21.04.2018
Ս.թ. ապրիլի 20-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի Հայ մշակույթի տան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ բացվեց «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել է ՀՑԹԻ կողմից 2015 թ.:
Ցուցադրության բացմանը հրավիրված են եղել Վալանս քաղաքի բազմաթիվ քաղաքական ներկայացուցիչներ՝ քաղաքապետը, շրջանի փոխնախագահը, ազգային ժողովի պատգամավորներ:
Տասնվեց խորագրերից բաղկացած ցուցադրությունը կոչված է ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի առաջին հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։
Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։