքսով ու կանեփով:
Մալաթիացի հայը խառնվածքով հպարտ էր, ըմբոստ, չհանդուրժող, այդ պատճառով թուրքերը համեմատաբար զուսպ էին իրենց պահում նրանց հանդեպ:
Մալաթիայում ապրում էին հայեր, թուրքեր, քրդեր, հույներ: Այստեղ քսան հազար հայ էր բնակվում»,- գրում է արևմտահայ գրող, հասարակական գործիչ Սեդրակ Շահենն իր գրքում:
Ավանդական ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
27.04.2018
Այսօր տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում. հավաքվեցին ապրիլի 24-ի ծաղիկները երկրորդ կյանք ստանալու համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
ՀՑԹԻ նոր ցուցադրությանը ծանոթացել են հազարավոր այցելուներ
24.04.2018
Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: Մի քանի օրվա ընթացքում նոր ցուցադրությունն ունեցել է շուրջ 30 հազար այցելու:
Ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:
Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացվելու են Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալը, Ավետիս Ահարոնյանի ոսկե գրիչը, որով ստորագրվեց Սևրի դաշնագիրը, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ:
Թուրքական դրոշի ծայրակալ
24.04.2018
Թուրքական բանակի մարտական դրոշի ծայրակալ, որը հայտնաբերվել է Սարդարապատի ճակատամարտի թատերաբեմ դարձած դաշտից` հողային աշխատանքների ժամանակ: Այս պատմական ցուցանմուշը բացառիկ մի վկայություն է թուրքական «Յըլդըրըմ» (Կայծակ) հորջորջված զորաբանակի կրած ջախջախիչ պարտության մասին… Այս հաղթանակը վճռորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի բեկորներին ստույգ մահվանից փրկելու համար և ծնունդ տվեց Հայաստանի առաջին հանրապետությանը:
Այս եզակի ցուցանմուշն ընդգրկված է օրերս Հայոց ցեղասպանության թանգարանում բացված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Հանրապետության ծնունդը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության մեջ:
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Հայոց ցեղասպանություն հուշահամալիրում.
աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում
24.04.2018
Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր նշելու 103-րդ տարելիցը:
Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
ՀՀ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամներ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ժամանակավոր ցուցադրության բացում Վալանսում
21.04.2018
Ս.թ. ապրիլի 20-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի Հայ մշակույթի տան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ բացվեց «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել է ՀՑԹԻ կողմից 2015 թ.:
Ցուցադրության բացմանը հրավիրված են եղել Վալանս քաղաքի բազմաթիվ քաղաքական ներկայացուցիչներ՝ քաղաքապետը, շրջանի փոխնախագահը, ազգային ժողովի պատգամավորներ:
Տասնվեց խորագրերից բաղկացած ցուցադրությունը կոչված է ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի առաջին հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։
Հանրապետության ծնունդը
Ժամանակավոր ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
20.04.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Հանրապետության ծնունդը» խորագրով ցուցադրության բացումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:
Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն:
Մամուլի ասուլիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
20.04.2018
Այսօր ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրենության հաշվետու ասուլիսը: ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա կատարված աշխատանքը, արդեն ընթացիկ և ապագա ծրագրերը:
Հանգամանորեն անդրադարձ եղավ թանգարանի գործունեությանը՝ պաշտոնական պատվիրակություններ, ժամանակավոր ցուցադրություններ աշխարհի տարբեր քաղաքներում և այլն:
Գևորգ Վարդանյանը կարևորեց ՀՑԹԻ կատարած գիտահետազոտական աշխատանքը, անդրադարձ կատարեց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի անցկացման կարևորությանը, նրա շրջանավարտների ձեռքբերումներին և կրթաթոշակի հիմնական նպատակին՝ խրախուսել Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրումն այլազգի հետազոտողների կողմից:
ՀՑԹԻ-ի գիտաշխատողները մասնակցել են Կահիրեում տեղի ունեցած «Եգիպտոսի հայերը» գիտաժողովին
