Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2022 թ. հունվարի 3-ը ներառյալ:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ԱՄՓՈՓԵԼՈՎ 2021 Թ.
29.12.2021
1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները, իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի ուսումնասիրմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային իրավունքի նորմերի վրա Հայկական հարցի ունեցած ազդեցության, Հայոց ցեղասպանության հետևանքների և դրանից հետո ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք աշխատանքների ու որբանոցային կյանքի, Ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների ուսումնասիրմանը։
Հայոց ցեղասպանության թանգարանի բացօթյա սրահի / ներքին բակի հիմնավերանորոգման աշխատանքների մեկնարկը տրված է
28.12.2021
Հայոց ցեղասպանության թանգարանի և վարչական շենքի, նաև Հուշահամալիրի Հավերժության տաճարի և մի շարք այլ տարածքների հիմնանորոգման անհրաժեշտության մասին տնօրենության կողմից պարբերաբար հնչեցվող անհանգստություններին արձագանքելով, 2020 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորվել է նշված կառույցների հիմնանորոգման նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։ Հեղինակային իրավունքի գործոնով պայմանավորված, այդ աշխատանքներն իրականացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, մասնակցությամբ Հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի։ Գումարը կազմել է շուրջ 800 մլն դրամ։
Հասկանալի պատճառներով այդ չափի գումար դժվար էր միանգամից ձեռք բերել, ուստի փորձ արվեց գումարներ գտնել գոնե թանգարանի բացօթյա սրահի / ներքին բակի ջրամեկուսացման հարցերի լուծման համար։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Իլ-դը-Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Վալերի Պեկրեսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Գրքի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
15.12.2021
Ս.թ. դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2020) մենագրության շնորհանդեսը:
Մենագրության մեջ պատմակրոնագիտական լույսի ներքո ներկայացվում է Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական կողմն իբրև գործոն և գործիք (Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելու օրվանից սկսած (1914 թ․)՝ ներառելով Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը (1915-1923 թթ․)։
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, ՌԴ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, ՌԴ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը դեկտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Վալթեր Ռյոսլեր Ծննդյան 150-ամյակ
10.12.2021
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից պետությունների, հատկապես Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերը, հաղորդումները, հուշերը և նամակները, սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար: Նրանցից մեկի՝ Վալթեր Ռյոսլերի նամակագրությունը հատկանշական է մի շարք առումներով:
Ռյոսլերը ծնվել է 1871 թ. հոկտեմբերին Բեռլինում, դասախոս և բարձրագույն դիվանագիտական աշխատակից Կոնստանտին Ռյոսլերի ընտանիքում: Դիվանագիտական կրթություն ստանալուց հետո նրա առաջին ծառայությունը Զանզիբարում էր 1903 թ., որին հետևում են Յաֆֆան և Կանտոնը (ներկայիս՝ Գուանչժոու, ՉԺՀ): 1908 թ. հոկտեմբերին հանձնելով հյուպատոսական քննությունը, Ռյոսլերը նշանակվում է կայզերական Գերմանիայի հյուպատոս Օսմանյան կայսրության Հալեպ քաղաքում: Թեև նա արդեն դիվանագիտական ծառայություն էր ունեցել Օսմանյան Պաղեստինում, կայսրությունում իրավիճակը արմատապես փոխվել էր:
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
08.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առաջին փոխնախագահ տիկին Ստեֆանի Պերնոյի, տնտեսական հարցերով խորհրդական տիկին Սոֆի Կրուզի և «Քվեբեկ, Ֆրանսիա և ֆրանկոֆոնիա» գործընկերության ղեկավար տիկին Ագնես Հերնյուի ղեկավարած պատվիրակության անդամները դեկտեմբերի 8-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Մահացել է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը
08.12.2021
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում դեկտեմբերի 2-ին իր մահկանացուն է կնքել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար շուրջ երկու տասնամյակ ակտիվ պայքար մղած թուրք մտավորական Ալի Էրթեմը, որը նաև հենց այդ նպատակով ստեղծված «Միություն ընդդեմ ցեղասպանության» (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր։
Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թ. և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նա գրեթե ամեն տարի ապրիլի 24-ին այցելում էր Երևան՝ միության անդամների անունից ծաղկեպսակ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Վերջին անգամ իր զավակների հետ միասին Հայաստան էր եկել 2019 թվականին:
Նոր գրքեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանում
07.12.2021
Ամիսներ առաջ՝ 2021 թ. ապրիլին, «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատողների գործուն մասնակցությամբ կազմվեց Հայոց ցեղասպանության պատմության և առանձին դրվագների, ինչպես նաև ցեղասպանագիտության վերաբերյալ մեծարժեք գրականության ցուցակ, որն ուղարկվեց ԱՄՆ Հայագիտական ուսմանց ընկերակցութեանը, խնդրանքով՝ օժանդակել վերջիններիս ձեռքբերման հարցում։
Ուրախությամբ հայտնում ենք, որ օրերս ՀՑԹԻ գիտական գրադարանը համալվեց ավելի քան 130 անուն արժեքավոր գրականությամբ, որը ձեռք է բերվել Հայագիտական ուսմանց ընկերակցութեան անդամների նվիրատվությունների արդյունքում և փոխանցվել է թանգարան-ինստիտուտին, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։
Կյանքից հեռացել է հայ ազգի մեծ բարեկամ ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոուլը
07.12.2021
2021 թ. դեկտեմբերի 5-ին կյանքի 99-րդ տարում մահացել է ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և նախագահի թեկնածու Բոբ (Ռոբերտ) Դոուլը: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայերի շահերը պաշտպանող ամերիկացի ամենաակտիվ պետական գործիչներից մեկը։ 1995-1996 թթ. ընդգրկված է եղել ԱՄՆ Կոնգրեսի հայերին աջակցող խմբում, պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչման (1975, 1982 և 1984 թվականներ), Թուրքիայի նկատմամբ էմբարգո դնելու (1975, 1977, 1979, 1983 թվականներ), Հայաստանին (1992-1996) և Լեռնային Ղարաբաղի (1994-1996) ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ օրինագծերը, մասնակցել է Կոնգրեսի կողմից 1993 թ. ընդունված 907-րդ բանաձևի պատրաստմանը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
Հայերի, Հայոց ցեղասպանության մասին Բոբ Դոուլի մոտեցումների վրա մեծապես ազդել էր նրա անձնական բժիշկ, հաճընցի Համբար (Համբարձում) Քելիկյանը, որը, փրկվելով 1920 թ. Հաճընի ջարդերից, տեղափոխվել էր Չիկագո և այնտեղ ստացել բժշկական կրթություն:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը մասնակցել են միջազգային գիտաժողովի
02.12.2021
Նոյեմբերի 22-23-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Պաշտպանենք ապագան» ռասիզմի, հակասեմիտիզմի և քսենոֆոբիայի հակազդեցության երրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 41 երկրներից ժամանած հարյուրավոր փորձագետներ, գիտնականներ, հասարակական և պետական գործիչներ: Գիտաժողովը նախատեսված էր անցկացնել 2020 թ․ հոկտեմբերի 12-13-ը, սակայն համավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով։ Այն ընթացավ համակցված ձևաչափով՝ զեկուցողների անձամբ կամ առցանց մասնակցությամբ։
Գիտաժողովը կազմակերպել էր Ռուսաստանյան հրեական կոնգրեսը (ՌՀԿ)՝ ՌԴ Արտաքին գործոց նախարարության, ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության, Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Գիտաժողովի գործընկերների թվում էր Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Հոլոքստի և ցեղասպանությունների ուսումնասիրման և դասավանդման միջազգային կենտրոնը։
ՀՑԹԻ գրադարանը համալրվել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի անձնական գրադարանի գրքերով
01.12.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է հրեա ցեղասպանագետ, Encyclopedia of Genocide երկհատոր հանրագիտարանի խմբագիր Իսրայել Չարնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով, որոնք Ֆրանսիայից Հայաստան է բերել բժիշկ ՎիգԷն Կարապետեանը: Գրքերը նրան է փոխանցել Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:
Հիշեցնենք, որ 2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»:
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
30.11.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուբեն Հերյան - Ալեհեր Կամավոր, անվեհեր Անապատական, անխոնջ Որբախույզ
Մահվանից 100 տարի անց…
26.11.2021
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նպաստավոր պայմաններ էին ստեղծվել սիրիական անապատներից, իսլամական միջավայրից հայ որբերին ազատագրելու համար: Այս գործը ստանձնում են հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, հայրենակցական միություններ ու անհատ որբախույզներ: Որբահավաք աշխատանքներում իր հետևողական գործունեությամբ առանձնանում էր Ռուբեն Հերյանը, ով արաբական շրջանակներում հայտնի էր Մուֆաթթիշ ալ-Արման (հայերի որբախույզ), իսկ հայկական շրջանակներում՝ Հայրիկ, Որբերի պաշտպան, Անապատի Մեծ Առաքյալ անունով։
Ռուբեն Հերյանը ծնվել է Եվդոկիայում (Թոքատ) 1868/1869 թվականին: Տեղի ազգային վարժարանն ավարտելուց հետո մեկնել է Կ.Պոլիս, Բոստոն, այնուհետև՝ Նյու Յորք, որտեղ զբաղվել է առևտրական գործերով: Նա դեռ Եվդոկիայում անդամակցել է Հնչակյան կուսակցությանը, Նյու Յորքում՝ Ռամկավար ազատական կուսակցությանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ է եղել: Առևտրական գործերին զուգահեռ ազգային ակտիվ գործունեություն է ծավալել:
ՆԿԱՐԻՉ ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆՆ ԱԴԱԲԱԶԱՐԻՑ
