Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թ. հունվարի 2-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2022 Թ.



29.12.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Նոր գիտական ուսումնասիրությունների անցկացում, պարբերականների հրատարակում, գրքերի և հուշագրությունների տպագրում, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների անցկացում,
2. Ժամանակավոր գիտական ցուցադրությունների կազմում և ցուցադրում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,
3. Գիտակրթական աշխատանքների իրականացում, գիտական կադրերի պատրաստում,
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների ուղեկցման կազմակերպում, այցելուների համար էքսկուրսիաների անցկացում և սպասարկում,
5. Գիտաֆոնդային աշխատանքների իրականացում,

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ հիմնադրամի հայտարարությունը



27.12.2022

2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ: 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արած հրապարակային հայտարարությունները հստակորեն վկայում են Հայաստանի Հանրապետության, ներառյալ մայրաքաղաք Երևանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների մասին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոգևորված է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված Ադրբեջանի նշանակության աճով, այդ թվում՝ ադրբեջանական, և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի միջազգային շուկաներ արտահանման աճող հնարավորություններով:

Արաբկիրցի «Արաբոն»․ Արաբկիրի միության Լիոնի մասնաճյուղի ատենապետ Հովհաննես Տեր-Փիլիպպոսեանի հուշերը



21.12.2022

Հովհաննես Տեր-Փիլիպպոսեանը ծնվել է 1898 թ․ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքում։ Իր ծննդյան մասին Հ․ Փիլիպպոսեանն այսպես է գրում․ «Մայրս անգրագէտ էր, միայն գիտէր, որ ես ծնուեր եմ Թալանից երկու տարի յետոյ, կարմիր տանձի հասնելուն ամսուն, հետեւցնելով, որ 1898 թիւի մայիս ամսի մօտ»։ Իսկ ԹԱԼԱՆ, ՋԱՐԴ, ԿՈՏՈՐԱԾ, ԴԵՊՔ բառերով արաբկիրցիներն անվանում էին 1895-1896 թթ․ Օսմանյան կառավարության «գործը», որ տեղի ունեցավ հայության շրջանում:

Հ․ Տեր-Փիլիպպոսեանն իր հուշերը գրի է առել 93 տարեկան հասակում և դրա պատճեններն ի պահ տվել երկու տարբեր վայրերում, երևի թե, այն մտածմունքով, որ վկայությունը չկորչի։ Բարեբախտաբար, երկուսն էլ ի վերջո իրենց հանգրվանն են գտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, մեկը՝ 1996 թ․ Հենրիկ Գինոսյանի, մյուսը՝ 2010 թ․ Երևանի Ստեփան Զորյանի անվան դպրոցի կողմից։ Հեղինակը, գրի առնելով իր հուշերն այդ պատկառելի տարիքում, նշում է, որ շատ բաներ մոռացել է, շատ բան էլ՝ կրճատել։

Հովհաննեսն իր հուշագրությունը սկսում է մի խումբ թուրքերի՝ իր հորը ծեծելու տեսարանով, որն իր վրա մեծ ազդեցություն է թողել։ Այնուհետև ներկայացվում է արաբկիրցիների կենցաղը․ հաց թխելը, գինի, պանիր սարքելը, տեղի կերակրատեսակներ պատրաստելը, Արաբկիրում աղջիկ հավանելու և ամուսնացնելու տեսարանները, հարսանյաց և սգո արարողությունների պատրաստությունները, որոնք, ընթերցողին կարծես տեղափոխում են Արաբկիր և ստիպում սեփական աչքերով «տեսնել» այդ ամենը։ Հեղինակը ներկայացնում է Արաբկիրում հիմնական տարածված արհեստների նկարագրությունը, ինչպես նշում է պատմաբան և աշխարհագրագետ Թադևոս Հակոբյանն իր «Պատմական Հայաստանի քաղաքները» գրքում․«XIX դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Արաբկիրի գործվածքները բարձր որակի էին և կարող էին մրցել Մերձավոր արևելքի ցանկացած քաղաքի գործվածքեղենի հետ»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունները



21.12.2022

2020 թ. հիմք դրվեց ՀՑԹԻ ֆոնդերում պահվող անտիպ հուշագրությունների հրատարակմանը: «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի շրջանակներում արդեն լույս է տեսել հինգը գիրք: Այս տարի դրանց ավելացել է ևս երկուսը:

Մատենաշարի 6-րդ գրքի մեջ ամփոփված են ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռոբերտ Թաթոյանի և Նարինե Հակոբյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով հարստացված ցարդ անտիպ երկու հուշագրություններ՝ «Արտաշես Խաչատրյան, Հուշեր» և «Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին»:

Ծնունդով Բայազետի գավառի Երիցու գյուղից Արտաշես Խաչատրյանը՝ որպես ականատես, իր հուշերում պատմում է 1914 թ. դեկտեմբերի վերջերին Բայազետի հայության Կովկաս գաղթի, ինչպես նաև Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ 1918 թ. ապրիլին ստեղծված Հայկական առանձին հարվածող զորամասի կազմում իր ծառայության մասին:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանի զեկույցը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում



17.12.2022

Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: «Նորագույն տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության ռիսկը» պանելային քննարկման շրջանակներում «Արհեստական բանականության սպառնալիքները զանգվածային սպանությունների և ցեղասպանության իրականացման գործում» զեկույցով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ և կարող են գերազանցել մարդկանց գործունեությանը տարբեր ոլորտներում: Այն մասնավորապես վերաբերում է արհեստական բանականությանը, որն արդեն բարդ առաջադրանքներ է կատարում ավելի արագ և արդյունավետ, քան մարդիկ:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի գործողությունները



15.12.2022

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցները հանդես են եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ.

«Մենք՝ ներքոստորագրյալ միջազգային ցեղասպանագիտության գիտնականներն ու մանկավարժներս, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակմամբ և Արցախի հայ բնակչությանը գազամատակարարման դադարեցմամբ։ Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի խոսքն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում



15.12.2022

Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը: Նա նախագահում էր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Մելանի Օ՚ Բրայենի «Խտրականությունից՝ մահ» գրքի շնորհանդեսի նիստը: Ստորև ներկայացնում ենք Սուրեն Մանուկյանի ելույթը նշված նիստի ընթացքում.

«Շատ տարիներ առաջ մի հոդված հանդիպեցի, որն ինձ պարզապես ցնցեց. հեղինակը ցեղասպանություններն ուսումնասիրող առաջատար ամսագրերից մեկի՝ “Journal of Genocide Research” հանդեսի հիմնադիր-խմբագիր Հենրի Հ. Հաթենբախը:

Հեղինակը գրում էր մի իրավիճակի մասին, երբ 1994թ. Ֆլորիդայում Հոլոքոստի վերաբերյալ կոնֆերանս էր ընթանում, որի ընթացքում սակայն բառ անգամ չասվեց Ռուանդայից եկող օգնության կանչերի մասին։


«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.12.2022

Օրերս Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումում



14.12.2022

Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:

Ֆորումին ներկա էին ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛Բրայենը ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր:

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը և նույն բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանը ևս մասնակցում էին միջոցառմանը: Հարություն Մարությանը նախագահում էր գլոբալ ֆորումի «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» նիստը:

Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



13.12.2022

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսը իր տիկնոջ հետ միասին դեկտեմբերի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:

Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Եվանգելոս Սիրիգոսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Դեկտեմբերի 9-ի խորհուրդը



09.12.2022

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: 2015 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։

Պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց այլ ցեղասպանությունների: Լեհաստանի վրա հարձակվելու նախօրյակին՝ 1939 թ. օգոստոսի 22-ին, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն Օբերզալցբերգում (Բավարիա, Գերմանիա) սպաների առաջ ելույթ ունենալիս հայտարարում է.
«Ես հրաման եմ արձակել առ այն, որ մեր պատերազմի նպատակը որոշակի տարածքներ նվաճելը չէ, այլ թշնամու ֆիզիկական ոչնչացումը. և կհրամայեմ վերացնել ցանկացածին, ով կհամարձակվի թեկուզ մեկ քննադատական խոսք ասել: Ուստի ես ռազմական պատրաստականության եմ կոչել իմ մահվան ջոկատներին առայժմ միայն արևելքում՝ հրամայելով անխտիր և առանց գթալու մահվան ուղարկել լեհական ծագման բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին կամ այդ լեզվով խոսողներին: Միայն այսկերպ մենք ձեռք կբերենք այն կենսական տարածքը [գերմ.՝ Lebensraum], որի կարիքն ունենք: Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.12.2022

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփը և Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփը, դեկտեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱՐԼՈՈՒ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ



08.12.2022

2021 թ. Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ սահմանվել էին մրցանակներ ՀՑԹԻ գիտաշխատողների համար՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում, հղումը՝ http://www.genocide-museum.am/arm/13.08.21.php:

Այս նախաձեռնության շրջանակներում, որը ՀՑԹԻ տնօրեն պրն. Հարություն Մարությանի կողմից բնութագրվել էր «Գիտնականները գիտնականների համար», երկրորդ Տեր-Մկրտչյան մրցանակը տրամադրվեց հինգ անվանակարգերում. 2021 թ. ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից հրատարակված (1) լավագույն ամսագրային հոդված (ինդեքսավորված Web of Science և/կամ Scopus համակարգում, (2) լավագույն գրքային հոդված կամ գլուխ (տպագրված Web of Science Book Citation Index-ի ցանկում ընդգրկված հրատարակչությունների կողմից), (3) ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքերի անվանակարգերում, և խրախուսական մրցանակներ՝ (4) ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման ու (5) ՀՑԹԻ այցելող դպրոցականների խմբերին դասախոսություններ կարդալու համար։

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Թորոս և Գեղուհի Գասապեանների հուշերը



06.12.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրածեր Թորոս Խաչատուրի Գասապեանի (ծնված՝ Պաքըրմադեն) և Գեղուհի Գրգոճաեան-Գասապեանի (ծնված՝ Քեմախ) հուշերը՝ գրի առնված նրանց դստեր՝ Իսկուհի Գասապեան-Հովհաննեսեանի կողմից, արժեքավոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների ուսումնասիրման առումով: Հուշագրությունը թեև ծավալուն չէ (31 էջ), սակայն եզակի է հարուստ ազգագրական նյութի, ինչպես նաև՝ Բիթլիսի և Դիարբեքիրի նահանգների տեղահանության, կոտորածների, իսլամական գերության մեջ հայտված հայ երեխաների կյանքի ու հետագա ճակատագրի ուսումնասիրման առումով:

Հուշագրության հեղինակի մայրը՝ Գեղուհի Գրգոճաեան-Գասապեանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգից էր՝ Դատվանի գյուղախմբի Կամախ (Քեմախ) գյուղից: 1915-ին Գեղուհին երեխա էր, գիրն ու ուսումն արժևորող ընդարձակ (քառասունից ավելի) գերդաստանի անդամ։ Գեղուհու հայրը ցեղասպանությունից առաջ արտագնա աշխատանքի էր մեկնել Հունաստան, ուր արդեն հաստատվել էր գերդաստանի մի մասը: 1915-ի գարնանը, «երբ ծառերը նոր էին ծիլ տվել», Գեղուհին հորական պապի, մոր, մեկ տարեկան (քրոջ կամ եղբոր) և գերդաստանի մյուս անդամների հետ տեղահանվել է հայրենի բնակավայրից: Քեմախից դուրս գալուց քիչ անց տղամարդկանց՝ այդ թվում Գեղուհու մեծ հորն առանձնացրել, հեռացրել են խմբից, որից հետո նրանից այլևս լուր չեն ունեցել: Մյուսները քայլելով հասել են Դիարբեքիր, ապա՝ Պաքըրմադեն: Ճանապարհին Գեղուհու արդեն ուժասպառ մայրը գրկի երեխային թողել է մի ծառի տակ, սակայն Գեղուհին լաց է եղել՝ խնդրելով մորը վերցնել երեխային, ինքը որոշ ժամանակ գրկած քայլել է՝ օգնելով մորը: Պաքըրմադենում երեխաներին խլել են մայրերից ու ողջակիզել: Տեղահանության ժամանակ մի թուրք Գեղուհուն իր տուն է տարել: Վերջինս մինչև ինը տարեկանն ապրել է թուրքական ընտանիքում, խոսել է թուրքերեն՝ մոռանալով հայերենը: Գեղուհուն հակառակ իր կամքի ցանկացել են ամուսնացնել մի թուրքի հետ, սակայն այդ մասին իմանալով, Թորոս (Գեղուհու ապագա ամուսինը) և Ղազար Գասապյանները, որոնք նույնպես ծանր կորուստներով վերապրել էին ցեղասպանությունը և հայտնվել իսլամական միջավայրում, կազմակերպել են նրա փախուստը:

«Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման հաղթող է ճանաչվել «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթում



03.12.2022

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման` Փարիզի Նանտեր համալսարանի միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր Թոմաս Օշմանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի ղեկավարությամբ:

Թեման նպատակ ունի ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ինչպես իր պատմական զարգացման, այնպես էլ ներկայումս ազգային, տարածաշրջանային և միջազգային դատարաններում հատուցման գործեր հարուցելու հնարավորությունների համատեքստում։ Այս ուղղությամբ ծրագրում ներգրավված են միջազգային իրավունքի և պատմության արտասահմանյան ու հայաստանյան մասնագետներ, որոնց մասնագիտական ներուժի ներդրմամբ՝ համակողմանիորեն հետազոտվելու և հնարավոր բոլոր ուղիներով առաջարկներ են պատրաստվելու գործնական հիմքերի վրա դնելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ուսումնասիրելով առկա արխիվային նյութը, կիրառելով միջազգային փորձը և գործի դնելով հնարավոր ձևաչափերը:

ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի հոդվածը միջազգային հեղինակավոր ամսագրում



02.12.2022

Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված ամսագրերում և Book Citation Index-ի հրատարակչությունների կողմից հրատարակվող գրքերում և ժողովածուներում տպագրված հրապարակումների մասին տեղեկությունների շարքը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի` «The rhetorical face of enmity: the Nagorno-Karabakh conflict and the dehumanization of Armenians in the speeches by Ilham Aliyev» [Թշնամանքի հռետորական դեմքը․ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու հայերի ապամարդկայնացումը Իլհամ Ալիևի ճառերում] հոդվածը լույս է տեսել Southeast European and Black Sea Studies հանդեսում (WOS (ԱԳ 2.516, Q1), Scopus (Q1))։

Հոդվածում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում Իլհամ Ալիևի ճառերում օտարացման նպատակային գործընթացն ու թշնամու կերպարի ստեղծումը։ Հեղինակը վերլուծում է այն հիմնական գործիքակազմը, որը Ալիևը կիրառում է հայերի ապամարդկայնացման համար: Այդ գործընթացը դիտարկվել է երեք հիմնական բաղադրիչով՝ հայերի թիրախավորումը որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների «միակ սպառնալիք», հայերի կերպարի ներկայացումը որպես ոչ-մարդ և բարբարոս, և երրորդը՝ հայերից բխող սպառնալիքի վերացման հարցում Ադրբեջանի գերակայության շեշտադրումը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ ՀՑԹԻ-ում



01.12.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի և ՀԱԱՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանի հետ միասին հյուրընկալվել էին ՀՑԹԻ-ում:

Նախ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հարություն Մարությանը նրանց պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Հարգելի այցելու,


2022 թ. դեկտեմբերի մեկից մինչև 2023 թ. փետրվարի 28-ը ներառյալ Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային ժամերն են 11:00-16:30, այցելուների վերջին մուտքը՝ 16:00-ին:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.11.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը նոյեմբերի 29-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման 55-ամյակին



29.11.2022

55 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:

«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.11.2022

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարության կազմակերպած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները նոյեմբերի 27-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ջբեյլի որբանոցի աշակերտական «Տուն» ամսագիրը.
Վերապրելով և վերհիշելով ցեղասպանությունը



23.11.2022

Վերապրել ցեղասպանությունն ու վերհիշել անցյալը. սա թերևս որբերի ամենացավոտ կողմն էր: Ցեղասպանության, գաղթի, կոտորածների մասին հոդվածներն ամսագրում ավելի քիչ են: Այս հանգամանքը, միգուցե, բնական էր՝ հաշվի առնելով, որ որբերը չէին կարողանում խոսել իրենց տառապանքների մասին կամ, ամեն դեպքում, փորձում էին ամսագիրն ավելի դրական ու հուսադրող հոդվածներով ներկայացնել։ Բայցևայնպես, ինչքան էլ նրանց ցանկությունը մեծ լիներ ու ուսուցիչների կողմից միջամտությունն այդ ուղղորդմամբ տարվեր, միևնույնն է՝ հայրենիքի, հարազատների կորուստը, տխրությունը, կարոտը շոշափելիորեն զգացվում են ամսագրի էջերում։ Ամսագրի արձակ կամ չափածո ստեղծագործությունների միջոցով արտահայտված մեկ բառ, մեկ նախադասություն լիովին արտահայտում են որբերի հոգեվիճակը. «Մոռնա՞նք», կամ «Իմ հայրենիք, տնակ աւեր, Շինել պիտ գամ քեզի նորէն», «Հայրենիք, ես չեմ կարող քեզ մոռնալ, քեզ ուրանալ, Քու սէրդ զիս կը դիւթէ», «մեր անգին նահատակները արդար վրէժի պարտականութիւններով ծանրաբեռնել են մեզ», «ասոնք ինծի պէս որբ չեն, ինչ ուրախութեամբ կը խայտան», «թափված արյունի տեղն են բուսնել ծաղիկները», «Կը քարանամ․․․ կը քարանամ․․․ անպատճառ և իմ ցաւէն ու վշտերէն, ոհ խելառ․․․» և այլն:

«Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրության մեկնարկը ՀՊՄՀ-ից



18.11.2022

Ս. թ. նոյեմբերի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բուհի պատմության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողները, ՀՑԹԻ աշխատակիցները:

Միջոցառումը բացեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Լինելով ապագա մանկավարժներ՝ պետք է գիտակցեք, որ գիտելիք սերտելուց բացի, լուծում եք նաև քաղաքացու ինքնության ձևավորման խնդիր։ Պետք է պատրաստ լինեք գիտակցաբար վերլուծել և հետագայում փոխանցել կրթական այն ժառանգությունը, որը հայ ժողովուրդն իր պատմական զարգացման ընթացքում ունեցել է»։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ մագիստրոսներ ՀՑԹԻ-ում



17.11.2022

Այսօր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ մագիստրոսներ իրենց դասախոս Գուրգեն Հովհաննիսյանի հետ միասին հյուրընկալվել էին ՀՑԹԻ-ում, որտեղ հանդիպում-քննարկում ունեցան ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության հետ:

Նախ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ջբեյլի որբանոցի աշակերտական «Տուն» խմորատիպ ամսագիրը.
Ցեղասպանությունը վերապրած որբերի մտորումները 100 տարի անց



16.11.2022

Հայոց ցեղասպանությունից և դրան հաջորդող շրջանում երեխաների առօրյան հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար որբանոցային միջավայրում ձևավորվում է յուրահատուկ գրական մի ուղղություն, այն է՝ որբանոցային մամուլը։ Վերջինս բնորոշ էր ավելի երկար գործող, ավելի կազմակերպված որբանոցներին, բայց հարկ է փաստել, որ որևէ պարբերական հրատարակելու գաղափարն իրականության վերածելու համար կարևոր էր որբանոցում տիրող մթնոլորտը: Որբանոցային մամուլի դասական օրինակ է Լիբանանի Ջբեյլի որբանոցի «Տուն» աշակերտական ամսագիրը:

Որբանոցը բացվել է 1920 թ. հոկտեմբերին՝ 1․200 որբերով Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության ֆինանսավորմամբ: Վերջինիս ներկայացուցիչ Ռեյ Թրևիսը ղեկավարությամբ որբերի հիմնական մասի հետ այստեղ է տեղափոխվել Այնթափի որբանոցից: Այնուհետև որբանոցը համալրվել է Սիրիայի և Թուրքիայի տարբեր շրջաններից եկող որբերով։ 1923 թ. Նահր Իբրահիմի որբանոցում, որտեղ ապաստանել էին հիմնականում Կոնիայի և Կեսարիայի որբերը, համաճարակի պատճառով փակվելուց հետո նույնպես տեղափոխվել են Ջբեյլ։ Որբերի առավելագույն թիվը հասել է 1.500-ի:

Ամսագիր ունենալու ուսուցիչների ցանկությունը միայն իրենց առօրյայում հետաքրքրություն կամ զբաղվածություն մտցնելը չէր, այն հստակ առաքելություն ուներ՝ վերականգնել ազգային ինքնությունը, որբ աշակերտներին իրենց ազգային ինքնության մասին գիտելիքներ փոխանցել կամ, ովքեր ավելի փոքր տարիքում էին եղել ու քիչ բան գիտեին, կամ առհասարակ տեղյակ չէին իրենց ազգային պատկանելության մասին՝ գիտելիքներ փոխանցել:

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀՑԹԻ-ՈՒՄ.
ԻՏԱԼԱՑԻ ՎԱՆԱԿԱՆ ՍԱԼՎԱՏՈՐԵ ԼԻԼԼԻԻ ԵՐԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ



15.11.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունիս ամսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի տրցակ՝ բաղկացած հիմնականում իտալերենով փաստաթղթերից: Ինչպես հաղորդվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուղարկած կից գրության մեջ, արխիվային նյութերն Իտալիայում ՀՀ դեսպան տիկին Ծովինար Համբարձումյանին է հանձնել իտալաարաբական «Ասադակահ» ընկերության հիմնադիր պրն Թալալ Խրաիսը։ Ըստ պրն Խրաիսի՝ նշյալ արխիվային նյութերը հայտնաբերել է աղյուսագործ Սալվատորե Գարգանոն Օրիոլո Ռոմանոյի (Լացիոյում (մսնվ.՝ Վիտերբո) գտնվող կոմունե) մենաստանի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է:

Նյութերը բաղկացած են պատմական գրառումներից, հայր Սալվատորեի մեկ նամակից՝ ուղղված ժամանակի քահանայապետ Պիոս IX-ին (1846-1878 թթ.), տարբեր հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, նաև Սալվատորե Լիլլիի նահատակության հանգամանքները քննող վկայությունների գրառումներից ու վկաների լուսանկարներից։ Դրանցում Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները։

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Կիպրոս Յորգալիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



15.11.2022

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



12.11.2022

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները նոյեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.11.2022

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



10.11.2022

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հույն պատգամավորների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.11.2022

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:


Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան



08.11.2022

Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 8-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման հակիրճ պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Հայոց ցեղասպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Թոմաս Օշմանի II դասախոսությունը



03.11.2022

Երեկ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Թոմաս Օշմանը հանդես եկավ The Armenian Genocide before the European Court of Human Rights [Հայոց ցեղասպանությունը ՄԻԵԴ-ում] խորագրով իր երկրորդ դասախոսոսությամբ: Այն նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գրեթե երկու տարի քննված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին:

Պրոֆոսոր Օշմանը մանրամասն ներկայացրեց գործի ընթացքը, անդրադարձավ Պալատի (Chamber) և Մեծ պալատի (Grand Chamber) որոշումներին՝ ցույց տալով դրանց թերի կողմերը: Ի տարբերություն ՄԻԵԴԻ Պալատի՝ 2015 թ. հոկտեմբերին Մեծ պալատի ընդունած վճռում նշված էր, որ դատարանը պարտավոր չէ պարզել, թե արդյոք Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանումները կարելի է որակել որպես ցեղասպանություն, և որ դատարանը չունի իրավաբանորեն պարտավորեցնող հայտարարություններով հանդես գալու իրավասություն։ Իսկ Մեծ պալատի 17 դատավորից յոթը, այդ թվում՝ ՄԻԵԴ նախագահը, իրենց հատուկ կարծիքում նշել էին, որ հայ ժողովրդի կրած ջարդերն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են, և որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն հաստատված պատմական փաստ է։

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.11.2022

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Պրոֆեսոր Թոմաս Օշմանի դասախոսությունը ՀՑԹԻ-ում



01.11.2022

Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Genocide denial in French law [Ցեղասպանությունների ժխտումը ֆրանսիական օրենսդրության մեջ] խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Թոմաս Օշմանը:

Ներկաներին Թոմաս Օշմանի գործունեության մասին ներկայացրեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Պրոֆեսոր Օշմանն իր դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից տարբեր տարիներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքների ընդունմանը: Ըստ նրա՝ մասնագետների մի խումբ կարծում է, որ ցեղասպանությունների ժխտումը հակասում է խոսքի ազատության իրավունքին, իսկ մյուս խումբը կարծում է, որ տվյալ պարագայում խոսքի ազատության սահմանափակումը կանխում է ռասիստական տրամադրությունների արմատավորումն ու ատելության խոսքը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



31.10.2022

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հակիրճ անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության փուլերը, մեթոդները, պատճառներն ու հետևանքները: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատսանիոտիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.10.2022

Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատսանիոտիսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:


Գերմանիայի «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.10.2022

Գերմանիայի «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար, Օստալբի շրջանի նախկին նահանգապետ Կլաուս Պավելի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.10.2022

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.10.2022

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնը հոկտեմբերի 27 այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

ՀՑԹԻ գիտաշխատողը՝ Քեմբրիջի համալսարանի այցելու գիտնական



26.10.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, Ամստերդամի համալսարանի դոկտոր (PhD) Նաիրա Սահակյանի առաջարկած ծրագիրը հաղթող է ճանաչվել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող առաջատար ակադեմիական հետազոտությունների մրցույթում։

Նաիրա Սահակյանը 2022-2023 թվականներին որպես այցելու գիտնական (Visiting scholar) աշխատակցելու է Քեմբրիջի համալսարանին (Faculty of Divinity | University of Cambridge)։ Այդ ընթացքում Սահակյանը ուսումնասիրելու է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ճառերում Արցախյան պատերազմի պատումի կերպափոխումները 2003-2023 թթ․։





Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները



25.10.2022

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում.