18.04.2018
Ս.թ. ապրիլի 12-13-ը Կահիրեում տեղի ունեցավ «Եգիպտոսի հայերը» խորագրով գիտաժողով, որտեղ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Միհրան Մինասյանն ու Նարինե Մարգարյանը հանդես եկան զեկուցումներով՝ «Եգիպտահայ արաբագիր հեղինակներ» և «Եգիպտահայության օժանդակությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին» թեմաներով:
Միհրան Մինասյանի զեկուցման շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց արաբերենով ստեղծագործած եգիպտահայ գրողներին, ովքեր իրենց ուրույն տեղն ունեն արաբական գրականության մեջ: Ժամանակագրական առումով առաջին գրողներն են եղել Եգիպտոսի բանաստեղծ-կառավարիչներ Ալ-Աֆդալ իբն Բադր Ալ-Ջամալին, Թալաա իբն Ռուզեյքը: Կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի նաև 13-րդ դարում ստեղծագործած Ալ-Շեյխ Աբու Սալեհ Ալ-Արմանին, ով գրել է Եգիպտոսի վանքերի, եկեղեցիների և այդ շրջանում քրիստոնյաների պատմությունը:
Ֆընտըճագի ինքնապաշտպանությունը. 1915 թ. հուլիս-օգոստոս
17.04.2018
Ֆընտըճագ գյուղը գտնվում է Լեռնային Կիլիկիայում` Մարաշի գավառում: Ֆընըճագցիները հայտնի էին դեռևս Ադանայի և հարակից շրջանների 1909 թ. կոտորածների ժամանակ, երբ հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամու գերակշիռ ուժերին և փրկվեցին կոտորածից:
Դեռևս 1915 թ. գարնանը երիտթուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել էր Ֆընտըճագում: Հարևան բնակավայրերից եկող զանգվածային կոտորածների լուրը դարձյալ ստիպեց ֆընըճագցիներին պատրաստվել ինքնապաշտպանության: Շուտով վերջիններիս միացան նաև հարևան Դերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչները (ընդհանուր առմամբ շուրջ 4000 մարդ): Ստեղծվեց զինվորական մարմին, որի ղեկավարներ նշանակվեցին Վարդևառ Քեհյանը, Մինաս Գոլանճյանը, Հովսեփ Զեյթունցյանը, Նազարեթ Կոջոյանը և ուրիշներ:
Հուլիսի կեսին Ֆընտըճագ ուղարկված թուրք ոստիկանների ջոկատը հանդիպեց տեղի հայ բնակչության լուրջ դիմադրությանը: Մի քանի օր անց հայերի կռվող ուժի (մոտ 600 մարդ, այդ թվում` կանայք) դեմ դուրս բերվեց 8000-անոց կանոնավոր բանակ, որին միացավ նաև տեղի մուսուլման խառնամբոխը: Հուլիսի 31-ին հրետակոծելով հայերի դիրքերը թուրքական ուժերը հարավ-արևելքից փորձեցին գրոհ ձեռնարկել, սակայն զգալի կորուստներ տալով` նահանջեցին:
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13.04.2018
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։
Կորինա Շաթըք - 170
Միսս Շաթըք. առաքելատիպ միսիոներուհին
12.04.2018
Միսիոներուհի Կորինա Շաթըքը ծնվել է 1848 թ. ապրիլի 21-ին, Ամերիկայի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Ծնողների մահանալուց հետո տեղափոխվում է Մասաչուսեթս նահանգի Ակտոն քաղաք՝ իր տատիկի ու պապիկի մոտ, որտեղ էլ անցկացնում է իր մանկությունը: Սովորել է մանկավարժություն Ֆրամինգհամի դպրոցում (Framingham normal school, այժմ՝ Framingham State University): 1873 թվականի աշնանը որպես Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդի միսիոներուհի ուղևորվում է Այնթապ: 1873 թվականից օգնել է Այնթապի, Ուրֆայի, Մարաշի, Ադանայի և Քեսաբի հայությանը:
1892 թ. վերջնականապես հաստատվում է Ուրֆայում և ստանձնում այնտեղի միսիոներական աշխատանքների ղեկավարումը: Նրա հերոսական աշխատանքի արդյունքը դարձավ այն, որ 1895 թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նա նույնիսկ չօգտվեց Այնթապ տեղափոխվելու իրեն վերապահված իրավունքից` գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին: Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթևաներին կերակրելու, վիրավորների վերքերը բուժելու գործում:
Բողոքական վարժարանի մեջ հիմնում է որբանոց և շուտով այդ որբանոցի սաների թիվը հասցնում 300-ի: Որբանոցի սաներից Ավետիս Սանոսյանը գրում է.
Ալեքսանդրապոլ. որբանոց մտնելու իրենց հերթին սպասող երեխաներ (1919թ.)
10.04.2018
Լուսանկարում Ալեքսանդրապոլի հայ սովալլուկ, ցնցոտիավոր որբեր են, որ ձմռան ցրտին, կանգնած ձյան մեջ, սպասում են, թե երբ կմտնեն Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբանոց: Նրանց համար նման հնարավորություն կարող էր ստեղծվել միմիայն այն դեպքում, երբ որբանոցի սաներից մեկը հոգին ավանդեր, և թափուր տեղ առաջանար նոր որբ ընդունելու համար...