25.11.2021
Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը ծնվել է 1890-ական թվականներին, Թուրքիայի Սաքարիա վիլայեթի հայաշատ և հայախոս Ադաբազար քաղաքում: Նրա հայրական ընտանիքի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Միայն հայտնի է, որ ընտանիքն ունեցել է հինգ արու զավակ և մեկ դուստր: Հայտնի չէ, թե որտեղ է Գրիգորը ստացել իր նկարչական կրթությունը, սակայն հայտնի է, որ երիտասարդ հասակում Ադաբազարում նա արդեն զբաղվել է նկարչությամբ: Գրիգոր Խաչմանյանի մասին տեղեկությունները մեզ են հասել նկարչի թոռ՝ կրտսեր Գրիգոր Խաչմանյանի միջոցով, որն այդ պատմությունները լսել էր իր հորից՝ Գևորգ Խաչմանյանից, ով էլ իր հերթին՝ իր մայր Յուղաբերից, նաև՝ իր քույր Աղավնուց:
Ընտանիքում պահպանված տեղեկությունների համաձայն չափահաս տարիքում Գրիգորն ամուսնության առաջարկություն է արել համաքաղաքացի Շեքերջի (քաղցրավենիքների վաճառական) Մելքոն աղայի դստերը՝ Յուղաբերին: Այս հարուստ վաճառականը հավանել է փեսացուին, սակայն առարկել է նրանց ամուսնությանը, քանի որ նկարչի մասնագիտությունը ֆինանսական և տնտեսական առումներով ոչ շատ եկամտաբեր լինելու պատճառով չի գնահատվել տեղի հասարակության կողմից: Հետևաբար, Մելքոն աղան առաջարկել է Գրիգորին, իր ֆինանսական հովանավորությամբ և միջոցներով, գնալ Պոլիս՝ դեղագործություն սովորելու, որպեսզի ինքը կարողանա իր բարեկամներին և համաքաղաքացիներին ներկայացնել, որ իր դստերը դեղագործի հետ է ամուսնացնում:
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.11.2021
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը նոյեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պարոն Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
International Journal of Armenian Genocide Studies, 2021 (1)
18.11.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու հանդեսի վերջին համարում կարող եք կարդալ հետևյալ հոդվածներն ու գրախոսությունները՝
• Robert Tatoyan, The Issues of the Number of Western Armenians and Ethnic Composition of the Population of Western Armenia at Paris Peace Conference (1919-1920)
• Meline Mesropyan, Diana Apcar’s Search for an Armenian Protectorate: Hope and Disappointment
• Shushan Khachatryan, Halide Edip and the Turkifi cation of Armenian Children: Enigmas, Problems and Questions
• Joceline Chabot, Sylvia Kasparian, “On the High Seas with no Place to Land”: The Smyrnaean Inferno and Humanitarian Aid to Armenian and Greek Refugees from Turkey (1922-1923).
Լիտվայի խորհրդարանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.11.2021
Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի և ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
16.11.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները նոյեմբերի 14-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Ցեղասպանագիտական հանդես 2021 (1)
12.11.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող Ցեղասպանագիտական հանդեսի վերջին համարում կարող եք կարդալ հետևյալ հոդվածները՝
• Ռեգինա Ա. Գալուստյան, «Կենսական տարածքի» ընկալումները Միություն և առաջադիմություն կոմիտեի աշխարհայացքում և Հայոց ցեղասպանությունը
• Էլինա Զ. Միրզոյան, Իթթիհաթականները Կոստանդնուպոլսի «Հայ աշխարհ» պարբերաթերթի (1919 թ.) էջերում
• Նարինե Վ. Մարգարյան, Եգիպտոսի հայ որբախնամ կազմակերպության գործունեությունը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
• Վազգեն Վ․ Հախոյան, Քեմալականների իրականացրած զանգվածային կոտորածները Փամբակի տարածքում (Շիրակի նահանգ) ըստ ականատես-վերապրածների ընտանեկան հիշողությունների (1920 - 1921 թթ ․)
• Գևորգ Ս. Ղազարյան, Հայ հոռոմները 19-րդ դ. վերջի - 20-րդ դ. սկզբի քրիստոնյաների կոտորածների հորձանուտում:
Գիտաժողովի հրավեր
09.11.2021
Գիտաժողովի խորագիր` Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում
Գիտաժողովի անցկացման ժամանակը` 20-22 ապրիլի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների մասին դասավանդելը դժվար է և՛ հոգևոր, և՛ մտավոր առումներով: Թեև այդ աշխատանքը բարդ է, դրա կարևորությունն աճել է 21-րդ դարում, քանի որ ցեղասպանության ուսուցումն այդ հանցագործության կանխարգելման կարևոր միջոցներից է:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.11.2021
Ս. թ. նոյեմբերի 5-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.11.2021
Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները ս.թ. նոյեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
05.11.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը ս. թ. նոյեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
05.11.2021
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը ս. թ. նոյեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Փոխըմբռնման հուշագիր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի միջև
04.11.2021
2021 թ. հոկտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի (ՀՑԹԻ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (University of Southern California, on behalf of its USC Shoah Foundation – The Institute for Visual History and Education (USC SF)) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել հավաքածուների, հետազոտական և կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ, ինչը կնպաստի երկու հաստատությունների գործունեությանը:
Մասնավորապես, ՀՑԹԻ-ն և Շոա հիմնադրամը համագործակցելու են իրենց գիտաշխատողների կողմից համատեղ գիտահետազոտական ծրագրերի մշակման, ինչպես նաև կրթական ծրագրերի ուղղությամբ՝ օգտագործելով վերապրողների վկայությունները ՀՑԹԻ և Շոա հիմնադրամի IWitness հարթակների համար:
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
03.11.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Աշնանային դպրոցի հրավեր
27.10.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ուրախ է տեղեկացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային աշնանային դպրոցի մեկնարկի մասին, որը նախատեսված է հայաստանյան և արտասահմանյան ասպիրանտների, հայցորդների և երիտասարդ գիտնականների համար:
“Understanding the Armenian Genocide as a Reference Point” խորագրով եռօրյա (նոյեմբեր 25-27) աշնանային դպրոցը հիմնարար գիտելիքներ կփոխանցի մասնակիցներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Ն. Գ. արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
22.10.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Եվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.10.2021
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.10.2021
«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի ներկայացուցիչները` գլխավոր տնօրեն պարոն Մարտեն Իրշի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լիանա Ազիզյանը:
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13.10.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Այսուհետ աշխարհի ցանկացած կետից կարելի է «շրջայց կատարել» Հայոց ցեղասպանության թանգարանում
12.10.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և On Point կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ այսուհետ հնարավոր է վիրտուալ այցելություն կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթանալ խորագրերին ու ցուցադրվող առարկաներին: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլ կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը:
Վիրտուալ ցուցադրության հեղինակներն են Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը, որոնք իրենց նախաձեռնած աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.10.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Տիկին դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
05.10.2021
Եռօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն հոկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
01.10.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Ջեյմս Բրայս» հուշամեդալով պարգևատրեց Արա Ստեփան Մելքոնյանին
29.09.2021
Ս. թ. սեպտեմբերի 22-ին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Մեծ Բրիտանիայում բնակվող անկախ հետազոտող Արա Ստեփան Մելքոնյանին պարգևատրեց «Ջեյմս Բրայս» հուշամեդալով:
Շուրջ երեք տարի է պրն. Մելքոնյանը անգլերեն լեզվով թարգմանությունների և խմբագրությունների հարցում անշահախնդիր աջակցում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին: Ներկայումս ավարտին են մոտենում Արա Մելքոնյանի կողմից ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանի և Ռոբերտ Թաթոյանի ծանոթագրություններով լույս տեսած հուշագրությունների (Արամ Մանթաշյան, Արամը չէր կարող Սեյտո լինել, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Սոկրատ Մկրտչյան, Հուշեր, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 4, Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2020) անգլերեն տարբերակի թարգմանության և խմբագրական աշխատանքները:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ հանձնեց Դանիայի Գյուլինգ ավանի տեղական պատմության արխիվին
25.09.2021
Ս. թ. սեպտեմբերի 11-ին Դանիայի Գյուլինգ ավանի և հարակից տարածքի տեղական պատմության արխիվի տնօրեն Մոհենս Հոյմարկն (Mogens Højmark) այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանի և Գյուլինգի արխիվի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի: Գյուլինգի արխիվում է պահվում դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի անձնական արխիվը: Սկսած 2011 թ. պարոն Հոյմարկն Հայոց ցեղասպանության թանգարանին է հանձնել մի շարք արժեքավոր նյութեր՝ թերթեր, լուսանկարներ, փաստաթղթեր որոնք սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Կարեն Եփփեի գործունեությունը, սկանդինավյան հայասիրական շարժման պատմությունը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ կանաց և երեխաների ճակատագրերն ուսումնասիրելու համար:
1918 թ. սեպտեմբեր. Բաքվի հայության կոտորածները
24.09.2021
Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը չսահմանափակվեց միայն արևմտահայերի 1915–1923 թթ. զանգվածային կոտորածներով ու բռնի տեղահանությամբ: Այդ քաղաքականությունը իրականացվեց նաև արևելահայերի նկատմամբ` 1918–1920 թվականներին, որի ընթացքում Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի կողմից կոտորածի ու տեղահանության ենթարկվեց նաև Բաքվի նահանգի հայությունը: Թուրքական 3-րդ և 4-րդ զորախմբերի` 1918 թ. մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի մարտերում ունեցած անհաջողություններից և Ղարաքիլիսայի գրավումից հետո երկրորդ զորախումբը Ջաջուռ–Համամլու–Ղարաքիլիսա–Դիլիջան–Ղազախ–Ելիզավետպոլ գծով արշավեց Բաքու: Թուրքերի մուտքը Բաքու մեծ օժանդակություն ստացավ Գանձակում գտնվող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մուսավաթական նորաստեղծ կառավարության (նախագահ` Մ. Ֆաթալի Խան-Խոյսկի) կողմից:
Թուրք-մուսավաթական համագործակցությունն ավելի ակնառու դարձավ, երբ մայիսի 27-ին Մոսուլից Գանձակ ժամանեց Կովկասյան թուրքական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նուրի փաշան:
2021թ․ սեպտեմբերի 9-10-ն անցկացվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը․
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ուղղված մարտահրավերները
23.09.2021
Ս․թ․ սեպտեմբերի 9-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում կայացավ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը։ Վերջինս կազմակերպվել էր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ։ Համաժողովին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ Հայաստանից և այլ երկրներից։
Համաժողովի նպատակն էր աշխարհի տարբեր ծայրերից համախմբել կրոնական առաջնորդների, հոգևորականների, գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու կրոնական ազատության և խաղաղության խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին։ Համաժողովին ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ «Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրման բաժնի» կրտսեր գիտաշխատող Հայաստան Մարտիրոսյանը։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսաց լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
22.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսաց լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ պարգևատրվել է երկարամյա նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Աստղիկ Եդիգարյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 7-ին Երևանում: Հայոց ցեղասպանության թանգարանում սկսել է աշխատել 1996 թվականից:
Հարգելի այցելու,
Ս. թ. սեպտեմբերի 21-ին թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
18.09.2021
2021 թ. սեպտեմբերի 16-18 տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի առաջին օրը անցկացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, երկրորդ և երրորդ օրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում:
Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.09.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիական Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
16.09.2021
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը թեմատիկ առումով առաջինն էր և ունի նպատակային ուղղվածություն:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 09:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության (ԱՄՆ) կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ հիսուն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Բացման արարողությանը կհաջորդի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը (ժամը՝ 10:30-ին), որը թեմատիկ առումով առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն:
Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.09.2021
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
1991 թ․ սեպտեմբեր 2․ Արցախի Հանրապետության անկախության մեկնարկը
02.09.2021
1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, որը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։
Համաձայն «ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թ․ ապրիլի 3-ի N 1409-I-ի որոշում)՝ «Միութենական Հանրապետությունում, որն իր կառուցվածքում ներառում է ինքնավար հանրապետություններ, ինքնավար շրջաններ կամ ինքնավար մարզեր, հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավար կազմավորման համար տեղի է ունենում առանձին։ Ինքնավար հանրապետություններին և ինքնավար կազմավորումներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ կազմի մեջ մնալու կամ Միության կազմից անջատվելու վերաբերյալ հարցը, ինչպես նաև բարձրացնելու սեփական պետական-իրավական կարգավիճակի մասին հարց»։
ՆՈՐՇԵՆՑԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
26.08.2021
Հայոց ցեղասպանությունը վերապրողն իմ պապիկն է՝ Խաչիկ Գևորգի Խաչատրյանը՝ ծնված 1910 թ.՝ Վանի գավառի Արծկե-Ալջավազ գավառակի Նորշեն գյուղում: Նրա մայրը՝ Գյոզալ Մուրադի Լպուտյանը (մոտ 1882-1957), և քույրը՝ Մարիամ (Ֆառե) Գևորգի Խաչատրյանը (1907-1992), նույնպես փրկվել են՝ հետագայում տատիկիս՝ Շուշիկին, հորեղբայրներիս, հորաքրոջս ու հորս պատմելով իրենց վերապրած սարսափների մասին:
1915 թ. գարնանը պապիկիս հորը՝ Գևորգին, այլ տղամարդկանց հետ ձերբակալելով, տանում են գյուղից դուրս, գնդակահարում: Վերջին հրաժեշտի ժամանակ կնոջն ասում է. «Գյոզա՛լ, հալա՛լ էրա...», որը Քաջիկ հորեղբայրս մեկնաբանում է իբրև՝ գրկելու նշան, բաժանումի նշան: Ոստիկաններից մեկը հրացանի կոթով հարվածում է Գյոզալի գլխին, վերջինս ուշաթափվում է, իսկ երբ ուշքի է գալիս, սպանված է գտնում ամուսնուն ու մահապարտ մյուս տղամարդկանց:
Ոստիկանների հեռանալուց հետո տեղի քրդերը դիվային խրախճանք են սկսում՝ թալանելով, սպանելով ու հրի տալով ամեն ինչ: Մարագում հավաքում ու մի խումբ հայերի հետ այրում են նաև Գյոզալի սկեսրոջն ու փոքր դստերը՝ շիկահեր Զարդարին: Վերջինս մոր և մյուս երեխաների հետ թաքնված է լինում, սակայն տեսնելով, որ տատին մտցնում են մարագը, դուրս է գալիս թաքստոցից և «Մեծ մամա...» ասելով վազում տատի մոտ:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ»
ամառային դպրոց ուսուցիչների համար
24.08.2021
Օգոստոսի 20-ից 21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով երկօրյա ամառային դպրոցը: Ամառային դպրոցի նպատակն անփոփոխ է՝ վերապատրաստել ուսուցիչներին, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները: Ամառային դպրոցը նախատեսված է հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչների համար:
Այս տարի դիմումների աննախադեպ քանակի պատճառով ՀՑԹԻ ստիպված է եղել նախապատվությունը տալ թնագարան-ինստիտուտի կրթական որևէ ծրագրի դեռևս չմասնակցած և հանրապետության հեռավոր շրջաններից դիմած ուսուցիչներին, հուսալով հետագայում մեծացնել ծրագրի ընդգրկողունակությունը և հաճախականությունը:
Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
16.08.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի նախագահ դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
16.08.2021
Սույն թվականի օգոստոսի 16-ին Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի նախագահ դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ցեղասպանությունը և նրա կանխարգելումը թվային դարաշրջանում. 21-րդ դարի մարտահրավերները
ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցեցին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության XV գիտաժողովին
14.08.2021
Հուլիսի 19-23-ը կայացավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական գագաթնաժողովը: Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և թույլ է տալիս կազմակերպությանն անդամակցող հարյուրավոր գիտնականներին ներկայացնել իրենց ուսումնասիրությունները և գիտական նվաճումները: Նման գիտաժողովները նաև հնարավորություն են տալիս՝ հասկանալու ցեղասպանագիտության զարգացման հիմնական միտումները: 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության XII գիտաժողովը հյուրընկալել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Այս տարի այն նախատեսվում էր անցկացնել իսպանական Բարսելոնա քաղաքում, սակայն համավարակի պատճառով տեղափոխվեց առցանց հարթակ, ինչը յուրատեսակ խորհուրդ էր պարունակում, քանի որ գիտաժողովն ուներ «Ցեղասպանությունը և նրա կանխարգելումը թվային դարաշրջանում. 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը:
«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱՐԼՈՈՒ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
13.08.2021
Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ սահմանվել են մրցանակներ ՀՑԹԻ գիտաշխատողների համար՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում:
Այս նախաձեռնության շրջանակներում, որը ՀՑԹԻ տնօրեն պրն. Հարություն Մարությանի կողմից բնութագրվեց «Գիտնականները գիտնականների համար», առաջին Տեր-Մկրտչյան մրցանակը կտրամադրվի 2019-2020 թթ. ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից հրատարակված լավագույն հոդված, լավագույն մենագրություն/հուշագրություն, լավագույն ժողովածու և լավագույն ցուցադրություն անվանակարգերում:
ՍՍԵՑԻ ԳՅՈԿՃՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
12.08.2021
Գյոկճյան գերդաստանը Կիլիկիայի Սիս քաղաքից էր: Միհրան Գյոկճյանը (?-1915) ենթադրաբար եղել է քահանայի որդի և կնոջ՝ Գոհարի հետ ունեցել 5 զավակ՝ Եփիմե (?-1962), Լուսյա (1907-1984), Արամ (?-1945), Թեֆարիկ (1911-1982) և Նվեր (1913-1915):
Ամուսնու սպանությունից հետո Գոհարը զավակների հետ տեղահանվել է (մանրամասները հայտնի չեն), երեխաները հայտնվել են Մերսինի ֆրանսիական որբանոցում, որտեղ մայրը խոհարարություն է արել: Որբանոցում երեխաների աչքերին ինչ-որ դեղ են կաթեցրել, որի հետևանքով Եփիմեն կուրացել է, իսկ Թեֆարիկը՝ կորցրել մի աչքը: Նույն որբանոցում է մահացել կրտսեր դուստրը՝ Նվերը:
1920-ականների սկզբին Գոհարը զավակների հետ Մերսինից տեղափոխվում է Հունաստան, հաստատվում Կոկինիայում:
Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
07.08.2021
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ միասին Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք:
Ճեմարանականից` հեղափոխական. դրվագներ Հայոց ցեղասպանության զոհ Բալաջանի կյանքից
07.08.2021
Ստեփան Ստեփանյանը (Բալաջան) հայության լայն շրջանակի համար գրեթե անհայտ է. թեև նրա անունը հիշատակվում է որոշ աղբյուրներում, սակայն, շատ սեղմ, այնինչ՝ նրա կերպարին առավել մանրամասնությամբ ծանոթանալը կարևոր է և հետաքրքրական:
Բալաջանը ծնվել է 1872 թ. Երևանում: Հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: Դաշնակցական քաղաքական գործիչ էր: Մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանի արշավախմբին, ապա՝ աքսորվել Սախալին կղզի, որտեղից էլ փախչել է՝ հասնելով Ճապոնիա, այնուհետև` Հնդկաստան, Եգիպտոս, Բաթում, Երևան, ի վերջո՝ Պարսկաստան, որտեղ զբաղվել է լուսանկարչությամբ: Վիեննայի ՀՅԴ Դ Ընդհանուր ժողովին եղել է Պարսկաստանի ներկայացուցիչ:
Ստեփան Ստեփանյանը, իբրև լուսանկարիչ, ճամփորդել է Մուսուլ, Կ.Պոլիս, Խլաթ, Վան, լուսանկարել իր տեսած վայրերը՝ հաստատվելով Էրզրումում, որտեղ էլ 1915 թ. 43 տարեկանում կախաղան է հանվել՝ դառնալով Հայոց ցեղասպանության զոհ
Համագործակցության պայամանագիր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտ կորպորացիայի միջև
06.08.2021
2021 թ. օգոստոսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի (ՀՑԹԻ) և Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտ կորպորացիայի (ՀԱԻ) միջև կնքվեց համագործակցության մասին շրջանակային պայմանագիր:
Երկու հաստատությունների միջև փոխգործակցությունը տարիների պատմություն ունի, և սույն պայմանագրի գլխավոր նպատակն է համակարգել այդ համագործակցությունը և սահմանել գործակցության հիմնական ոլորտները: Պայմանագրով նախատեսվում է ռեսուրսների համատեղ օգտագործում, սերտ համագործակցություն գիտական, կրթական և ցուցադրությունների ոլորտում:
ՆՊԱՍՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ. ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴ
05.08.2021
Խոր վշտով տեղեկացանք Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) գիտական տնօրեն դր․ Ռոլֆ Հոսֆելդի (1948-2021) անժամանակ մահվան մասին։
Ի դեմ նրա մենք կորցրեցինք հայ ժողովրդի մեծ բարեկամի և գնահատելի գործընկերոջ։ Հայոց ցեղասպանության մասին նրա բազմաթիվ դասախոսությունները, գիտական հրապարակումները, ելույթները մեծ ավանդ են ունեցել Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմայի առավել ընդգրկուն և հանգամանալից ներկայացման համար։ Նրա «Նեմեսիս գործողությունը. Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» (2005 թ․) և «Մահն անապատում. Հայոց ցեղասպանությունը» (2015 թ․) մենագրություններն իրենց հերթին մեծ արձագանք են գտել գերմանական գիտական ու հասարակական շրջանակներում։
ԲՈՂԱԶԼՅԱՆՑԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
04.08.2021
Յոզղաթ գավառի Բողազլյան գյուղաքաղաքի գերդաստաններից էր Բերբերյան ընտանիքը: 1915 թ. նախօրեին Բողազլյանն ուներ 700 ծուխ հայ և 400 ծուխ թուրք բնակչություն: Տեղի Ս. Աստվածածին եկեղեցու (կառուցված՝ 1865 թ.) քահանան Բերբերյան տոհմի ավագն էր՝ տեր Հակոբը (Ներսես)։ Նա ծնվել է, երբ նրա հայրը 80 տարեկան էր և որպես Աստծո պարգև՝ երեխային նվիրում են եկեղեցուն։ Հետագայում Ներսես Բերբերյանը ձեռնադրվում է քահանա՝ ստանալով Հակոբ անունը, և ծառայում Ս. Աստվածածին եկեղեցում։
Տեր Հակոբ և Նարիկ Բերբերյաններն ունեին հինգ զավակ` Գասպարը (1890- 1928), Աննան (1892-1960-ական թթ.), Հարությունը (1894-1978), Նազելին (1898-մինչև 1915 թ.), Խաչերը (1901-1960-ական թթ.): Գասպար Բերբերյանի և նրա կնոջ` Ֆլորայի դուստրն էր Վերոնիկան (ծնվ.՝ 1905 կամ 1906 թ.), ով գրի է առել իր ընտանիքի, պատմությունը:
ՆՐԱՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՕՋԱԽ…
31.07.2021
1915 թ. ապրիլին սկսված և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Մեծ եղեռնի չարագուշակ ձեռքը մեծ ողբերգությունից անմասն չթողեց ոչ մի հայ ընտանիքի։ Իմ ոչ հեռավոր նախնիները ևս եղեռնազարկ են եղել՝ կրելով դաժան իրադարձությունների հետևանքները:
Պապիս հայրը՝ Տեր Պետրոս քահանան, ճանաչված, հարգված ու մեծահարուստ հոգևորական է եղել Կաղզվան նահանգի Ղարավանք գյուղում: Նրա հորը Գրիգոր են կոչել: Ղարավանքն Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ շուրջ 500 հայ բնակիչ։
Գրիգորի գերդաստանի զավակ է պապս` Սամսոնը, որին, ավաղ, նրա թոռներից ոչ մեկը չի տեսել։ Սամսոն Պետրոսյանը հորս՝ Վարդևանի (Վարդանի) հայրն է: Հոգևորական լինելն է եղել պատճառը, որ պապիս ցեղը Տեր-Պետրոսյան ազգանունն է կրել, սակայն հետագայում ազգանվան «Տեր» կցականը հանվել է, հավանաբար Խորհրդային Հայաստան գաղթելուց հետո:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Հենրի Մորգենթաու» հուշամեդալ է հանձնել հայ ազգի ճապոնացի բարեկամին
24.07.2021
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 23-ին Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել տնօրեն Կոիչի Կաբայամա և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը: Հուշամեդալը հանձնվել է ի նշան երախտագիտության ճապոնացի գործարար Էիչի Շիբուսավայի Հայոց ցեղասպանությունից հետո հայերին մեծ աջակցություն ցուցաբերած «Հայ օգնության, ֆոնդ»-ի (The Armenian relief fund) ստեղծման և հայ կարիքավորներին աջակցման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար:
Ավարտական վկայականների հանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
23.07.2021
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջի շրջանավարտների ավարտական վկայականների հանձման արարողությունը: Մինչ արարողության մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, որը հույս հայտնեց, որ քոլեջի տրամադրած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները կկարողանան լավագույնս դրսևորել իրենց հետագա գործունեության մեջ:
ԽՈՏՈՋՈՒՐՑԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
21.07.2021
Գևորգյանների ընտանիքը Էրզրումի նահանգի Կիսկիմի գավառակի Խոտորջուր գյուղախմբի նշանավոր գերդաստաններից էր:
Հայոց ցեղասպանության նախօրեին Խոտորջուրի 9 գյուղերում կար 978 հայ տուն՝ 6906 հիմնականում կաթոլիկ հայ բնակչությամբ: Գևորգյանների պապը՝ Սերոբը (ծնված՝ 1824 թ., Խոտորջուրի Միջինթաղ գյուղում), ամուսնանացել է խոտորջուրցի Կյուրօղլյան Ալմասի հետ, ունեցել 6 զավակ՝ երկու դուստր՝ Մարուզը, Սաները, և չորս որդի՝ Հարությունը (1860-?), Գալուստը (1865-1926), Հովհաննեսը (1870-1934), Իսպիրիդոնը (1874-1939):
Գալուստ Գևորգյանը, ամուսնանալով միջինթաղցի հայտնի Չախալյան Տեր Կարապետի եղբոր աղջկա՝ Վերգինեի հետ, ունեցել է վեց որդի՝ Սերոբը (1891-1948), Արտաշեսը (1894-1937), Թորգոմը (1898-1982), Երվանդը (1903-1986), Մանասը (1903-1964) և Ալեքսանը: Վրիժառու Արտաշես Գևորգյանը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի սպանությունն իրականացնողներից է:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոյի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.07.2021
Սույն թվականի հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.07.2021
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էր փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Շառլ Միշելը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ՄԵԶՐԵՑԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
15.07.2021
Մկրտչյանների ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Մեզրե քաղաքից էր: Թովմաս և Եսթեր Մկրտչյաններն ունեին վեց զավակ՝ Երվանդը, Զենոբը, Արսենը, Արաքսին, Արմինեն և Ալիսը: Ընտանիքի հայրը՝ Թովմաս Մկրտչյանը, բողոքական հովիվ էր, 1896 թվականից աշխատում էր Եգիպտոսի Բրիտանական Արևելյան հյուպատոսության ծառայությունում, ինչի շնորհիվ էլ կարողանում է խուսափել ձերբակալությունից ու աքսորից:
1915 թ. հունիսին եղավ Խարբերդի հայության տեղահանության հրամանը: Զենք հայտնաբերելու պատրվակով սկսվում են համատարած խուզարկությունները, ձերբակալությունները, թալանն ու խոշտանգումները: Եսթերին իր զավակների հետ հաջողվում է ապաստան գտնել տեղի ամերիկյան միսիոներության շենքում: Մի օր էլ Մկրտչյանների տան վրա փակցվում է «աքսոր»-ի թուղթը: Եսթերը հիշում է, թե ինչպես էին ոստիկաններն ու հարևան թուրք կանայք անխնա թալանում տարիներով ստեղծած իրենց ունեցվածքը:
Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Սրբուհի Հովակյանի հուշագրությունը
13.07.2021
Սույն թվականի ապրիլ ամսին Ֆրանսիայի ազգային գրադարանը անգլերեն և ֆրանսերեն լույս է ընծայել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սրբուհի Հովակյանի «Միայն Երկիրը կարող է օգնել մեզ» (անգլ.՝ “The Earth Alone Can Help Us”) օրագրություն-հուշագրությունը՝ Ռայմոնդ Գևորգյանի և Մաքսիմիլիան Ժիրարի խմբագրությամբ: Մայիսի 11-ին Ֆրանսիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ներածական խոսոքվ հանդես են եկել Ռայմոնդ Գևորգյանը, Մաքսիմիլիան Ժիրարը և Աննի Ռոմանը՝ Սրբուհու թոռնուհին:
Սրբուհի Հովակյանի հուշագրությունը բացառիկ է նրանով, որ գրվել է հայերի դեմ Օսմանյան պետության իրագործած ցեղասպանության օրերին: Ականատեսի վկայությունները նկարագրում են 1915-1918 թթ. իրադարձությունները: Նա այն եզակի հայերից է, որ ականատես լինելով Հայոց ցեղասպանության թերևս ամենասարսափելի դրվագներից մեկին՝ Քեմախի կիրճի սպանդին, կարողացել է փրկվել: Օրագրությունը սկսվում է հայերենով, շարունակվում ֆրանսերենով. կան նաև հունարեն հատվածներ: Գրքում զետեղված են ինչպես հուշագրության, այնպես էլ ընտանեկան փաստաթղթերի և նկարների լուսապատճեններ:
Հիշողություն և սոցիալական շարժումներ. մասնակցություն միջազգային գիտաժողովին
