23.08.2018
Օգոստոսի 22-ին Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյը և Գաբոնի ԱԳ, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին։ Ռուանդայից և Գաբոնից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը։
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարները գրառում կատարեցին Հուշամատյանում։
Պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ նախարարները տնկեցին եղևնի։