ՀՑԹԻ գիտաշխատողների հրապարակումները արտասահմանյան ամսագրերում



21.10.2022

Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների հրապարակումները, որոնք տպագրվում են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված ամսագրերում և Book Citation Index-ի հրատարակչությունների կողմից հրատարակվող գրքերում և ժողովածուներում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի՝ դոկտոր Արտյոմ Տոնոյանի Black Garden Aflame: The Nagorno-Karabakh Conflict in the Soviet and Russian Press [Սև Այգին կրակի մեջ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խորհրդային և ռուսական մամուլում] գրքի վերաբերյալ գրախոսությունը լույս է տեսել Journal of Contemporary European Studies ամսագրում (WOS Q2, Scopus Q1)։

Տոնոյանի խմբագրած հատորը խորհրդային և ռուսական մամուլի հոդվածների ժողովածու է, որն ուսանողներին և գիտնականներին տրամադրում է ուշ խորհրդային և ռուսական մամուլում տեղ գտած և Արցախյան հիմնահարցին առնչվող հոդվածների զգալի քանակ:

Տոնոյանը ոչ թե վերլուծում է այդ հոդվածները, այլ հնարավորություն է ստեղծում լեզվին չտիրապետող և/կամ պարբերականներին հասանելիություն չունեցող թեմայով հետաքրքրվողներին օգտագործել գրքում զետեղված նյութը:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

ԿԱՐԵԼ ՀԱՆՍԱՅԻ «ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



20.10.2022

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին: Գիրքը հայերեն է թարգմանել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա իր խոսքում կարևորեց Կարել Հանսայի գրքի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ «Արևելքի արհավիրքները» Հայոց ցեղասպանության փաստագրություն է և ականատեսի վկայություն: Ներկաներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին՝ նշելով, որ Հանսայի գիրքը կարևոր տեղ է զբաղեցրել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

"WIR DANKEN EUCH!". «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ»
Շվեյցարական թերթում հայ որբերը շնորհակալություն են հայտնում իրենց փրկելու համար



20.10.2022

2014 թ․ հունիսի 21-ի առավոտյան այցելեցի Բեռնի շվեյցարական ազգային գրադարան: Մտադիր էի շարունակել իմ հետազոտությունները ծրագրիս համար և ցանկանում էի ուսումնասիրել Շվեյցարիայում Հայաստանի բարեկամների կազմակերպության եռամսյա թերթը՝ հետաքրքիր հոդվածներ ու զեկուցումներ գտնելու ակնկալիքով: Թերթը հրատարակվել է Բազելում 1916 թ․ հուլիսից մինչև 1944 թ․ Հայերի բարեկամների շվեյցարական դաշնության (Bund der schweizerischen Armenierfreunde) ջանքերով և վերնագրված է եղել «Mitteilungen über Armenien» (Լուրեր Հայաստանից): Նպատակն էր շվեյցարացի բարերարներին իրազեկել Թուրքիայում և Մերձավոր Արևելքում ընթացող դեպքերի մասին և միաժամանակ հաղորդել նվիրատվությունների օգտագործման հետ կապված հաշվետվությունները: Երբ հասել էի 1932 թ. հունիսի թիվ 57 համարին, գտա մի էջ` «Kostkinder vom Beiruter Flüchtlingslager» (Բեյրութի փախստականների ճամբարի հովանավորյալ երեխաները) խորագրով: Չորս որբացած երեխաների՝ երկու աղջկա և երկու փոքրիկ տղայի լուսանկարների կողքին մեծ տառերով գրված էր «Wir danken Euch!» (Շնորհակալ ենք ձեզ): Մի յուրահատուկ զգացողություն համակեց ինձ ու ճմլեց սիրտս: Ես ու այս երեխաներն ասես մարգարիտների պես շարված էինք մեկ թելի վրա: Զրկված լինելով ծնողների կողքին ապահովության ջերմությունն զգալուց՝ յուրաքանչյուրն ուներ սեփական պատմությունը․ նրանք անցել էին շվեյցարացի ժողովրդի խնամակալության տակ՝ միավորված ճակատագրի ընդհանուր դրոշի ներքո: Ծնողական ուշադրության պակասը դրոշմված էր նրանց դեմքին: Նրանց վարքից կարելի էր զգալ իրենց տեսած տառապանքը: Նրանք հեռացվել էին հասարակությունից, նրանցից խլվել էր իրենց մանկությունը...

Կարդացի երեխաների անունները: Հանկարծ ուշադրությունս գրավեց բոկոտն տղաներից մեկի անունը՝ Գրիգոր Տապանյան: Սարսուռ անցավ մարմնովս: Չէի կարողանում հավատալ քիչ առաջ կարդացածիս:

Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.10.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար տիկին Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Նորվեգիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀ-ում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենի (նստավայրը Թբիլիսի) և ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով պաշտոնական այցով ՀՀ ժամանած Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.10.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



15.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը հոկտեմբերի 15-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյի և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանի և Երևանի գրասենյակի աշխատակիցների այցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



13.10.2022

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Երևանի գրասենյակի աշխատակիցները Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նրանց դիմավորեց ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացրեց այցի նպատակը և շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակիցներին հրավերի համար:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՑԵՐ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԱՄՆ ԲՈՍՏՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ



13.10.2022

Ս.թ. սեպտեմբերի 17-18-ին ՀՑԹԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Շուշան Խաչատրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնթ (Greater Boston-ի մաս) քաղաքում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (National Association for Armenian Studies and Research (NAASR))` Վարդան Գրեգորյանի անունը կրող հարկի ներքո մասնակցեցին Հայագիտական ուսմանց ընկերակցության (Society for Armenian Studies) և NAASR-ի համատեղ ուժերով կազմակերպած “Technologies of Communication and Armenian Narrative Practices Through the Centuries” («Հաղորդակցության տեխնոլոգիաները և հայկական նարատիվային պրակտիկաները դարերի հոլովույթում») խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր հայկական միջավայրում հաղորդակցության պատմական և ժամանակակից ձևերին (այսինքն՝ ձեռագրեր, գրատպություն, վիզուալ և թվային մեդիա, ևն): Այն տարբեր գիտակարգերում աշխատող հետազոտողների ներգրավմամբ նպատակ ուներ խթանելու միջգիտակարգային դիսկուրսը, թե ինչպես են հաղորդակցման տեխնոլոգիաներն ազդել հայկական պատմողական (նարատիվային) մշակույթի, ոճի և եղանակների վրա, և ընդհակառակը, թե ինչպես է հայկական նարատիվային փորձառությունը ձևավորել նոր տեխնոլոգիաներ:

Հայոց ցեղասպանությունը վերապրած
Սերոբ Հարությունի Թորոսյանի կյանքի պատմությունից



08.10.2022

ՀՑԹԻ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքում է Սերոբ Հարությունի Թորոսյանի հուշը, որը գրի է առել վերջինիս տղան՝ Գրիգոր Թորոսյանը, 1970 թ. հունվարին:

Սերոբ Թորոսյանը ծնվել է 1904 թ. Արևմտյան Հայաստանի Դիաբեքիրի նահանգի Մադեն քաղաքում: Սակայն, Սերոբի հոր մահից հետո ընտանիքը 1911 թ. տեղափոխվում է Արաբկիր: 14 երեխա են եղել ընտանիքում, որոնցից կենդանի է մնացել Սերոբը, մեծ քույրը և փոքր եղբայրը:

«1915 թ. հոկտեմբերին Երզնկայից եկած աքսորյալների մի քարավանի միացրին նաև արաբկիրցիներից շատերին: Ինձ ու եղբորս էլ միացրին նրանց, չնայած մորս բազմաթիվ խնդրանքներին, որովհետև ես ընդամենը տասնմեկ տարեկան էի, իսկ եղբայրս`յոթ: Իմ ձախ ձեռքը կապել էին եղբորս աջ ձեռքին: Մայրս հազիվ հասցրեց մի փոքրիկ կապոցով հաց ու մի քիչ էլ չոր միրգ դնել մեզ հետ», - գրում է Սերոբ Թորոսյանը:

Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (ԵՄՔԱ) անդամները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.10.2022

Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (ԵՄՔԱ, անգլերեն՝ Young Men's Christian Association, YMCA) անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

ՀՑԹԻ երկու ծրագրի ֆինանսավորում հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ի շրջանակներում



05.10.2022

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ի շրջանակներում ֆինանսավորման են հաստատվել ՀՑԹԻ երկու հետևյալ ծրագրերը՝ «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)»` ղեկավար՝ պ.գ.թ. Շուշան Խաչատրյան և «Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին. Կարմիր մահիկի կանանց կենտրոնը»՝ ղեկավար՝ բ.գ.թ.՝ Էլինա Միրզոյան:




Իտալիայի վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.09.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՀԱՅ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հանդիպում վերապրողների ժառանգների հետ



24.09.2022

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգների հետ, որի շրջանակում իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքներն ի պահ հանձնեցին ՀՑԹԻ գիտական ֆոնդերին: Նմուշների հիմնական մասը ներկայացված են 2022 թ. սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, ցուցադրության հեղինակ Թեհմինե Մարտոյանը՝ նշելով, որ Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու նրանց թաղամասերի հրկիզման խնդրի լուսաբանմանը մեծապես նպաստում են ականատես-վերապրողների իրապատումները:

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ «ՆՈՐ ԶՄՅՈՒՌՆԻԱ»
Նուբարաշեն ավանի հիմնադրման պատմությունը



23.09.2022

2022 թ. ապրիլի 19-ին Երևանի ավագանին որոշում ընդունեց Նուբարաշենի 13-րդ փողոցն անվանակոչելու «Նոր Զմյուռնիա»: Սեպտեմբերի 14-ից 16-ը տեղի ունեցած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում մասնակիցներն այցելեցին Նուբարաշեն՝ ներկա գտնվելու Նոր Զմյուռնիայի փողոցի անվանակոչման արարողությանը:

Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Փաշան (1825-1899), ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում, ապա տեղափոխվել Եգիպտոս։ Նուբարյանները սերում են 18-րդ դարավերջին Արցախից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի գերդաստանից:

Հայ ականավոր քաղաքական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադիր ու առաջին նախագահ Պողոս Նուբարը (1851-1930) ծնվել է Կ.Պոլսում, կրթություն ստացել նախ Ֆրանսիայում, ապա՝ Շվեյցարիայում։ 1912 թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կոնդակով, Պողոս Նուբարը նշանակվել է Հայ ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝ հայ ժողովրդի դատն ու իրավունքները եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում պաշտպանելու մանդատով։

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.09.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) պարոն Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.09.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Հարգելի այցելու,


Ս. թ սեպտեմբերի 21-ին թանգարանը փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.09.2022

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

«ԶՄՅՈՒՌՆԻԱՆ ՀԱՅՈՑ ԵՎ ՀՈՒՆԱՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԾԻՐՈՒՄ. ԲՆԱՋՆՋՈՒՄ, ՀՐԿԻԶՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ՍԵՊՏԵՄԲԵՐ, 1922 Թ.)» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ



17.09.2022

2022 թ. սեպտեմբերի 14-ից 16-ը տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարությանը. «Այսօր, ադրբեջանական անթաքույց ագրեսիայի օրերին, մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված 100 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ թուրքական ագրեսիայի հետևանքներին: 100 տարի առաջ զոհվում էին հազարավոր անմեղ քաղաքացիներ, այսօր՝ իրենց մարտական դիրքերում Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ զինվորներ։ Մեր այսպես կոչված հարևանների ագրեսիվ պահվածքը չի փոխվել. նրանք այսօր էլ դավանում են նույն «արժեքները», ինչ 100 տարի առաջ։ Ու դա մենք պետք է հստակ գիտակցենք մեր հարաբերությունները կառուցելիս»,– նշեց նա: Հարություն Մարությանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:


Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



15.09.2022

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



14.09.2022

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը. «Այսօր, ադրբեջանական անթաքույց ագրեսիայի օրերին, մենք գումարում ենք գիտաժողով նվիրված 100 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ թուրքական ագրեսիայի հետևանքներին: 100 տարի առաջ զոհվում էին հազարավոր անմեղ քաղաքացիներ, այսօր՝ իրենց մարտական դիրքերում Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ զինվորներ։ Մեր այսպես կոչված հարևանների ագրեսիվ պահվածքը չի փոխվել՝ նրանք այսօր էլ դավանում են նույն «արժեքները», ինչ 100 տարի առաջ։ Ու դա մենք պետք է հստակ գիտակցենք մեր հարաբերությունները կառուցելիս», - նշեց նա: Պարոն Մարությանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում զոհվածների հիշատակը:

Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուլիան Ֆոտայի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.09.2022

Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ներկայացուցիչ Հայկ Խեմչյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



10.09.2022

2022 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):

Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Չեխիայից:

Ժամը 10:40-ին տեղի կունենա համանուն խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Տասներեք պաստառից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ցուցադրության ժամանակ կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերից, վերապրողների ժառանգների ընտանեկան արխիվներից, ինչպես նաև այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:


ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.09.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Էթնոցիդ. Արցախի մշակութային ժառանգությունը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ



24.08.2022

Մոտ երկու տարի է, ինչ Արցախի Հանրապետության մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ 2020 թ․ սեպտեմբերին վերջինիս սանձազերծած պատերազմի հետևանքով։ Մինչ օրս հայությունն ու միջազգային հանրությունը պարբերաբար ականատես են լինում Արցախի պատմամշակութային ժառանգության պղծմանն ու ոչնչացմանը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց աղվանականացման ու այլ խեղաթյուրումների փորձերին: 2022 թվականը ևս ետ չի մնում նախորդ՝ 2020 և 2021 թվականներից՝ ադրբեջանական վանդալական գործողությունների հետևանքներով։ Մասնավորապես, տարին սկսվեց այն լուրով, որ ադրբեջանական կողմը «Կովկասյան Աղվանքի պատմությունն ու ճարտարապետությունն ուսումնասիրող մասնագետներից բաղկացած խումբ է ստեղծել՝ աղվանական կրոնական տաճարների վրայից հեռացնելու հայերի կողմից գրված [թողած] հետքերը», ինչի մասին ս․թ․ փետրվարի 3-ին հայտարարել էր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը: Դրանից հետո պարբերաբար ականատես ենք լինում հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանների պղծմանն ու ոչնչացմանը կամ բախվում դրանց սպառնալիքին։


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



18.08.2022

Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների հրապարակումները, որոնք տպագրվում են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված ամսագրերում և Book Citation Index-ի հրատարակչությունների կողմից հրատարակվող գրքերում և ժողովածուներում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հրապարակել է «April 24. Formation, Development and Current State of the Armenian Genocide Victims Remembrance Day» հոդվածը «Remembering the Great War in the Middle East: From Turkey and Armenia to Australia and New Zealand» ժողովածուում (էջ 61-82) (Book DOI http: https://www.bloomsburycollections.com/book/remembering-the-great-war-in-the-middle-east-from-turkey-and-armenia-to-australia-and-new-zealand/; Book Citation Index Publisher)։


Զորյան ինստիտուտի արձագանքը պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի անմխիթար վիճակի վերաբերյալ քննադատություններին



17.08.2022

Հայաստանի Զորյան ինստիտուտն անդրադարձել է քննադատություններին, թե Երևանի քաղաքային պանթեոնում պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանն անմխիթար վիճակում է:

Ներկայացնում ենք Զորյան ինստիտուտի պարզաբանումը.

«Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ ըստ իր կտակի, նաեւ իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով եւ Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաեւ հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը եւ կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Երևան, Հայաստան։


Հորինելով անցյալը․ Զիյա Բունիաթովն ու տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտելու ադրբեջանական միտումները



12.08.2022

2019 թ. հոկտեմբերին Ամստերդամի համալսարանում Սառա Քրոմբախը հաջողությամբ պաշտպանում է ատենախոսություն Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past [1] (Զիյա Բունիաթովն ու ադրբեջանական անցյալի հորինումը) վերնագրով։ Պաշտպանության հաջորդ օրը հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադառնում են այս աշխատանքին ։ Հայկականները մատնանշում էին, որ հոլանդացի գիտնականը բացահայտել է ադրբեջանական կեղծարարությունները, իսկ ադրբեջանական մեդիան փորձում էր նսեմացնել աշխատանքի արժեքը։ Անշուշտ առաջին դեպքը չէ, որ օտարազգի որևէ գիտնականի աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Քրոմբախն իր աշխատանքում նպատակ էր դրել ոչ թե որևէ կերպ այս կամ այն կողմի խոսույթին նպաստելու, այլ ցույց տալու, թե ինչպես էր խորհրդային համակարգում ձևավորվել ադրբեջանական պատմագրությունը։ Դրանով հանդերձ, սակայն, Քրոմբախն աշխատանքի մի շարք հատվածներում ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում պատմությունը՝ դրա վերաշարադրումը դարձնելով պետական քաղաքանության անբաժան մաս։

Այն, որ Ադրբեջանը հարավկովկասյան տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտում է, գաղտնիք չէ։ Սակայն չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես են նրանք հասել դրան։ Քրոմբախի գիրքն օգնում է այս տեսակետից։

Ադրբեջանական նորագույն պատմագրության հայր Զիյա Բունիաթովը պատմության վերաշարադրման գործում մեծ դեր է ունեցել։


ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



06.08.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում օգոստոսի 6-ին ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար և հայցորդ Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց «Հոլոքոստի թեմայի մատուցումը տարբեր թանգարանների ցուցադրությունների և հիշատակի վայրերի միջոցով» խորագրով բաց դասախոսություն:

Այս տարվա հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը Աուշվիցի հրեական կենտրոն հիմնադրամի (Auschwitz Jewish Center Foundation) և Նյու Յորքի Հոլոքոստի ժառանգության թանգարանի կազմակերպած ծրագրի շրջանակում Հասմիկ Մարտիրոսյանն այցելել է Նյու Յորք, այնուհետև՝ Լեհաստանի մի շարք քաղաքներ՝ ուսումնասիրելու Հոլոքոստի թեմայի ներկայացումը տարբեր թանգարանային ցուցադրությունների, գետտոների և համակենտրոնացման ճամբարների, հուշարձանների և այլ հիշատակի վայրերի միջոցով: Ամեն տարի ծրագրին մասնակցում է տասը ասպիրանտ և հայցորդ: Արդեն քսան տարի անցկացվող ծրագրին Հայաստանից առաջին մասնակիցը եղել է Հասմիկ Մարտիրոսյանը:


1920 թ․ օգոստոսի 4 – Կիլիկիայի անկախության հռչակման ակտի ընդունման օր



04.08.2022

1920 թ․ օգոստոսի 4-ին Ադանայի Հայոց ազգային միությունը, Կիլիկիայում գործող հայկական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները և քրիստոնյա համայնքների ղեկավարներն ընդունում են Կիլիկիայի անկախության հռչակման ակտը։

Համաձայն փաստաթղթի՝ Կիլիկիան հայտարարվում էր ֆրանսիական մանդատի ներքո Թուրքիայից անկախ երկիր՝ օժտված «տեղական ինքնավար քրիստոնյա վարչությամբ»։ Փաստաթղթի ընդունման հիմնական նպատակը Կիլիկիայի տարածքի՝ թուրքական տիրապետության տակ վերադարձը կանխելն էր։

Կիլիկիահայությունը, արևմտահայության այլ հատվածների հետ միասին, ցեղասպանության տարիներին ենթարկվել էր տեղահանության և կոտորածի: Օսմանյան կայսրության՝ Առաջին աշխարհամարտում պարտությունը, Կիլիկիայի տարածք ֆրանսիական զորքերի մուտքը և այնտեղ ֆրանսիական վարչության հաստատումը թույլ են տալիս եղեռնից մազապուրծ եղած կիլիկիահայերից շատերին վերադառնալ հայրենիք։ Հայրենադարձված կիլիկիահայերը փորձում են ինքնակազմակերպվել և վերականգնել նախաեղեռնյան բնականոն կյանքը:

«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
IV ամառային դպրոց



30.07.2022

Հուլիսի 29-ին և 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով երկօրյա ամառային դպրոցը, որին մասնակցեց հայոց պատմության ավելի քան 30 ուսուցիչ Երևանից և մարզերից:

Արդեն չորրորդ տարին անցկացվող ամառային դպրոցի շրջանակներում այս տարի առաջին անգամ մասնակցած ուսուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ անցկացվեց երկու գործնական պարապմունք:

«Հաղթեցին ապրելով» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում



28.07.2022

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Անի Մանուկյանի «Հաղթեցին ապրելով» գրքի շնորհանդեսը:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ. գ. թ. Սուրեն Մանուկյանը՝ հակիրճ ներկայացնելով հեղինակի կենսագրությունը և գիտակրթական գործունեությունը: Անի Մանուկյանն անգլերենի մասնագետ է, թարգմանիչ և երկրագետ: 2013 թ. Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ամերիկյան փոխանակման ծրագրի (JFDP) շրջանակում Արիզոնայի նահանգային համալսարանի պատմության, փիլիսոփայության և կրոնագիտության ֆակուլտետում ուսումնասիրել է ամերիկաբանություն: 2019-2020 թթ. անգլերենից հայերեն է թարգմանել Հայոց ցեղասպանությունը վերապրած Սուրեն Հանեսյանի «Կյանքիս պատմության խորքերով» կենսագրական գիրքը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.07.2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի մասնակիցների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.07.2022

1981-ից անցկացվող Համահոմենընթմենական մարզախաղերն արդեն չորրորդ անգամ տեղի են ունենալու Հայաստանում (հուլիսի 20-30): 16 երկրի ավելի քան 850 մասնակից եկել է Երևան՝ մրցելու 12 մարզաձևում: Խաղերի հիմնական նպատակն աշխարհասփյուռ հայ երիտասարդության համախմբումն է:

Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի բացման արարողության մեկնարկը տրվեց Ծիծեռնակաբերդի բարձունքից հուլիսի 22-ին: Անմար կրակից վառվեց մարզախաղերի ջահը և փոխանցումավազքով հասցվեց Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 26-ին, Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Լույս է տեսել ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի «Արևմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին» գիրքը



22.07.2022

Լիբանանում գործող ՀԲԸՄ «Վահրամ Ապտալեան» մշակութային հիմնադրամը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաշխատող, պ․գ․թ․ Ռոբերտ Թաթոյանի «Արևմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին» ուսումնասիրությունը։

Գրքում, 1878-1914 թթ․ վերաբերող բազմաթիվ վիճակագրական աղբյուրների տվյալների համեմատական վերլուծության հիման վրա, Հայոց ցեղասպանության նախօրյակին Օսմանյան կայսրության Բիթլիսի (Բաղեշ) նահանգի հայ բնակչության թվաքանակի հաշվարկ է կատարվել, որի հիմքում դրվել են հատկապես Կ․Պոլսի հայոց պատրիարքարանի 1913 թ․ վիճակացույցի (1913-1914 թթ․ մարդահամար) տվյալները։ Օգտագործվել են նաև օսմանյան կառավարության, դեպքերին ժամանակակից հայ և օտարազգի ճանապարհորդների և հետազոտողների, ռուս և արևմտյան դիվանագետների վիճակագրությունները:

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



20.07.2022

2022 թ. հուլիսի 9-17-ը ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպել էր ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Ծրագրի համար ընտրվել էին 15 ուսուցիչներ ԱՄՆ Մասաչուսեթս, Ինդիանա, Վիսկոնսին, Թենեսի, Միսսուրի, Ալյասկա, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Կալիֆոռնիա, Օրեգոն, Միչիգան, Վիրջինիա, Նյու Յորք նահանգներից:

Տպավորիչ էր ոչ միայն ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, այլև աշխատանքային փորձը: Մասնակիցներից մի քանիսն ունեին Հոլոքոստի և ցեղասպանագիտության մագիստրոսի, երեքը՝ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Երկու մասնակից աշխատել էին Կամբոջայում և Ռուանդայում ցեղասպանության դասավանդման վերապատրաստման ծրագրերում: 15 մասնակիցներից հինգը կազմել են մարդու իրավունքների և ցեղասպանագիտության առարկա, որը և ներմուծել են իրենց կրթական հաստատություններ: Ուսուցիչների դասավանդման փորձը տատանվում էր 20-24 տարվա միջև:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.07.2022

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանը և հյուպատոս պարոն Ահմադ Հասսան Ալատհբան հուլիսի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարության հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ օսմանյան կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հյուրերին ներկայացվեց արաբ իրավաբան, հայակական կոտորածների ականատես Ֆայեզ ալ-Ղուսեյնի կյանքի և գործունեության մասին:

Շեյխ Իմրան Հուսեյնը Հիշողության պուրակի մերձակա տարածքում եղևնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի



16.07.2022

Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, իսլամ և համամարդկային արժեքների քարոզիչ Շեյխ Իմրան Հուսեյնը ցանկություն էր հայտնել Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկել արծաթափայլ եղևնի:

Շեյխ Իմրան Նազար Հուսեյնը համարվում է Ղուրանի այն եզակի մեկնաբաններից, որը մասնագիտացած է իսլամական կատարածաբանության, համաշխարհային քաղաքականության, տնտեսագիտության, ժամանակակից սոցիալ-տնտեսական, քաղաքական և միջազգային հարցերում: Հեղինակ է «Երուսաղեմը Ղրիմում» և այլ գրքերի։

Նա խիստ ելույթով հանդես է եկել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային։

ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.07.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.07.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.07.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ պարոն Մարտին Քայերը հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ռուանդայի ԱԳ նախարար Վինսենտ Բիրուտան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.07.2022

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ



09.07.2022

Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով 2022 թ. հուլիսի 9-17-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:

Դասընթացը, որը տեղի կունենա հուլիսի 10-15-ը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով, մասնակիցներին կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները, միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա անպատժելիության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական, տնտեսական իրադրության վրա: Առանձին դասաժամ է հատկացվել Արցախյան հիմնահարցին:

Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը կնպաստի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը:

Հայոց ցեղասպանագիտության միջազգայնացման ճանապարհին



09.07.2022

ՀՑԹԻ գիտաշխատողների ուսումնասիրությունները տպագրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական ամսագրերում, գրքերում և ժողովածուներում: Հետայսու պարբերաբար կներկայացնենք մեր աշխատակիցների՝ Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի վերաբերյալ այն հոդվածները, որոնք տպագրվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus, Book Citation Index) ընդգրկված ամսագրերում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը և գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հրատարակել են «Forced Marriages as a Tool of Genocide: the Armenian Case» հոդվածը «The International Journal of Human Rights» (WOS, Q2) ամսագրում:

Հոդվածը ներկայացնում է միջազգային քրեական իրավունքում բռնի ամուսնության հայեցակարգի զարգացումը, ապա դիտարկում Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի ամուսնությունների պատմաիրավական հարցերը:




Շեյխ Իմրան Հուսեյնն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



07.07.2022

Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնը հուլիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:

Հյուրին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա Շեյխ Իմրան Հուսեյնին հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի ստեղծման պատմությունը:



Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարիցա Եղոյանցի հուշերը
Այս տեսարանը երբեք աչքիցս չի հեռանում...