10.07.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է “Memory Studies meets Social Movement Studies– how collective/collected memories have shaped social movements in past and present” (Հիշողության ուսումնասիրությունները հանդիպում են սոցիալական շարժումների ուսումնասիրություններին. ինչպես են հավաքական/հավաքված հիշողությունները ձևավորել սոցիալական շարժումները նախկինում և ներկայում) միջազգային գիտաժողովին, որի կազմակերպիչն էր Բոխումի Ռուրի համալսարանի Սոցիալական շարժումների ինստիտուտը:
Գիտաժողովը, որ պետք է կայանար 2020-ի հունիսին Բոխում քաղաքում, Կովիդ-19-ի համավարակի պատճառով հետաձգվեց։ Իսկ այս տարի, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Գերմանիայիում, որոշվեց այն անցկացնել առցանց 2021 թ. հուլիսի 18-19-ը:
Գիտաժողովը փորձ էր քննարկելու միջդիսցիպլինար հետազոտությունների հնարավորությունները այս երկու գիտական ոլորտներում, պարզաբանելու հավաքական հիշողության և սոցիալական շարժումների միջև կապը:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արմենակ Հայկազյան. Հայոց ցեղասպանության նահատակ
09.07.2021
Աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ Վեր. Արմենակ Հայկազյանը ծնվել է 1870 թ. սեպտեմբերի 22-ին Հաճընում: Նախակրթությունը ստացել է ծննդավայրում. 1884 թ. ուսանել է «Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճ»-ում (Այնթափ), ապա՝ Մարաշի Աստվածաբանական ճեմարանում (1889-1892 թթ.): 1892 թ. որպես ուսուցիչ մեկնում է Տարսոն՝ ծառայելու Վեր. Հարություն Ս. Ճենանյանի (1858-1907 թթ.) հիմնադրած «Սենթ Փօլզ» քոլեջում: Մասնագիտական կրթությունը շարունակում է Չիկագոյի համալսարանում, ուր «Հնագիտություն» դասընթացի շրջանակում յուրացնում է ասորեստանյան բևեռագրերի վերծանման բանալին:
1892 թ. Հայկազյանն արժանանում է Հարվարդի համալսարանի կրթանպաստին, սակայն ստիպված է լինում հրաժարվել, ապա ընդունվում է Հարթֆորդի Աստվածաբանական ճեմարան (Կոնեկտիկուտ)՝ մերձավորարևելյան լեզուներ սովորելու նպատակով:
Հիշատակի միջոցառում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
08.07.2021
Ս. թ. հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ Արմենակ Հայկազյանի նահատակության 100-րդ տարելիցին: Նա ձերբակալվել էր քեմալական ուժերի կողմից 1921 թ. մայիսի 22-ին, աքսորվել, աքսորի ճանապարհին վարակվել բծավոր տենդով և բուժման միտումնավոր ուշացման պատճառով մահացել 1921 թ. հուլիսի 7-ին:
Արմենակ Հայկազյանի անունով է կոչվում Բեյրութի Հայկազյան համալսարանը:
Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Հայկազյան համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ, որոնց թվում էր նաև ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
ամառային դպրոց ուսուցիչների համար
07.07.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2021 թ. օգոստոսի 20-21-ին կազմակերպում է հերթական «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոցը հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական և ավագ դպրոցի պատմության ուսուցիչները:
ՀՑԹԻ կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների ուղղությամբ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
06.07.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 760-Ն որոշման:
Դասախոսություն եվրոպացի ուսանողների համար
03.07.2021
2021 թ. հուլիսի 3-ին Եվրամիության՝ Սլովակիայում գործող Գործունեության, կրթության և ճանապարհորդության ասոցիացիայի [S.P.A.C.E. - Spolok pre aktivitu, cestovanie edukáciu] կազմակերպած ճանաչողական այցի շրջանակներում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած ավելի քան երեսուն ուսանողների համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ դասախոսություն: Բանախոսությամբ հանդես եկավ թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը:
Նա իր ելույթը սկսեց Օսմանյան կայսրությունում տիրող խտրական քաղաքականության և մինչցեղասպանական բռնության մշակույթի նկարագրությամբ:
ՀՑԹԻ գրադարանը համալրվել է գրքերով
02.07.2021
Անհատ նվիրատուների, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցության և գնումների շնորհիվ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը 2021 թ. մայիս–հունիս ամիսների ընթացքում համալրվել է շուրջ հինգ հարյուր գրքով: Նշվածի մեջ քանակով և հնատիպությամբ առանձնանում է մանկավարժ և հասարակական գործիչ Գևորգ Մեսրոպի (Գևորգ Տեր-Մեսրոպյան) անձնական գրադարանը, որը ՀՑԹԻ գրադարանում գրանցվել է որպես առանձին հավաքածու: Այն կազմված է չորս հարյուր երեսուն անուն հայերեն և ֆրանսերեն գրքերից:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանը հարստացել է վերջին տասը տարիներին Պատմության ինստիտուտի կողմից հրատարակված շուրջ յոթանասուն անուն մասնագիտական գրականությամբ: Փոխադարձաբար, ՀՑԹԻ վերջին տարիների հրատարակությունները կտրամադրվեն Պատմության ինստիտուտի գրադարանին:
Սան Ֆրանցիսկոյի Վերահսկիչ խորհրդի հռչակագիրը Հայոց ցեղասպանության մասին
01.07.2021
Վերջերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ Սան Ֆրանցիսկոյի Վերահսկիչ խորհրդի 2021 թ. ապրիլի 24-ի հայտարարության բնօրինակը, որով Սան Ֆրանցիսկոյի Վերահսկիչ խորհուրդը (քաղաքային խորհուրդ) 2021 թ. ապրիլի 24-ը հռչակում է որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» Սան Ֆրանցիսկո քաղաք-շրջանում և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին հորդորում է պահպանել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես Ճանաչելու իր նախընտրական խոստումը: Միաժամանակ կոչ է արվում Սան Ֆրանցիսկոյի կրթական խորհրդին վերահաստատել իր պատրաստակամությունը Սան Ֆրանցիսկոյի հանրակրթական հաստատություններում Հայոց ցեղասպանության պատմական փաստերը դասավանդելու գործում:
Ընդունված հայտարությունում արձանագրվում է նաև, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ իրականացված Ադրբեջանի 44-օրյա կործանարար հարձակումը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության անմիջական արդյունքն է:
Բացառիկ նվիրատվություն. Ֆելիքս Ցիգլերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել Յակոբ Կյունցլերի գիրքը
29.06.2021
Յակոբ Կյունցլերն իր «Երեսուն տարվա ծառայությունն Արևելքում» (“Dreissig Jahre Dienst im Orient”) գիրքը նվիրել է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեին՝ առաջին էջին հետևյալ մակագրությամբ՝ “Der lieben Mitarbeiterin Caren Jeppe überreicht vom Verfasser” (Սիրելի գործընկերոջս՝ Կարեն Եփփեին, հեղինակից): Այժմ գիրքը ՀՑԹԻ-ի հավաքածուի մաս է կազմում: Այն մեզ է փոխանցել Յակոբ Կյունցլերի հետնորդը՝ պրն. Ֆելիքս Ցիգլերը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կյունցլերն ու Եփփեն աշխատում էին Ուրֆայում՝ ականատես լինելով Հայոց ցեղասպանությանը և փորձելով փրկել մարդկային հազարավոր կյանքեր: Տեսնելով ամենօրյա դաժանություններն անօգնական կանանց և երեխաների նկատմամբ՝ Կարեն Եփփեն ստիպված էր որոշ ժամանակով վերադառնալ Դանիա: Ճանապարհի մի մասը նրան ուղեկցում է Յակոբ Կյունցլերը՝ վստահ լինելու համար, որ նա ապահով տեղ կհասնի: Այս ճամփորդությունն ամրապնդում է նրանց կապը:
Գրիգոր Զոհրապ - 160
1861 - 1915
26.06.2021
Գրիգոր Զոհրապն ապրել է հարուստ կյանքով և ունեցել է բուռն ու բազմակողմանի գործունեություն մեր գրական-մշակութային ու հանրային-քաղաքական մտքի պատմության մեջ:
Ծնվել է 1861 թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում Չպուքչի Խաչատուրի ընտանիքում:
Նշանավոր պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը փաստում է. «Գ. Զոհրապը ծնած է 1861 հունիսի 14 (26)-ին սուլթան Ազիզի գահակալության օրը… Լուսավորչի օրը ծնած ըլլալուն համար Գրիգոր կը կոչվի»:
Կ. Պոլսում նա ավարտել է ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով ինժեներ-շինարարի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ:
Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.06.2021
Հունիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գոնզալո Ֆուրնիեն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պարոն Ֆուրնիեին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը:
Փոխըմբռնման հուշագիր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի միջև
24.06.2021
2021 թ. հունիսին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի (ՀՑԹԻ) և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) միջև կնքվեց փոխգործակցության համաձայնագիր:
Կնքված համաձայնագիրը հիմք է ստեղծում գիտական, գիտատեխնիկական և նորարարական գործունեության ոլորտներում համատեղ գիտական նախագծերի մշակման համար:
Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում
16.06.2021
2019 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» անվճար կրթական ծրագիրը: Այն նախատեսված է հանրակրթական միջին (VIII-IX դասարաններ) և ավագ (X, XI, XII դասարաններ) դպրոցների աշակերտների համար:
Կրթական ծրագրի նպատակն է դպրոցականերին ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը, հաղորդակից դարձնել Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությանն ու հայ ժողովրդի հերոսական վերապրմանը:
ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.06.2021
Ս. թ. հունիսի 10-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ֆիլիպ Ռիքերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Լույս է տեսել Շուշան Խաչատրյանի մենագրությունը
03.06.2021
Լույս է տեսել ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը հայոց ցեղասպանության իրագործման մեջ» մենագրությունը:
Մենագրության մեջ ուսումնասիրված է Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական կողմը որպես գործոն և գործիք` հարցը դիտարկելով պատմակրոնագիտական լույսի ներքո:
Հայտարարություն ասպիրանտուրայի ընդունելության համար
31.05.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021-2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 799-Ն որոշման:
Բեատրիս Ռոհներ - 145
29.05.2021
Օսմանյան կայսրությունում 18 տարի շարունակ իր հայանպաստ գործունեության ժամանակ Ռոհները միշտ վտանգ է զգացել, որ թուրքական կառավարությունն իրեն կարգելի օգնություն ցուցաբերել: Նա միշտ նախընտրել է գործել որպես գերմանական կազմակերպության կողմից այդտեղ ուղարկված միսիոներ. հանուն հայ երեխաների ու իր նախաձեռնած գործի «համագործակցել է կառավարության» հետ: Բեատրիս Ռոհների հաշվետվությունները, նամակները, որոնք նա պարբերաբար ներկայացրել է իր ղեկավարությանը, այժմ պահվում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ամերիկյան կոմիտեի արտաքին առաքելությունների արխիվներում և կարևոր փաստաթուղթ են Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության համար:
Հարգելի այցելու,
Ս. թ մայիսի 28-ին թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը հարգանքի տուրք մատուցեց
25.05.2021
Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացն (նստավայրը՝ Կիև) այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշամալիր:
Նորանշանակ դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Սենեգալի դեսպանի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
22.05.2021
Ս. թ. մայիսի 22-ին համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ՀՑԹԻ գրադարանը համալրվել է հնատիպ գրքերով
21.05.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է 61 հնատիպ գրքով:
Գրքերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը:
Հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում
20.05.2021
Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը, պետական և հասարակական գործիչներ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ աշխատակիցներ, Հայաստանի հունական համայնքի անդամներ հարգանքի տուրք մատուցեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնթափից Հալեպ
15.05.2021
Զապել Այվազյան-Ճեպեճյանի հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության պատմության, մասնավորապես սիրիական անապատներում դեգերող գաղթականների առօրյայի, որբանոցային կյանքի մանրամասների տեսանկյունից: Ներկայացված են տվյալներ Այնթափի հայ բնակչության տեղահանությունների, Աշխարհամարտի ավարտից հետո հայ գաղթաանների դեպի հայրենի օջախներ հետ վերադարձի, հայերի իսլամացման, կանանց հետապնդումների, առևանգման ու խոշտանգումների ենթարկման և թեմային առնչվող այլ մանրամասներ, որոնք ուսումնասիրողների համար կարող են հարուստ նյութ լինել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
13.05.2021
Մայիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ԳԵՎՈՐԳ ՄԵՍՐՈՊ
12.05.2021
Գևորգ Մեսրոպը (Գևորգ Տեր-Մեսրոպյան) ծնվել է 1881 թ. մայիսի 12-ին, Պարտիզակում: Նախնական կրթությունն ստացել է Պարտիզակում՝ Աբրահամ Վարժապետի մոտ, ապա՝ Ազգային երկսեռ վարժարանում: Սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց անմիջապես հետո զբաղվել է ուսուցչությամբ: 1904 թ. վերադարձել է Պարտիզակ. Արմաշի Դպրեվանքում Օրմանյան պատրիարքը նրան ձեռնադրել է Սարկավագ:
Համագործակցություն Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի հետ
08.05.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցում է hայաստանյան տարբեր թանգարանների հետ: Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի հետ ՀՑԹԻ համագործակցությունն երկար պատմություն ունի: Դեռ 2016 թ. Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը ՀՑԹԻ-ին ժամանակավոր ի պահ էր հանձնել իր ֆոնդերի ավելի քան 1200 միավոր թանգարանային առարկաներ, որոնց վերաբերյալ կազմվել էին էլեկտրոնային ցուցակներ: Թվայնացվել էին շուրջ 700 բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, Հայոց ցեղասպանության և Հաճընի 1920 թ. հերոսամարտի ականատես վերապրողների վկայություններ և այլն:
Լատվիայի Հանրապետության Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
06.05.2021
Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,
Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.05.2021
Ս. թ. մայիսի 6-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Արտգործնախարարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:
«ՔԱՌԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»
30.04.2021
Ս. թ. ապրիլի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Մուսա լեռան հայերի փրկագործության մասնակից՝ ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանի «ՔԱՌԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» երկլեզու՝ հայերեն-ֆրանսերեն, հուշագրության շնորհանդեսը: Հուշագրության մեկնաբանությունների ու ծանոթագրությունների հեղինակը բանասեր Կարեն Արիստակեսյանն է:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
26.04.2021
Ս. թ. ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Գաբրիելյուս Լանդսբերգի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ՀՀ պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2021
ՀՀ պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
«Խոսք հոգեհանգստյան» հուշամատյանի հանձնումը ՀՑԹԻ-ին
23.04.2021
Ս. թ. ապրիլի 23-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին ի պահ հանձնեց «Խոսք հոգեհանգստյան» խորագրով հուշամատյանը` որպես սերունդների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դեռևս նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Հովհաննես Թումանյանի թանգարանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ «Խոսք հոգեհանգստյան» խորագրի ներքո առցանց հարթակում համախմբել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրառումներ, քանի որ համավարակի պայմաններում ՀՀ-ում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ Ցեղասպանության հուշահամալիր երթն արգելված էր:
ՀՑԹԻ Լեմկինի կրթաթոշակառուները նպաստում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու ճանաչմանը
22.04.2021
Դոկտոր Իվան Կաստանիագան, ով 2017 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Լեմկինի կրթաթոշակառուն էր, Կոմիտաս Վարդապետին վերաբերող փաստաթղթեր է գտել Իսպանիայի ազգային արխիվում:
Արխիվում հայտնաբերված դիվանագիտական նամակները տեղեկություններ են հաղորդում Հայոց ցեղասպանության մասին, ինչը հստակ ցույց է տալիս, որ Իսպանիան տեղեկացված է եղել Օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրականացվող կոտորածների և տեղահանությունների մասին: Ավելին՝ Կոստանդնուպոլսում իսպանացի դիվանագետները փորձել են փրկել Կոմիտաս Վարդապետին: Կոմիտաս վարդապետի ընկերներից մեկը դիմել է Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ին՝ խնդրելով միջամտություն ցուցաբերելու այդ հարցում:
«Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ժամանակավոր ցուցադրության բացումը
21.04.2021
Ս. թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենության ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական, գիտակրթական, գիտացուցադրական աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները:
ՀՑԹԻ միջազգային համագործակցության և նախորդ տարվա ընթացքում ՀՑԹԻ-ին արված նվիրատվությունների մասին խոսեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Մամուլի ասուլիս ՀՑԹԻ-ում
17.04.2021
Ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 10:30-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրենության տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կներկայացնի նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, ՀՑԹԻ միջազգային համագործակցությունները, ինչպես նաև` նոր ժամանակավոր թանգարանային ցուցադրությունը:
Գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում
16.04.2021
Ս. թ. ապրիլի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և Արա Քեթիբյանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԵՐԳԱՆՔ ԵՎ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ: ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԻ 1890-1922 ԹԹ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ» («ARMENIAN GENOCIDE: PRELUDE AND AFTERMATH. AS REPORTED IN THE U.S. PRESS. THE WASHINGTON POST (1890-1922)») 10 հատորանոց մատենաշարի վեցերորդ և յոթերորդ հատորների շնորհանդեսը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2021
2021 թ. ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Ներկայացվելու են Հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև ՀՑԹԻ աշխատակիցների, ընտանիքների պատմությունները (շուրջ երեք տասնյակ): Պատմությունները, որոնք շրջանառության մեջ են դրվելու առաջին անգամ, կուղեկցվեն ՀՑԹԻ ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով՝ լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլ նյութերով: Ներկայացվելու են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից:
Արցախյան հիմնահարցի, Ադրբեջանի և Նախիջևանի հայության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող խումբն սկսում է իր աշխատանքը ՀՑԹԻ-ում
06.04.2021
XX-XXI դարերում Արցախում, Նախիջևանում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողություններն ուսումնասիրելու նպատակով իրականացվող նախաձեռնությունների շրջանակում ս. թ. փետրվարի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարել էր երեք գիտաշխատողի թափուր հաստիքի մրցույթ:
Մարտի 24-ին կայացած մրցույթի արդյունքում ընտրվեցին երեք գիտաշխատողներ՝ Նաիրա Սահակյանը, Գայանե Հովհաննիսյանը և Հայաստան Մարտիրոսյանը:
Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
03.04.2021
Ս․թ․ ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության
հուշահամալիր:
Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց
ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե
Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
26.03.2021
Գիտաժողովի օրերը՝ 16-18 սեպտեմբերի 2021 թ.