Ցեղասպանության զոհ դարձան տասնյակհազարավոր հայ երեխաներ, իսկ հրաշքով փրկվածները զրկվեցին ծնողական գուրգուրանքից, որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և գոյության միջոցներով ապահովելու նպատակով սկիզբ առավ մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ունեցավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: Նպաստամատույցն ակտիվ գործունեություն ծավալեց Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:
Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) Նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թվականին քաղաքագլխի՝ Լևոն Սարգսյանի և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջև կնքված պայմանագիրը քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ:
Հարգելի այցելու,
Ս.թ. ապրիլի մեկին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
30.03.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:
Օսմանյան կայսրության պետական որբանոցները՝ որպես հայ երեխաների թրքացման կենտրոններ
30.03.2018
Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում երեխաների թրքացման ու ձուլման քաղաքականությունը կարևոր բաղադրիչ մաս էր և օսմանյան փաստաթղթերում պարզորոշ երևում է, որ թուրքական կառավարությունը նպատակ էր դրել հայ երեխաներին համակարգված ձուլելու մուսուլմանական հասարակությանը: Նրանք նաև բռնի կրոնափոխության առավել դյուրին հատվածն էին. նրանց իսլամացման գործընթացը, ազգային ու կրոնական ինքնագիտակցության մոռացությունը վաղ հասակում ավելի դյուրին էր իրականացնել: Հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացման խնդիրներին, նշում է, որ թուրքերը գնահատում էին հայ երեխաների գենոֆոնդը՝ նրանց դիտարկելով որպես թուրք ազգի գենային նկարագիրը հարստացնելու անգնահատելի աղբյուր:
Հայ երեխաների բռնի իսլամացումը կատարվել է երկու մակարդակով՝ պետության և հասարակության լայն զանգվածների կողմից։ Բազմաթիվ հայ երեխաների թուրքերն ու քրդերն առևանգում էին, երբեմն՝ «որդեգրում», ու նրանք, աստիճանաբար իսլամական միջավայրում ապրելով, թրքանում ու ձուլվում էին այդ հասարակությանը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
27.03.2018
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բարձրաստիճան հյուրին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Նախարար Ժան Ասելբոռնը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
26.03.2018
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետական դումայի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցանմուշներին, Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեցին Հուշամատյանում:
Գևորգ Վարդանյանի հարցազրույցը՝ «Ամերիկայի հունական ինստիտուտ»-ի օնլայն հանդեսին
21.03.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի հարցազրույցը տպագրվել է «Ամերիկայի հունական ինստիտուտ»-ի (American Hellenic Institute) օնլայն հանդեսում (AHI Policy Journal):
Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին տված հարցազրույցը Հայոց ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների` մասնավորապես հույների ցեղասպանության խնդրի շուրջ է:
«Ամերիկայի հունական ինստիտուտը» ԱՄՆ-ի ամենազդեցիկ հունական լոբբիստական կազմակերպություններից մեկն է: Հիմնվելով 1974 թ.` այն ակտիվ գործունեություն է ծավալում հույն-ամերիկյան հարաբերությունների, Կիպրոսի խնդրի, նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նրա կողմից թողարկվող օնլայն հանդեսն ունի բավական մեծ լսարան ԱՄՆ հույների (և ոչ միայն) մշակութային, հասարակական և քաղաքական գործիչների շրջանում:
ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
20.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասսան և պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշներն ու գրառում կատարեցին Հուշամատյանում:
Լեհաստանի Սենատի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
19.03.2018
Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի և Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ մարտի 18-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13.03.2018
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13.03.2018
Երևանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները։
Գիտաժողով՝ նվիրված հայ-ամերիկյան 400-ամյա պատմությանը