06.07.2022

ՀՑԹԻ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքում է նաև սեբաստացի Մարիցա Եղոյանցի կյանքի պատմությունը, որը գրի է առել նրա որդեգիր զավակը՝ Զիդալ Եղոյանցը:

Մարիցան ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի համանուն գավառի, Գոչկիրի գավառակի Քարհատ գյուղում: Նա մանկահասակ տարիքում կորցնում է հորը, և չորս երեխան էլ, այդ թվում՝ ինքը, մնում են տատիկի և մոր խնամակալության ներքո:


Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Սանջայ Վերման այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.07.2022

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար (փոխնախարար) Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նրանց ծանոթացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը: Էդիտա Գզոյանը ներկայացրեց նաև կարևոր փաստեր Հայոց ցեղասպանության պատմությունից:


«Յիսուս ᵻ Քիրիստոս»
Քրիստո՛ս, խնդրում եմ Քեզ՝ հոգևո՛ր առաքինություն և խաղաղությո՛ւն հաստատիր



02.07.2022

Այս խոհն առ Հիսուս Քրիստոս կարդում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահպանվող հայատառ թուրքերեն շարադրված հուշագրություններից մեկում: Առաջին հայացքից ընթերցողը կկարծի, թե այս նոթատետրը հոգևորականի՝ կրոնական թեմատիկայով ձեռագիր գրառումների տետրակ է, սակայն աստիճանաբար յուրաքանչյուր էջով բացվում է զինվորականի՝ նարեկացիական մոտիվով և «Նարեկ»-ի սկզբունքով գրված աղոթագիրք՝ կից աստվածաշնչյան խոհապատումներով, խրատապատումներով, ինչպես նաև արևմտահայերեն տեղ-տեղ աղոթագիր մեջբերումներով:

Նոթատետրի վերջին էջերին, ինչով էլ բացահայտվում է այս նոթագրքի խորհրդավոր պատմությունը, մարաշցի զինվորական տասնապետի հեղինակած նամակն է: Ըստ նամակի՝ մարաշցի «զինվորական(զինվորների) տասնապետ(սպա)» Գարեգին Վանըսքեհյայանը մարտը սկսելու նախորդող օրվա երեկոյան հենց մարտի դաշտում գրել է այն և հանձնել իր զինակից ընկերներից մեկին: Իրադարձությունը թվագրվում է 1913թ հունվարի 25-ով, երբ զինվորականը պատերազմի դաշտում դիմում է իր զինակիցներին՝ վկայակոչելով Հիսուս Քրիստոսին և նշելով, որ սա իր վերջին և կիսատ խոսք-պատգամն է, համաձայն որի՝ ամբողջ հույսը պետք է կապել Աստծո զորության հետ, որ ուժ, խաղաղություն, հոգևոր առաքինություն տրվի իրենց. «Թշնամին մեր դիմացն է. չգիտենք՝ ողջ կմնանք, թե՝ ոչ, բայց Աստված մեզ հետ, ողջ զորությունը Նրանն է... թույլ տվեք Հիսուսի օրհնությամբ իմ սիրտը տալ ձեզ.... Ամեն»: Նամակն ավարտվում է հիշյալ խոսքերով:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.07.2022

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.06.2022

ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Սերբիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՀՑԹԻ ցուցանմուշը` «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծում



29.06.2022

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում շուրջ երկու ամիս ցուցադրվեց հարյուրից ավել ցուցանմուշ` հայստանյան 32 թանգարանից և անհատական հավաքածուներից: Այդ ցուցադրությունում ներառված էր նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած Աղավնի Քարաջյանի սուրճի գավաթի պատմությունը: Հունիսի 3-ին ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը Հովհաննես Թումանյանի թանգարանում Աղավնի Քարաջյանի սուրճի բաժակի ու նրա անձնական պատմության միջոցով ներկայացրեց Բուրսայի նահանգի Սյոլոզ գյուղի մասին նախքան ցեղասպանությունը, ցեղասպանության ընթացքում, բռնագաղթն ու փրկության ճանապարհը՝ դեպի Բուլղարիա, ապա` հայրենադարձությունը դեպի Հայաստան:

Գավաթի տիրուհին՝ Աղավնի Քարաջյանը, ծնվել է Սյոլոզ գյուղում մոտավորապես 1890 թվականին։

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին



25.06.2022

Երևանի քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Կամո Արեյանը տասնյակ տարիներ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին է թե՛ որպես պաշտոնյա, թե՛ որպես շարքային սրտացավ քաղաքացի: Լինելով սասունցիների ժառանգ՝ նա հարազատ է մնում այս ուղղությամբ իր որդեգրած ուղուն, որի առանցքն է ՀՑԹԻ-ի համազգային կառույց լինելու անբեկանելի գիտակցումը. նա շարունակում է անխախտ հոգացավությամբ անտարբեր չլինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետ կապված ցանկացած խնդրի վերաբերյալ՝ լուծում տալով հնարավոր բոլոր տարբերակներով:

Սկսած Հայոց ցեղասպանության թանգարանի բացումից՝ 1995 թ., լինելով պետական պաշտոնյա, Կամո Արեյանը Ծիծեռնակաբերդի բարձունք է ուղեկցել բազմաթիվ օտարերկրյա քաղաքական, մշակութային գործիչների: Տարբեր տարիներին, որպես Երևանի քաղաքապետի տեղակալ կամ խորհրդական, համակարգել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները:

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



24.06.2022

Նյու Հեմփշիրի Քինի պետական քոլեջի (Keene State College, New Hampshire) Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Էլիզա վոն Յոդեն-Ֆորգին հունիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում հանդես եկավ «Ցեղասպանությունը որպես վերարտադրողական բռնություն» (Genocide as Reproductive Violence) թեմայով հանրային դասախոսությամբ:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը՝ նաև հակիրճ ներկայացնելով Էլիզա վոն Յոդեն-Ֆորգիի կենսագրությունը և գիտակրթական գործունեությունը. մասնավորապես նշեց, որ վերջինս եղել է Նյու Ջերսիի Սթոքթն համալսարանի (New Jersey Stockton University) Ցեղասպանությունների կանխարգելման առաջին ակադեմիական կրեդիտային ծրագրի հիմնադիրը, “Genocide Watch”-ի նախագահը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահը:

Հույն պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 24-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ԱՐԱԲԿԻՐՑԻ ԱՅՋՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



23.06.2022

Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքից էր Այջյան (Այճեան) ընտանիքը:

Խարբերդի (Մամուրեթ ուլ Ազիզ) նահանգն Արևմտյան Հայաստանի կենտրոնական նահանգներից էր: Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացված հայերի բռնի իսլամացման քաղաքականության հետևանքով Խարբերդի նահանգի մի շարք հայկական բնակավայրեր արդեն 19-րդ դարում դարձել էին թուրքաբնակ, քրդաբնակ, իսկ կայսրության վարած ազգային, սոցիալական, կրոնական խտրական քաղաքականությունը հանգեցրել էր հայկական բնակավայրերի հայաթափմանը: Չնայած դրան՝ Կ․Պոլսի Պատրիարքարանի 1914 թ. տվյալներով Խարբերդի հայ բնակչության թիվը հասնում էր 204 000-ի:

Հայոց ցեղասպանության տարիներին Խարբերդ նահանգի հայությունը, ինչպես կայսրության մյուս հայաբնակ նահանգներում, ենթարկվեց տեղահանության ու կոտորածների, ինչի հետևանքով Խարբերդի նահանգը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց:

ՀՈՒՇԵՐ ԵՂԵՌՆԻՑ. ԿՅԱՆՔԸ ԵԱՂՈՒԲՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՑ. ՍԵԲԱՍՏԻԱ
Քարավանի միակ վերապրողը…



22.06.2022

Հայոց ցեղասպանությունը վերապրած Հայկանուշ Պետրոսի Եաղուբյանի «Հուշեր Եղեռնից. կյանքը Եաղուբյան ընտանիքից. Սեբաստիա հուշագրությունը նույնպես պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում: Ծնունդով սեբաստացի Հայկանուշի հուշերը գրի է առել նրա դուստրը՝ Ալիսա Համբարձումի Գաբրիելյանը մոր պատմածների հիման վրա: Հուշագրությունը նման է օրագրության՝ չնայած ամսաթվերի փոխարեն նշված են առաջին, երկրորդ ու հաջորդաբար մինչև 16-րդ օրերը:

Հայոց ցեղասպանության վերապրող-ականատեսը նկարագրել է իր ապրումները, դեպքերն ու իրադարձությունները: Այն աղբյուրագիտական տեսանկյունից բավականաչափ հետաքրքրական է՝ հիմնականում աքսորի ճանապարհի դժվարությունների մանրամասներով, որոնք գալիս են լրացնելու և վերահաստատելու բազմահազար հայ վերապրողների վկայությունները, ըստ որոնց թուրքական իշխանությունները ծրագրված քայլերով իրականացնում էին Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆրիդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.06.2022

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ տիկին Քերին Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»



17.06.2022

Հայոց ցեղասպանության թանգարանում ավելի քան քսան տարի է, ինչ գործում է գրախանութ, որտեղ վաճառվում են ինչպես ՀՑԹԻ հրատարակած գրքերն ու ամսագրերը, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան այլ գիտական կենտրոնների և անհատ գիտնականների՝ հիմնականում Հայոց ցեղասպանության մասին աշխատությունները: Դրանք հիմնականում հետևյալ բովանդակության են՝

Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատես վերապրողների հուշեր,
տարբեր երկրների դիվանագիտական ներակայացուցիչների, միսիոներների, ճանապարհորդների՝ Հայոց ցեղասպանության մասին վկայություններ,
Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջանների մասին գիտական աշխատություններ,
արխիվային փաստթղթերով հարստացված Հայոց ցեղասպանության առանձին դրվագները ներկայացնող աղբյուրագիտական արժեք ունեցող ուսումնասիրություններ:

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.06.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.06.2022

Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



15.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



30 տարի Շահումյանն առանց հայերի



14.06.2022

Հունիսի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում նվիրված Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին։ Նախ առավոտյան մի խումբ շահումյանցիներ, պատմաբաններ, ՀՑԹԻ աշխատակիցներ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայության կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերին, որից հետո ՀՑԹԻ անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան-հանդիպումը մեկնարկեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանի բացման խոսքով: Նա կարևորեց նմանօրինակ միջոցառման կազմակերպումը և Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայերի դեմ իրականացված և իրականացվող բռնաճնշումների ուսումնասիրության և դրանց միջազգայնացմանն ուղղված քայլերը՝ պետական մակարդակով տարվող Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը որակելով որպես թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակություն:

Այնուհետև ներկաներին ողջունեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, կենս.գ.թ., դոցենտ Մարիամ Ավագյանը, որը ներկայացրեց նաև «Շահումյանի շրջանի հայության տեղահանումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում հայության ցեղասպանության մի դրվագ է» թեմայով բանախոսություն:

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:



Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.06.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Դասախոսություն ՀՑԹԻ-ում
Պատմական դրվագներն առանձին առարկաների միջոցով