Գիտաժողովի վայրը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նիստերի դահլիճ, Երևանի պետական համալսարան, Մատենադարան
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և նրան դաշնակցած Թուրքիայի սանձազերծած պատերազմը և դրա արդյունքում նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված զինադադարը բացասական լուրջ հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար` Արցախի Հանրապետությունը կրեց խոշոր տարածքային կորուստներ, արցախահայության զգալի հատվածը զրկվեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունից` դառնալով փախստական։
Իրաքի պաշտպանության նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
25.03.2021
Ս.թ. մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
«Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921)» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում
20.03.2021
Մարտի 19-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքի՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում» շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դատապարտում է
19.03.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը:
Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են…»:
«Հատուկ գործ». սպանել Թալեաթին
16.03.2021
Այսօր՝ մարտի 16-ին, Սողոմոն Թեհլիրյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակի առթիվ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ««ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾ». ՍՊԱՆԵԼ ԹԱԼԵԱԹԻՆ» խորագրով դասախոսությունը, որը ներկայացրեց ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը:
Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշումը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Սողոմոն Թեհլիրյան
15.03.2021
Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում 1896 թ. ապրիլի 2-ին ծնվեց Սողոմոն Թեհլիրյանը. նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր:
Հայրենիքում ուսանելուց հետո Սողոմոնը մեկնել էր Եվրոպա՝ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Սողոմոնը Սերբիայում էր, որտեղ գտնվում էին հայրն ու հորեղբայրը, և շուտով Բալկաններում ապրող մի խումբ հայ երիտասարդների հետ գալիս է Թիֆլիս (1915 թ. սկզբին) և անդամագրվում զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին ջոկատին:
1915 թ. հունիսին Թեհլիրյանը հայ կամավորների հետ մտնում է Վան՝ ականատես դառնալով տեղի հայության բռնագաղթին: Նա հազարավոր հայ գաղթականների հետ հասնում է Իգդիր, այնտեղից էլ՝ Երևան:
ՀՑԹԻ կրթական ծրագրերը շարունակվում են
10.03.2021
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, պ.գ.թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Դպրոց՝ Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց, 10 - 12-րդ դասարաններ
2021 թ. մարտի 10-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը:
Յակոբ Կյունցլեր` հայանվեր շվեյցարացին
08.03.2021
Միսիոներ, հիվանդապահ և բժիշկ, բողոքական սարկավագ, Հայոց ցեղասպանության ականատես, հազարավոր հայ որբերի և այրիների փրկող և խնամող։ Այս բոլորը շվեյցարացի Յակոբ Կյունցլերի մասին է։ Նա շուրջ 50 տարի ծառայել է Ուրֆայում և Ղազիրում (Լիբանան)՝ օգնելով հազարավոր մարդկանց, որոնց մեծամասնությունը հայեր էին։
Կյունցլերի կյանքի «նախաարևելյան» 28 տարիները, կարծես, մի երկար ճանապարհ լինեին, որոնք նախապատրաստեցին նրան իր ապագա կյանքի գործը պատվով իրականացնելուն։ Վաղ տարիքում կորցնելով իր ծնողներին՝ նա սկզբնական փուլում զբաղվել է հյուսնագործությամբ, ապա Բազելում ստացել բժշկի օգնականի և հիվանդապահի մասնագիտություն։ Այս ամենը ոչ միայն պատրաստեց նրան մասնագիտական առումով, այլև՝ «մարդկային»: Կյունցլերը սեփական փորձից գիտեր՝ ինչ է նշանակում վաղ հասակում որբանալը։
Լույս է տեսել International Journal of Armenian Genocide Studies ամսագրի նոր համարը
05.03.2021
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies ամսագրի նոր համարը, որում ընդգրկված են հետևյալ հոդվածներն ու գրախոսությունները.
Jiří Cukr, Marek Jandák
Karel Hansa: the Czechoslovak Traveller in Syria and Lebanon in 1922 and His Work for the Benefit of Armenian Genocide Survivors
Lidia Prisac
Armenian Genocide Survivors: The Strunga Orphanage in Romania
Robert Tatoyan
WWI Armenian Refugees Census Data as a Source for Ottoman Armenian Population Numbers on the Eve of the Armenian Genocide
Tessa Hofmann
A Hundred Years Ago: The Assassination of Mehmet Talaat (15 March 1921) and the Berlin Criminal Proceedings against Soghomon Tehlirian (2/3 June 1921): Background, Context, Effect
Hasmik Tigranyan, Edita Gzoyan
ECHR Retroactive Jurisdiction and the Possibility of Compensations for the Armenian Properties Confiscated during and after the Armenian Genocide: A Brief Analysis
Reviews
Heghar Zeitlian Watenpaugh, The Missing Pages: The Modern Life of a Medieval Manuscript from Genocide to Justice, Stanford, California: Stanford University Press, 2019, 436 pp.
Reviewed by Sato Moughalian
Carolyn J. Dean, The Moral Witness: Trials and Testimony after Genocide, Ithaca: Cornell University Press, 2019, 198 pp.
Reviewed by Asya Darbinyan
«Դրոնային ցեղասպանություն»
05.03.2021
Ներկայումս անհնար է մարդկային հասարակությանը պատկերացնել առանց տեխնոլոգիական զարգացման։ Նորարարությունը և տեխնոլոգիական առաջընթացն իրենց հետ արագ փոփոխություններ են բերում մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև ռազմական ասպարեզում։ Սակայն նորագույն տեխնոլոգիական միջոցները բոլոր դրական կողմերով հանդերձ, կախված իրենց կիրառությունից, կարող են մեծ վտանգ պարունակել ինչպես ողջ մարդկության, այնպես էլ մարդկային առանձին խմբերի համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է անօդաչու թռչող սարքերին կամ դրոններին, որոնք կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների և այնպիսի պետությունների կառավարությունների ձեռքում, որոնք հակված կլինեն դրանք օգտագործել մարդկանց որոշակի խմբերին թիրախավորելու նպատակով։
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
28.02.2021
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Գիտաշխատողների թափուր հաստիքների մրցույթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում
26.02.2021
XX-XXI դարերում Նախիջևանում, Ադրբեջանի հայաբնակ վայրերում և Արցախում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողությունները ուսումնասիրելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ՀՑԹԻ հայտարարում է երեք գիտաշխատողի թափուր հաստիքի մրցույթ:
Հայտատուներին ներկայացվող պահանջները՝
1. Առնվազն մագիստրոսի գիտական աստիճան ցեղասպանագիտության, իրավունքի, պատմության, արևելագիտության և հարակից այլ բնագավառներում:
2. Բանավոր և գրավոր անգլերենի գերազանց իմացություն:
Կարապետ Գաբիկյան - 160
(1861 - 1925)
24.02.2021
Ժամանակի արևմտահայ կարկառուն մտավորական ու հասարակական գործիչներից է բառարանագիր, ազգագրագետ Կարապետ Գաբիկյանը: Նա ծնվել է 1861 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Կրթությունը ստացել է Սեբաստիայի վարժարանում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Կարապետ Գաբիկյանի գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ և երեք մեծածավալ աշխատություն:
1915 թ. գարնանը, երբ Սեբաստիայում սկսվում են հայ երևելիների զանգվածային ձերբակալությունները և աքսորը դառնում է անխուսափելի, Գաբիկյանն ինքնակամ ոչնչացնում է իր աշխատությունները, նոթերը, գրական ստեղծագործությունները: Իր ընտանիքի հետ տեղահանվելով Սեբաստիա քաղաքից՝ Գաբիկյանը գաղթի ճանապարհին կորցնում է ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին:
Հրաշքով փրկվելով՝ 1919 թ. աքսորվում է Հալեպ ու իր կյանքի վերջին տասնամյակն անցկացնում այնտեղ՝ կրելով տարագրության դառնություններն ու տանջանքները: Աքսորի ընթացքում Ռաքքայում նա սկսում է գրի առնել իր հուշերը:
«Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում»
19.02.2021
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանն այցելել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Արա Քեթիպեանը ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին ներկայացրեց իր կազմած նոր գիրքը՝ «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում»), և ՀՑԹԻ-ին նվիրեց գրքի 100 օրինակ:
«Տոկեի Մարու. Զմյուռնիայի հայերի և հույների փրկուղին»
18.02.2021