ՀՑԹԻ հանդիսանում է Լոս Անջելեսում տեղի ունենալիք գիտաժողովի համակազմակերպիչ
10.03.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն Արարատ-Էսքիջյան թանգարանի (Ararat-Eskijian Museum), Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR), "Project Save" հայկական լուսանկարների արխիվի, Կալիֆորնիայի «Նորթրիջ» պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հետ համատեղ ս.թ. մարտի 16-17-ը Լոս Անջելեսի Ջորջ Դեքմեջյան համայնքային կենտրոնի Արարատ տանը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված առաջին հայի` Մարտին Հայի (Martin the Armenian) Ամերիկա ժամանման 400-ամյակին (Վիրջինիա, 1618թ.):
«Ի նշանավորումը հայ-ամերիկյան 400-ամյա ժառանգության, 1618-2018թթ.» վերնագիրը կրող գիտաժողովը հիմնականում կանդրադառնա հայ-ամերիկյան համայնքի պատմությանը և նրա նշանակալի ձեռքբերումներին, որոնք սկսվեցին շատ համեստ սկզբից:
Գիտաժողովին իր մասնակցությունը կբերի նաև պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ով նաև այս գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր աջակիցներից է:
Հարգելի այցելու,
Ս.թ. մարտի ութին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանությանն առնչվող առանձին պատմությունները ցեղասպանության մասին գիտելիք փոխանցման միջոց
07.03.2018
Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի փոխանցումը նոր սերունդների համար ունի կարևոր նշանակություն: Անկախ գիտելիքի փոխանցման ձևից ցեղասպանության մասին կրթության մեջ միշտ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դրա գործառութային նշանակությանը: Մեծ հաշվով, ցեղասպանության թեմայի ուսուցումը կոչված է նախ և առաջ ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ապա նաև ամբողջ մարդկության հավաքական հիշողության պահպանմանը և փոխանցմանը: Ցեղասպանության ուսուցման (Genocide Education) մյուս կարևոր գործառույթը` նոր ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված ազդեցությունն է: Այնուամենայնիվ, վերոնշյալ հիմնական գործառույթների իրացմանը հասնելուն ուղղված միջոցները տարբեր են:
Ցեղասպանության մասին գիտելիքը
Հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության մեջ XX դարասկիզբը դարձավ թերևս ամենաողբերգականը. մի ամբողջ ժողովուրդ ոչնչացվեց իր պատմական հայրենիքում:
Լիոնի քաղաքապետն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
05.03.2018
Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի, Երևան քաղաքի ավագանու անդամների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Լիոնի քաղաքապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
02.03.2018
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Լույս է տեսել ՀՑԹԻ միջազգային պարբերականի հերթական հատորը
02.03.2018
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես» անգլիալեզու պարբերականի հերթական հատորը:
«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» հրատարակում է Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայով հոդվածներ և գրախոսություններ: Նախապատվությունը տրվում է պատմության, քաղաքագիտության, մարդաբանության, սոցիոլոգիայի, գրականության և իրավունքի ոլորտի հոդվածներին: Այլ գիտություններին առնչվող հոդվածները ևս ընդգրկվում են հանդեսում, եթե դրանք հիմնական առնչություն ունեն թեմայի հետ: Միջազգային հանդեսը լույս է տեսնում 2014 թվականից՝ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի խմբագրությամբ:
Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ դրվեց ՀՀ Նախագահի անունից
28.02.2018
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձրունքին հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին: Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ դրվեց ՀՀ Նախագահի անունից, ծաղիկներ խոնարհեցին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Սումգայիթի նախկին բնակիչներ:
Երեկ էլ ԵՊՀ շուրջ 300 ուսանողներ սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
30 տարի առաջ այս օրը սկսվեց Սումգայիթի ողբերգությունը
27.02.2018
30 տարի առաջ արցախահայության` ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված սեփական կամքի արտահայտման նկատմամբ ադրբեջանական իշխանությունների պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, ապա նաև այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ կազմակերպված ոճրագործությունները:
Սումգայիթը մոտ 250,000 բնակչությամբ Ադրբեջանական ԽՍՀ խոշոր քաղաքներից էր: Հայերի թիվը շուրջ 17,000 էր, որոնք հիմնականում ունեին արցախյան ծագում: Սումգայիթի հայ բնակչությունը կենտրոնացած չէր քաղաքի մեկ թաղամասում, ցրված էր ապրում, ինչը ինքնապաշտպանության կազմակերպման անհնարինության պատճառ դարձավ: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, ծրագրվել էր նախօրոք, և առկա է եղել սպանություններ և բռնություններ իրականացնելու որոշակի ծրագիր:
Վրաստանի ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
23.02.2018
Աշխատանքային այցով ՀՀ ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև թանգարան:
Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Մադագասկարի Արտաքին գործերի նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.02.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Մադագասկարից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Մադագասկարի Արտաքին գործերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն
Հրատարակվել է Հայկ Դեմոյանի նոր գիրքը
23.02.2018
Լույս է տեսել պ.գ.դ. Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը: Գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ. Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանեց Վիրջինիա: Առաջին հայի ժամանումն ազդարարեց նաև հայ գաղթականների հոսքի մասին, գաղթականների, ովքեր իրենց հետ Նոր երկիր բերեցին սեփական սովորույթները, կենսակերպը, խոհանոցը և մտածելակերպը: Նրանք ուսանողներ էին, արհեստավորներ, առևտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա՝ գոյատևելու և հայրենիքում մնացած՝ շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով:
620 էջանոց պատկերազարդ աշխատությունն ունի 2200 լուսանկարներ, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ցույց են տալիս հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումները Ամերիկայում: Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները և նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչև 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը:
Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև
23.02.2018
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Ըստ առաջինի, Նիդերլանդները վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչը՝ նախարարի մակարդակով, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:
Քվեարկությունից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Լիբանանի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
21.02.2018
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունը ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Լիբանանի նախագահին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Լիբանանի նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Լիբանանից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Միշել Աունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Անատոլիա քոլեջի պատմությունից
17.02.2018
Անատոլիա կամ Ամերիկյան Քոլեջը ներկայումս Հունաստանի ամենահին և առաջատար կրթական հաստատություններից մեկն է: Այն ունի 132 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում, սկսած դեռևս հիմնադրման ժամանակներից (1886թ.)՝ հաղթահարելով բազում խոչնդոտներ, այն ձեռք է բերել վաստակաշատ կրթական օջախի համբավ:
Անատոլիա Քոլեջի հիմնադրման արմատները շատ խորն են: Դրա հիմքում ընկած է Օտարերկրյա առաքելությունների ամերիկյան հանձնաժողովի միսիոներների, հատկապես, Սայրուս Հեմլինի ավանդը, ով նաև Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջի հիմնադիրն էր: Դեռևս 1838թ. միսիոներական առաքելության նպատակներով մեկնելով Կ.Պոլիս՝ 1840թ. Հեմլինը ստեղծում է Բեբեկ ճեմարանը, որը կոչված էր տեղի երիտասարդությանը կրթելու, առևտրի և ֆինանսների բնագավառում նրանց հմտացնելու, առևտրա-տնտեսական ոլորտի հետագա զարգացմանը խթանելու համար: Այս կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ուսուցումը ներառում էր առարկաների մեծ մասի անգլերեն լեզվով դասավանդում, լիբերալ արվեստի զարգացում, ինչպես նաև ֆինանսական օժանդակության յուրահատուկ «ինքնակառավարման» տարբերակ: Ս. Հեմլինի առաջադրած ծրագրերը մեծ ներդրում էին տեղի կրթական մակարդակի բարելավման և հետագա զարգացման համար:
Հայկ Դեմոյանը կմասնակցի հայ-ամերիկյան ժառանգության 400 ամյակին նվիրված գիտաժողովին