04.06.2022

Մայիսի 31-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ամստերդամի համալսարանի դասախոս Սթեյսի Վորսթերի “Legends of the Artefacts: Object-Centric Research, Education and Public Engagement” («Արտեֆակտների լեգենդները. առարկայակենտրոն հետազոտություն, կրթություն և հանրային ներգրավվածություն») թեմայով դասախոսությունը:

Սթեյսի Վորսթերը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է, սովորել է Յոհաննեսբուրգի Ուիտուոտերստրանդի համալսարանի արվեստի պատմության բաժնում: 2012-2016 թթ. աշխատել է Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի հավաքածուի համադրող, այնուհետև ուսումը շարունակել է Ամստերդամի համալսարանում, որտեղ էլ այժմ աշխատում է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են աղբյուրագիտական նշանակություն ունեցող բացառիկ նյութերով
«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ Եդուարդ Ֆըչըճըեանին



04.06.2022

Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն ու զեկուցագրերն են, որոնց ուսումնասիրությունն ու համադրությունը նպաստում են Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության հիմնավորմանը, վկայում են Հայոց ցեղասպանության՝ նախապես ծրագրված հանցագործություն լինելը։ Օրեր առաջ պարոն Եդուարդ Ֆըչըճըեանը ՀՑԹԻ-ին հանձնեց նաև այդ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, ինչն էլ ավելի կդյուրացնի հետազոտողների՝ դրանք ուսումնասիրելու գործը:

Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ս.թ. մայիսի 31-ին Եդուարդ Ֆըչըճըեանին պարգրատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով:

«ՀԱԼԵՊԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ 1464 ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում



03.06.2022

Հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրած «ՀԱԼԵՊԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ 1464 ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորհանդեսը:

Գրքում շրջանառության մեջ են դրվում Ազգերի լիգայի արխիվից (Ժնև, Շվեյցարիա) բերված Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 պատմություն՝ բնօրինակ անգլերենով և հայերեն թարգմանությամբ, ճշգրտված տեղանուններով, ծանոթագրություններով և վերապրածների լուսանկարներով: Վերապրածներն ազատագրվել էին Ազգերի լիգայի հանձնակատար, դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ջանքերով՝ ապաստան գտնելով Հալեպի փրկության տանը:

Ներկաներին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով, կարևորելով Էդիտա Գզոյանի կատարած մեծ աշխատանքը, նշեց, որ հետազոտությունը բացառիկ է նրանով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ամենախոցելի խմբի՝ երեխաներին և կանանց բաժին հասած սարսափները ներկայացվում են ժամանակի կարևորագույն միջազգային կազմակերպության՝ Ազգերի լիգայի արխիվում պահվող փաստաթղթերի միջոցով:


Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Խարդալիաս Նիկոսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.06.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Խարդալիաս Նիկոսի գլխավորությամբ հունիսի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.06.2022

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությունը՝ բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ, հունիսի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՀՑԹԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ



31.05.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2022 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.05.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մայիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա Փարիզի քաղաքապետին պատմեց Ծիծեռնակաբերդում տեղադրված հուշաքարի մասին, որը նվիրված է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հարգելի այցելու,


Ս. թ մայիսի 28-ին թանգարանը փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.05.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.05.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեան այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.05.2022

Հայաստան ժամանած Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեան մայիսի 26-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովայի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում ՀՑԹԻ-ում



21.05.2022

1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարել է Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի՝ Սամսուն հասնելու օրվա հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին՝ կապված 1922 թ. Զմյուռնիայի քրիստոնյաների կանխամտածված բնաջնջման, ապա՝ քաղաքի հրկիզման հետ։

Մայիսի 21-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բանախոսություն, որին ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, ԹեոԼաբ գիտավերլուծական կենտրոնի նախագահ Գառնիկ Հարությունյանը, համահիմնադիր Հայկ Հակոբյանը, հունական համայնքի ներկայացուցիչներ, թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.05.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ մայիսի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
IV ամառային դպրոց ուսուցիչների համար



19.05.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2022 թ. հուլիսի 29-30-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Ամառային դպրոցին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և Սփյուռքի հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:

Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 3 շաբաթ առաջ:

Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.05.2022

Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Իտալացի խորհրդարանականներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.05.2022

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.05.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ուրուգվահայ համայնքից արժեքավոր նյութեր Հայոց ցեղասպանության թանգարանին



13.05.2022

Ս.թ. մայիսի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութերի՝ ազդագրերի, թռուցիկների, գրքերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը տիկնոջ հետ:

Ուրուգվայից ՀՑԹԻ հիմնադրամին հանձնված նյութերի նվիրատուներն էին ուրուգվայաբնակ մեր հայրենակիցներ Ահարոնյան-Պարասկևադիսի արխիվի տնօրեն տիկին Նաիրի Ահարոնյանը, պրոֆեսոր Էդուարդո Ալվարես Պեդրոսյանը, բժիշկ Կարլոս Կեցոյանը:

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարևորեց Ուրուգվայի դերը Հայ ժողովրդի համար որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություն՝ ավելացնելով. «Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի մի շարք խոշոր երկրներ հետևել են այս փոքր պետության մեծ քայլին՝ ընդունելով ցեղասպանությունը: Եվ այսօր Ուրուգվայի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված այս բոլոր նյութերը մեծ նշանակություն ունեն մեր թանգարանի համար»:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
(Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 20-22 ապրիլի 2022 թ.)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



13.05.2022

Միջազգային գիտաժողովի մասնակիցները, կարևորելով անցյալի փորձառության վերարժևորումն ու Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը՝

- պատմական հիշողությունը պահպանելու և տարիքային տարբեր խմբերին համապատասխան մեթոդաբանությամբ ավանդելու,
- հայկական ինքնության հիմնական տարրերը բյուրեղացնելու,
- Հայոց ցեղասպանության դասերին տիրապետող պատասխանատու քաղաքացի դաստիարակելու,
- Հայոց ցեղասպանության հիշողության հարցում հանրության արժեքային կողմնորոշումները հստակեցնելու, անցյալի և ներկայի արժեքները համադրելու,
- հիշողության մեջ առկա բարդույթները և տրավմատիկ երանգները հաղթահարելու, դրանց զգացմունքային տարրերն ինքնության արժեքային պատկերացումների հետ կապելու, Հայոց ցեղասպանության դասերից նաև դրական լիցքեր քաղելու,
- աշակերտների և ուսանողների քննական մտածողության ձևավորման նկատառումներով,

անհրաժեշտ են համարում «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացի կազմումը և դասավանդումը հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆ
Քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին...



11.05.2022

Այս տարի լրանում է Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիր, հայ ժողովրդի բարեկամ Կլարա Բարտոնի մահվան 110-րդ տարելիցը

Կլարա Բարտոնն Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիրը և նախագահն էր: 1896 թ. փետրվարին՝ 75 տարեկան հասակում, նա ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-1896 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Նորդ Օքսֆորդ քաղաքում: Նա բազմազավակ ընտանիքի 5-րդ զավակն էր: Կլարան իր ավագ եղբայների ու քույրերի օգնությամբ ոչ միայն ինքնուրույն ուսում է ստացել, այլ նաև 17 տարեկան հասակում սկսել է դասավանդել դպրոցում: 1850 թ. Նա ընդունվում է Նյու Յորք նահանգի Քլինտոն քաղաքի Լիբերալ ինստիտուտը, իսկ երկու տարի անց հիմնում է Նյու Ջերսի նահանգի առաջին հանրային դպրոցը Բորդենթաուն քաղաքում: 1854 թ. Կլարա Բարտոնը մեկնում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և աշխատանքի անցնում ԱՄՆ Արտոնագրային գրասենյակում: Այդ ժամանակ սա բացառիկ դեպք էր, երբ կինը աշխատանքի էր նշանակվում դաշնային կառավարության գրասենյակներից մեկում:

ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865 թթ.) Կլարա Բարտոնը մի խումբ ընկերների հետ ձեռնամուխ է լինում զինվորներին օգնություն կազմակերպելու և ցուցաբերելու գործին. մինչ այդ ԱՄՆ-ում կանանց արգելված էր այցելել դաշտային հոսպիալներ, զինվորական ճամբար կամ հայտնվել մարտադաշտում: Սակայն Կլարա Բարտոնն իր նվիրումով ու խիզախությամբ վստահություն է ձեռք բերում պետական պաշտոնյաների ու սպայական կազմի մոտ. իր աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

Հայոց ցեղասպանության զոհերի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցում



07.05.2022

Ս. թ. մայիսի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչ, զոհված ազատամարտիկ Յուրի Երիցյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ՀՑԹԻ Կրթական ծրագրերի պատասխանատու, Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտաշխատող Քրիստինե Նաջարյանը և նույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը:

8-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Անժելա Պետրոսյանի ջանքերով ներկայացրեցին «Հոգիների աճուրդ» ընդհանուր խորագրով միջոցառումը:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը հյուրընկալվել էր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում



06.05.2022

Ապրիլի 29-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաները տողանի շրջանակում հյուրընակալել էին ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանին:

Նախ սաները իրենք ներկայացրին թեման, ապա լսեցին բանախոսին, որը մանրամասն անդրադարձավ հատկապես «ցեղասպանություն» եզրույթի և երևույթի մեկնաբանությանը, ցեղասպանության պատճառներին:

Մասնավորապես, Ս. Մանուկյանը ցույց տվեց ցեղասպանություն եզրույթի և իրավական հասկացության ստեղծման հայկական արմատները: Լինելով Լվովի համալսարանի ուսանող՝ Ռ. Լեմկինը տեղեկացավ Բեռլինում Ս. Թեհլիրյանի կողմից Թալաաթի սպանության մասին, ու այս հետաքրքրությունը դրդեց նրան իր ամբողջ կյանքը նվիրել մարդկային խմբերի ոչնչացման հանցագործությունը միջազգային իրավունքի մաս դարձնելուն:

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է.
Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը



04.05.2022

2022-ի. մարտի 14-ին թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը հրապարակում է մի հոդված, որ վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»: Առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։ Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

Անին միջնադարյան Հայաստանի ամենածաղկուն քաղաքաներից էր։ Նրա տարածքը բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպյան կառույցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպես ամրոց հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։ Քաղաքը սկզբնապես պատկանել է Կամսարական հայկական նախարարական տանը, ապա անցել Բագրատուների վերահսկողության տակ։ Բագրատունյաց Հայաստանում է, որ Անին դառնում է տարածաշրջանի ամենածաղկուն կենտրոններից մեկը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ասպիրանտուրայի ընդունելության համար



04.05.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 437-Ն որոշման:

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով։

Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.05.2022

Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:



Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.04.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ս.թ. ապրիլի 30-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



«ՀԱՅԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



29.04.2022

Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՑԹԻ ցուցադրությունների փոքր սրահում տեղի ունեցավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այս բացառիկ ցուցադրությամբ առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ցուցադրության հեղինակ դոկտոր Դիրք Ռոոդզանտը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան պարոն Չիփ Լեյթինենը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն արժանապատիվ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԻ (†) «ՄԱՀ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



28.04.2022

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) գիտական տնօրեն, Դր․ Ռոլֆ Հոսֆելդի (1948-2021) «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որի հայերեն թարգմանությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Պոտսդամում Լեփսիուսի տուն-արխիվի աջակցությամբ։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով կարևորեց Ռոլֆ Հոսֆելդի ավանդը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում, արժևորեց գրքի հայերեն թարգմանությունը: Հարություն Մարությանն անդրադարձավ Դր. Հոսֆելդի՝ դեպքերն ու իրադարձությունները ներկայացնելու դիպուկ ու ճշգրիտ բառաֆոնդին, որը լուրջ կշիռ է հաղորդում նրա աշխատությանը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



27.04.2022

2022 թ. ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցադրության միջոցով առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին: Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

Ցուցադրությունը կազմակերպվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ:



Մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան



24.04.2022

Այսօր առավոտնից Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ:

Սիրիայի Արաբական Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանականները, Նորվեգիայի Կրագերյո քաղաքի քաղաքապետը և ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը, Իսրայելի Քնեսեթի անդամները և Նիդերլանդների կառավարական պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:



Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2022

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:



Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2022

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հուշահամալիր այցելությունից հետո ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետական այրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

«ՎԵՐԱԴԱՐՁԻ» ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺԱՆ-ՊԻԵՌ ՍԵՖԵՐՅԱՆԻ «ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԹԸ» ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՓՈՐԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ



23.04.2022

Ապրիլի 23-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՑԹԻ պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «ԱՆԱՊԱՏԸ. ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԹ» ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Ժան-Պիեռ Սեֆերյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին, ինչպես նաև ՀՑԹԻ ողջ անձնակազմին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը:

Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանը ծնվել է Մարսելում 1954-ի հունվարի 10-ին: Հայրը՝ ծագումով Սեբաստիայից, մայրը՝ Անկարայից, Ֆրանսիա են գաղթել 1925-ին: Հաստատվելով Փարիզի մոտակա Իսի լե Մուլինո արվարձանում՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը 18 տարեկանում որոշում է մասնագիտանալ գրաֆիկական արվեստի և գովազդի մեջ: Սկսում է աշխատել արվեստանոցներում, գովազդային գործակալություններում և զուգահեռաբար ավարտում է նկարչի կրթությունը Փարիզի կիրառական արվեստների դպրոցում (երեկոյան դասընթացներ, 1975), նկարչական տեխնիկայի ուսումը Գեղարվեստի դպրոցում (1976):



ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.04.2022

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ս.թ. ապրիլի 23-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ 21-րդ ԴԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ



23.04.2022

Ս.թ. ապրիլի 20-22-ը տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցավ նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



20.04.2022

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: «Մենք հասկացանք, որ խնդիր կա ուսուցիչների համար, մեզ համար, մեթոդաբանության տեսանկյունից, և այս գիտաժողովը կոչված է անդրադառնալու այդ հարցերին: Հայաստանյան իրականության մեջ սա թերևս առաջին նման գիտաժողովն է: Արտերկրից ժամանած հեղինակավոր գիտնականների հետ քննարկումների միջոցով մենք ցանկանում են պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում ցեղասպանությունների թեման օտար երկրներում` հայկական և ոչ հայկական միջավայրում` նկատի ունենալով այն փաստը, որ օտարերկրյա մասնագետները ներկայացնում են հիմնականում այն ազգերը, որոնք ևս տարբեր ժամանակներում ենթարկվել են ցեղասպանության»,- նշեց նա:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



16.04.2022

Սույն թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 09:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ երեսուն մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և Կամբոջայից:

Բացման արարողությանը կհաջորդի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը (ժամը՝ 10:15-ին), որը թեմատիկ առումով առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն, այն է՝ ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով: Այդ հաստատությունները, չնայած Օսմանյան կառավարության գործադրած շարունակ հետապնդումներին ու բռնություններին, ոչ միայն չեն դադարեցրել իրենց գործունեությունը, այլև տասնամյակներ շարունակ մեծ հաջողություններ են արձանագրել՝ զգալի ներդրում ունենալով կայսրության կրթության, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում:


ՀՑԹԻ-ՈՒՄ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԷՐ



16.04.2022

Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, “The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press” (Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում) բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքի՝ “Forced Conversions in Ottoman Turkey: Reports from The U.S. Press (1895-1920)” (Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից (1895-1920)), շնորհանդեսը:

Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ կարևորելով մատենաշարի ներդրումը հայագիտության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում և հավելեց, որ նոր աշխատությունը հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրքի շնորհանդես ՀՑԹԻ-ում



13.04.2022

Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա ավստրալահայ գրականագետ, “The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press” («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքի՝ “Forced Conversions in Ottoman Turkey: Reports from The U.S. Press (1895-1920)” («Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից») շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա է լինելու գրքի հեղինակ Արա Քեթիպեանը:

Մուտքն ազատ է:

Սիրով սպասում ենք:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հակասեմականության հարցերով ՄԹ կառավարության խորհրդական Ջոն Մենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.04.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հակասեմականության հարցերով ՄԹ կառավարության խորհրդական Ջոն Մենը ապրիլի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.04.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.04.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.04.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը



01.04.2022

Ս. թ. մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում (փետրվարի 28- ապրիլ 1) կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Բանաձևում, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշվում են այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:


ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-1971



25.03.2022

Մարտի 25-ը 1971 թվականին Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, ինչի կապակցությամբ զրուցել ենք բանգլադեշցի ցեղասպանագետ Մոֆիդուլ Հոքեի հետ

Մարտի 25-ին Արևելյան Պակիստանում (այսպես էր նախկինում կոչվում Բանգլադեշը) ռազմական «Լուսարձակ» գործողության մեկնարկով Պակիստանը նպատակ ուներ ճնշել Բանգլադեշի ինքնորոշման իրավունքը: Պակիստանի գործողությունները հանգեցնում են ցեղասպանության՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։ Մարտի 25-ը Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, երբ բենգալցիները հարգում են 1971 թ. ջարդերի զոհերի հիշատակը։ Ինչպիսի՞ պաշտոնական ոգեկոչման արարողություններ են անցկացվում Բանգլադեշում մարտի 25-ին։

- Պակիստանը 1947 թ. իր ստեղծման օրվանից հաստատել է երկրի արևմտյան մասի գերիշխանությունն արևելյան թևի վրա, որը սկսվել է լեզվական իրավունքի ժխտմամբ և ստացել մշակութային, տնտեսական, վարչական և քաղաքական գերակայության ձևեր։

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ



18.03.2022

Ս. թ. մարտի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում բանախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (անգլ.՝ Young Men's Christian Association - YMCA) եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը: Ինչպես հուշում է բանախոսության վերնագիրը, թեման անդրադառնում էր Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության, նրա առանձին նվիրյալ անդամների մարդասիրական գործունեությանն Օսմանյան կայսրությունում և Հայաստանի առաջին Հանրապետությունում: Պարոն Համբարձումյանն իր խոսքը սկսեց կարևոր շեշտադրմամբ. Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպություն է: Բանախոսը ներկայացրեց ինչպես Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության հիմնադրման (1844 թ.) և ընդլայնման պատմությունը, այնպես էլ նրա նորարար ուղղվածությունը՝ XIX դարի շարժումների բովում, ժամանակի երիտասարդությանը մարդասիրական առաքելության ճանապարհով ուղղորդելու իմաստով:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ. ԹԱԼԵԱԹԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



15.03.2022

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը դաշնակիցների պնդմամբ որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: Սակայն երիտթուրքական գլխավոր հանցախումբը (Մեհմեդ Թալեաթ, Իսմայիլ Էնվեր, Ահմեդ Ջեմալ, Բեհաէդդին Շաքիր, Մեհմեդ Նազըմ, Օսման Բեդրի և Հուսեյն Ազմի), դեռևս 1918 թ. նոյեմբերի 1-ին գերմանական ռազմանավով ճողոպրել էր Թուրքիայից՝ խուսափելով ձերբակալությունից և քրեական պատասխանատվությունից:

Պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին արժանի պատժի ենթարկելու համար 1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը խիստ գաղտնի պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ հիմք դրեց Հատուկ գործին, այն է՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին ու իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը:

Սողոմոն Թեհլիրյանը (1896-1960 թթ.) իրավամբ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է, և նրան կարելի է համարել հայոց վրիժառության խորհրդանիշ: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախն ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության՝ հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով:

Արտաշես Խաչատրյանի հուշագրությունը



05.03.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Արտաշես Պետրոսի Խաչատրյանի (1897-1969) հուշագրությունը եզակի և առանձնահատուկ է արծարծվող թեմաների լայն շրջանակի, ծավալվող դեպքերի և իրադարձությունների ընդարձակ աշխարհագրության և ժամանակագրական լայն սահմանների տեսանկյունից։ Հուշագրության հեղինակը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի` Ռուսական կայսրությանը սահմանակից Բայազետի գավառի Կարաքիլիսայի գավառակի Երիցու գյուղ (Իրիցուգեղ) բնակավայրից է` Սասունից Բայազետի գավառ տեղափոխված, գիրն ու ուսումը արժևորող ընդարձակ գերդաստանի անդամ։ Մեծապես նշված հանգամանքների բերումով հեղինակն առնչվել և իր հուշերում արծարծել է արևմտահայության 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքին հատուկ մի շարք երևույթներ` արևմտահայության նկատմամբ օսմանյան իշխանությունների տնտեսական-հարկային հարստահարիչ քաղաքականությունը և, որպես դրա հետևանք, դեպի Ռուսական կայսրություն արևմտահայության` ինչպես մշտական գաղթը, այնպես էլ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնելը, Արևմտյան Հայաստանում ծավալված հայկական հայդուկային շարժումը, հայ–քրդական հարաբերությունները, արևմտահայ գավառական դպրոցը և այլն։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ



02.03.2022

Գիտաժողովի խորագիր` Զմյուռնիան՝ Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)
Գիտաժողովի անցկացման ժամանակը` 14-15 սեպտեմբերի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Գիտաժողովի համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայկազյան hամալսարան (Լիբանան), Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան (Հունաստան)

2022 թ․ սեպտեմբերին լրանում է Հայոց և Հունաց ցեղասպանությունների վերջին փուլի՝ Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կոտորածների, հայկական ու հունական թաղամասերի կանխամտածված հրկիզման 100-րդ տարելիցը։

Զմյուռնիան իր բազմազգ ու բազմամշակույթ գոյությամբ մեծապես նպաստել է թե՛ հայերի ու հույների, և թե՛ զմյուռնիաբնակ օտարազգիների առաջընթացին: Քաղաքի հունական համայնքն իր զարգացումն ապրել է Հունաստանի և տեղի հարյուրավոր հույների նախաձեռնությունների շնորհիվ: Զմյուռնիայի հունական համայնքը կարևորում էր մշակույթի, կրթության զարգացումը, եկեղեցու դերը:

Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.03.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց (Canada’s Special Envoy to the European Union and Europe), Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐ. 1988 Թ. ՓԵՏՐՎԱՐ



28.02.2022

Գորբաչովյան վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ արցախյան հիմնահարցի վերաբացումը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ հարցի դրական լուծման համար։

Ի պատասխան արցախահայության արդարացի և իրավական որոշմանը՝ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988 թ․ փետրվարից սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.02.2022

Ս.թ. փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Տիկին Գեգինատը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Կոմիտաս Վարդապետի անհայտ ազգականը՝ Գալուստ Գևորգի Սողոմոնյան



24.02.2022

«Գրվածը մնում է, չգրվածը՝ կորչում…» ժողովրդական ասացվածքով առաջնորդվելով՝ Գևորգ Սողոմոնյանը, ում հայրը՝ Գալուստ Գևորգի Սողոմոնյանը, Հայոց ցեղասպանության վերապրողներից էր, որոշում է թղթին հանձնել իր ընտանեկան տոհմածառից որոշ կենսագրական տվյալներ և կյանքի դրվագներ: Հուշագրության մի մասը հոր պատմածների վերապատմումն է, մյուս մասը՝ իր անձնական-ընտանեկան հուշագրումը: Սողոմոնյանների գերդաստանի մասին այս պատառիկ գրառումներն ամփոփված են տետրակի մեջ, որը պահպանվում է ՀՑԹԻ ֆոնդերում:

Սողոմոնյան գերդաստանի մի ճյուղից էր նաև Կոմիտաս Վարդապետը. Գալուստ Սողոմոնյանը և Կոմիտաս Վարդապետը հորեղբոր տղաներ էին:


Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.02.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին
ՀՑԹԻ նոր հրատարակությունը



19.02.2022

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի «Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին» մենագրությունը։

Աշխատանքը նվիրված է Օսմանյան Թուրքիայի մաս կազմող Կիլիկիայի տարածքում նախքան Հայոց ցեղասպանությունը բնակվող հայերի՝ կիլիկիահայության թվաքանակի հարցի ուսումնասիրությանը։

Հեղինակը, համեմատական վերլուծության ենթարկելով հիմնական օսմանյան, հայկական և արևմտյան սկզբնաղբյուրները, ինչպես նաև օժանդակ աղբյուրների հաղորդած վիճակագրական տվյալները, ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախօրյակի դրությամբ կիլիկիահայության թվաքանակի հաշվարկ՝ ըստ երկրամասի առանձին շրջանների (Ադանա, Սիս, Հաճըն, Մարաշ, Զեյթուն և այլն)։



Ադրբեջանն Արցախում բռնազավթած տարածքներում շարունակում է հայկական հուշարձանների նենգափոխումը



17.02.2022

2020 թ․ սեպտեմբերին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում և հետո Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված մասում գտնվող մշակութային ժառանգությունը ևս հայտնվեց ադրբեջանական ագրեսիայի թիրախում։

Ադրբեջանի Հանրապետությունը գործի է դրել Արցախի հուշարձանները հայկական մշակույթից օտարման և դրանց բռնայուրացման տարբեր մեթոդներ։ Հայկական ժառանգության «աղվանականացման գործընթացը» ադրբեջանցի գիտնականների կողմից մեկնարկել է դեռևս խորհրդային տարիներից, ինչն առավել ամուր հիմքերի վրա դրվեց Ադրբեջանի Հանրապետության անկախացումից հետո։

Այն հորինվածքը, թե իբր Արցախի հայկական հուշարձանները պատկանում են աղվան-ուդիներին, ադրբեջանցի գիտնականների կողմից դրված է լայն շրջանառության մեջ, որն օրեցօր ստանում է գործնական բնույթ։ Պարբերաբար ուդիական համայնքից հոգևորականներ են մեկնում Արցախի օկուպացված տարածքներ և հոգևոր արարողություններ կատարում հայկական եկեղեցիներում ու վանքերում, իսկ հայ ուխտավորների մուտքի արգելքով՝ ադրբեջանական կողմը զրկում է արցախահայությանը մարդու իրավունք համարվող դավանանքի ազատությունից։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության նենգափոխման ջանքերն օրեցօր ավելի գործնական բնույթ են ստանում գուցե այն պատճառով, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկվեցին մշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների կողմից՝ կանգնեցնելու Ադրբեջանի «քաղաքականությունը» հայկական հուշարձանների նկատմամբ:

Լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի «Մեր գյուղի պատմությունը» հուշագրությունը



11.02.2022

«Մեր գյուղի պատմությունը» հուշագրությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի հուշերն են իր և հարազատների ու տարագիր ժողովրդի ողբերգության և իրենց վիճակված սարսափելի ու անմարդկային փորձությունների մասին: Մխիթարյանի հուշագրությունը բացառիկ տեղեկություններ է հաղորդում հայերի հանդեպ գործադրված ոճրագործության, բռնությունների, գաղթի ամենաողբերգական դրսևորումների, անասելի ցավի և այս ամենից զատ ապագայի հանդեպ հավատի ու վերապրումի վերաբերյալ:

Հեղինակը հուշագրությունը գրի է առել 1979-1982 թթ., այն ձեռագիր է, 328 էջ:

Հուշագրությունը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 2015 թ. մայիսին:

Հուշագրության ժամանակագրական սահմաններն են 1915-1920 թթ.։ Անդրադառնալով Օսմանյան պետության ծրագրած ու իրագործած Հայոց ցեղասպանությանն ու զանգվածային կոտորածներին՝ հեղինակը բավականին մանրամասն ներկայացնում է իր հիշողություններում անջնջելի հետք թողած Խութ գավառի կոտորածը, Մուշ քաղաքի ավերածությունը, բազում փորձություններն ու դեգերումները: Հեղինակը հուշագրությունը բաժանել է երկու մասի: Առաջին մասը բաղկացած է 17 ենթամասերից: Երկրորդ մասը վերնագրված է «Կյանքը Մոլլամուսայում 1921 թվից»:

Շարուրցի Արիստակեսը
Շարուրի կարոտը միշտ էլ տանջել է ինձ…



10.02.2022

ՀՑԹԻ ֆոնդերում ի պահ դրված ձեռագիր հուշագրություններից 99 ֆհ թվակիր հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուրային նյութ է ցեղասպանագիտությամբ, առհասարակ՝ հայագիտությամբ զբաղվող հետազոտողների համար: Թեև հուշերն ամփոփված են ընդամենը 40 էջանոց տետրակում, սակայն այն լեցուն և խիտ է տեղեկատվական ծանրությամբ, ինչպես նաև հուշագրի կյանքի պատկերավոր դրվագներով: Գրի առնող հուշագիր-վերապրողը Արիստակես Գրիգորյանն է, որը ծնվել է 1900 թ. մարտի 10-ին Շարուրի շրջանի Խանուխլար/Խանլուխլար գյուղում՝ 5 հոգանոց բազմանդամ ընտանիքում՝ ծնողներ, մեկ դուստր և երկու զավակ, որոնցից մեկն էլ Արիստակեսն էր:

Արիստակեսը 12 տարեկանից օգնում է հորը գյուղում բամբակ քաղհանելու գործում, ապա՝ արդեն 15 տարեկանից՝ զբաղվում հողագործությամբ: Թեև ծանր մանկություն է ունեցել, քանի որ ընդամենը հինգ տարեկան էր, երբ «1905 թ. պատերազմ ծագեց հայերի և տեղացի թուրքերի մեջ», սակայն նա գրի է առել նաև իր կյանքի գեղեցիկ և լուսավոր դրվագները, որոնք կարևոր են ազգագրության տեսանկյունից:

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ- 85
(1937-2014 թթ.)



05.02.2022

Հունվարի 7-ին լրացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանի 85-ամյակը:

Լավրենտի Բարսեղյանը ծնվել է 1937 թ. հունվարի 7-ին Երևանում: 1954-1959 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ գերազանց ուսման համար ստանալով անվանական կրթաթոշակ: ՈՒսումն ավարտելուց հետո աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրության ինստիտուտում: 1967 թ. նշանակվել է Շինարարության պետական կոմիտեի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետի տեղակալ: 1968–1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978–1985 թթ.՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984–1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988–1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992–1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ- 135
(1887-1981 թթ.)



04.02.2022

1909 թ. Օսմանյան կայսրության թուրքական կառավարության կողմից Ադանայում կազմակերպված հայերի ջարդերը լուսաբանում է եվրոպական մամուլը: Այդ լուրերն արձագանքում են 1887 թ. փետրվարի 4-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում ծնված մի աղջկա՝ Աննա Հեդվիգ Բյուլի սրտում, և նրա մոտ առաջանում է Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա ժողովրդին օգնելու ցանկություն: Այդ ցանկությունը գործնական հիմքի վրա է դրվում, երբ նրան միսիոներական առաքելության են ուղարկում Կիլիկիայի Մարաշ քաղաք՝ գերմանական «Բեթել» որբանոցում աշխատելու: 1911 թ. Բյուլը ժամանում է և սկսում դասավանդել հայ որբերին:

Առաջին աշխարհամարտի բռնկումով Բյուլն ականատես է դառնում հայերի դեմ թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանությանը. «Արեան գետեր հոսեցան եւ միլիոնէ աւելի հայեր ապրեցան ու մեռան իբր հաւատարիմ հետեւորդներ Քրիստոսի»: 1916 թ. նա տեղափոխվում է Մարաշից հարավ գտնվող Հարունիե գյուղի գերմանական որբանոցը: 1918 թ. հրաման է տրվում որբանոցի բոլոր սաներին աքսորելու: Սակայն Բյուլի և հայր Պեննո Ֆոն Տոպելերի ջանքերով երեխաները փրկվում են մահից: Որբանոցի սաները հատկապես հիշում են, թե ինչ ջանասիրությամբ է Բյուլը հայերեն սովորել և սովորեցրել՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ պայմանավորված: Նա հավատում էր, որ երեխաները, նրանց հետ նաև ինքը, վերջապես կտեղափոխվեն հայկական պետություն:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.02.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



«Հոլոքոստի հիշողության շաբաթ» Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում



03.02.2022

Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:

Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկեց հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քրիստինա Հանսելը և այլք:


Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.02.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



ՀՈԼՈՔՈՍՏԻ ՀԱՅ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ



02.02.2022

Ցեղասպանությունների պատմությունները լի են ողբերգություններով և դաժանություններով: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավվում են սպանության գործընթացի մեջ և դառնում զանգվածային մարդասպաններ:

Սակայն միաժամանակ հանդիպում ենք նաև գթասրտության և հերոսության անզուգական օրինակների, երբ որոշ անհատներ, վտանգելով սեփական կյանքը, փրկում են ցեղասպանության թիրախ դարձած իրենց ընկերներին, բարեկամներին և անգամ անծանոթ մարդկանց:

Երուսաղեմում գործող Յադ Վաշեմ հուշահամալիր-թանգարանը հիշատակում է մոտ 20000 փրկողների անուն, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ, եթե հաշվի առենք, որ Հոլոքոստի ծավալման տարածքի բնակչության թիվը հասնում էր մի քանի հարյուր միլիոնի:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



29.01.2022

Ս. թ. հունվարի 18-ին, 19-ին և 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում թեմատիկ դասախոսության շարք անցկացրեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ. գ. թ. Գայանե Շագոյանը:

Դասախոսությունների թեման բանավոր պատմություններն էին և դրանց մեթոդաբանությունը: Թվով երեք թեմատիկ դասախոսությունները կրում էին հետևյալ խորագրերը՝
. «Բանավոր պատմություն. տեսություն և պրակտիկա»,
. «Բանավոր պատմությունը թանգարանում»,
. «Հարցազրույց. էթիկական և իրավական կողմեր»:


ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ



28.01.2022

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում ու գյուղերում հայերը կարողանում են ինքնակազմակերպվել և զինված դիմադրություն ցույց տալ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրագործմանը: Շնորհիվ այդ դիմադրության՝ տասնյակհազարավոր հայեր խուսափում են բռնագաղթից և բնաջնջումից` գերադասելով զենքը ձեռքին պատվով զոհվել, քան ենթարկվել սպանդանոց տանող տեղահանության հրամանին:

Եղերական 1915-ին դիմադրական համառ մարտեր են ծավալվում մասնավորապես Վասպուրականի Շատախ, Արճեշ գավառներում, Վանի նահանգի կենտրոն Վան քաղաքում ապրիլ-մայիս ամիսներին, հունիսին՝ Շապին-Գարահիսար քաղաքում, hունիս-հուլիսին՝ Մուշում, մարտ-օգոստոսին՝ Սասունում, օգոստոս-սեպտեմբերին՝ Մուսա լեռան վրա, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ Ուրֆայում, Տրապիզոնում և այլուր: Հերոսամարտի առանձին դրվագներ են Յոզղաթի շրջանի Չաթ և Կիլիկիայի մի քանի գյուղերի հայության գոյամարտերը. ապաստանելով մոտակա Ագդաղ և Ամանոս լեռներում՝ նրանք չորս տարի շարունակ՝ մինչև 1918-ը համառ ու հերոսական դիմադրություն են ցույց տալիս թուրք ոճրագործներին՝ փրկվելով կոտորածներից: Հայկական գոյամարտերի շարքը կարելի է երկար թվարկել:



Ռաֆայել Լեմկին. որոշ զուգահեռներ Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի միջև



27.01.2022

Իրավագետ Ռաֆայել Լեմկինը առանձնահատուկ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Նա ոչ միայն առաջ է քաշել «ցեղասպանություն» եզրույթը և գործուն մասնակցություն ունեցել 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլև առաջին անգամ հիմնավոր ուսումնասիրել է պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունները:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ցեղասպանագետների գերակշռող մասը հանգել է այն եզրակացության, որ Լեմկինի կյանքում ճակատագրական նշանակություն են ունեցել XX դարում տեղի ունեցած երկու խոշոր ցեղասպանությունները` Հայոց ցեղասպանությունը և հրեաների Հոլոքոստը:

Հոլոքոստի հիշողության շաբաթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում



26.01.2022

2022 թ. հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է հետևյալ միջոցառումները՝

27.01- Այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան:
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ, ժամը 14։00-ին։

29.01- Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը՝ «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով:
ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահ, ժամը 11։00-ին։



20.01.2022

Հարգելի՛ այցելու,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ 2022 թ. հունվարի 7-ի թիվ 02-Ն հրամանը՝ ս.թ. հունվարի 22-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կարելի է մուտք գործել միայն ներկայացնելով

– ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ
– Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ
– պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.01.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում



14.01.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:

Օրինագիծը 12 տարվա հետևողական գործունեության արդյունք է: Այն նախագծել էր սենատոր Մայքլ Ռոդրիգեսը, որը սկզբնական փուլում ներառել էր միայն Հրեից ցեղասպանության պատմությունը: Սակայն, տեսնելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների վերաբերյալ ամերիկյան հասարակության անտեղյակությունը՝ ընդլայնում է օրինագիծը՝ ներառելով նաև 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները:

Եվս մեկ ժամանակավոր ցուցադրություն վիրտուալ հարթակում
Վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում



13.01.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով: Այցելելով ՀՑԹԻ կայքէջ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլև պատկերը խոշորացնելով կարդալ հիմնական տեքստերը, բացատրագրերը, զննել ցուցանմուշները:

Վերոնշյալ ցուցադրությունը թանգարանում ներկայացած է լինելու մինչև 2022 թ. ապրիլի 23-ը, իսկ վիրտուալ տարբերակով այն հասանելի է կլինի մշտապես:

Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը նորոգվել է



11.01.2022

Անցյալ տարի հոկտեմբերին վերանորոգվեց Ծիծեռնակաբերդի հուշայգում տեղադրված Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որը ժողովրդական լայն զանգվածների ուղեկցությամբ բարձրացվել էր Ծիծեռնակաբերդի բարձունք և տեղադրվել այնտեղ 1988 թ. ապրիլի 24-ին՝ փաստացի շեշտելով, որ Սումգայիթյան ողբերգությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

1988 թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված էթնիկ զտումները և զանգվածային տեղահանությունը նպատակ ունեին կանխել Արցախյան շարժման հետագա տարածումը՝ հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով։Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ դատախազության պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը 26 հոգի է, իսկ ոչ պաշտոնականով՝ մի քանի հարյուր։

Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավական գնահատական մինչ այսօր չեն ստացել։

1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով ամբողջովին հայաթափվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքները:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2022 թ. հունվարի 3-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2021 Թ.



29.12.2021

1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները, իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի ուսումնասիրմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային իրավունքի նորմերի վրա Հայկական հարցի ունեցած ազդեցության, Հայոց ցեղասպանության հետևանքների և դրանից հետո ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք աշխատանքների ու որբանոցային կյանքի, Ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների ուսումնասիրմանը։





Կայքի նորություններ

04.01.2022 Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am