2021 թ. փետրվարի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «ՏՈԿԵԻ ՄԱՐՈՒ. ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՓՐԿՈՒՂԻՆ» խորագրով միջոցառումը։ Այն Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու քաղաքի հրկիզման 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքից էր և իրականացվեց հայ-ճապոնական «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միություն հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը, որը նվիրված էր հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությանը, ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան, ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, և այլք։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.02.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը սույն թվականի փետրվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ուենդի Մորթընը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 2020 թ. հրատարակությունների շնորհանդես
16.02.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում սույն թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ 2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից հրատարակված և վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և այլ հյուրեր:
Բացման խոսքով հյուրերին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ նշելով, որ համագործակցությունների ընդլայնման և աշխատակիցների ջանքերի շնորհիվ 2020 թ. հրատարակությունների առումով բեղմնավոր տարի էր ՀՑԹԻ համար: Հարություն Մարությանը կարևորեց, որ 2020 թ. հիմք է դրվել «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարին, որի նպատակը հուշագրությունները գիտական շրջանառության մեջ դնելն է:
Դատապարտելի արարք
13.02.2021
Երևանի Օղակաձև զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվում է մի եզակի հուշարձան: Այն նվիրված է միաժամանակ երկու ժողովուրդների՝ հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանությանը կամ Հրեից հոլոքոստին նվիրված հարյուրավոր հուշարձաններ կան աշխարհի տարբեր մասերում, սակայն Երևանում 2006 թ. հոկտեմբերի 27-ին տեղադրված Ռուբեն Արուտչյանի այս ստեղծագործությունը եզակի է իր միասնականության մեջ։ Այն փաստորեն խորհրդանշում է ոչ միայն ցեղասպանության մեծ ոճիրը, այլ միաժամանակ երկու ժողովուրդների՝ հայերի և հրեաների հիշողության և ճակատագրի նմանությունը և կապը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 2020 թ. հրատարակությունների շնորհանդես
11.02.2021
Սույն թվականի փետրվարի 16-ին ժամը 14:00 «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա 2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից հրատարակված և վերահրատարակված ութ գրքի շնորհանդեսը:
Անցած տարին հրատարակությունների առումով աննախադեպ էր ՀՑԹԻ համար: Աշխատակիցների ջանքերով հրատարակվեց ութ գիրք, այդ թվում ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանի մենագրությունը՝ «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում», Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ 2019 թ. կազմակերպված գիտաժողովին ներկայացված զեկուցումների ժողովածուն՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու»՝ Հարություն Մարությանի և Նարինե Մարգարյանի խմբագրությամբ:
Լույս է տեսել ՀՑԹԻ Ցեղասպանագիտական հանդես գիտական պարբերականի 2020 թ. երկրորդ համարը
09.02.2021
Լույս է տեսել ՀՑԹԻ Ցեղասպանագիտական հանդես գիտական պարբերականի 2020 թ. երկրորդ համարը:
ՀՑԹԻ ամսագրերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում գործարկվել է ՀՑԹԻ հրատարակությունների համար առանձին կայք՝
https://agmipublications.asnet.am/: Այսուհետև մեր ամսագրերի համարներին, ինչպես նաև ՀՑԹԻ այլ հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս էջում:
Նաև՝ ՀՑԹԻ դարձել է միջազգային Crossref գիտական հրապարակումների ինդեքսավորման համակարգի անդամ, և այսուհետև մեր ամսագրերի հոդվածներն ունենալու են doi-ներ (digital object identifier):
Զապել Եսայան. հանուն հայ որբերի
04.02.2021
Հայ որբերի փրկության գործում մեծ է պոլսահայ նշանավոր գրագիտուհի, գրող, արձակագիր, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ Զապել Եսայանի դերը: Վերջինս դեռևս 1909 թ. Ադանայի կոտորածներից հետո Պատրիարքարանի կողմից կազմած երկրորդ պատվիրակության կազմում մեկնում է Կիլիկիա՝ որբերին հավաքելու և հայ համայնքին պատկանող որբանոց հիմնելու առաջադրանքով: Աղետի գոտում երեք ամիս մնալուց և առաքելությունը մասամբ իրագործելուց հետո՝ Զ. Եսայանը կայսրության մայրաքաղաք է վերադառնում 1909 թ. սեպտեմբերին: 1911 թ. Կ.Պոլսում տպագրում է «Աւերակներուն մէջ» աշխատությունը, որը հաշվետվություն էր ինչպես Ադանայի կոտորածների, այնպես էլ դրա հետևանքների վերացմանն ուղղված իր գործունեության:
Մեթոդաբանական սեմինար
«Հայոց ցեղասպանություն և Հրեից ցեղասպանություն. փոխհարաբերության հարցեր»
29.01.2021
Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված «Հայոց ցեղասպանություն և Հրեից ցեղասպանություն. փոխհարաբերության հարցեր» խորագրով մեթոդաբանական սեմինարը:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով հիշատակման օրերի կարևորությունը նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում:
Ներկաներին ողջունեց և ՀՑԹԻ գիտական գրադարանին «Նոյյան երկրի հրեաները» վերտառությամբ գիրքը նվիրեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը:
Համագործակցության պայմանագիր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության միջև
28.01.2021
2021 թ. հունվարի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (SAS) միջև կնքվեց փոխգործակցության համաձայնագիր:
Կնքված համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության հիմք ստեղծել գիտական տարբեր ծրագրերի շրջանակներում: Փոխգործակցությունը կներառի գրքերի և գիտական հրատարակությունների փոխանակում, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում առկա փորձի և գիտելիքի փոխանակում, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու հետազոտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և այլն: Համաձայնագրով փոխգործակցություն է նախատեսվում նաև տեղական և միջազգային գիտաժողովների և աշխատաժողովների կազմակերպման հարցում, որը կնպաստի ցեղասպանագիտության, մասնավորապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության զարգացմանը:
Բոդիլ Բյորն- 150
(1871 – 1960)
27.01.2021
Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել է 1871 թ. հունվարի 27-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում: Երաժշտություն է ուսումնասիրել Գերմանիայում, իսկ հոգևոր կրթություն ստացել Օսլոյում: Նորվեգիայում և Գերմանիայում տասը տարի բուժքույր աշխատելուց հետո, նա միացել է «Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ, Women Missionary Workers, Kvindelige Missions Arbejdere) կազմակերպության նորվեգական մասնաճյուղին:
1905 թ. ձմռանը Բոդիլն ուղարկվել է Գերմանական արևելյան առաքելության կողմից հիմնադրված Մարաշի գերմանական հիվանդանոց: Կարճ ժամանակ անց նրան գործուղել են Մեզրե` գերմանական որբանոցում աշխատելու համար: Մեզրեում գործում էր միսիոներական կայան, սակայն Մուշն ուներ միայն երկու թուրք բժիշկ, որոնցից մեկը` ռազմական: Բյորնը 1907 թ. հաստատվում է Մուշում, որտեղ մնում է ինը տարի: Այստեղ նա հիմնում է ամբուլատորիա, որը տարեկան սպասարկում էր մինչև 4000 այցելուի:
«Ծիծեռնակաբերդ» զբոսայգու սպասարկման բաժնի աշխատակիցների առօրյայից
23.01.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի իրավասության տակ գտնվող կանաչապատ տարածքը եղել և մնում է տնօրենության ու աշխատակազմի մշտական հոգածության ներքո. ժամանակին կազմակերպվում են խնամքի և պահպանման հնարավոր բոլոր միջոցառումները:
Շուրջ 98.8 հա կազմող զբոսայգու տարածքի կանաչապատման, բարեկարգման, խնամքի ու մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովվում է «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից: Նրանք են իրականացնում նաև հրդեհավտանգ տարածքների ոռոգման և խոտհնձի աշխատանքները՝ բարձրացնելով տարածքի հակահրդեհային ապահովության մակարդակը:
Բաքվի հայկական ջարդերը 1990 թ. հունվարի 13-19.
հերթական ցեղասպանական գործողություն
13.01.2021
Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շուրջ 1,7 մլն բնակիչներից ավելի քան 200 հազարը հայեր էին: Բնորոշ է, որ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից նրանց անվտանգության, հետագա ճակատագրի հարցը կապվում էր Ղարաբաղի հարցի ընթացքի հետ ոչ միայն ադրբեջանական ղեկավարության, այլ անգամ խորհրդային բարձրագույն ղեկավարության կողմից: Այսպես, ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին 1988 թ. փետրվարի 25-ի հանդիպման ժամանակ հարցադրման ձևով նշեց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»:
Էյնար աֆ Վիրսեն-75
05.01.2021
Այսօր լրանում է Էյնար աֆ Վիրսենի մահվան 75-ամյակը
Էյնար աֆ Վիրսենը ծնվել է 1875 թ. Շվեդիայի Ուփսալա քաղաքում: Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն Շվեդիայի Արքայական ռազմական ակադեմիայում: 1900-1902 թթ. ընդունվել է Շվեդիայի արքայական բանակի անձնակազմի քոլեջ: 1903 թ. ստացել է կցորդի աստիճան և շարունակել կրթությունը:
|