16.02.2018
2018թ. մարտի 16-ին Լոս Անջելեսի Ջորջ Դեքմեջյան համայնքային կենտրոնի Արարատ տանը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կմասնակցի «400-ամյա հայ-ամերիկյան ժառանգության տոնակատարություն, 1618-2018թթ.» վերնագիրը կրող հայ-ամերիկյան բազմադարյան ժառանգությանը նվիրված գիտաժողովին: Հայկ Դեմոյանը գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր աջակիցներից է:
Միաժամանակ տեղի կունենա հատուկ ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն հայ-ամերիկյան առնչությունները ներկայացնող թանկարժեք իրեր, պատմական արտեֆակտներ Արարատ-Էսքիջյան թանգարանից և Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուից:
Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտի հոդվածը տպագրվել է ամերիկյան հեղինակավոր պարբերականում
13.02.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակային ծրագրի առաջին շրջանավարտ Ռեբեկա Ջինքսի հոդվածը տպագրվել է «Ամերիկյան պատմական հանդեսում» (American Historical Review): Հոդվածը վերնագրված է «Marks Hard to Erase”: The Troubled Reclamation of “Absorbed” Armenian Women, 1919–1927» և նվիրված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց ողբերգական ճակատագրին: Հոդվածը հիմնված է ՀՑԹԻ բացառիկ սկզբնաղբյուրների, ինչպես նաև լուսանկարների վրա:
«Ամերիկյան պատմական հանդեսը» տվյալ գիտակարգում անգլալեզու ամենահեղինակավոր գիտական պարբերականն է աշխարհում` ունենալով ամենաբարձր ազդեցության գործակիցը: Հանդեսն Ամերիկայի պատմական ընկերակցության (American HistoricalAssociation) պաշտոնական հրատարակությունն է: Վերջին տարիներին լույս է տեսնում «Oxford University Press» հրատարակչությամբ:
Հիշեցնենք, որ Լեմկինի կրթաթոշակային ծրագիրը հիմնադրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից 2011 թ.` իր առջև խնդիր դնելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտ ներգրավվել երիտասարդ և հեռանկարային գիտնականներ աշխարհի տարբեր պետություններից:
Բուլղարիայի Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
12.02.2018
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Բուլղարիայի Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բուլղարիայից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Ռումեն Ռադևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։
Լեհաստանի նորանշանակ դեսպանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
08.02.2018
ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Դեսպանին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Լեհական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին, պատմեց Հայոց ցեղասպանության պատմությունը:
«Ընտանիքս հայ լինելու պատճառով է սպանվել»
Հայոց ցեղասպանությունը վերապրող Հայկ Ահարոնյանի հուշերից
08.02.2018
Հայոց ցեղասպանությունը վերապրող Հայկ Ահարոնյանի հուշերը գրի է առել, որդին` Էմանուել Սերժ Ահարոնյանը: Այդ աշխատանքը կատարելով հանդերձ, նա շեշտում է, որ անմիջապես վերապրողի կողմից չարձանագրվելու դեպքում, այդ պատմությունները կորցնում են իրենց «բույրը»:
Գրի առնողի հայրը` Հայկ Ահարոնյանը, ծնվել է 1905 թ. մայիսի 25-ին Սեբաստիայում, հաճախել տեղի հայկական մասնավոր դպրոցը: Մի օր թուրքերը հայտնել են, որ տեղահանում են բոլոր հայերին, ընտանիքին առաջարկել են կրոնափոխ լինել և տեղում մնալ, սակայն Հայկի հայրը` Մանուելը, պատասխանել է, որ քրիստոնյա է ծնվել, քրիստոնյա էլ կմեռնի: Ցեղապանության ընթացքում Ահարոնյանը կորցրել է 84 ազգականների: Միայն մեկին` Լևոն Դարբինյանին է հաջողվել անցնել ռուսական սահմանը` ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում:
Հայկին մի թուրք տարել է Մալաթիայի իր ագարակ, որտեղ նա ինը տարի աշխատել է թուրքի համար: Նա նշել է, որ թուրքն այդկերպ իրեն փրկել է, քանի որ 6-7 և ավելի տարեկան երեխաներին սպանում էին, որպեսզի չհիշեին իրենց հայ ու քրիստոնյա լինելը: Տանտիրոջ ցուցումով երկու թուրք հարևաններին գնդակահարելուց հետո նրան առաջարկել են փախչել Մալաթիայից:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
06.02.2018
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Շվեյցարիայից ժամանած հյուրերին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Մարաշի ինքնապաշտպանությունը 1920 թ. հունվար – փետրվար
31.01.2018
Մարաշը պատմական Կիլիկիայի հայաշատ և հարուստ քաղաքներից էր: Հայոց ցեղասպանությունից առաջ այն ուներ շուրջ 40,000 հայ բնակչություն, ովքեր զբաղվում էին արհեստներով, առևտրով ու երկրագործությամբ:
1915 թ. Մարաշի հայությունը տեղահանվեց հայրենի բնօրրանից, նրանցից շատերը կոտորվեցին գաղթի ճանապարհին կազմակերպված ջարդերի ժամանակ:
Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից և 1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Մարաշ վերադարձան 1915 թ. քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 25,000 մարդ), այդ թվում` ֆրանսիական բանակի կազմում կռված լեգեոնականներ:
Եզակի ընտանեկան արխիվ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
30.01.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեց և թանգարանին նվիրաբերվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակ հայ գերդաստանի ընտանեկան արխիվը:
Ամերիկաբնակ Սուսան Սոլակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր մեծ ընտանիքի մեծ պատմությունը՝ հուշագրություններ, փաստաթղթեր, լուսանկարներ: Նա, իհարկե, վստահ է, որ իրենց ընտանեկան մասունքները հայտնվել են հոգատար ձեռքերում, իսկ նպատակը մեկն է՝ սերունդներին փոխանցել ամենակարևորը՝ հիշողությունը:
Ծնունդով Մեզրեից (Խարբերդի նահանգ) Թոմաս և Էսթեր Մկրտչյանների (Մկրտիչեաններ) ընտանեկան ավելի քան մեկդարյան պատմությունն՝ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթվելուց մինչև Միացյալ Նահանգներում բնակությունը հաստատելը, հարուստ է պատմագրական ճշգրիտ տեղեկություններով, ինչպես նաև պարզապես մարդկային կորստի ծանրագույն դրսևորումներով:
Հարգելի այցելու,
Ս.թ. հունվարի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հոգևորականների հանդեպ բարբարոսության դրսևորումները. բռնությունների և սպանությունների ծիսականացումը Մեծ եղեռնի ընթացքում
27.01.2018
Հայոց ցեղասպանության ընթացքում սպանությունները կատարվում էին հատուկ դաժանությամբ՝ կտտանքների ուղեկցությամբ՝ դրանց հաղորդելով ծիսականություն, հաճախ կիրառելով «քրիստոնեական» ենթատեքստ՝ խաչելով, սպանելով եկեղեցիների խորանների վրա և այլն: Առանձնահատուկ դաժան բռնությունների էին ենթարկվում քրիստոնյա հոգևորականները:
Հայերի կոտորածներին ծիսականություն հաղորդելու միտումը երևում է այն վկայություններում, որտեղ հատուկ բառեր, կոչեր, կանչեր կամ ձայնարկություններ են օգտագործվում:
Թուրքերը և քրդերը կողոպտում էին քրիստոնեական եկեղեցիները, պղծում դրանք, կապկում էին եկեղեցական ծիսակատարությունները, ծաղրում քրիստոնյաներին. «….ծեծում էին տերտերներին ու հասցնում անգիտակից վիճակի՝ ձևացնելով, թէ իբր նրանք խռովության կազմակերպիչներն են»:
Հրատարակվել է Հայոց ցեղասպանության անգլերեն լեզվով ատլաս
27.01.2018
Բաբկեն Հարությունյանի անվան պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի կողմից Հայոց ցեղասպանության անգլերեն լեզվով ատլաս է հրատարակվել: Գիտահետազոտական աշխատանքներն իրականացրել է լաբարատորիայի ղեկավար Վարդան Մխիթարյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ հրատարակված այս հատորում ներկայացված են Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցեր և պատմական իրադարձություններ՝ հայ-թուրքական պատերազմ, Համիդյան կոտորածներ, արևելահայերի կոտորածներ և Մայիսյան հաղթանակներ, Բաքվի հայերի կոտորած, մշակութային եղեռն, Սփյուռքի ձևավորում և այլն: Ատլասում ներառված են նաև պայմանագրեր, փաստաթղթեր և նկարներ: Զուգահեռաբար ներկայացվում է նաև հայերի դերը Օսմանյան կայսրությունում և Ռուսական կայսրությունում: Ատլասի վերջին հատվածում անդրադարձ կա նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:
Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողություն ՀՑԹԻ-ում
26.01.2018
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառումը վարում էր ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ով և հանձնեց մրցանակները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, ով կարևորեց նման միջոցառումների դերը երեխաների աշխարհայացքի ձևավորման գործում, իսկ աշխարհի բոլոր երեխաներին ցանկացավ այլևս երբեք չտեսնել Լիդիցեի նման ողբերգություն և ապրել խաղաղ երկնքի տակ:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառմանն աջակցելու համար:
Փարիզի փոխքաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.01.2018
Երևան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Փարիզի փոխքաղաքապետը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամն հարգեցին նրանց հիշատակը:
«Ամեն հայ մի փաստաթուղթ է», - ասում էր Հրանտ Դինքի մորական տատը
Ցեղասպանություն վերապրողը՝ Լուսիե Չաքըր (Աշոտյան). դրվագներ կյանքից
19.01.2018
«Հրա՛նտ, սիրելի՛ս, 1915 թ.-ի մասին ես շատ բան չեմ հիշում, բայց իմ կենսագրությունն ու ինձ նման բազմաթիվ վերապրողների կենսագրություն փաստաթուղթ է ցեղասպանության մասին»:
Լուսի(ն)ե Չաքըրը գյուրունցի արհեստագործ, հինգ երեխաների հայր Մանուել Աշոտյան էֆենդիի դուստրն էր: Նա հոր միակ աղջիկն էր, հայրը նրան Ահչիգ (Աղջիկ) էր կոչում և այդպես էլ նրա անունը մնաց Ահչիգ: Սեբաստիայի Քանգալի որբանոցի հայ աղջնակներից մեկն էր՝ Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված, հայկական քարավաններից ընտրված և որբատուն հանձնված մանկահասակ աղջնակներից էր:
Լուսիե Չաքըրը Հրանտ Դինքի մայրական կողմից տատն էր:
1915 թվականն էր: Լուսիեի ավագ եղբայրը՝ Արտաշեսը, Ամերիկա էր մեկնել՝ կրթություն ստանալու: Ողջ ընտանիքը, ինչպես հիշում են ազգակիցները՝ նրա պատմածի համաձայն, «չորս աչքով» սպասում էին Արտաշեսից նամակի. երեկոյան դուռը թակում են, բայց փոստատարի փոխարեն ոստիկանն էր:
Սիրիայի թագավոր Էմիր Ֆեյսալ Իբն Հույեյնի աջակցությունը հայ տարագիրներին
09.01.2018
Երիտթուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիա հասած հայ տարագիրների վիճակը ծանր էր: Նրանք Սիրիայում էին հայտնվել մի ժամանակաշրջանում, երբ դեռ Առաջին համաշխարհային պատերազմը չէր վերջացել, սով էր ու երկիրը դեռ համարվում էր Օսմանյան կայսրության մաս: Սիրիայի քաղաքական կյանքում բեկումնային էր 1918 թվականը, երբ վերջ է դրվում Օսմանյան տիրապետությանը: Սիրիայի պատմության այդ ժամանակահատվածի իրադարձություններում Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսեյն իբն Ալիի որդի Ֆեյսալը զգալի դերակատարում է ունեցել: Նրա հետ է կապվում Սիրիայի ազատագրումը, ինչպես նաև նրա դերը մեծ էր հայ տարագիրների վիճակի բարելավման ու կայացման խնդիրներում:
1918 թ. սեպտեմբերի 30-ին Մերձավոր Արևելքում անգլիական ուժերի գլխավոր հրամանատար Ալենբիի և Էմիր Ֆեյսալի զորքը մտնում է Դամասկոս, հոկտեմբերի 6-ին հայկական 3-րդ գումարտակի մասնակցությամբ Ֆեյսալն ազատագրում է Բեյրութը, այնուհետև Հոմսը, Համան և Հալեպը: 1918 թ. հոկտեմբերի 5-ին Էմիր Ֆեյսալը կազմում է առաջին անկախ կառավարությունը:
Ֆեյսալն ի սկզբանե հայ տարագիրների նկատմամբ դրական էր տրամադրված և հայանպաստ քաղաքականությունն իրականացնելու համար իր աջակիցների թվում ունեցել է մի շարք ազդեցիկ դեմքեր, ովքեր հետամուտ էին լինում հայ տարագիրների խնդիրների լուծմանը:
Բացառիկ հայտնագործություն
24.12.2017
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվեց հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:
Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:
«Գաղթականական ալբոմ»-ի տպագրության 100-ամյակը
14.12.2017
2017 թ. լրանում է «Գաղթականական ալբոմ»-ի տպագրության 100-ամյակը, որը վստահ կարելի է համարել Հայոց ցեղասպանության պատմության կարևորագույն և սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող վկայություններից մեկը: Ալբոմը բաղկացած է 62 լուսանկարից, որոնցից մեծ մասի վրա տարբեր կողմերից նշված են Согом. Сютч. հապավումը: Լուսանկարներն ամենայն հավանականությամբ արվել են մի մարդու կողմից, ով գտնվել է Կովկասյան ճակատի ռուսական զորքերի կազմում կամ եղել է Թիֆլիսի Հայկական կենտրոնական կոմիտեի աշխատակից (ՀԿԿ) և տեղաշարժվելով ռուսների հետ դեպի Օսմանյան Կայսրություն՝ ճանապարհին լուսանկարել է այն ամենն, ինչ տեսնում էր:
Ռուսական զորքը, որի կազմում եղել է շուրջ 9 հազար հայ կամավորներ, 1914 թ. վերջին անցնում է թուրքական սահմանը և սկսեցին գրավելով Օսմանյան կայսրության արևելյան մասը՝ Էրզրում, Երզնկան, Մուշը, Բիթլիսը, Տրապիզոնը, Վանը և այլ տարածքներ: Ռուսական զորքը գրավեց գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, որն արդեն դատարկ էր և ավերված: Թուրքերի կազմակերպած ջարդերին ականատես են եղել Թիֆլիսի ՀԿԿ որոշ անդամներ, որոնք բազմաթիվ լուսանկարներ են արել՝ դիակներ փողոցներում, ավերված տներ, թալանած ունեցվածք, ՀԿԿ-ի սննդային կետեր, որբանոցներ, պահեստներ, կոշկակարության, ոսկերչական և կարի արհեստանոցներ: Այս բոլոր լուսանկարները հավաքվել են «Գաղթականական ալբոմ»-ի մեջ և տպագրվել են 1917 թ. ՀՀԿ-ի կողմից «Պրոգրես» տպարանում:
|